Վարդարան՝

Ուղին

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու,

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է համայն Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ժամանակը փոխվել է

 

Հայր մեր

1. Ժամանակը փոխվել է, և սկսվել է Նոր Դարաշրջան: Աշխարհները մերձեցել են իրար: Եվ այն, ինչ մի քանի տարի առաջ՝ նույնիսկ անցած տարի, թվում էր անիրականալի երազանք, այժմ դառնում է իրականություն: Մենք հնարավորություն ենք ստանում խոսելու շատերի միջոցով և օգտվում ենք այդ հնարավորությունից: Իրադրությունը Երկրի վրա շարունակում է շիկանալ: Բարձրանում է մոլորակի թրթռանքների մակարդակը:

Աստվածամայր

2. Նոր էներգիաներ են գալիս Երկիր: Եվ մարդկության մեծ մասը զգում է այդ էներգիաներն այնպես, որ այլևս անհնար ու անիմաստ է համարում ընթանալը խավարում թափառելու այն արահետներով, որոնցով ընթանում էր երկար ու ձիգ հազարամյակներ: Դա արտահայտվում է անբավարարվածության զգացման տեսքով, որպես սրտի կարոտ և ինչ-որ բանի սպասում, որն ուր որ է պետք է տեղի ունենա:

Աստվածամայր

3. Առավել զգայուն մարդիկ կորցրել են հետաքրքրությունն իրենց սովորական զբաղմունքների նկատմամբ: Թվում է՝ այն ամենն, ինչ առաջ կարևոր էր և կյանքի իմաստն էր կազմում, այժմ որևէ նշանակություն չունի: Բոլոր նախկին զբաղմունքները՝ դատարկ ժամավաճառությունն ընկերների հետ, անվերջ սերիալների դիտումը, մանր-մունր բաների հետևից ընկնելը, թվում է լրիվ անիմաստ են դարձել: Այդ ամենն արդեն հիշեցնում է երեկվա տոնից մնացած հետտոնական զարդարանք: Այսօր արդեն այդ ամենը զրկվել է իմաստից:

Աստվածամայր

4. Առավել զգայուն մարդիկ իրենց սրտերում ունեն Նոր Աշխարհի կանխազգացումը՝ այն Աշխարհի, որը պետք է փոխարինի հնին ու իր դարն ապրածին: Եվ որքան էլ մարդկային գիտակցությունը փորձի կառչած մնալ կյանքի սովորական դարձած դրույթներից, հին ավանդույթներից՝ լինեն դրանք կրոնական, հասարակական թե ընտանեկան բնույթի, այդ ամենը կսրբվի-կտարվի վերահաս փոփոխությունների քամիով: Եվ միտք չունի դիմադրել այդ փոփոխություններին: Որովհետև այս աշխարհում ամեն ինչ ենթակա է Աստվածային բոլորապտույտի: Եվ ազատ կա՛մքն էլ իրականում սահմանափակված է իր ժամանակային և տարածական շրջանակներով:

Աստվածամայր

5. Մատերիական աշխարհի շրջանակներով սահմանափակված՝ մարդկային մահկանացու գիտակցությունը ենթադրում է, թե այս աշխարհում ամեն ինչ ենթակա է մարդու կամ մարդկային առաջնորդների կամքին:

Ո՛չ: Կա քարերը նետելու ժամանակ: Կա քարերը հավաքելու ժամանակ:

Եթե մարդկային օրգանիզմում բույն է դնում քաղցկեղային ուռուցքը, ապա առողջ օրգանիզմը սկսում է ազատվել հիվանդ բջիջներից: Ճիշտ նույնպիսի սկզբունք է գործում նաև այս տիեզերքում:

Աստվածամայր

6. Եթե որևէ մարդկային քաղաքակրթություն կենտրոնացված է մնում  միայն անձնական հետաքրքրությունների բավարարման վրա, ապա այդպիսի քաղաքակրթությունը ենթակա է ոչնչացման, ճիշտ այնպես, ինչպես  քաղցկեղային ուռուցքը կարող է հեռացվել վիրահատական ճանապարհով:

Եվ տվյալ դեպքում դիմադրությունն անօգուտ է: Այն ամենն, ինչ չի համապատասխանի Նոր Գիտակցությանը, Ընդհանուր Բարօրության, Բարու, Համագործակցության, Աստվածառաջնորդության սկզբունքներին, կսրբվի Երկրի երեսից այնպես, ինչպես ոչ վաղ անցյալի երկրաշարժն ու ցունամին հաշված ժամերի ընթացքում խլեցին մի քանի հազար մարդու կյանք:

Աստվածամայր

7. Դադարե՛ք ձգտել դեպի ձեր աշխարհի հաճույքները: Կան անհամեմատ ավելի մեծ հաճույքներ, որոնք հասանելի են նրանց, ովքեր իրենց սիրտն ու միտքը բացում են Վերին Աշխարհների թրթռանքների հանդեպ:

Ձեզնից դուրս չկա ոչինչ, ինչի կարիքն ունենաք: Ամբողջ Աստվածային գիտելիքն ու կատարելությունը ձեր մեջ է: Փնտրե՛ք այդ գանձը ձեր սրտում, փնտրե՛ք դեպի ձեր մեջ եղած անհաշիվ հարստությունները տանող մուտքը:

Աստվածամայր

8. Բայց մուտքի համար հարկ կլինի վճարել: Եվ մուտքի գինը ձեր էգոն է: Դուք պետք է հրաժեշտ տաք ձեր ես-ի անցողիկ մասին, ձեր էլեկտրոնային գոտու այն կուտակումներին, որոնք ճոպանների պես ձեզ կապկպում են Երկրին՝ մոլորակի հոծ պլանին: Եվ այն կարոտը, որ ձեզնից շատերն ապրում են, այն բանի ստույգ հայտանիշն է, որ դուք հոգնել եք այս աշխարհի հաճույքներից, որ պատրաստ եք նուրբ աշխարհների հետ շփմանը:

Աստվածամայր

9. Այն ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է՝ պարզապես ընտրություն կատարել և քայլել դեպի անսահմանություն՝ հրաժարվելով երեկվա տոնական զարդարանքներից, քայլ կատարել դեպի իրականություն: Սկզբում՝ մեկ քայլ, հետո՝ երկրորդը: Եվ առանց կանգ առնելու գնալ դեպի ձեր իրական Գոյը, դեպի այն, ինչ դուք իրականում կաք: Ձեր սահմաններից դուրս չկա ոչինչ, որ ետ պահի ձեզ դեպի բարձր իրականաթյուն ձեր ընթացքից: Միայն ինքնե՛րդ եք ետ պահում ձեզ: Միթե՞ չեք կարողանում գլուխ հանել հազար-հազար վերամարմնավորումներով անիրական աշխարհում թափառող ձեր կրկնակից:

Աստվածամայր

10. Դուք այլ Ճանապարհ չունեք: Կա՛մ պետք է քայլ անեք դեպի անանց իրականությունը, կա՛մ վերջ տաք ձեր անհատականության գոյությանը: Առողջ օրգանիզմն ինքն է ազատվում իր մեջ եղած քաղցկեղային բջիջներից: Պատկերավոր ասած՝ դուք բոլորդ գտնվում եք Աստծո որովայնում և մտածում եք, որ Աստված թու՞յլ կտա ձեզ ապրելու ձեր հորինած օրենքներով: Ո՜չ, ասում եմ: Նա պարզապես կազատվի այն ամենից, ինչը չի համապատասխանում Իր Կամքին և Իր Օրենքին:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Մենք ձեզ ցույց ենք տալիս Ուղին

 

Հայր մեր

1. Ճշմարտությունը պետք է շարադրվի այնքան մատչելի, որ հասկանալի լինի նույնիսկ երեխայի համար:

Դուք նկատե՞լ եք, թե երբեմն որքա՜ն խրթինություն կա այս կամ այն մատուցվող համակարգում: Այո՛, տիեզերքի կառուցվածքը շատ բարդ է. այն հազիվ թե հասանելի լինի զարգացման ներկա փուլում գտնվող մարդկային գիտակցության համար:

Ըստ այդմ, որքան էլ մենք փորձենք պարզ շարադրել որոշ բաներ, դուք ընդունակ չեք լինի ընկալել: Ուստի մենք ընտրեցինք այլ ճանապարհ՝ մի ճանապարհ, որով պարզապես ձեր գիտակցությունն ուղղորդում ենք դեպի հարկ եղած ուղղությունը:

Աստվածամայր

2. Երբ արդեն գիտեք, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվեք, ապա կարող եք նաև նախապատրաստել այն ամենն, ինչ անհրաժեշտ է ձեզ ճանապարհի համար: Կգտնեք և՛ հոգևոր գործիքներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ձեզ, և՛ հոգևոր գործառություններ, և՛ հոգևոր մեթոդներ: Բայց այլևս չեք խարխափի այս ու այնտեղ, որովհետև ուղղությունը, ներքին կողմնորոշիչն ու ձեր գիտակցության կողմնացույցն արդեն ճիշտ են ուղորդված:

Աստվածամայր

3. Այսպիսի օրինակ կարելի է բերել: Դուք ձեր առջև տեսնում եք գագաթ՝ ձյունաճերմակ գլխարկով ծածկված Աստվածային Գիտակցության գագաթը: Բայց երբ ճամփա եք ընկնում դեպի այդ գագաթը, ապա նախ մտնում եք անտառ, թափառում եք կիրճերում, մագլցում ժայռերը և արդեն գագաթը չի երևում ձեր առջև:

Աստվածամայր

4. Դա նման է նաև այն բանին, որ հայտնվում եք որևէ եկեղեցական կամ այլ կազմակերպության կառույցում, որն ունի իր կանոնները, արարողակարգերն ու դոգմաները: Ձեզ տառացիորեն խճճում են դոգմաների ու կանոնների անանցանելի թփուտներում: Ոչ ոք արդեն չի հիշում, թե ինչի համար են մտցվել այդ կանոնները, բայց ձեզանից պահանջում են, որ դուք այդ կանոններն անպայման պահպանեք. այլապես դժոխքում հրի կմատնվեք կամ ձեր գլխին կթափվեն այս աշխարհի հայտնի ու անհայտ բոլոր դժբախտությունները:

Բայց եթե դուք հիշեք, մշտապես հիշեք այն Աստվածային Գագաթի մասին, դիպի ուր ձգտում էիք, ապա կանցնեք փշերով ձեզնից կառչող թփուտից, և այն ձեզ ոչ մի վնաս չի կարողանա հասցնել:

Աստվածամայր

5. Ճիշտ նույն կերպ՝ եթե դուք մուտք եք գործում դարերի պատմություն ունեցող կրոնների դոգմաներից կազմված խիտ անտառը և արդեն այդ դոգմաների ու կանոնների ետևում նույնիսկ կապույտ երկինքը չեք տեսնում, ապա հիշում եք Աստվածային Գագաթի մասին, դեպի ուր ընտրել էիք ձեր ուղին, և ի վերջո ելք եք գտնում անտառից դուրս գալու համար:

Աստվածամայր

6. Երբ դուք շարունակում եք ճանապարհը և սկսում մագլցել նորանոր ուսմունքներից կազմված ժայռերն ու կիրճերը, որոնք երիտասարդ են, դեռևս շատ սայթաքուն ու երերուն, ապա դուք հիշում եք Աստվածային Գագաթի մասին և օգնություն  ու օժանդակություն եք ստանում՝  ընկերոջ ձեռքի կամ ճոպանի տեսքով, որը դեպի ձեզ է մեկնվում  ձեր այն եղբայրների կողմից, որոնք ավելի վերևում են գտնվում:

Աստվածամայր

7. Այս թելադրությունները նրանց համար չեն, որոնք իրենց հանգստությունն են գտել անտառի բացատում՝ թռչունների ծլվլոցով և թևածող թիթեռներով լցված գետակի ափին: Այդ բացատները նման են այն աղանդներին և ուսմունքներին, որոնք ձեզ ներշնչում են, որ պետք է ձգտեք երանության՝ գտնվելով ձեր աշխարհում, որ պետք է բոլորին սիրեք, դրսևորեք միայն մարդկային լավ հատկանիշներ:

Աստվածամայր

8. Չի՛ կարող կատարելություն լինել ձեր աշխարհում: Եվ որքան երկարատև դուք ձեզ սրբերի տեղ դնեք, այնքան ավելի ցավոտ հարվածի կենթարկվեք: Հարված, որ կարթնացնի հիասքանչ բացատի ձեր քնից և կստիպի  քայլել դեպի գագաթը՝ հաղթահարելով ինքզինք, հաղթահարելով սեփական անկատարությունը:

Աստվածամայր

9. Վերելքին զուգընթաց ի դերև կելնեն ձեր հին, ցավոտ կետերը, ձեր վերքերը, որոնք դուք ստացել եք ո՛չ միայն այս, այլ նաև ձեր նախորդ մարմնավորումների ընթացքում:

Դուք կշարունակեք առաջ ընթանալ՝ հաղթահարելով ձեր այդ վնասվածքների, ջարդվածքների, վերքերի ու հիվանդությունների ցավը:

Աստվածամայր

10. Մեր խնդիրն է՝ ձեզ ցույց տալ ուղին, ցույց տալ ճիշտ ուղղությունը, բայց կքայլեք դուք ինքնե՛րդ՝ յուրաքանչյուրն իր անհատական ճանապարհով: Բայց, ստանալով ճիշտ ուղղություն, դուք այլևս երբեք չեք մոլորվի: Մենք ձեզ ցույց ենք տալիս Աստվածային իրականության բարձրագույն գագաթին հասնելու Ուղին: Ահա՛ ուղին: Ընթացե՛ք: Խիզախե՛ք, միայն թե կանգ մի՛ առեք ձեր զարգացման ճանապարհին: Առա՜ջ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Աստղերի լեզուն

 

Հայր մեր

1. Սպասվող իրադարձությունների բառային ձևակերպումները միշտ էլ քիչ են արտացոլում այն, ինչը պետք է տեղի ունենա, և կրում են մոտավոր, հավանականային բնույթ:

Բոլոր իրադարձություններն իրենց հավանականային տեսքով կանխանշվել են արարման սկզբնական պահին:

Աստվածամայր

2. Ձեր աշխարհում կա Կենդանակերպի, Կենդանակերպի նշանների հասկացությունը: Աստղերի լեզվին ծանոթ մարդու համար ամբողջ ներկան և ապագան գրի է առնված տեղեկատվական դաշտում, որը կազմված է երևացող աստղերից:

Աստվածամայր

3. Եվ եթե դուք կատարելապես տիրապետեիք աստղերի լեզվին, ապա կկարողանայիք կարդալ ձեր մոլորակի ապագան, որը գրի է առնված տիեզերքի այդ համապիտանի լեզվով: Սակայն ներկայումս հազիվ թե գտնվի գոնե մեկ աշխարհիկ աստղաբաշխ, որն ընդունակ լինի հասկանալու այդ լեզուն:

Աստվածամայր

4. Ճշմարիտ գիտելիքը, որն աստղերի լեզվի բանալին է հանդիսանում և թույլ է տալիս կանխատեսել ապագան, թաքցված է ժամանակակից մարդկությունից: Ճիշտ այնպես, ինչպես թաքցրված է ձեզնից այն գիտելիքը, որը թույլ է տալիս կանխատեսելու մահը և կարդալու սեփական անցյալն ու ապագան:

Աստվածամայր

5. Սակայն անցյալն ու ապագան որոշվում են ներկայով, ներկայի ճուրաքանչյուր րոպեով և վայրկյանով:

Աստվածամայր

6. Ձեր աշխարհում առկա է և՛ ժամանակի, և՛ տարածության սահմանափակում: Բարձրագույն Աշխարհներում չկան այդ սահմանափակումները, այդ պատճառով արարման կատարյալ մատրիցան տարածաժամանակային կորդինատներով կարող է դրսևորվել բազմաթիվ եղանակներով, որոնց հավանակությունը որոշվում է ամեն րոպե կատարվող ձեր ընտրությամբ:

Աստվածամայր

7. Ուստի, տիեզերքի զարգացման այն պլանը, որն իր մեջ ներառում է նաև ձեր մոլորակի պլանը, կարող է փոփոխվել որոշակի տիրույթում, բայց այդ տիրույթն ունի սահմանափակ շրջանակներ:

Աստվածամայր

8. Եվ եթե որևէ մոլորակի էվոլյուցիան ընթանում է Բարձրագույն Պլանով նրա համար նախատեսված միջանցքի եզրագծով, ապա այդ էվոլյուցիայի ճշգրտման համար սկսում է միջամտել Տիեզերական Էակների մի ամբողջ Հիերարխիա:

Աստվածամայր

9. Այդպես շատ անգամ է եղել ձեր մոլորակի հետ: Էվոլյուցիան հասել է մինչև որոշ կրիտիկական կետի և կրկին վերադարձվել դեպի նախկին անվտանգ հունը:

Տվյալ էվոլյուցիայի համար վտանգը կապված է այդ էվոլյուցիայի՝ Բարձրագույն Ուժերի, Տիեզերքի Հիերարխների, Աստծո, Աստվածային Օրենքի հետ կապի կտրվածության աստիճանից:

Աստվածամայր

10. Գոյություն ունեն Երկրի, ինչպես և ցանկացած այլ մոլորակի պատմության մեջ որոշակի կրիտիկական պահեր, որոնք որոշվում են Կենդանակերպով և նրանով պայմանավորված տիեզերական բոլորապտույտներով, երբ ուղղությունը՝ Տիեզերական Օրենքի տեղեկատվական դաշտը, համեմատվում է մոլորակը բնակեցնող կենսահոսքերի էվոլյուցիայի ուղղության հետ: Եվ այդ պահերին տեղի է ունենում մոլորակի զարգացման ճշգրտում, եթե նախատեսված ուղղությունից նրա շեղումը գերազանցում է կրիտիկական չափանիշը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Բեկումնային ժամանակ

 

Հայր մեր

Նույնը կատարվում է ձեր օրերում: Մոլորակի էվոլյուցիան շեղվել է Տիեզերական Օրենքով նախատեսված հետագծից և ճշգրտման կարիք ունի:

Մենք պարբերաբար գալիս ենք տարբեր մարգարեների և դեսպանորդների միջոցով, որպեսզի հիշեցնենք գոյություն ունեցող Օրենքի և նրան հետևելու անհրաժեշտության մասին:

Աստվածամայր

2. Եվ աշխարհի վերջի ու տարբեր աղետների մասին բոլոր մարգարեությունները, որոնք տրվել են անցյալում ու տրվում են հիմա, պարզապես հիշեցումներ են այս տիեզերքում գործող Օրենքին ենթարկվելու անհրաժեշտության մասին:

Աստվածամայր

3. Օրենքը կպաշտպանվի՝ անկախ նրան հետևելու կամ չհետևելու ձեր ցանկությունից:

Աստվածամայր

4. Եվ Բարձրագույն Ուժերի խնդիրը միշտ հանգել է նրան, որ մարդկությանը հեռու պահեն անդունդի եզրից, որպեսզի նա ինքն իրեն չկործանի:

Աստվածամայր

5. Օգնությունը, որը ցուցաբերվել է և շարունակվում է ցուցաբերվել մարդկությանը, կայանում է նրա գիտակցության ընդլայնման մեջ, կայանում է մարդկանց հատուկ ներքին սահմանափակումների հաղթահարման մեջ, նաև կապված է գիտակցության զարգացման հաջորդ մակարդակի վրա բարձրանալու հետ:

Աստվածամայր

6. Այժմ Երկիրն ապրում է կրիտիկական, բեկումնային ժամանակ: Եվ խնդիրը, որն այժմ դրվում է մարդկության առջև, այն բանի գիտակցումն է, որ բացի ֆիզիկական պլանից կան ավելի նուրբ պլաններ, և որ մարդն իր բնույթով հանդիսանում է Մեծ Տիեզերական Հոգևոր Էակ:

Աստվածամայր

7. Մարդու պոտենցիալը հսկայական է: Բայց այդ պոտենցիալին տիրապետելը չի կայանա ավելի վաղ, քան մարդը կհաղթահարի իր այն որակները, որոնք նրան գամում են ֆիզիկական ոլորտին:

Աստվածամայր

8. Երբ ձեզնից ոմանց մենք դիտում ենք մեր համբարձյալ մակարդակից, երբեմն այնպիսի զգացում ենք ապրում, ինչպիսին ապրում եք դուք՝ դիտելով մրջյուններին:

Աստվածամայր

9. Երևի ձեր կյանքում դիտել եք մրջյունի, որը մեծ բեռ է քարշ տալիս դեպի մրջնանոց: Ձեր մակարդակից ավելի լավ է երևում, թե ինչպես նրա համար ավելի լավ կլիներ շարժվել: Եվ դուք տեսնում եք, որ ճանապարհը կարելի էր կրճատել և ավելի քիչ գործադրվող ջանքերով հասնել մրջնանոցին:

Աստվածամայր

10. Եթե դիտեք մրջյունի վարքը, ապա կհասկանաք մեր այն զգացմունքները, որոնք մենք ապրում ենք՝ դիտելով ձեր զարգացումը: Եվ ճիշտ այնպես, ինչպես դուք ձեզ վրա չեք վերցնում մրջյունի աշխատանքը, այնպես էլ մենք մեր վրա չենք վերցնում այն խնդիրների կատարումը, որոնք կանգնած են ձեր առջև:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Մոլորակի հավասարակշռությունը

 

Հայր մեր

1. Մենք կարող ենք ցուցաբերել որոշակի օգնություն և մշտապես ցուցաբերում ենք, բայց միայն այն շրջանակներում, ինչ թույլ է տալիս Օրենքը: Օգնության տեսակներից մեկն էլ այն է, որ հիշեցնում ենք տիեզերական  ժամկետների մասին և այն մասին, թե ովքեր եք դուք իրականում:

Աստվածամայր

2. Ձեր պոտենցիալը հսկայական է: Եվ, ի տարբերություն մրջյունի, որն այս մանվանտարում՝ տիեզերքի զարգացման այս փուլում չի կարող հասնել զարգացման մարդկային ձևին, դուք մինչև այս մանվանտարի վերջը ունակ կլինեք դրսևորելու ձեր իսկական Աստվածային բնույթը:

Աստվածամայր

3. Այդ պատճառով մենք այսքան ջանքեր ենք գործադրում, որպեսզի կասեցնենք հենց ֆիզիկական պլատֆորմի՝ Երկրի ոչնչացումը, որը ձեզ իր հարկի տակ է առել և տալիս է ձեզ ապրելու, զարգանալու անվտանգ պայմնաններ:

Աստվածամայր

4. Յուրաքանչյուր արհավիրք, յուրաքանչյուր տարերային աղետ ձեր ոչ կատարյալ գիտակցության հետևանքն է: Եվ, իրապես, դուք արժանանում եք ձեր  անհնազանդության, էգոիզմի և համառության պտուղներին, երբ երես առ երես կանգնում եք տարերքի այդ դրսևորումների առջև:

Աստվածամայր

5. Մարդկության տեղեկատվական դաշտն ու Երկրի տեղեկատվական դաշտը շատ սերտորեն իրար հետ կապված և միահյուսված են:

Աստվածամայր

6. Ուստի յուրաքանչյուր անկատար միտք իր ազդեցությունն է թողնում ամբողջ մոլորակի վրա՝ պտույտ գործելով երկրագնդի շուրջը և համալարվելով նմանատիպ անկատար մտքերի և զգացմունքների հետ:

Աստվածամայր

7. Ճիշտ նույն կերպ՝ Բարիքին, Բարուն ուղղված մտքերը, դրական մտաձևերն ու էմոցիաները ավելացնում են մոլորակի կայունությունը և օժանդակում երկրային առանցքի շտկմանը:

Աստվածամայր

8. Որպեսզի դուք կարողանաք հանգիստ գոյատևել ու զարգանալ, միլիարդավոր Տիեզերական Էակներ պատրաստ են օր ու գիշեր առանց հոգնելու ծառայել ձեզ, որպեսզի համակշռեն և կասեցնեն հնարավոր աղետներն ու արհավիրքները:

Աստվածամայր

9. Դրանում է կայանում նաև ձեր օգնությունը, որը դուք կարող եք ցուցաբերել Համբարձյալ Դասերին: Մտասևեռվե՛ք Բարու, Բարիքի, Սիրո վրա: Պահպանե՛ք ներքին խաղաղություն ու հանգստութուն:

Աստվածամայր

10. Ձեզնից յուրաքանչյուրը կարող է հենակետ դառնալ Երկրի վրա, դառնալ Լույսի հաղորդիչ, որի միջոցով կիրականացվի այս մոլորակի հավասարակշռումն ու Լույսի թափանցումը, ինչն անհրաժեշտ է, որպեսզի Երկիրը կարողանա անցնել իր զարգացման հաջորդ մակարդակին:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն