Վարդարան՝

Վերելք

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է համայն Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Մտորե՛ք ձեր գիտակցության մասին

 

Հայր մեր

1. Մեր այսօրվա զրույցի նյութը ձեր գիտակցությունը կլինի: Գտնվելով առօրեական կյանքի ունայնության մեջ՝ դուք չեք մտորում ամենագլխավորի՝ ձեր գիտակցության մասին: Դուք մտածում եք իրեղենի, սննդի, աշխատանքի, ընտանիքի, ժամանցների մասին: Դուք մտածում եք հազար բանի մասին, սակայն հազվադեպ եք մտորում ձեր գիտակցության մասին:

Աստվածամայր

2. Ես ուզում եմ ձեզ ասել, որ ձեր գիտակցությունը նույնպիսի կարևոր հարց է, ինչպիսին Աստծո մասին հարցն է: Որովհետև ձեր գիտակցությունն այն է, որով ապրումներ եք ունենում. այն է, որով պահպանվում է ձեր կենսափորձը՝ ձեր կյանքերի հերթագայության ձեռքբերումները:

Աստվածամայր

3. Եվ իրականում ձեր գիտակցության մակարդակո՛վ է որոշվում այն ամենն, ինչը կյանքում ձեզ հետ պատահում է: Ձեր գիտակցության մակարդակը շատ սերտորեն կապված է ինչպես ձեր, այնպես էլ ձեզ շրջապատող մարդկանց կարմայի հետ:

Աստվածամայր

4. Որքան ավելի բարձր տոկոս է կազմում ձեր կարմայի բեռնաթափումը, այնքան ավելի բարձր է ձեր գիտակցությունը և այնքան ավելի մոտ եք Աստծուն:

Աստվածամայր

5. Ձեր գիտակցության մակարդակը նաև կապված է ձեր թրթիռների հետ: Որքան բարձր է ձեր թրթիռների մակարդակը, այնքան ավելի բարձր է ձեր գիտակցության մակարդակը: Եվ դրա հետևանքով ձեր գիտակցության մակարդակը ձեզ քաշում է դեպի այս կամ այն շրջապատը: Նմանը ձգվում է նմանի կողմը:

Աստվածամայր

6. Ըստ այդմ, եթե ուզում եք իրապես ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, ապա պետք է ավելի հաճախ մտորեք ձեր գիտակցության մասին:

Աստվածամայր

7. Ձեզ շրջապատող ֆիզիկական աշխարհի ցանկացած իրի, ցանկացած իրադարձության կարելի է մոտենալ երկու կողմից: Ամեն ինչի նկատմամբ գոյություն ունեն երկու հիմնական տեսակետներ: Ե՛վ կյանքի ողջ բազմազանությունը, և՛ կենսական հարցերի ողջ բազմազանությունը դրվում են ձեր ընտրության առջև. ո՞ր աշխարհն եք ընտրում՝ պատրանքների՞ աշխարհը, թե՞ Աստծո Իրական աշխարհը:

Աստվածամայր

8. Պատկերացրեք, թե գտնվում եք ձեր գիտակցության բացարձակ ներդաշնակ վիճակում: Դուք, հավանաբար, ձեր կյանքում ապրել եք այդպիսի վիճակներ: Դուք զգում եք խորը ներքին հանգստություն, հավասարակշռություն, անառիթ ուրախություն և սեր այն ամենի նկատմամբ, ինչը ձեզ շրջապատում է:

Աստվածամայր

9. Աստված ձեզ տալիս է այդպիսի րոպեներ, որպեսզի կարողանաք կյանքի բարդ իրադրությունների ժամանակ վերադառնալ այն զգացողություններին, որոնք դուք ապրել եք ձեր կյանքի այդպիսի երանելի րոպեներին:

Աստվածամայր

10. Ես ձեզ հանձնարարում եմ հիշե՛լ այդպիսի վիճակները: Կամ էլ փորձեք այսուհետև հուսալիորեն սևեռել դա ձեր հիշողության մեջ, եթե մոտ ապագայում հայտնվեք այդպիսի վիճակի մեջ: Դա այն նմուշօրինակն է, որի հետ պետք է համեմատեք ձեր կյանքի մյուս պահերին ունեցած ձեր գիտակցության վիճակները:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն:

 

Հրաժարվե՛ք ձեր էներգիան

անկատարության մեջ ներդնելուց

 

Հայր մեր 

1. Այժմ պատկերացրեք, թե բախվել եք ձեր կյանքի որևէ աններդաշնակ իրադրության հետ: Դա կարող է լինել գոռգոռացող ռոք երաժշտություն կամ աններդաշնակ մարդկանց միջավայր: Շա՜տ են այն ոչ-աստվածային դրսևորումները, որոնց հետ ամեն օր դուք բախվում եք:

Աստվածամայր

2. Եվ այդ աններդաշնակ կենսական իրադրությունների հետ ձեր բախման ընթացքում մի շատ կարևոր պահ է գալիս: Դուք կարող եք խառնվել այդ իրադրությանը, բայց և կարող եք մնալ հավասարակշիռ վիճակում:

Աստվածամայր

3. Բերեմ կոնկրետ օրինակ: Ձեզ վիրավորել են ընտանիքում, աշխատատեղում կամ փողոցում: Ձեզ վիրավորանք են հասցրել, որին, ձեր կարծիքով, դուք բոլորովին արժանի չեք: Դուք դրան կարող եք արձագանքել այն երկու տարբեր ճանապարհներով, որոնք ես վերևում նշեցի:

Աստվածամայր

4. Կարող եք մտնել այդ դրության մեջ և սկսել ապացուցել, որ դուք իրավացի եք և ձեզ իզուր են վիրավորել, բայց կարող եք և այդ դրության մեջ չմտնել: Կարող եք ուղղակի սևեռել այդ իրադրությունը ձեր գիտակցության մեջ, բայց դրա մեջ չներդնել ձեր էներգիան:

Աստվածամայր

5. Հիշեցե՛ք, որ ողջ ձեր պատրանքային աշխարհը պահվում է բացառապես ձեր էներգիայի միջոցով: Եվ ինքնե՛րդ եք ամեն րոպե, ամեն վայրկյան ընտրում, թե ուր առաքեք ձեր էներգիան:

Աստվածամայր

6. Եվ եթե մտնում եք այն տհաճ իրավիճակի մեջ, որը ձեզ պատահել է, դուք սկսում եք դրա մեջ ներդնել այն էներգիան, որը բյուրեղյա լարով ձեր աուրայի մեջ մուտք է գործել Աստվածային աշխարհից: Ի՞նչ է տեղի ունենում նման դեպքում: Դուք ձեր էներգիան ներդնում եք անկատարության մեջ և, դրանով հանդերձ, բազմապատկում եք պատրանքը:

Աստվածամայր

7. Երկրի վրա ապրող մարդկանց մեծամասնությունը հենց այդպես է վարվում: Ձեր աշխարհը պահպանվում է միայն ձեր էներգիաներով: Եվ դուք ձեր էներգիաներով սնուցում եք ձեր աշխարհի ողջ անկատարությունը:

Աստվածամայր

8. Մյուս ընտրությունը, որն աններդաշնակ վիճակում հայտնվելուց դուք կարող եք անել, սեփական էներգիան անկատարության մեջ ներդնելուց հրաժարվելն է: Այո՛, դուք նկատում եք, որ այդ իրադրությունն անարդարացի է, բայց նաև հասկանում եք, որ այն, ինչ տեղի է ունենում ֆիզիկական աշխարհում, իրականում պատրանք է:

Աստվածամայր

9. Ուստի դուք ուղղակի վտարում եք այդ իրադրությունը ձեր գիտակցությունից և ձեր գիտակցությանը թույլ չեք տալիս մտածել դրա շուրջ:

Աստվածամայր

10. Դա չի նշանակում, որ դուք անտարբեր եք դառնում ձեր աշխարհի անաստված դրսևորումների նկատմամբ: Դուք տալի՛ս եք ձեր գնահատականը: Դուք անպայման տալի՛ս եք ձեր գնահատականը, նույնիսկ կարող եք ձեզ շրջապատող մարդկանց համար հասկանալի մակարդակով արտահայտել ձեր գնահատականը, բայց ձեր այդ գնահատականի մեջ դուք չեք ներդնում ձեր էներգիան: Դուք վերհիշում եք ձեր ներդաշնակ վիճակները և շրջապատի աններդաշնակ իրավիճակից ձեր գիտակցությունը տեղափոխում եք այդ ներդաշնակ վիճակների մակարդակի վրա:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Պատրանքի ծնողն անկատար գիտակցությունն է

 

Հայր մեր

1. Ես լիովին հաշվի եմ առնում, որ այն, ինչի մասին հիմա ասում եմ, կարող է անել միայն շատ բարձր մակարդակի հասած ադեպտը, բայց այն մարդկանց մեծամասնության համար, ովքեր այժմ կարդում են այս տողերը, կենսական իրադրությունների նկատմամբ նման արձագանքը մատչելի չէ:

Աստվածամայր

2. Սակայն դուք պետք է գոնե գիտենաք, թե ուր մղվեք: Եվ պետք է փորձեր ձեռնարկեք ձեր գիտակցությունը փոխելու ուղղությամբ:

Աստվածամայր

3. Ամբողջ Աստվածային կատարելությունն առկա է ձեր ներսում: Եվ միայն ինքնե՛րդ եք որոշողը՝ լինե՞լ այդ կատարության մեջ, թե՞ ենթարկվել ձեր աշխարհի պատրանքին:

Աստվածամայր

4. Ես ուզում եմ տալ գետի ափին նստած Բուդդայի կերպարը: Բուդդան, մեդիտացիայի դիրքով նստած, դիտում է գետի ընթացքը: Նա ջրի երեսին  լողացող տաշեղ է տեսնում, հետո՝ գերան:

Աստվածամայր

5. Հետո նա տեսնում է, որ իրենից ոչ հեռու անցնում է մարդկանց նավակը: Բուդդան տեսնո՛ւմ է այդ ամենը: Եվ նա գնահատական է տալիս ամեն առարկայի ու երևույթի, որին հանդիպում է, բայց նա չի ներդնում իր էներգիան դրանցից ոչ մեկի մեջ: Նա պարզապես իրերն իրենց անուններով է կոչում և՝ վերջ:

Աստվածամայր

6. Եթե Բուդդայի փոխարեն նստած լիներ սովորական մի մարդ, ապա նա կկառչեր ամեն առարկայից, որը կտեսներ:

Աստվածամայր

7. Տաշեղը տեսնելուց նա կմտածեր, թե որքա՜ն անպատասխանատու մարդիկ կան, որոնք կեղտոտում են գետը: Գերանը տեսնելուց կմտածեր, թե ինչպե՛ս այն օգտագործի իր տնտեսության մեջ: Նաև իր գիտակցության մեջ նա մեկ առ մեկ կքքնարկեր բոլոր այն մարդկանց հարցը, ովքեր նստած են իր մոտով անցնող նավակի մեջ:

Աստվածամայր

8. Ես այս օրինակը բերեցի, որպեսզի ձեզ համար վերջնականապես պարզ դարձնեմ, թե ինչպես եք դուք ձեր գիտակցության մեջ ծնում ձեզ շրջապատող պատրանքը:

Աստվածամայր

9. Մշտապես ձեր գլխում պահելով բացասական իրադրությունները, որոնք կյանքում ձեզ հանդիպում են, և պտտացնելով այդ իրադրությունների նկատմամբ ձեր արձագանքը, ինչպես նաև շրջապատի մարդկանց արձագանքը՝ ձեր արձագանքին, դուք Աստծո կողմից ձեզ տրված էներգիան առաքում եք ձեզ շրջապատող պատրանքի բազմապատկման համար: Նույնը վերաբերում է նաև ձեր ցանկացած անկատար հույզին, որը թույլ եք տալիս ձեր գիտակցության մեջ:

Աստվածամայր

10. Ձեզ հարկավոր է մշտապես վերլուծել ձեր բոլոր մտքերն ու զգացմունքները և դրանք համեմատել կատարյալ վիճակի այն նմուշօրինակի հետ, որը դուք պարտավոր եք մշտապես պահել ձեր հիշողության մեջ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն:

 

Վերահսկողություն Աստվածային Էներգիայի

ծախսման նկատմամբ

 

Հայր մեր

1. Ձեզ անհրաժեշտ է ձեր գիտակցության մեջ հրաժարվել այնպիսի զգացմունքից, ինչպիսին պայքարն է: Երբ դուք տրամադրված եք պայքարի, ապա ձեր աշխարհն եք քաշում այդ պայքարի առարկան:

Աստվածամայր

2. Դա վերաբերում է նաև լքյալ հրեշտակների հետ ձեր այնքա՜ն սիրած պայքարին: Եթե դուք տրամադրված եք պայքարի, ապա շրջապատի մարդկանց մեջ միշտ էլ կգտնեք ձեր պայքարի առարկան:

Աստվածամայր

3. Իսկ եթե դուք պայքարելու ցանկություն չունեք, ապա ձեր ուղու վրա չեք հանդիպի մարդկանց, որոնց դեմ ձեզ հարկավոր է պայքարել: Դեռ ավելին՝ ձեր գիտակցությունը մշտապես բարձր մակարդակի վրա պահելով, դուք կկարողանաք ձեր այդ գիտակցության վիճակով վարակել յուրաքանչյուրին, ում հետ բախվում եք ձեր կյանքի ընթացքում:

Աստվածամայր

4. Այժմ առաջին պլան է ելնում Աստվածային Էներգիայի ծախսման վերահսկողության հարցը, որը դուք, սիրելինե՛րս, պետք է իրագործեք ինքնուրույնաբար:

Աստվածամայր

5. Ձեզնից յուրաքանչյուրը ձեր ֆիզիկական աշխարհի համար Աստվածային Էներգիայի աղբյուր է: Դուք ինքնե'րդ եք՝ որպես ազատ կամքով օժտված էակներ, ընտրում, թե ինչի վրա ծախսեք Աստծո կողմից ձեզ շնորհված Էներգիան:

Աստվածամայր

6. Դուք չե՛ք կարող այդ էներգիան չծախսել: Աստվածային Էներգիան անընդհատ հոսքով մուտք է գործում ձեր աուրայի մեջ՝ ձեր Երկրի վրա գտնվելու ամեն րոպեին ու վայրկյանին: Եվ միայն ձեզնից է կախված, թե ինչպես կտնօրինեք ձեր Աստվածային Էներգիան:

Աստվածամայր

7. Աստվածային Էներգիան խավարի ուժերի համար մատչելի չէ, բայց նրանք շատ հնարամիտ հնարքների են տիրապետում ձեր Աստվածային Էներգիան յուրացնելու համար: Նրանք իրենց կողմն են քաշում ձեր այն էներգիան, որն այդպես անմիտ ձևով նրանց եք տալիս ձեր ոչ-աստվածային գործողություններով, որոնք ձեզ թույլ եք տալիս ի կատար ածել ձեր աշխարհում:

Աստվածամայր

8. Ամբողջ ժամանակակից արդյունաբերությունն 90 տոկոսի չափով աշխատում է խավարի ուժերի էներգետիկական կարիքների բավարարման համար: Երբևէ մտածե՞լ եք այս մասին, պաշտելինե՛րս: Ձեզ անվնաս բան է թվում, երբ գնում եք ռոք երաժշտության համերգ դիտելու կամ ձեզ թույլ եք տալիս դիտել սարսափի ֆիլմեր, դատարկ օպերաներ կամ այնպիսի կինոնկարներ, որոնք նպաստում են բռնության քարոզին:

Աստվածամայր

9. Ձեզ անվնաս բան է թվում, երբ դուք, մոդայի հետևից ընկած, գնում եք ձեզ բոլորովին պետք չեկող առարկաներ, իրեր: Յուրաքանչյուր ձեռք բերված իր կրում է իր մեջ որոշակի թրթռանքներ:

Աստվածամայր

10. Կան իրեր, որոնք իրենց մեջ Լույս են կրում, բայց և կան իրեր, որոնք ձեզնից խլում են ձեր Լույսը: Խորհու՞մ եք արդյոք այդ մասին, երբ ձեր դրամը՝ Աստվածային Էներգիայի ձեր մյուս փոխարժեքը, ծախսում եք ոչ-աստվածային իրեր ձեռք բերելու նպատակով: Խորհրդակցու՞մ եք արդյոք ձեր Ես-Քրիստոսի հետ, երբ կատարում եք ձեր գնումները:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Դուք պատասխանատու եք Աստվածային

Էներգիայի ամեն մի էրգի համար

 

Հայր մեր

1. Ձեր կյանքի յուրաքանչյուր պահի դուք ընտրություն եք կատարում, և այդ ընտրության արդյունքում ձեր էներգիան ուղղվում է կա՛մ ձեր աշխարհի պատրանքի բազմապատկմանը, կա՛մ այդ պատրանքի հետ-հավաքմանը:

Աստվածամայր

2. Դուք գունազարդում եք ձեր Աստվածային Էներգիան հրաշագեղ զգացմունքներով, եթե դրանք լի են բերկրանքով ու սիրով, և դրանով իսկ բարձրացնում եք ձեր աշխարհի թրթռանքները: Իսկ եթե դուք լցված եք բացասական մտքերով ու զգացմունքներով, ապա ձեր աշխարհը լցնում եք ծանր էներգիայով՝ ձեր նեգատիվի մածուցիկ մաթով:

Աստվածամայր

3. Եվ միայն ինքնե՛րդ կարող եք հսկողություն իրականացնել ձեր ծախսած Աստվածային Էներգիայի յուրաքանչյուր էրգի նկատմամբ: Մենք ձեր փոխարեն դա չենք կարող անել: Մենք շատ կուզենայինք, որ ձեզնից յուրաքանչյուրը վերածվի Լույսի էլեկտրոդի, որով ձեր շրջապատի աշխարհը կողողվի ներդաշնակության, գեղեցկության, սիրո ու բերկրանքի թրթռանքներով: Եվ մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցնում օգնելու ձեզնից յուրաքանչյուրին, ով անկեղծորեն կցանկանա օգնել մեզ՝ խավարի ուժերից ձեր օկտավան մաքրազարդելու գործում: Բայց մենք ձեր փոխարեն այդ ընտրությունն կատարել չենք կարող, պաշտելինե՛րս:

Աստվածամայր

4. Մենք ձեզ արաջարկում ենք պարզ լուծում, որը նույնիսկ լրացուցիչ ժամանակի ծախս չի պահանջի այն ժամանակի համեմատ, որն անհրաժեշտ է աղոթքների ընթերցման համար: Չնայած՝ աղոթքները հիմա աշխարհին անհրաժեշտ են, ինչպես երբեք, քանի որ լրացուցիչ Լույսի աղբյուր են հանդիսանում ֆիզիկական օկտավայի համար:

Աստվածամայր

5. Բայց, եթե դուք մշտապես վերահսկեք, թե ինչպես եք ծախսում ձեր Աստվածային Էներգիան, ապա դա ձեզանից լրացուցիչ որևէ ծախս չի պահանջի: Հակառակը՝ կնպաստի ձեր դրամական միջոցների խնայողությանը:

Աստվածամայր

6. Եթե դուք մտորեք, թե որտեղ եք ծախսում ձեր փողերը, ապա կպարզվի, որ այն իրերի ու մթերքների 90 տոկոսը, որոնք ձեռք եք բերում, բոլորովին պետք չեն ձեր ֆիզիկական մարմնի պահպանման համար: Ընդհակառակը՝ դրանք նպաստում են ձեր մարմնի քայքայմանը, և դուք կախյալ վիճակում եք հայտնվում մի ամբողջ ինդուստրիայից, որը սկզբում ձեզ ներքաշում է ձեր մարմնի քայքայման գործընթացի մեջ, որից հետո հաճկատարությամբ ձեզ է առաջարկում թանկարժեք միջոցների մի հսկայական հավաքածու, որոնք իբր նպաստում են ձեր առողջության վերականգնմանը:

Աստվածամայր

 7. Վերահսկե՛ք ձեզ օրվա ընթացքում: Հետևե՛ք ձեր մտքերին, ձեր զգացմունքներին: Դեպի ուր ուղղված են ձեր մտքերը, այնտեղ էլ հոսում է ձեր էներգիան: Դիտեցե՛ք, թե ինչի մասին եք մտածում: Դուք մտածում եք անարդար կառավարության մասին, և ձեր էներգիան առաքում եք այդ կառավարության անդամներին. դուք մտածում եք այն մասին, թե աշխատավայրում ձեզ հետ որքա՜ն անարդար է վարվել ձեր պետը, և նրան եք առաքում ձեր էներգիան. դուք մտածում եք հենց նոր դիտած դատարկ օպերայի սյուժետի մասին, և ձեր էներգիան առաքում եք աստրալային պլանում գտնվող մի ողջ էգրեգորի՝ արհեստածին մտքերի ու հույզերի բազմապատկման համար:

Աստվածամայր

8. Դուք պատասխանատու եք ձեր անմիտ կերպով ծախսած էներգիայի ամեն մի էրգի համար: Եվ ամեն անգամ, երբ ձեր էներգիան ծախսում եք Աստվածային սկզբունքներին անհամապատասխան ձևով, դուք կարմա եք ստեղծում: Իսկ այն դեպքում, երբ տեղյակ եք կարմայաման օրենքին, բայց այնուամենայնիվ շարունակում եք խախտել աստվածային սկզբունքներն՝ ի օգուտ ձեր էգոյի, ապա ձեր կարման ավելի ծանր բնույթ կկրի:

Աստվածամայր

9. Ես այսօր փորձեցի սևեռել ձեր ուշադրությունը ձեր գիտակցության վրա: Որովհետև դա այն է, ինչի վրա դուք պետք է մշտապես աշխատեք:

Աստվածամայր

10. Եվ, որպեսզի կարողանաք աշխատել ձեր գիտակցության վրա, համաձայնեք, որ ձեզ ոչինչ պետք չէ, բացի ձեր ցանկությունից և գիտակցությունը փոխելու ձեր ձգտումից: Ես ուրախ կլինեի, եթե այսօրվա զրույցը ձեր կողմից ընդունվեր ոչ թե որպես վերացական դատողություն, այլ գործունեության ուղեցույց:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ