Վարդարան

Պատասխանատվության

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է ամբողջ Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հիշեցե՛ք այն պարտավորությունների մասին,

որ հանձն եք առել մարմնավորումից առաջ

 

Հայր մեր

1. Մենք գալիս ենք, որպեսզի զրուցենք Երկրի մարդկության հետ, և ամեն անգամվա հետ մեր գալուստը ձեր գիտակցության համար դառնում է ավելի ու ավելի բնական, ինչպես արևածագն ու մայրամուտը:

Աստվածամայր

2. Մենք գալիս ենք, և մեր գալստյամբ փոխվում է իրադրությունը Երկիր մոլորակի վրա: Որովհետև ամեն անգամվա հետ ավելի ու ավելի մեծ քանակի անհատներ են կարողանում առնչվել այս Ուսմունքների հետ և երանություն ստանալ նրանցում պարունակվող Աստվածային էներգիայի նեկտարից:

Աստվածամայր

3. Այժմ ես եկել եմ, որպեսզի մեկ անգամ ևս հիշեցնեմ ձեզ այն բարեփոխումների մասին, որոնք պետք է տեղի ունենան ավելի ու ավելի վճռականությամբ:

Աստվածամայր

4. Ես չեմ թաքցնի, որ այս թելադրություններն ընթերցող ձեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսի տեմպերով կընթանան այդ բարեփոխումները: Որովհետև ձեր ֆիզիկական աշխարհի հետ կապված ամեն ինչ՝ ձեր աշխարհի ցանկացած փոփոխություն, տեղի է ունենում միայն ձեր գիտակցության փոփոխության շնորհիվ:

Աստվածամայր

5. Ես կտամ որոշ խրատներ և ոչ մեծ Ուսմունք, որոնք կնպաստեն ձեր գիտակցության փոփոխությանը:

Ամեն անգամ ես գալիս եմ մեծ հուզմունքով և սարսուռ եմ զգում իմ սրտում, երբ հնարավորություն եմ ունենում խոսելու ձեզ հետ, որ այժմ գտնվում եք մարմնավորման մեջ:

Աստվածամայր

6. Զավակնե՛րս, դուք չեք գիտակցում և չեք կարող ամբողջությամբ գիտակցել այն ամբողջ պատասխանատվությունը, որ դրված է ձեր ուսերին:

Աստվածամայր

7. Բոլորովին վերջերս, նախքան մարմնավորման մեջ մտնելը, ձեզնից շատերը մեծ պատրաստություն են անցել և ուսուցանվել եթերային մենաստաններում: Այս բարդ ժամանակում մարմնավորման համար ընտրվել են լավագույն հոգիները:

Աստվածամայր

8. Ուստի ցավալի է դիտել, թե ինչպես այդ հոգիները, մարմնավորվելով, թույլ են տվել պատրանքին այնքա՜ն տիրել իրենց գիտակցությանը, որ մոռացել են ո՛չ միայն այն, թե ինչի համար են մարմնավորվել, այլ ընդհանրապես մոռացել են Աստծո մասին. կորցրել են իրենց սրտերում ո՛չ միայն Աստվածային հատկանիշները, այլ նաև բարոյական կողմնորոշիչները:

Աստվածամայր

9. Ցավալի է դա գիտակցելը, բայց առավել ցավալի է դիտել, թե ինչպես են այդ հոգիներն անցում կատարում և հայտնվում նուրբ պլանում: Սրտիցդ արյուն է կաթում, երբ տեսնում ես այդ հոգիների տառապանքները: Երբ քողն ընկնում է նրանց աչքերից, և նրանց առջև բացվում է այն պլանը, որի համար նրանք մարմնավորվել են  և չեն իրականացրել, ապա այդպիսի հոգիների ստացած ցնցումը համեմատելի է միայն ամենաահավոր ցնցման հետ, որը կարող է ապրել հոգին՝ լինելով մարմնավորման մեջ: Եվ ապրած այդ ցնցումը ծանր բեռ պես նստում է հոգու վրա:

Աստվածամայր

10. Պահանջվում են մեծ քանակի հրեշտակների ջանքերը, որոնք կոչված են մարմնավորումների միջև եղած հատվածում ապաքինելու հոգիներին, որպեսզի վերականգնվի նման հոգին և նորից ունակ դառնա Երկրի վրա մարմնավորվելու: Եթե դուք վերաբերվեիք իրար այն սիրո և հոգածության թեկուզ մեկ հազարերորդական մասով, որը Լույսի եթերային օկտավաներում ձեր հոգին ստանում է մարմնավորումների միջև ընկած հատվածում, ապա աշխարհը շատ կարճ ժամանակահատվածում անճանաչելիորեն կփոխվեր:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Փոխեցե'ք ձեր վերաբերմունքը շրջապատի մարդկանց նկատմամբ

 

Հայր մեր

1. Այն, ինչ  ձեզնից պահանջվում է, դա ձեր վերաբերմունքը փոխելն է շրջապատի մարդկանց նկատմամբ:

Աստվածամայր

2. Եթե դուք հին հոգի եք, որ մարմնավորվել եք ձեզնից ավելի քիչ զարգացած եղբայրներին ու քույրերին լուսավորելու նպատակով, ապա հիշեցե՛ք ձեր պարտքի և մարմնավորումից առաջ վերցրած ձեր պատրավորությունների մասին:

Աստվածամայր

3. Անձամբ ձեզ համար որքան էլ որ դժվար լինի, մի՛ մտածեք ձեր մասին, այլ հոգացեք նրա՛նց մասին, ովքեր ձեր կողքին են և ձեր խնամքի կարիքն ունեն:

Աստվածամայր

4. Երբեմն մի քնքույշ հայացքը կամ բարությամբ ասված մի խոսքը բավարար է լինում, որ հոգին վաղվա օրվա նկատմամբ հույս ու վստահություն ձեռք բերի և կյանքի իմաստ:

Աստվածամայր

5. Հոգացե՛ք այն միլիոնավոր հոգիների մասին, որոնք ձեր օգնության կարիքն ունեն: Ո՛չ բոլոր հոգիներն են ունակ հասկանալու այն Ուսմունքը, որը մենք տալիս ենք մեր դեսպանորդի միջոցով: Եվ ո՛չ բոլոր մարդիկ են ունակ վերցնելու գիրքը և կարդալու: Բայց դուք կօգնեք և կօժանդակեք մարդկանց ո՛չ այն դեպքում, երբ կսկսեք զոռով ստիպել նրանց, որ կարդան մեր Ուսմունքը: Դուք կարող եք օգնել մարդկանց՝ պարզապես նրանց կողքին գտնվելով, օժանդակելով նրանց խոսքով, գործով, սոսկ մի հայացքով:

Աստվածամայր

6. Թող ձեզ չվրդովի այն, որ մարդիկ չեն գնահատում ձեր ջանքերը: Պարզապես տվե՛ք շրջապատի մարդկանց ձեր Լույսը, ձեր Սերը, ձեր օժանդակությունը: Եվ ձեր արտաքին գիտակցությանը թույլ մի՛ տվեք որևէ մեկին գնահատական տալու. Ահա այս մարդու վրա Աստված արդեն խաչ է քաշել, իսկ ահա այս մեկն էլ իրենից ներկայացնում է տգիտության ու անկատարության գագաթ:

Աստվածամայր

7. Մենք շատ անգամ ենք տվել այս Ուսմունքը, և ահա ես այն նորից եմ կրկնում: Շատ ու շատ լուսավոր հոգիներ, նախքան մարմնավորման մեջ մտնելը, ծանրաբեռնում են իրենց այնքան մեծ կարմայական պարտավորություններով և իրենց վրա են վերցնում այնքան մեծ անկատարություններ, որ արդեն ունակ չեն լինում Երկրի վրա եղած ներկայիս պայմաններում հաղթահարելու այդ անկատարություններն ու վերամշակելու իրենց վրա վերցրած կարման:

Աստվածամայր

8. Ըստ այդմ, երբեք ձեզ թույլ մի՛ տվեք դատապարտելու: Հիշե՛ք, որ մեղադրելով դուք իջեցնում եք ձեր թրթիռները և անընդունակ եք դառնում ճիշտ ընտրություն անելու և գնահատական տալու:

Աստվածամայր

9. Բա՛րձր եղեք խոսք ու զրույցից, բամբասանքից, թույլ մի՛ տվեք այդ բացասական էներգիաներին, որ տիրեն ձեզ:

Աստվածամայր

10. Ներեցե՛ք բոլորին, որքան էլ անարդարացի թվա այն ամենն, ինչը մարդիկ անում են ձեր նկատմամբ: Սահման չունի ներումը, սահման չունեն հնազանդությունն ու կարեկցանքը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Դրսևորե՛ք ձեր կյանքերում Աստվածային որակներ

 

Հայր մեր

1. Աստվածային որակներից ոչ մեկը չի կարող բավ լինել: Ձեր աշխարհն այնքան շատ կարիք ունի Աստվածային թրթռանքի և Աստվածային որակների, որ դուք կարող եք ամբողջ օրն առաքել ձեր Կատարելությունը, Բարին, Սերը, և աշխարհը միայն երախտապարտ կլինի ձեզ:

Աստվածամայր

2. Բայց այդ երախտագիտությունն անպայման չէ, որ արտահայտվի ֆիզիկական ոլորտում: Ընդհակառակը՝ դուք կարող եք դեմ առնել լրիվ անըմբռնողության և նույնիսկ թշնամանքի: Որովհետև Աստվածային թրթռանքի և Աստվածային որակների ցանկացած դրսևորում անմիջապես բախվում է հակառակ որակի դրսևորումների հետ, որոնք ձգտում են խլացնել բարձր թրթռանքները և դրանով իսկ հետաձգել այն պահը, երբ Երկրի վրա այլևս չեն լինի անկատարություններ:

Աստվածամայր

3. Ձեզնից պահանջվում է Աստվածային որակներ դրսևորել՝ անկախ ընդդիմադիր կողմից եկող ցանկացած արձագանքից: Ոչ մի դեպքում մի՛ ենթարկվեք այդ ուժերի պրովոկացիաներին:

Աստվածամայր

4. Դուք շատ բանի կարող եք հասնել, բայց պետք է լինեք դիմացկուն ու անվեհեր: Հենց դրանու՛մ է կայանում այս պահի բարդությունը, և դա՛ է հենց այն օգնությունը, որը մենք ակնկալում ենք ստանալ ձեզնից:

Աստվածամայր

5. Ընթացիկ պահի համար բնորոշ է այն, որ յուրաքանչյուր մարդու կյանքում կլինեն պահեր, երբ նա հստակ կտեսնի, թե ինչ ուժեր են գործում իր միջոցով և իր շուրջ: Եվ դուք ձեր ներսում գիտակցված ձևով ընտրություն կկատարեք, թե որ ուժերի օգտին հանդես գաք և ուր ուղորդեք ձեր էներգիան:

Աստվածամայր

6. Թող ձեզ չվրդովեն ժամանակավոր սխալները: Մի՛ տանջեք ձեզ դրանց համար: Արեցի՞ք սխալը, գիտակցեցի՞ք այն. որոշեք այլևս չկրկնել այն և շարունակեք առաջ գնալ:

Աստվածամայր

7. Թույլ մի՛ տվեք ձեր գիտակցությանը չափազանց երկար կանգ առնելու սխալների վրա: Մի՛ մոռացեք, որ ուր կենտրոնացված է ձեր ուշադրությունը, այնտեղ էլ հոսում է ձեր էներգիան:

Աստվածամայր

8. Ամենաճիշտը կլինի ապրեք միայն այն պահով, որում այժմ գտնվում եք: Անցյալն ու ապագան չափազանց շատ տեղ չպետք է զբաղեցնեն ձեր գիտակցության մեջ:

Աստվածամայր

9. Դուք ապրում եք ներկա պահով, և այդ պահին մշտապես կենսախնդորեն ընդունում  եք կյանքի բոլոր դժվարություններն ու անհաջողությունները, մշտապես պահպանում եք ձեր ուժերի նկատմամբ այն վստահությունը, որ դուք կարող եք ամեն ինչ հաղթահարել և հաղթող դուրս գալ ցանկացած իրադրությունից:

Աստվածամայր

10. Հիշեք, որ ամենամեծ հաղթանակն այն է, որը դուք տոնում եք ձե՛ր իսկ անիրական մասի նկատմամբ, իսկ մնացածը միայն պատրանք է, որն արժանի չէ ձեր ուշադրությանը: Երբ դուք դադարում եք ձեր ուշադրությամբ սնել պատրանքին, այն դադարում է գոյություն ունենալ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ձեր Աստվածային դերը

 

Հայր մեր

1. Ես այս օրով եկել եմ, որպեսզի հիշեցնեմ ձեր այն պարտավորությունների մասին,որոնք ձեր հոգիներն իրենց վրա են վերցրել մարմնավորումից առաջ:

Աստվածամայր

2. Հնարավոր է, որ դուք չհիշեք այդ պարտավորությունների մասին, քանի որ վարագույրը դեռևս շատ թանձր է, և ձեր արտաքին գիտակցությունը մոռանում է այն ամենը, ինչը դուք լսել եք և ինչին ուսուցանվել եք մարմնավորումների միջակայքում: Սակայն ձեր մեջ կա ինչ-որ ավելի մեծ բան, և դա ձե՛ր իսկ Բարձրագույն մասն է: Ձեր այդ մասը միշտ հիշել և շարունակում է հիշել ձեր դերի և ձեր Աստվածային պլանի մասին:

Աստվածամայր

3. Այս Ուսմունքի նպատակներից մեկը ձեր հոգու հիշողության արթնացումն է: Դուք սկսում եք հիշել ձեր դերի մասին այն ժամանակ, երբ որևէ շարժառիթ չունեցող կարոտի և հուսաբեկության րոպեներ եք ապրում: Թվում է՝ ամեն ինչով ձեր կյանքն ընթանում է առանց տեսանելի տհաճությունների, սակայն ձեր հոգիները տագնապում են, որ ժամանակն անցնում է, և իրենք չեն կարողանա ի կատար ածել վերցրած պարտավորությունները: Ըստ այդմ, ձեր գլխավոր խնդիրն է՝ կապ հաստատել ձե՛ր իսկ Բարձրագույն մասի հետ և վերհիշել ձեր դերը:

Աստվածամայր

4. Այն պահերին, երբ կյանքում հանդիպում եք ինչ-որ բանի, որը հիշեցնում է ձեզ վերցրած պարտավորությունների և ձեր դերի մասին, դուք սարսուռ եք զգում, և այդ զգացողությունը հարազատ է առաջին սիրո նուրբ զգացմունքի պես: Այն շատ քնքույշ, հմայիչ զգացմունք է: Դուք չեք կարող չնշմարել ձեր այդ վիճակը:

Աստվածամայր

5. Ձեր այդ զգացմունքը դուք կարող եք զուգակցել ու կապել այն մարդու հետ, ով տվել է ձեր հոգուն այդ բերկրալի լուրը, ինչը հիշեցնում է եթերային օկտավաներում ձեր լինելու մասին: Եվ այն բանից հետո, երբ կապրեք այդ նուրբ զգացմունքը, կձգտեք նորից ու նորից առնչվել ճանաչման այդ փորձին: Եվ քանի որ ձեր այդ զգացմունքը չի վերաբերում ձեր ֆիզիկական աշխարհին, ապա ձեր այդ վիճակը կարող է և ձեզ մոլորեցնել:

Աստվածամայր

6. Օ՜, այո՛, դա կարելի է համեմատել առաջին սիրո հետ: Եվ դա, իրոք, ձեր առաջին սերն է, որը ձեզ հետ էր դեռևս մինչև ձեր ծնվելը: Կանցնեն տարիներ, և դուք կհասկանաք, որ այդ զգացմունքը կապված չէ մարմնավորման մեջ գտնվող որոշակի մարդու հետ: Դա ավելի վերամբարձ զգացմունք է: Դա Սիրո զգացմունք է՝ ուղղված ամբողջ Արարվածին, ամբողջ Կյանքին:

Աստվածամայր

7. Ձեզնից նրանք, ովքեր հասկանում են, թե ինչի մասին եմ խոսում, գտնվում են նոր կյանքի շեմին: Ֆիզիկական կյանքը շարունակում է գոյատևել ձեր շուրջը, և միևնույն ժամանակ դուք կարծես տեղափոխվում եք մի ուրիշ աշխարհ, որը միաժամանակ գոյություն ունի ձեր աշխարհի հետ, բայց նաև ձեզ շրջապատող ամեն ինչից տարբերվում է:

Աստվածամայր

8. Դուք ձեր գիտակցության մեջ պետք է ձեր այդ վիճակի տարբերակում իրականացնեք՝ միաժամանակ գտնվելով ծանոթ մարդկանց և հանգամանքների միջավայրում, բայց նաև հասկանալով, որ կապված չեք այդ մարդկանց և հանգամանքների հետ: Դուք շարունակում եք գոյատևել ձեր աշխարհում, բայց միաժամանակ հասկանում եք, որ դուք այդ աշխարհից չեք: Որովհետև ձեր գիտակցության մեջ դուք անցել եք մի ուրիշ, Բարձրագույն  աշխարհ: Եվ ահա սկսում եք գիտակցել, որ ձեր ներսում միավորվում են աշխարհները: Եվ ձեր շնորհիվ Բարձրագույն աշխարհն իջնում է ֆիզիկական ոլորտի մեջ:

Աստվածամայր

9. Սկզբում այդ զգացողություններն այնքան անսովոր են լինում, որ գրավում են ձեր ողջ էությունը: Դուք բավականություն եք ստանում և միաժամանակ զարմանում ձեր այդ վիճակով:

Սակայն, քանի որ դուք շարունակում եք գոյատևել ձեր ֆիզիկական աշխարհում և առաջվա պես ֆիզիկական մարմին ունեք, ապա ձեր աշխարհի հանգամանքները շարունակում են ձեզ վրա ազդեցություն գործել:

Աստվածամայր

10. Բայց քանի որ ձեր թրթիռները բարձրացել են, և ձեր զգայարաններն ունակ են դարձել ընկալելու Բարձրագույն աշխարհների թրթռումները, ապա սովորական աշխարհի որոշ դրսևորումներն ու այդ աշխարհի հանգամանքները չափազանց ցավագին են բախվում ձեր զգայուն էության հետ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Աստվածային գիտությունը պետք է յուրացնեք բոլորդ

 

Հայր մեր

1. Դուք տարբերություն եք զգում ձեր և ձեզ շրջապատող մարդկանց միջև: Եվ ձեզ մեծ ցավ է պատճառում հատկապես այն, որ ձեր ամենամերձավորները ձեզ չեն հասկանում: Նրանք լսում են ձեր խոսքերը, տեսնում են ձեզ հետ կատարված փոփոխությունները, բայց նրանց գիտակցության մակարդակը թույլ չի տալիս, որ  հասկանան և հետևեն ձեզ:

Աստվածամայր

2. Դա շա՜տ դժվարին փորձություն է: Դուք կորցնում եք ձեր կապն ամենամոտ մարդկանց հետ, և ստիպված եք լինում ընտրություն կատարելու. կամ մնում եք նախկին իրավիճակում և զոհում եք ձեր հոգևոր առաջընթացը, կամ էլ շարունակում եք հետևել Ուղուն և զոհում եք ձեր կապը մերձավոր ու հարազատ մարդկանց հետ:

Աստվածամայր

3. Հավատացե՛ք ինձ, թե՛ մեկը, և թե՛ մյուսն անելը շատ բարդ է: Եվ յուրաքանչյուր կոնկրետ իրադրությունում ընտրությունը տարբեր կարող է լինել: Միայն դուք ինքներդ և ձեր հոգին գիտեն, թե ինչ ընտրություն պետք է կատարեք:

Աստվածամայր

4. Եվ եթե ձեր մարմնավորման նպատակն այն է, որ զոհեք ինքներդ ձեզ ու ձեր նվաճումները՝ հանուն այն մարդկանց բարօրության, որոնց սիրում եք և որոնց հետ կապված եք կարմայով, ապա ձեր ընտրությունը կանգ կառնի մերձավորների հետ մնալու վրա: Իսկ եթե ձեր մարմնավորման նպատակը շատերին օգնելն է, իսկ շրջապատի հետ ունեցած ձեր կապերը խանգարում են դրան, ապա դուք կխզեք բոլոր այդ կապերը և վանդակից դուրս պրծած թռչնի նման կթևածեք դեպի վեր՝ դեպի ամպերը, դեպի լեռնագագաթները:

Աստվածամայր

5. Սակայն ես պետք է ձեզ նախազգուշացնեմ, որ եթե դուք չկատարեք ձեր կարմայական պարտավորությունները և չվճարեք ձեր բոլոր պարտքերը, ապա շատ հնարավոր է, որ մեծ կարմա ստեղծեք՝ չնայած կընտրեք լուսավոր ու բարձր ուղին: Դուք չեք կարող դուրս գալ հեռավոր ճամփորդության՝ չհոգալով այն մարդկանց մասին, որոնց հետ կապված եք կարմայով: Եվ ոչ մի բարձրագույն նպատակ չի կարող արդարացում լինել, եթե լքեք նրանց, ովքեր շրջապատում են ձեզ և ձեր օգնության կարիքն ունեն:

Աստվածամայր

6. Ուստի մենք ձգտում ենք չտալ կոնկրետ հանձնարարականներ: Որովհետև հնարավոր չէ տալ սպառիչ ու համապիտանի հանձնարարականներ կյանքի բոլոր դեպքերի համար: Կյանքը չափազանց բազմազան է, իսկ կարման՝ բավականին խճճված:

Աստվածամայր

7. Երբեմն մարդկային տեսակետից բոլորի կողմից դատապարտելի որոշումը Աստվածային տեսակետից հանդիսանում է միակ ճիշտը: Եվ երբեմն էլ մարդկային տեսակետից միակ ճիշտը հանդիսացող որոշումը հակասում է Աստվածային օրենքին:

Աստվածամայր

8. Աստվածային գիտությունն ամենաբարդն է բոլոր գիտություններից, որոնց հետ կյանքում դուք բախվում եք: Եվ եթե մյուս գիտությունները դուք կարող եք չուսումնասիրել և հանգիստ անցնել այդ գիտություններին նվիրված գրքերով ծանրաբեռնված դարակների կողքով, ապա Աստվածային գիտությունը պետք է յուրացնեք բոլորդ: Տարբերությունը միայն և միայն ժամկետների մեջ է, թե դուք կյուրացնեք այդ գիտությունը:

Աստվածամայր

9. Ձեզնից շատերի համար Աստվածային գիտության յուրացման ժամկետն արդեն հասել է: Եվ դուք չե՛ք կարող չկանգնել Ձեռնադրման Ուղու վրա, քանի որ դա պլանավորված է ձեր կողմից՝ ձեր մարմնավորումից առաջ: Մյուսները հանգիստ կարող են թաղվել կյանքի խորխորատներում և շարունակել խաղալ իրենց խաղալիքներով դեռ շատ մարմնավորումների ընթացքում: Նրանց գիտակցությունը պատրաստ չէ, որպեսզի հրաժեշտ տա ֆիզիկական աշխարհին և բարձրանա դեպի Աստվածային Ճշմարտության ճանաչման լեռնագագաթները:

Աստվածամայր

10. Միայն մի բան կարող եմ ասել՝ ձեզնից նրանք, ովքեր ամբողջ սրտով ընդունեցին այս թելադրությունները, որոնք մենք տալիս ենք մեր դեսպանորդի միջոցով, ամենայն հավանականությամբ պատրաստ են, որ դուրս գան Ուղի և ընթանան նրանով:

Ըստ այդմ, սրտերո՛վ ստուգեցեք ձեր զգացողություններն իմ այս թելադրության նկատմամբ: Մենք ոչ ոքի չենք կարող ստիպել ընթանալու, բայց մենք կանչում ենք ձեզ դեպի Ուղին:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ