Վարդարան
Զանազանման մասին
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
Քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Զանազանման կարողություն ձեռք բերելու անհրաժեշտությունը
Հայր մեր
1. Զանազանման շնորհը ձեզ անհրաժեշտ է, ինչպես երբեք: Եվ այդ շնորհի հետ մեկտեղ դուք պետք է գիտելիք ստանաք այն մասին, թե ինչպես պետք է ձեզ պահեք էվոլյուցիոն զարգացման այս փուլում, ինչին պետք է ձգտեք և ինչպիսի սկզբունքներով առաջնորդվեք:
Աստվածամայր
2. Մենք կարող ենք բավական երկար թվարկել այս կամ այն կրոնական ուսուցչի կամ կրոնական ուղղությունների թերությունները: Բայց դրանով հանդերձ՝ մենք միայն կուսումնասիրենք, թե ինչպես չպետք է վարվել և ինչպես չպետք է պահել իրեն:
Աստվածամայր
3. Մենք ընտրել ենք ա՛յլ ճանապարհ: Մենք տալիս ենք ճշմարիտ օրինակներ և տալիս ենք ճշմարիտ ուղղություն: Եվ ինչպես միշտ՝ ձեր ազատ կամքով ինքնե՛րդ պետք է ընտրեք, թե որ ուղով ընթանաք:
Աստվածամայր
4. Դու՛ք եք ընտրություն կատարում, և դու՛ք եք որոշում կայացնում: Մեր գործն է՝ առաջարկել ճիշտ օրինակներ և ցույց տալ ճշմարիտ ուղղությունը:
Աստվածամայր
5. Ամբողջ բանն այն է, որ դուք այնքան եք խճճված պատրանքի ցանցերում, որ չեք կարող ջոկել ո՛չ այն, թե որ աղբյուրն է ճշմարտություն պարունակում, ո՛չ էլ այն թրթռանքները, որոնք բնորոշ են ճշմարիտ աղբյուրին:
Աստվածամայր
6. Ըստ այդմ՝ ձեր բոլոր գործառություններն ու գործողությունները պետք է ուղղված լինեն այն բանին, որպեսզի սովորեք զանազանել:
Աստվածամայր
7. Ըստ էության, պատրանքի մեջ ձեր գտնվելն իր ավարտը կունենա միայն այն ժամանակ, երբ կսովորեք տարբերակում մտցնել այն իրադարձությունների միջև, որոնք պատկանում են պատրանքի պլանին, և այն իրադարձությունների միջև, որոնք պատկանում են Աստվածային աշխարհին:
Աստվածամայր
8. Եվ ձեր խնդիրն է՝ ձեռք բերել պայծառ հայացք և սովորել գնահատական տալ ամեն մի իրողության ու փաստի, որի հետ կյանքում բախվում եք:
Աստվածամայր
9. Իմաստուն մարդիկ չեն շտապում առնչվել մի տեղեկատվության հետ, որը գալիս է անծանոթ աղբյուրից: Եվ դա ճիշտ վարքագիծ է: Եթե դուք անխտիր ամեն ինչ կլանեք, ապա ձեր ուղեղն այլևս չի կարող մարսել:
Աստվածամայր
10. Հարկ է, որ ձեզ շրջապատող իրականությունից մանրակրկիտ ձևով ընտրեք այն տեղեկատվությունը, որն արժանի է ձեր ուշադրությանը և տարբերվում է այն ամբողջ աղբից, որն առատորեն տեղ է գտել ձեր գրախանութների դարակներում և ինտերնետում:
Աստվածամայր
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Հանձնարարականներ Զանազանման վերաբերյալ
Հայր մեր
1. Մեր խնդիրն է՝ ո՛չ միայն տեղեկատվություն տալ, այլ նաև գիտելիք տալ այն մասին, թե ինչպես ձեզ շրջապատող տեղեկատվության ծովում ճշմարիտ տեղեկատվությունը զանազանեք կեղծից:
Աստվածամայր
2. Ձեզ հայտնի է, որ խիստ որոշակի չափանիշներ չկան: Եվ մշտապես, երբ խոսքը հասնում է զանազանմանը, մենք ձեզ առաջարկում ենք մուտք գործել ձեր սիրտը և ընտրելն ու գնահատելը վստահել ձե՛ր իսկ Բարձրագույն մասին:
Աստվածամայր
3. Քանզի ձեր Բարձրագույն մասը միշտ գիտի Ճշմարտությունը: Սակայն միշտ չէ, որ ձեր Բարձրագույն մասին դիմելու միտքը ծագում է ձեր գլխում:
Աստվածամայր
4. Ես էլ չեմ ասում այն մասին, որ ձեր ստորին մարմինների մաքրությունը կարող է բավարար չլինել, որպեսզի զգաք ու տարբերեք Բարձրագույն Ես-ի ձայնը:
Աստվածամայր
5. Ուստի տեղին կլինի բերել արտաքին չափանիշներ, որոնց հիման վրա դուք կկարողանաք տարբերակում մտցնել ձեր շրջապատի տեղեկատվության հոսքում:
Աստվածամայր
6. Նախ և առաջ ուշադրություն դարձրեք ոչ թե գրքի կազմի ու նրա արտաքին տեսքի վրա, այլ առաջին հերթին ուշադրություն դարձրեք տեղեկատվության մատուցման որակի վրա: Եվ եթե տեղեկատվությունը չի տրվում ձեզ համար հասկանալի մակարդակով, ապա դադարեցրե՛ք կարդալը:
Աստվածամայր
7. Բանն այն է, որ գոյություն ունեն տեղեկատվության մատուցման շատ տարբեր մակարդակներ: Եվ այն, ինչը մատչելի է մեկի գիտակցության համար, կարող է մատչելի չլինել մի ուրիշի գիտակցության համար:
Աստվածամայր
8. Ո՛չ միշտ է, որ բարդ տեքստի հետևում Ճշմարտությունն է: Սակայն, եթե դուք հասել եք ձեռնադրումների բարձր աստիճանի, ապա գրախանութների դարակներում միշտ կգտնեք այն բանալիները, որոնք թույլ կտան ձեզ ամենախրթին տեղերում ճանաչելու Ճշմարտությունը:
Աստվածամայր
9. Նախկինում մենք միջոցներ էինք ձեռնարկում, որպեսզի դիտավորյալ կերպով խճողենք մեր ուղերձները: Նման դեպքում մենք ձգտում էինք խրտնեցնել նրանց, ովքեր ձգտում էին մեր տեղեկատվությունն օգտագործել շահադիտական նպատակներով:
Աստվածամայր
10. Այժմ մենք հակված չենք բարդացնելուն: Քանզի միշտ էլ կարելի է բարդացնել տրվող տեղեկատվությունը, բայց նրա էությունը, որպես կանոն, շատ պարզ է և մատչելի՝ նույնիսկ երեխայի համար:
Աստվածամայր
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Զանազանման որոշ սկզբունքներ
Հայր մեր
1. Որքան էլ թափառեք, այսպես կոչված, էզոթերիկական գրականության թավուտներում, մենք խորհուրդ ենք տալիս վեր հանել հայացքը մատուցվողի էությունից և պատասխանել մի պարզ հարցի. որքանո՞վ է ձեր կարդացածը ձեզ օգնում ձեր իրական կյանքում:
Աստվածամայր
2. Օգնու՞մ է ձեզ արդյոք այն տեղեկատվությունը, որը կարդում եք, որպեսզի ազատվեք ձե՛ր իսկ անիրական մասից և մղվեք դեպի հավերժական, անանց իրականությունը:
Աստվածամայր
3. Ի՞նչ է տալիս այն տեղեկատվությունը, որը կարդում եք, ձեր հոգու զարգացման համար: Ինչպե՞ս է այդ տեղեկատվությունն օգնում ձեզ ձեր կյանքում:
Աստվածամայր
4. Դուք կարող եք խորհուրդներ ստանալ շատ ճարտար գործառությունների շուրջ, բայց այդ գործառությունները կա՛մ կտանեն դեպի ձեզ շրջապատող պատրանքի բազմապատկմանը, կա՛մ էլ կհեռացնեն ձեզ ձեր առաքելությունից և պատրանք կստեղծեն, թե դուք տիեզերական մասշտաբով հանդիսանում եք շատ նշանակալից էակ:
Աստվածամայր
5. Ե՛վ մեկ, և՛ մյուս դեպքում դուք կկորցնեք հենակետը ձեր գիտակցության մեջ: Կա՛մ կխորասուզվեք մատերիայի մեջ, կա՛մ էլ կճախրեք ամպերից վեր:
Աստվածամայր
6. Բայց ընդհանուրն այն է, որ արդյունքում դուք միայն պատրանք եք ծնում և արարում այդ պատրանքը կա՛մ ֆիզիկական, կա՛մ աստեղային ոլորտում:
Աստվածամայր
7. Ձեր խնդիրն է՝ մշտապես իրատեսական հայացք պահպանել աշխարհում ձեր ունեցած դիրքի վերաբերյալ:
Աստվածամայր
8. Իսկ ձեր իրական դիրքն է՝ ոտքերով ամուր կանգնել Երկրին և միաժամանակ հիշել ձեր տիեզերական ծագման մասին ու մղվել դեպի Աստված:
Աստվածամայր
9. Մղումը դեպի Աստված չպետք է շփոթել տիեզերական հիերարխիայում բարձր դիրք գրավելու ձգտման հետ:
Աստվածամայր
10. Այո՛, չի բացառվում, որ ձեզնից շատերի ներսում նստած են Բարձրագույն Տիեզերական Էակներ, ովքեր իջել են Երկիր և օգտվում են յուրաքանչյուր հնարավորությունից, որպեսզի օգնեն Երկրի քաղաքակրթությանը: Սակայն երբեք մի՛ մոռացեք, որ ձեր հոգին երկրային էվոլյուցիա է անցնում: Իսկ այդ էվոլյուցիան աստիճանական բնույթ ունի:
Աստվածամայր
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Ձեր էգո՛ն է խոչընդոտում ձեր Զանազանման գործին
Հայր մեր
1. Դուք չեք կարող ընդամենը մի կյանքի ընթացքում միանգամից դառնալ Մեծ Տիեզերական Էակ: Թեև կարող եք թույլ տալ Բարձրագույն Տիեզերական Էակին գործելու ձեր միջոցով, բայց հաճախ դրա փոխարեն աստեղային ոլորտի էակներին եք թույլ տալիս գործելու ձեր միջոցով: Ո՞րն է չափանիշը: Ինչպե՞ս հասկանալ ու զանազանել:
Աստվածամայր
2. Դուք գիտեք, որ որպեսզի Բարձրագույն Տիեզերական Էակները կարողանան գործել ձեր միջոցով, դուք պետք է հրաժեշտ տաք ձեր էգոյի մեծագույն մասին և ձեռնամուխ լինեք Տիեզերական Հիերարխիային ծառայելուն:
Աստվածամայր
3. Որպեսզի ձեզ ստրկության մատնեք աստեղային ոլորտի էակին, բոլորովին ձեզնից չի պահանջվում ոչ մի նվաճում, բացի ձեր էգոյի ինքնամեծարման ցանկությունից:
Աստվածամայր
4. Շատ մարդիկ, տարբեր տեսակի մակերեսային գրականություն ընթերցելով, իրենց դնում են տիեզերական հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնող շատ մեծ էակների տեղ:
Աստվածամայր
5. Եվ այդ մարդիկ այնքան են տարվում իրենց խաղով, որ կորցնում են զանազանելու կարողությունը: Դեռ ավելին՝ նրանք չեն էլ մտահոգվում, որ կարողանան ինչ-որ բան զանազանել, որովհետև համոզված են իրենց բացառիկության ու մեծության մեջ:
Աստվածամայր
6. Սակայն շրջապատի մարդկանց համար մի քանի րոպեի զրույցից արդեն պարզ է դառնում, թե ում հետ գործ ունեն: Ուստի մենք ձեզ խնդրում ենք, որ զարգացնեք զանազանման շնորհը ձե՛ր իսկ ներսում:
Աստվածամայր
7. Մենք ձեզ ասում ենք, որ նախ և առաջ՝ առաջին հերթին, պետք է ազատվել սեփական էգոյից: Քանզի ձեր էգոն խանգարում է ձեր զանազանելու գործին, ձեր դիտողունակությանն ու ձեր ծառայությանը:
Աստվածամայր
8. Շա՜տ ափսոս այն անհատներին, ովքեր գնացել են ինքնամեծարման ուղով: Սակայն դա նրանց ընտրությունն է եղել: Եվ նրանք կատարել են հենց այն ընտրությունը, որը ցանկացել են կատարել:
Աստվածամայր
9. Ձեր պատրանքային աշխարհն աչքի է ընկնում նրանով, որ յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին ձգտում է: Եվ եթե դուք ուզում եք դառնալ Բարձր Տիեզերական Էակ, ապա անպայման կդառնաք: Եվ նուրբ պլանից դուք կստանաք բոլոր այն նշանները, որոնք կհաստատեն, որ դուք Բարձր Տիեզերական Էակ եք:
Աստվածամայր
10. Ամբողջ գործն այն է, որ տվյալ դեպքում ձեր շարժառիթը հենց սկզբից ճիշտ չի լինում: Դուք ցանկանում եք դառնալ հզոր էակ: Իսկ ճշմարիտ շարժառիթն այն կլիներ, եթե ուզենայիք դառնալ ամենահնազանդ էակը՝ Երկրի վրա ապրող բոլոր կենդանի էակների հլու ծառան: Ճշմարիտ շարժառիթն այն կլիներ, որ ազատվեիք ձեր էգոյից և օգնեիք բոլոր կենդանի էակներին:
Աստվածամայր
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Զանազանման բանալին այն շարժառիթն է,
որով առաջնորդվում եք
Հայր մեր
1. Ձեզ անհրաժեշտ չէ, որ դուք մյուս մարդկանցից հաստատում ստանաք ձեր, ինչպես դուք եք կարծում, տիեզերական նվաճումների մասին:
Աստվածամայր
2. Բայց նախ պետք է պարզապես պատասխանեք այն հարցին, թե ինչպիսի՞ն է եղել ձեր շարժառիթը, երբ ձեռնամուխ եք եղել էզոթերիկական գրականության ուսումնասիրմանը:
Աստվածամայր
3. Ցանկացել եք ձեզ համա՞ր ինչ-որ բան ստանալ, թե՞ ցանկացել եք ամեն ինչ ներդնել կյանքին ծառայելու համար:
Աստվածամայր
4. Առաջին հայացքից Աստվածային գիտությունը շատ պարզ է թվում, սակայն շատ-շատերն այնքան են հեռու գնում կեղծ հասկացությունների ու գիտելիքների լաբիրինթոսներով, որ մեր օգնությունն ստանա՛լն իսկ նրանց համար դառնում է պրոբլեմային հարց:
Աստվածամայր
5. Ուստի իմ խորհուրդը հետևյալն է. մշտապես, նախքան որևէ ուսմունքի մեջ խորանալը, որևէ գործառության կամ ուսուցչի հետևելը, ուշադրությամբ վերլուծության ենթարկեք այն շարժառիթը, որով առաջնորդվում եք:
Աստվածամայր
6. Քանզի դուք ձեր թրթիռներով ու ձեզ շարժման մեջ դնող ներքին ցանկություններով ձգվում եք դեպի այն մարդկանց խմբի կամ ուսուցիչների կողմը, ովքեր ձեզ կմատուցեն հենց այն, ինչն անհրաժեշտ է ձեզ ձեր նպատակներին հասնելու համար:
Աստվածամայր
7. Եվ ձեզնից դուրս գտնվող ոչ մեկին այդ դեպքում մի՛ մեղադրեք, որ դուք ուռկանն եք ընկել, կամ ընկել եք ինչ-որ մեկի ազդեցության տակ:
Աստվածամայր
8. Քանզի դուք և միայն դու՛ք եք պատասխանատու այն ամենի համար, ինչը ձեզ հետ տեղի է ունենում:
Աստվածամայր
9. Դուք եկել եք աշխարհ, որպեսզի զանազանելու դաս ստանաք՝ Բարին Չարից զանզանելու, պատրանքը իրականությունից զանզանելու դաս:
Աստվածամայր
10. Ինքնե՛րդ ձեր դասերը քաղեք: Եվ հիշեք, որ մենք կարող ենք ձեզ օգնել միայն այնժամ, երբ դուք օգնություն եք խնդրում:
Աստվածամայր
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Գլխավոր էջ Հաջորդ էջ Նախորդ էջ