Վարդարան՝

Նպատակը

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է ամբողջ Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Աստվածային Խաղ

 

Հայր մեր

1. Լինելով կյանքի խորքում՝ օրվա ունայնության մեջ երբեմն ձեզ համար դժվար է լինում համալարվել Աստվածային ներդաշնության հետ, ունայնության և ձեզ շրջապատող աշխարհի թատերաբեմի հետևում տեսնել այն հավերժականն ու անանցը, որը մշտապես գոյություն ունի, բայց թաքցված է ձեր աչքից: Դրա համար էլ այդքան կարևոր է Աստվածայինի հետ համալարումը: Կարողացե՛ք, կարծես էկրանի միջով, դիտել ձեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները և համարել, որ ներկա եք գտնվում թատրոնում, իսկ ձեր շուրջը գտնվող մարդիկ՝ դերասաններ են:

Աստվածամայր

2. Եվ եթե դուք խորանաք ձեր կյանքի իմաստի մեջ, ապա իրականում դուք եկել եք աշխարհ, որպեսզի խաղաք որոշակի դերեր: Կյանքի ընթացքում ձեր դերերը կարող են փոփոխություններ կրել: Հնարավոր է նույնիսկ, որ տարբեր դերեր խաղաք միևնույն օրվա ընթացքում: Բայց խաղի զգացողությունը ձեզ երբեք չպետք է լքի: Որովհետև Աստված ստեղծել է այդ աշխարհը որպես մի վիթխարի բեմ, որտեղ կարող եք խաղալ ձեր դերերը և, միաժամանակ, ուսում ստանալ:

Աստվածամայր

3. Եթե դուք կարողանաք երկար ժամանակով ձեր գիտակցության մեջ պահել այդ բեմի կերպարը, որի վրա խաղում եք ձեր դերերը, ապա շուտով կկարողանաք նաև հասկանալ, թե ով է այդ հոյակերտ թատրոնի Բեմադրիչը: Իսկ այդ Բեմադրիչը խնդիր չի դրել, որ ստիպի ձեզ խաղալու նախօրոք գրված սցենարով: Ո՛չ, Նրա ընդհանուր մտահղացման սահմաններում դուք հնարավորություն ունեք դրսևորելու սեփական ստեղծագործական գործունեություն: Կարող եք հանձն առնել նոր դերեր, կամ փոխել այն դերերը, որոնք կատարում էիք նախկինում:

Աստվածամայր

4. Եվ ահա կգա պահը, երբ ձեզ կձանձրացնի սեփական իմպրովիզացիան, և դուք ուղղակիորեն կդիմեք Ռեժիսորին ու կմտնեք նրա հետ ստեղծագործական հարաբերությունների մեջ: Դուք կփորձեք հասկանալ Նրա մտահղացումը, և որքան խորն ըմբռնեք Արարչի մտահղացումը, այնքան ձեր գործողություններն ավելի շատ կհամապատասխանեն Նրա մտահղացմանը: Եվ ձեզ համար ձանձրալի կլինի խաղալ այն դերերը, որոնք այդքան հաճույքով դուք առաջ խաղում էիք, որովհետև ձեզ կդյութի և կգրավի ձեր ողջ ուշադրությունը մտահղացման ձեր առջև բացված այն համայնապատկերը, որն արարված է համայն տիեզերքի համար: Եվ որքան խորը կլանվեք այդ մտահղացմամբ, այնքան ավելի ու ավելի կարևոր դերեր կխաղաք:

Աստվածամայր

5. Աշխատեք ձեր կյանքում դուրս չգալ խաղի սահմաններից: Չափազանց լուրջ մի՛ ընդունեք այն ամենն, ինչը շրջապատում է ձեզ: Միշտ հիշեք, որ ձեզ շրջապատող պատրանքը ժամանակավոր է և ստեղծված է այնքան ժամանակի համար, քանի դեռ ձեր գիտակցությունն ունակ չի լինի հայացք նետելու պատրանքից այն կողմ և նրա հետևում նշմարելու իրական Աստվածային աշխարհն ու իրական կյանքը: Ձեր ներքին վիճակո՛վ են որոշվում  կյանքի այն իրադրությունները, որոնցում հայտնվում եք: Եվ, քանի դեռ ձեզ շրջապատող պատրանքն ընդունում եք որպես իրականություն, չեք կարող հրաժեշտ տալ այդ պատրանքին:

Աստվածամայր

6. Միշտ հիշեք, որ այս աշխարհում ամեն ինչ իրար են ձգվում ըստ թրթռանքի: Եվ, փաստորեն, ձեր գիտակցությամբ դուք մագնիսացնում եք այն իրադրությունները, որոնցում հայտնվում եք ձեր կյանքի ընթացքում: Սակայն պատրանքից ձեր գիտակցության մեջ ազատվելը բավականաչափ դժվար կլինի: Վերջին հաշվով՝ դրա համար կպահանջի որոշակի ժամանակ: Բանն այն է, որ ձեր գիտակցության մեջ առկա են իրադրությունների էներգետիկական գրառումներ, որոնցում դուք Աստծո Կամքին համապատասխան չեք վարվել: Եվ այդ գրառումները միայն մի մարմնավորման ընթացքում չէ, որ կուտակվել են այնտեղ: Ըստ այդմ, քանի դեռ այդ գրառումները չեն վերափոխվել ըստ Աստվածային չափանիշների՝ ձեր կենսահոսքի համար Աստծո մտահղացմամբ նախատեսվածին համապատասխան, դուք կընկնեք կյանքի այնպիսի իրադրությունների մեջ, որոնք ձեզ կընձեռեն լավագույն հնարավորություններ, որպեսզի վերամշակեք ձեր բացասական գրառումները կամ կարման:

Աստվածամայր

7. Այս տեզերքին վերաբերող կարմայի օրենքների և Աստվածային օրենքների պարզ իմացությունը մեծ չափով կրճատում է ձեր երկրային ուղին: Սակայն մարդկության մեծագույն մասը գերադասում է ուսումնասիրել ա՛յլ կարգի տեղեկատվության մեծ զանգված և զուտ մարդկային օրենքները: Այլ կերպ ասած՝ մարդկությունն այնքան է կլանվել իր խաղով, որ դադարել է գիտակցել, որ դա ընդամենը խաղ է:

Աստվածամայր

8. Մենք գալիս ենք նորից ու նորից, որ հիշեցնենք իրական աշխարհի մասինձեր առաքելության մասին, ինչպես և ձեր ուղու մասին: Քչերն են, որ ընդունակ են կտրվելու պատրանքից և ուշադրություն դարձնելու մեր խոսքերի և մեր Ուսմունքի վրա: Սակայն մենք ոչ մի տեղ չենք շտապում: Մարդկությունը ժամանակի պաշար ունի իր զարգացման համար: Եվ վաղ թե ուշ բոլորը կավարտեն երկրային դպրոցը: Համենայն դեպս՝ գոնե ձեզնից նրանք, ովքեր ունակ կլինեն  հետագա ուսուցում անցնելուն:

Աստվածամայր

9. Եվ եթե չլիներ տիեզերական բոլորապտույտների հերթագայումն ու այդ բոլորապտույտներին հետևելու անհրաժեշտությունը, մենք ձեզ նեղություն չէինք տա այս ուղերձներով և ձեզ չէինք շեղի ձեր պատրանքներից: Պատկերացրեք դերասանների, որոնք այնպես են մտել դերի մեջ, որ շարունակում են խաղալ, թեև բեմադրությունն արդեն ավարտվել է: Ահա՝ մարդկությունն այժմ հիշեցնում է այդպիսի դերասանների:

Աստվածամայր

10. Որպեսզի ինչ-որ բան սովորեք, ձեզ անհրաժեշտ է պահպանել մանկան գիտակցության վիճակ՝ խաղային վիճակ: Սակայն չպե՛տք է թույլ տաք պատրանքին, որ ամբողջությամբ կլանի  ձեր գիտակցությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջովին խորասուզված եք կյանքի մեջ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Անկատար վիճակներից ազատվելը

 

Հայր մեր

1. Ահա այն հանձնարարականները, որոնք կուզենայի ձեզ տալ:

Համաձայն տիեզերական բոլորապտույտների օրենքի՝ մոտակա ժամանակում ձեր գիտակցությունը պետք է կրի նշանակալի փոփոխություններ: Եվ դուք ամենայն հավանականությամբ արդեն զգում եք այդ փոփոխությունները: Դրանք հնարավոր չէ չնկատել: Բարձրանում են Երկրի թրթռանքները: Եվ ձեզնից նրանք, ում գիտակցությունը պատրաստ չէ անցնելու էվոլյուցիոն զարգացման նոր փուլին, իրենք իրենց զգում են ո՛չ իրենց ամանում: Նրանք փորձում են արհեստականորեն իջեցնել իրենց թրթիռները՝ օգտագործելով այն միջոցները, որոնք նախկինում իրենց տալիս էին հաճույքի զգացողություն:

Աստվածամայր

2. Իր գոյության ընթացքում մարդկությունը ձեռք է բերել միջոցների մի ողջ զինանոց, որով ուղեփակում է բարձրագույն ունակությունները: Դրանք են՝ ալկոհոլը, թմրանյութերը, ծխախոտը, սեքսը, մոլի խաղերը: Սակայն այդ միջոցներն օգտագործել շարունակելն այլևս ձեզ չի բավարարի: Կենարար Աստվածային բարձր թրթռանքները, որոնք աստիճանաբար գալիս են Երկիր, ավելի ու ավելի շատ կազդեն մարդկանց վրա, և թրթիռների իջեցումը ավելի ու ավելի շատ դուրս կմղի ձեզ ընդհանուր թրթռանքի ֆոնից:

Աստվածամայր

3. Դուք ստիպված կլինեք հրաժարվել այն ամենից, ինչը չի համապատասխանում Աստվածային մտահղացմանը: Իհարկե, թրթիռների բարձրացման գործընթացն աստիճանական բնույթ ունի: Եվ ակնթարթորեն ազատվել հին սովորություններից մարդկությունը չի կարող: Բայց յուրաքանչյուր ոք, ով իր ներսում ներքին մղում ու ցանկություն է զգում կտրվելու այդ սովորություններից ու կապվածություններից, կստանա մեր օգնությունն ու օժանդակությունը: Եվ դուք կզարմանաք, թե որքան հեշտորեն է ձեզ հաջողվում ազատվել դրանցից:

Աստվածամայր

4. Նամա՛կ գրեք ինձ, կամ ցանկացած այլ Տիրակալի, որի հետ դուք առանձնահատուկ հարազատություն եք զգում: Թվարկե՛ք բոլոր այն սովորություններն ու կապվածությունները, որոնցից կուզենայիք ազատվել: Խնդրե՛ք պահապան հրեշտակներին, որ նամակը հասցնեն ըստ հասցեի, ապա վառե՛ք այն:

Աստվածամայր

5. Այդ պահից սկսած՝ ձեր պարտականությունների մեջ կմտնի ամեն օր պահպանել վնասակար սովորություններից և կապվածություններից ազատվելու ձեր մտադրությունը:

Դուք կարող եք կազմել Տիրակալներին ուղղված ձեր նամակի պատճեն և ամենօրյա աղոթքի ծեսից առաջ կարդալ ձեր խնդրանքը: Կանցնի մի քանի ամիս, և դուք կազատվեք ձեր այդ սովորություններից և կապվածություններից: Անհրաժեշտ է միայն, պաշտելինե'րս, ձեր ուժեղացված ցանկության առկայությունը:

Աստվածամայր

6. Եթե դուք ծանրաբեռնված եք չափից ավելի մեծ քանակի սովորություններով, ապա կարող եք խնդրանքով դիմել, որպեսզի ազատվեք սկզբում դրանցից մեկից, հետո՝ մյուսից, մինչև որ կազատվեք բոլորից: Մի՛ մոռացեք, որ վնասակար սովորություններից բացի դուք ունեք գիտակցության կայուն վիճակներ, որոնք խանգարում են ձեզ յուրացնելու Աստվածային թրթռանքները: դա կարող է լինել վհատությունը, ինքնախղճահարությունը, մեղադրումը, նախանձը և այլն: Եվ դուք կարող եք ցանկություն հայտնել, որ ազատվեք նաև ձեր զարգացմանն արգելակող ներքին էներգիաներից ու արգելապատնեշներից:

Աստվածամայր

7. Ամեն ինչ կարելի է փոխել, սիրելինե՛րս: Եվ Երկնոլորտները պատրաստ են դրա համար ցուցաբերել ամբողջ հնարավոր օգնությունը: Բայց ինքնե՛րդ պետք է կատարեք առաջին քայլը և ցանկություն դրսևորեք ազատվելու ձեր թերություններից:

Աստվածամայր

8. Այսպիսով, դուք նախ և առաջ պետք է գիտակցեք, որ ձեր ներսում առկա է որևէ բացասական հատկանիշ կամ վնասակար սովորույթ: Այնուհետև պետք է ցանկություն արտահայտեք ազատվելու այդ թերությունից, որը խանգարում է ձեր առաջընթացին: Դրանից հետո պետք է պահպանեք այդ թերությունից ազատվելու մտադրությունն այնքան ժամանակ, որքան որ անհրաժեշտ է ձեզ, որպեզի ձեր աուրայում տրանսմուտացիայի ենթարկվեն այն էներգիաները, որոնք նպաստում են այդ թերության դրսևորմանը:

Աստվածամայր

9. Ես ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել ինքներդ ձեր և ձեր թերությունների վրա տարվող աշխատանքում: Սակայն, խնդրու՛մ եմ, ձեր մեջ չափից դուրս շատ թերություններ մի՛ փնտրեք: Դրանով ավելի կաճեցնեք ձեր թերությունները:

Աստվածամայր

10. Եթե ձեր ուշադրությունը մշտապես կենտրոնացնեք հրաշալի բաների վրա, այն է՝ բնություն, երաժշտություն, արվեստ, և խուսափեք այն ամենից, ինչն անկատար է, ապա բացասական էներգիաների փոխարինումը տեղի կունենա բնականորեն և առանց ձեր կողմից նշանակալի ջանքերի գործադրման:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Աշխարհների փոխներթափանցումը

 

Հայր մեր

1. Մշտական ուշադրությունը, որը դուք հատկացնում եք Վարդարանների ընթերցմանը, իրենից ներկայացնում է էներգիա, որն առաքում եք մեր աշխարհ: Ուր կենտրոնացված է ձեր ուշադրությունը, այնտեղ էլ հոսում է ձեր էներգիան: Դա հայտնի ճշմարտություն է: Եվ նույն կերպ՝ մեր ուշադրությունն ուղղված է ձեր աշխարհին: Ես իմ ուշադրության էներգիան առաքում եմ ձեզ: Դուք ձեր ուշադրության էներգիան առաքում եք ինձ: Այդպիսով մենք կարող ենք էներգիաների փոխանակում կատարել մեր օկտավաների միջև: Եվ, որքան շատ Լույսի Էակներ և մարմնավորման մեջ գտնվող անհատականություններ միանան էներգիաների այդ փոխանակմանը, այնքան մեր աշխարհներն իրար ավելի մոտ կդառնան:

Աստվածամայր

2. Մեր օկտավաների միջև էներգիաների փոխանակումը մտահղացվել է այս տիեզերքի արարման ամենասկզբում: Եվ նյութականության այն կետը, որին այժմ դուք հասել եք, խոչընդոտում է այդ փոխանակմանը: Ըստ այդմ, մեր օկտավաների միջև էներգիաների փոխանակումը վերականգնելու յուրաքանչյուր փորձ փոխադարձ օգուտ է բերում մեր աշխարհներին: Աշխարհները միավորվում են էներգիաների փոխանակման միջոցով:

Աստվածամայր

3. Մեր աշխարհ չեն կարող մուտք գործել ձեր աշխարհի այն էներգիաները, որոնք գունազարդված են անկատարությամբ: Միայն այն էներգիաները կարող են թափանցել վարագույրից այն կողմ, որոնք իրենց մեջ կրում են Բարին, գունազարդված են Սիրով: Իսկ մեր էներգիաները, որոնք մենք անխոնջ կերպով առաքում ենք ձեր աշխարհ, մարդկանց մեծ մասը չի կարող զգալ, քանի որ դրանք շատ նուրբ են ընկալման համար: Ձեր զգայարաններն առայժմ ունակ չեն ընկալելու այդ էներգիաները: Բայց առավել զգայուն անհատներն, այնուամենայնիվ, կարող են զգալ մեր թրթիռները՝ չնայած այն աղավաղումներին, որոնք անխուսափելիորեն առաջանում են, երբ էներգիան վարագույրի միջով թափանցում է ձեր աշխարհ:

Աստվածամայր

4. Ցանկացած հաղորդիչ, որքան էլ այն կատարյալ լինի, աղավաղումներ է մտցնում մեր էներգիաներում: Ձեր աշխարհում չկա՛ կատարելություն: Եվ յուրաքանչյուր մարդ, ով իր թրթիռներով մոտենում է մեր աշխարհին, այլևս չի կարող գտնվել ձեր աշխարհում: Մեր երկու աշխարհների փոխներթափանցումը կրում է շատ երկարատև բնույթ և ձգվում է միլիոնավոր տարիներ:

Աստվածամայր

5. Դուք չեք կարող ակնթարթորեն ձեռք բերել մեր աշխարհին բնորոշ գիտակցության մակարդակ: Դա ձեր էության համար նման կլինի գերնոր աստղի բռնկմանը: Եվ մենք էլ չենք կարող հայտնվել ձեր աշխարհում: Դա մեզ համար մահվան է հավասար: Դրա համար էլ գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ, որնք թույլ են տալիս ներթափանցել ձեր աշխարհ անուղղակիորեն՝ օգտվելով այն անհատներից, որոնց թրթիռների հաճախականությունը թույլ է տալիս մեզ, որ գոնե աննշան ժամանակահատվածի ընթացքում ներկա գտնվենք նրանց ներսում:

Աստվածամայր

6. Դուք նույնպես կարող եք թափանցել մեր աշխարհ: Եվ, որքան ավելի բարձր գիտակցության մակարդակի ունակ լինեք հասնելու ձեր մեդիտացիայից առաջ, այնքան ավելի բարձր աշխարհներ կթափանցեք: Դուք հոծ էակներ չեք: Եթե դուք ձեզ ընկալում եք այդպիսին, ապա միայն ձեր գիտակցության սահմանափակության շնորհիվ: Դուք ավելի շատ հիշեցնում եք ամպեր կամ էներգիայի կուտակներ, որոնք կարող են թափանցել և ներքաշվել մեր աշխարհի մեջ:

Աստվածամայր

7. Եվ երբ ձեր գիտակցությամբ տեղափոխում եք մեր աշխարհ, ապա այն ձեզ համար ձեռք է բերում նույնպիսի հոծություն, ինչպիսին ունի ձեր ֆիզիկական աշխարհը: Բանը ձեր գիտակցության մեջ է, և տեղի է ունենում ճիշտ այն, ինչը դուք կարող եք թույլ տալ ձեր գիտակցության մեջ: Դրա համար է, որ ձեզ ասվում է գիտակցության ընդլայնման մասին, գիտակցության բարձրացման մասին, ավելի բարձր մակարդակի հասնելու մասին:

Աստվածամայր

8. Եթե դուք մեր աչքերով նայեիք Երկրի վրայի ձեր գործունեությանը, ապա կզարմանայիք, թե որքան սահմանափակ է ձեր գոյությունը: Դուք կալանված եք, ինչպես զնդանում, ձեր ֆիզիկական ձևի մեջ: Եվ չեք կարող դուրս պրծնել ձեր զնդանից, քանի դեռ ձեզ չի տիրի ազատության ձգտելու իմպուլսը: Ես խոսում եմ ընդունված արտահայտաձևերով և ակնարկներ եմ անում: Ո՛չ այն պատճառով, որ չեմ կարող ձեզ ավելին ասել: Ես, իհարկե, կարո՛ղ եմ անհամեմատ ավելին ասել: Բայց ձեր գիտակցությունը չի կարող ընկալել այն, ինչը նրանում առայժմ չի կարող տեղավորվել:

Աստվածամայր

9. Այդ պատճառով մարդկային գիտակցության էվոլյուցիան շատ աստիճանական բնույթ ունի: Այն հար և նման է մարդկային հասարակության էվոլյուցիային: Եթե ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ որևէ մեկը փորձեր ձեզ բացատրել, թե ինչպես է աշխատում ինտերնետը կամ բջջային հեռախոսը, դուք դա ֆանտաստիկա և անիրականալի երազանք կհամարեիք: Բայց սկզբում մեր կողմից տեսլապատկերը տրվում է այն մարդկանց, որոնք ունակ են դա ընկալել. դրանից հետո այն սկսում է մարմին առնել, ստանալ դետալներ, մանրամասներ:

Աստվածամայր

10. Ըստ այդմ, շատ և շատ մարդկանց միջոցով անխոնջ կերպով մենք առաքում ենք այս մոլորակի ապագայի պատկերները: Դուք ստանում եք այդ պատկերները ձեր գիշերային քնի և արթնության ժամանակ: Վեներա մոլորակի նուրբ էներգիաները մոտեցել են, և նրանք վսեմացնում են ձեր մոլորակի ավելի կոպիտ թրթռումները՝ միախառնվելով դրանց հետ և աստիճանաբար փոխելով ձեր մոլորակին բնորոշ հիմնական, տիրապետող թրթիռը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Նախազգուշացում

 

Հայր մեր

 

1. Երկիր մոլորակը շատ հյուրընկալ ու աղուհացով է: Բազմաթիվ էվոլյուցիաներ են այստեղ գտել իրենց բնակատեղին: Եվ մարդկանց մի մասի գիտակցությունն արդեն պատրաստ է նոր մակարդակին անցնելու համար, մոտ է այդ մակարդակին, կամ արդեն անցել է նոր մակարդակին: Կան և մարդիկ, որոնց գիտակցությունը բոլորովին չի արթնացել:

Աստվածամայր

2. Սակայն մենք արդեն հռչակել ենք Հաղթանակ: Եվ ձեռք բերված հաղթանակն իրականում շատ նշանակալից է: Երկիր մոլորակի վրա մարմնավորման մեջ գտնվող 144 000 էակներ հասել են Քրիստոսային գիտակցության մակարդակին: Դա նշանակում է, որ այդ էակների միջոցով մենք կարող ենք ուժեղացնել մեր ներկայությունը Երկիր մոլորակի վրա:

Աստվածամայր

3. Բոլոր այդ էակներն ունակ են հորիզոնական մակարդակով իրար հետ կապ ստեղծելու: Այդ էակների կողմից ստեղծված բոլոր կազմակերպություններն ու նրանց կողմից իրականացվող բոլոր նախագծերը կկարողանան կրել մեր օկտավայի բարձր թրթռանքները: Ըստ այդմ, շատ շուտով, նույնիսկ այն անհատները, որոնց գիտակցությունը գտնվում է խոր քնի մեջ և չի կարող զգալ մեր էներգիաները, կկարողանան ստանալ մեր թրթիռները, որոնք մարմնավորման մեջ գտնվող Քրիստոս-էակների շնորհիվ հարմարեցված կլինեն նրանց ընկալման համար:

Աստվածամայր

4. 2000 տարի առաջ Քրիստոսը եկավ Երկիր և տվեց իր Ուսմունքը: Այժմ պատկերացրեք 144000 էակների, որոնք ներկայումս իրականացրել են իրենց Քրիստոս-պոտենցիալը: Որքա՜ն ավելի ունակ կլինեն այդ Քրիստոս-էակներն ազդել աշխարհի ու նրա զարգացման վրա: Տառացիորեն՝ մարդկային գործունեության յուրաքանչյուր ոլորտ կլինի այդ Քրիստոս-էակների ազդեցության տակ, որոնք ցրված են ամբողջ երկրագնդով մեկ և ամենաբազմազան գործունեություն են ծավալում՝ յուրաքանչյուրն իր արհեստավարժ բնագավառում:

Աստվածամայր

5. Գիտակցության փոփոխության գործընթացը հնարավոր  չէ չափել ֆիզիկական սարքերով: Դուք պարզապես ավելին տեսնելու ունակություն եք ձեռք բերում: Տեսնում եք արարքների պատճառները, տեսնում եք և հետևանքները: Դուք տեսնում եք, թե ինչպես կարելի է շտկել և ուղղել ձեզ շրջապատող կյանքի ցանկացած աններդաշնակ դրսևորում: Եվ, երբ աստիճանաբար ազատվում եք ձեր կյանքի ոլորտների բոլոր ծայրահեղ, բացասաական դրսևորումներից, ապա, դրանով հանդերձ, բացասական ազդեցություններից ազատում եք շատ հոգիների և, առաջին հերթին՝ երեխաներին և երիտասարդությանը:

Աստվածամայր

6. Մեղմ երաժշտությունը, բնության հետ շփումը երեխայի հոգու վրա ավելի շատ դրական ազդեցություն կարող է թողնել, քան դուք կարող եք պատկերացնել: Եվ ճիշտ նույն կերպ, երբ դուք չեք հոգում այն մասին, թե ինչ երաժշտություն են լսում ձեր երեխաները և ինչ շրջապատում են անցկացնում իրենց ազատ ժամանակը, ապա դրանով հանդերձ դուք աճեցնում եք ձեր ապագա պրոբլեմների նախահիմքերը: Վերացրե՛ք այն ամենն, ինչը կյանքում պետք չէ ձեզ՝ առանց որոնց դուք կարող եք գոյատևել, և դուք շատ ազատ ժամանակ ձեռք կբերեք հոգևոր զարգացման համար, հաղորդակցության համար, մեդիտացիայի համար:

Աստվածամայր

7. Հասարակ շատ բաներ, որոնք դուք ձեր կյանքում կարող եք անել, և որոնք ոչ միայն մեծ ֆինանսական ծախսեր չեն պահանջում, այլ նաև ազատում են ձեզ շատ ծախսերից՝ կարող են ձեր կյանքում տառացիորեն հեղափոխական փոփոխություններ առաջացնել, խթանել ձեր գիտակցության աճը: Վերանայե՛ք ձեր տրադիցիաներն ու սովորույթները և ձեր մեջ ուժ գտեք ազատվելու բոլոր այն ոչ-պետքական բաներից, որոնք չեն նպաստում ձեր հոգևոր զարգացմանը: Խորհուրդները շատ պարզ են, և դրանց իրականացումը ձեզ կհասցնի երաշխավորված արդյունքի:

Աստվածամայր

8. Դուք կարող եք մտորել և հասկանալ, թե ինչն է ձեզ խանգարում, որ իրագործեք այս պարզ խորհուրդները: Այդ հարցի պատասխանն ակնհայտ է. դա ձեր էգոն է, որը հազար պատճառ ու պատրվակ է գտնում, միայն թե ձեր կյանքում դուք ոչինչ չփոխեք: Եվ ահա դուք այժմ տեսնում եք ձեր իսկական թշնամուն՝ ձեր միակ թշնամուն: Ձեր էգոն՝ ձե՛ր իսկ անիրական մասը, ձեր իսկական և միակ թշնամին է: Ըստ այդմ, ձեր շուրջը ոչ մի ուրիշ թշնամի մի՛ փնտրեք: Ձեր ամբողջ շրջապատը պարզապես համապատասխանում է ձեզ՝ ըստ ձեր թրթիռների մակարդակի:

Աստվածամայր

9. Եվ այս խորհուրդները, որ տալիս եմ, բառ առ բառ համընկնում են այն խորհուրդների հետ, որոնք ես տվել եմ Երկրի մարդկանց, երբ մարմնավորման մեջ էի գտնվում Երկիր մոլորակի վրա: Անցել են միլիոնավոր տարիներ: Եվ հիմա բառ առ բառ կրկնում եմ նույն խորհուրդները: Եթե ձեր տեղը լինեի, ապա ամոթից կկարմրեի: Իսկ դուք շարունակում եք ոչինչ չանել և սփոփել ձեր էգոյին: Դուք երբևէ չե՞ք մտածել, որ ձեր ազատ կամքով իրականացվող ձեր փորձերին կարող է վերջ տրվել...

Աստվածամայր

10. Դուք երբևէ չե՞ք մտածել, որ այգեպանը երբեմն պետք է կտրտի չորացած ճյուղերը և վառի, որպեսզի վարակը չտարածվի առողջ բույսի վրա: Իսկ չի՞ եկել արդյոք այդ աշխատանքը կատարելու ժամանակը: Գուցե սկսվե՞լ է արդեն: Դուք միշտ ունեք ա՛յն Ուղու վրա վերադառնալու հնարավորությունը, որը նախատեսված է ձեզ համար, և որը կբերի ձեզ Տուն: Խնդրում եմ մտորե՛լ խոսքերիս մասին: Արդյո՞ք շատ բան է պահանջվում զոհաբերել, որպեսզի ձերբազատվեք այն ամենից, ինչը խանգարում է ձեզ դուրս գալու Ուղու վրա:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ողջերթի խոսք

 

Հայր մեր

1. Ֆիզիկական աշխարհը նման է ճահճուտի, որը մարդկանց գիտակցությունը կարծես քաշում է տիղմի մեջ: Եվ երբ ձեր ոտքերը խրվում են այդ տիղմի մեջ, դուք դեռևս տագնապ չեք զգում. բայց ահա գալիս է պահը, երբ տիղմն ավելի ու ավելի ուժեղ է քաշում ձեզ, և այլևս ուժ չեք ունենում, որպեսզի ինքնուրույնաբար դուրս գաք դրա միջից: Ուստի մենք ձեզ տալիս ենք այս Ուսմունքի ճոպանը, որից կառչելով կարող եք դուրս գալ զանգվածային գիտակցության ճահճատիղմից: Մենք ձեզ հնարավորություն ենք տալիս Աստվածային Էներգիայի ամենօրյա չափաբաժին ստանալ այն ժամանակի ընթացքում, երբ ընթերցում եք այս Վարդարանները:

Աստվածամայր

2. Որպեսզի, նույնիսկ շատ սովորական դպրոցում կամ քոլեջում, ինչ-որ բան կարողանաք սովորել, դուք պետք է ամեն օր հաճախեք պարապմունքներին և ջանքեր գործադրեք մատուցվող նյութը յուրացնելու համար: Առանց ձեր կողմից գործադրվող ամենօրյա ջանքերի և պարապմունքներին կանոնավորապես հաճախելու՝ հազիվ թե ձեզ հաջողվի յուրացնել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Աստվածային գիտության ուսուցումն ու Աստվածային գիտելիքների ստացումը ոչնչով չեն տարբերվում ցանկացած ուրիշ ուսումից ու կրթությունից, որոնք դուք ստանում եք ֆիզիկական պլանում: Ըստ այդմ, որքան ավելի կանոնավոր կարդաք Վարդարանները, այնքան ավելի մեծ արդյունքի և գիտակցության ավելի մեծ ընդլայնման կհասնեք:

Աստվածամայր

3. Պետք չէ մոռանալ, որ բոլորդ գտնվում եք Աստվածային Իրականության ճանաչման տարբեր աստիճանների վրա: Եվ ձեզնից որոշների համար տեղեկատվության նույնիսկ այնպիսի պարզ շարադրանքը, որից մենք այժմ օգտվում ենք, չափազանց բարդ կթվա, կամ էլ ձեզ կգրգռի հատկապես իր այդ պարզությամբ: Եթե դուք դպրոցից հետո միանգամից հայտնվեք համալսարանի վերջին կուրսում, ապա հազիվ թե կարողանաք արագ հարմարվել և յուրացնել այն դրույթները, որոնք այնտեղ ուսուցանվում են՝ նույնիսկ եթե տեղեկատվությունը տրվում է ձեր մայրենի լեզվով և բավարար պարզ շարադրանք ունի:

Աստվածամայր

4. Ո՛չ միշտ է շարադրանքի պարզությունը խոսում մատուցվող նյութի պարզության մասին: Իր էությամբ Աստվածային Ճշմարտությունը շատ պարզ է, բայց մարդկային գիտակցության կողմից նրա ընկալումը ո՛չ միշտ է տեղի ունենում: Որովհետև Աստվածային աշխարհն իր բնույթով և օրենքներով տարբերվում է ֆիզիկական աշխարհից: Եվ ձեզ վիճակվում է ճանաչել այն, ինչը չի ընկալվում ձեր ֆիզիկական զգայարաններով: Այստեղից էլ հենց ծագում են և՛ նյութի յուրացման դժվարությունները, և՛ կասկածները, և՛ ժամանակ հատկացնել չուզենալն այն առարկաների համար, որոնք, ինչպես ձեզ է թվում, ոչ մի կերպ կապված չեն ձեր կյանքի հետ:

Աստվածամայր

5. Իսկապես, այս Ուսմունքներում ցուցումներ չկան այն մասին, թե ինչպես երկրային կյանքում հասնեք հաջողության, հարստություն և ճանաչում ձեռք բերեք: Այս Ուսմումքներում ոչինչ չկա այն մարդկանց համար, որոնք իրենց ուժերի կիրառման կիզակետում դրել են ֆիզիկական ոլորտն ու նյութական աշխարհը: Նրանց համար այստեղ ոչ մի օգտակար տեղեկատվություն չկա: Որովհետև այն ամենն, ինչի մասին խոսվում է այս Ուսմունքներում, անհրաժեշտ են ձեզ միայն այն բանի համար, որպեսզի բարձրացնեք ձեր գիտակցությունն այնպիսի մակարդակի վրա, որը թույլ կտա ձեզ անցնելու մի ուրիշ, ավելի նուրբ, ավելի բարձր թրթռումներ ունեցող աշխարհ:

Աստվածամայր

6. Եվ եթե հանդիպեք մարդու, որն ամբողջովին կենտրոնացած է նյութական աշխարհի վրա և սկսեք պատմել նրան այն տեղեկատվության մասին, որը ձեռք եք բերել այս Ուսմունքներից, ապա ամենից առաջ այդ մարդը կմտածի, որ ձեր գլխում ամեն ինչ չէ, որ կարգին է: Հնարավոր չէ հավատալ մի բանի, ինչը չի կարելի սեփական ձեռքերով շոշափել և սեփական աչքերով տեսնել: Դրա համար էլ այդքան անհրաժեշտ է դառնում ձեզ շրջապատող իրականության ընկալման նրբացումը:

Աստվածամայր

7. Երբ դուք շատ հեռուստահաղորդումներ եք դիտում  կամ լսում եք ձեր ռադիոն, ապա դա նույնն է դառնում, որ շատ զգայուն սարքով, որով կարելի միկրոններ տարբերել, սկսեք մեխ խփել: Ձեր օրգանիզմն իր բնույթով եզակի է, և այն թույլ է տալիս ձեզ զգալ նուրբ աշխարհները և զանազանել նուրբ աշխարհների թրթռումները: Ըստ այդմ՝ օգտագործե՛ք խնդրեմ ձեր օրգանիզմն ըստ իր նշանակության: Պահպանե՛ք ձեզ ձեր աշխարհի բոլոր կոպիտ ու անկատար դրսևորումներից: Քանզի երբ դուք չափից դուրս շատ եք ուշադրություն հատկացնում ցանկացած անկատար գործունեությանը, ապա իջեցնում եք ձեր թրթիռները և արդեն չեք կարողանում տարբերել այն, ինչը պատկանում է նուրբ աշխարհին, ինչպես նաև ձեր կյանքում չեք նկատում նուրբ աշխարհի դրսևորումները: Ձեր գիտակցությունը փոխվում է օրվա ընթացքում, փոխվում է օր-օրի, և դրանով է բացատրվում, որ Ուսմունքի որոշ դրույթներ արձագանք են գտնում ձեր գիտակցության մեջ, իսկ որոշներն էլ գրգռում են ձեզ:

Աստվածամայր

8. Ուղով առաջընթացն ու Աստվածային իրականության ըմբռնումը կրում են շատ աստճանական բնույթ: Եվ այդ պատճառով մենք ձգտում ենք այս Վարդարաններով, հնարավորինս երկար ժամանակով, պահել ձեր թրթռումները բավականաչափ բարձր մակարդակի վրա. այնքան ժամանակով, մինչև որ ձեր գիտակցությունն ունակ լինի զանազանելու ձեր աշխարհի կոպիտ թրթռումները և հեռու մնալու դրանցից՝ ելնելով ինքնապաշտպանության պարզ զգացումից: Նախքան անվտանգ նավամատույցին հասնելը՝ նավը հազարավոր մղոններ լողում է փոթորկոտ ծովով և մրրկածուփ օվկիանոսով: Եվ միայն հարազատ Տան հուշն ու ցամաք հասնելու ցանկությունն են օգնում ծովագնացներին, որ դիմանան կյանքի փոթորիկների ճնշմանը:

Աստվածամայր

9. Ձեր ճամփորդության ընթացքում ձեզ անհրաժեշտ է կողմնացույց, ձեզ անհրաժեշտ է քարտեզ, անհրաժեշտ է նաև կողմնացույցով, քարտեզով ու աստղերով կողմնորոշվելու հմտություն ունենալ, որպեսզի կարողանաք հասնել հարազատ Տան մոտ գտնվող անվտանգ նավամատույցին: Այդ պատճառով մենք ձեզ ուղղություն ենք տալիս, ցուցումներ ենք տալիս և խրատում ենք ձեր Ուղու ընթացքում: Բայց դուք միշտ պետք է հիշեք, որ կգա պահը, երբ միայնակ կմնաք փոթորկուն ծովում: Եվ միայն ուսուցման ընթացքում ձեռք բերած ձեր ունակություններից ու հմտություններից կախված կլինի, թե դուք կկարողանա՞ք արդյոք հաղթահարել խոչընդոտներն ու հասնել անվտանգ նավամատույցին: Ըստ այդմ՝ մի՛ ծուլացեք: Օգտագործե՛ք ուսումնառության և խրատներ ստանալու այս աստվածաշնորհ հնարավորությունը: Տիրապետե՛ք քարտեզով, կողմնացույցով ու աստղերով ձեր Ուղին որոշելու հմտությանը: Եվ ձեր կյանքի ոչ մի արտաքին հանգամանքի թույլ մի՛ տվեք խցկվելու ձեր և Աստվածային իրականության միջև:

Աստվածամայր

10. Ես այսօր ձեզ ողջերթի խոսք եմ ասում, որովհետև եթե դուք ձեր կյանքում չօգտագործեք ձեր ստացած գիտելիքները, ապա ուղղակիորեն Տիրակալների հետ հաղորդակցվելու ձեզ շնորհված հնարավորությունը կարող է դադարեցվել: Եվ ո՞վ գիտե, թե մեկ էլ երբ կստանաք այսպիսի հնարավորություն: Կարելի է հսկայական քանակի Աստվածային Էներգիա ծախսել մեր կապի անցուղու պահպանման համար, բայց եթե մենք չտեսնենք, որ այդ էներգիան յուրացվում է ձեր կողմից և կիրառվում ձեր կյանքերում, ապա Աստվածային հնարավորությունը կընդհատվի, և Էներգիան հետ կվերցվի: Չէ՞-որ դուք չեք ջրում ձեր այգու չոր ծառը: Ճիշտ նույն կերպ էլ մենք գերադասում ենք իզուր տեղը չծախսել թանկարժեք Աստվածային Էներգիան: Ես հուսով եմ, որ դուք կգտնեք ազատ րոպե, որպեսզի առանձնանաք և մտորեք ասածս խոսքերի մասին ձեր սրտի անդորրության մեջ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ