Վարդարան

Ճշմարտության

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է համայն Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Կարողացե՛ք ճանաչել Ճշմարտության արմատը

 

Հայր մեր

1. Խոսքերը Ճշմարտության հագուստն են՝ ճիշտ այնպես, ինչպես տերևներն են հանդիսանում ծառերի հագուստը: Գալիս է աշունը, տերևները թափվում են և գարնանը նորից հայտնվում:

Աստվածամայր

2. Այդպես էլ խոսքերն են. Ճշմարտությունը ծածկվում է խոսքերով, դուք հիանում եք այդ Ճշմարտությամբ: Բայց գալիս է ժամանակը, երբ այդ խոսքերը թոշնում են աշնան տերևների նման, բայց միայն այն բանի համար, որ տիեզերական բոլորապտույտի հաջորդ փուլում ի հայտ գա նոր Ճշմարտություն:

Աստվածամայր

3. Ըստ այդմ, իմաստ չունի կապվել խոսքերի հետ, որոնցով զգեստավորված է Ճշմարտությունը:

Աստվածամայր

4. Կարողացե՛ք տարբեր ուսմունքների և կրոնական համակարգերի հետևում ճանաչել Ընդհանրական Ճշմարտությունը: Բայց մի՛ կապվեք խոսքերի հետ:

Աստվածամայր

5. Այս կամ այն համակարգի հետ ձեր կապվածությունը նման է անցած տարվա տերևների հետ կապվածությանը: Կարողացե՛ք ճանաչել Ճշմարտության արմատը:

Աստվածամայր

6. Ձեզ ուղղություն է տրվում էներգիայի՝ մագնիսի տեսքով, որը հետագայում թույլ կտա ձեզ, դրանով առաջնորդվելով, գտնել Ճշմարտության այն հատիկները, որոնք ցրված են տարբեր ուսմունքներում ու հավատներում:

Աստվածամայր

7. Մի՛ մոռացեք, որ Ճշմարտությունը մեկն է, բայց տարբեր է նրա բեկումը մարդկանց գիտակցության մեջ, ինչը կախված է մարդկանց զարգացման մակարդակից:

Աստվածամայր

8. Ճիշտ այնպես, ինչպես աշնանը ծառերը կորցնում են իրենց տերևները, դուք էլ կորցնում եք ձեր ֆիզիկական մարմինները. բայց միայն այն բանի համար, որպեսզի նորից աշխարհ գաք՝ նորից ծնվեք և նոր մարմին ստանաք:

Աստվածամայր

9. Իմաստուն մարդը, այս կյանքում ապրելով, մտածում է իր հաջորդ կյանքի մասին:

Աստվածամայր

10. Նա հասկանում է, որ յուրաքանչյուր իր ընտրությունը, արարքը, գործողությունը, միտքը կամ զգացմունքը կազմավորում են իր ապագան այս կյանքում, ինչպես նաև՝ կազմավորում են իր հաջորդ կյանքի հանգամանքները:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Դուք Աստծո մարմինն եք կազմում

 

Հայր մեր 

1. Շատ օգտակար կլինի ձեր զարգացման համար, եթե ձեր կյանքի յուրաքանչյուր պահի մտորեք այն մասին, որ այն ինչ դուք անում եք, անդրադառնում է ձեր ապագա կյանքի վրա:

Աստվածամայր

2. Մի՛ ձգտեք այս կյանքում պարգևներ ստանալ ձեր բարի գործերի դիմաց:

Աստվածամայր

3. Ձգտեցեք պարգևներ ստանալ հաջո՛րդ կյանքում: Դա այն նվազագույն խնդիրն է, որ կանգնած է ձեր առջև:

Աստվածամայր

4. Իսկ ձեզնից նրանք, ովքեր ունեն ավելի լայն գիտակցություն, հասկանում են, որ դուք հանդիսանում եք Աստծո անբաժանելի մասը, որ դուք, ինչպես և Երկրի վրայի բոլոր կենդանի էակները, կազմում եք Աստծո մարմինը:

Աստվածամայր

5. Ըստ այդմ, ձեզ համար դադարում է որևէ նշանակություն ունենալ պարգևի ստացման հարցը՝ նաև հաջորդ կյանքի առումով:

Աստվածամայր

6. Դուք ձեր նպատակը տեսնում եք բոլոր կենդանի էակներին օգնելու մեջ, որովհետև դուք միաժամանակ հանդիսանում եք այդ կենդանի էակներից յուրաքանչյուրը:

Աստվածամայր

7. Եվ միասնական օրգանիզմ կազմելով ամենայն Արարվածի հետ՝ դուք այլևս չեք կարող պնդել, թե օրգանիզմի այն մասը կամ համակարգը, որին դուք պատկանում եք, հանդիսանում է ամենակարևորը:

Աստվածամայր

8. Եթե ձեր օրգանիզմում սիրտը կամ երիկամներն ասեն, թե իրենք ամենակարևորն են և արժանի են իրենց նկատմամբ հատուկ վերաբերմունքի, ապա դա կանդրադառնա ամբողջ օրգանիզմի վրա: Ամբողջ օրգանիզմը կսկսի իրեն հիվանդ զգալ:

Աստվածամայր

9. Իսկ տիեզերքի բոլոր մյուս կենդանի էակներից ինքներդ ձեզ առանձնացնելը միայն ձեր գիտակցության արգասիքն է և բնորոշ է միայն էվոլյուցիոն զարգացման տվյալ փուլի համար:

Աստվածամայր

10. Եվ որքան զարգացած է մարդու գիտակցությունը, այնքան նա ավելի քիչ հակասություններ է տեսնում տարբեր կրոնական համակարգերի միջև, այնքան ավելի մեծ միասնականություն է զգում ամեն մի կենդանի էակի հետ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հեռու՛ քշեք ձեր գլխից ու սրտից այն ամենն,

ինչ բաժանման է տանում

 

Հայր մեր

1. Հապա փորձեք հակասություններ և վատ բաներ փնտրել ձեզ շրջապատող ամեն ինչում: Հենց այդպես է գործում, այսպես կոչված, էգոիստական՝ ինքն իր մեջ կենտրոնացված, գիտակցությունը:

Աստվածամայր

2. Դրանով դուք այնքան կիջեցնեք ձեր թրթռումները, որ արտաքին աշխարհից ձեր կյանքի մեջ կներքաշեք ամենավատ դրսևորումները:

Աստվածամայր

3. Դուք դժբա՛խտ կլինեք: Եվ ձեզ շրջապատող մարդիկ նույնպես դժբախտ կլինեն:

Աստվածամայր

4. Եթե խորանանք, ապա մարդկանց մեծամասնությունը հենց այդպես էլ վարվում է: Նրանք առաջին հերթին թերություններն են մատնանշում այն ամենի մեջ, ինչն իրենց շրջապատում է: Եվ դա բնական է. նրանց գիտակցությունն այնքան անկատար է, որ նրանք միայն թերություններ են տեսնում:

Աստվածամայր

5. Այդ պատճառով նման մարդիկ հանդիսանում են յուրահատուկ անկատարության գրգռիչներ՝ պատրանքների գրգռիչներ:

Աստվածամայր

6. Նրանք հանդիսանում են պատրանքների վիթխարի արտադրողներ. ուղղակի ռեկորդսմեններ՝ անկատար մտքերի ու զգացմունքների, անկատար էմոցիաների ու գործողությունների արտադրության ասպարեզում: Բայց, ի վերջո, այդ ամենին պետք է վերջ տրվի:

Աստվածամայր

7. Եվ քանի որ ձեր աշխարհում գործում է ազատ կամքի օրենքը, ապա միայն ինքնե՛րդ կարող եք ցանկանալ, որ փոխեք այդ իրադրությունը:

Աստվածամայր

8. Միայն ինքնե՛դ կարող եք փորձել, որ փոխեք ինքներդ ձեզ և շրջապատի նկատմամբ ձեր վերաբերմունքը:

Աստվածամայր

9. Հեռո՛ւ քշեք ձեր գլխից ու սրտից այն ամենն, ինչը բաժանման է տանում, ինչը ստիպում է մեղադրել ուրիշներին, փնտրել ամեն ինչում հակասություններ և անկատարություն:

Աստվածամայր

10. Դադարե՛ք ձեր մտքերում փնտրել նրանց, ովքեր ձեր սահմաններից դուրս են և, ձեր կարծիքով, խանգարում են ձեզ: Դրանք կարող են լինել ձեր հարևանները, աշխարհընկալման այլ համակարգի ներկայացուցիչները, լքյալ հրեշտակները կամ համաշխարհային չարը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ձեր ուշադրության էներգիայով ոռոգեք

միայն կատարյալ բաները

 

Հայր մեր

1. Այո՜, անկատարությունն առատ է ձեր աշխարհում: Բայց երբ անընդհատ ձեր ուշադրությունը կենտրոնացնում եք անկատարության վրա, ապա կամովին Աստվածային էներգիայով ոռոգում եք մարդկային անկատար գիտակցության մոլախոտերը:

Աստվածամայր

2. Նայեցե՛ք, թե ինչն եք ոռոգում, որտեղ եք ծախսում Աստծո կողմից տրված էներգիան:

Աստվածամայր

3. Մշտապես պահպանե՛ք ձեր թրթիռների մակարդակը ձեզ համար հնարավոր առավելագույն բարձրության վրա:

Աստվածամայր

4. Իսկապես շատ դժվար է մշտապես գիտակցությունը պահել մաքուր վիճակում՝ գտնվելով անկատարության մեջ: Բայց դուք դա պետք է անե՛ք:

Աստվածամայր

5. Օգտագործե՛ք այն ամենն, ինչն օգնում է բարձրացնել ձեր գիտակցությունը. բանաստեղծությունները, երաժշտությունը, բնությունը, երեխաների հետ խաղը, ծաղիկները:

Աստվածամայր

6. Ձեր ուշադրության էներգիայով ոռոգեք միայն կատարյալ բաները:

Աստվածամայր

7. Դա չի նշանակում, որ դուք պետք է ձեզ մեկուսացնեք աշխարհից: Եղեք աշխարհում՝ անկատարի դրսևորման մեջ, բայց թույլ մի՛ տվեք այդ անկատարին տիրելու ձեզ, ձեր գիտակցությանը, ձեր հոգուն:

Աստվածամայր

8. Երբ դուք սկսում եք կենտրոնանալ կատարյալ Աստվածային դրսևորումների վրա, ապա բարձրացնում եք ձեր թրթիռները: Դուք դառնում եք երջանիկ մարդ:

Աստվածամայր

9. Բայց մի՛ մոռացեք, որ ձեր պարտականությունների մեջ է մտնում նաև՝ օգնել բոլոր կենդանի էակներին: Այս տիեզերքի օրենքն այն է, որ վերինը պետք է ծառայի ստորինին:

Աստվածամայր

10. Նա, ով ունի բավականաչափ ընդլայնված գիտակցություն, պարտավոր է օգնել իր կրտսեր եղբայրներին ու քույրերին:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Մանուկների նման եղեք

 

Հայր մեր

1. Երբ դուք աճում եք ձեր գիտակցությամբ՝ անցում կատարելով գիտակցության ավելի բարձր մակարդակի, ապա տեսնում եք, որ այն, ինչը ձեր արտաքին գիտակցության համար թվում էր որպես անհաղթահարելի հակասություն, իրականում   մոտեցում է միևնույն Ճշմարտությանը՝ դրա մի այլ կողմից:

Աստվածամայր

2. Հավատացե՛ք ինձ, հարկ չկա շատ պնդելու այս կամ այն Ճշմարտության՝ ձեր սահմանափակ գիտակցությամբ արված ցանկացած ըմբռնման վրա:

Աստվածամայր

3. Ձեր գիտակցությունն այնքան անկատար է, որ ուղղակի հիմարություն է պնդել ու հռչակել ձեր ճշմարտությունը՝ որպես միակ ճիշտն ու անմեղսելին:

Աստվածամայր

4. Դա նման է երկուսի վեճին, որոնցից մեկը պնդում է, թե Երկիրը լողում է երեք կետաձկան վրա, իսկ մյուսը՝ թե Երկիրը նստած է երեք փղի վրա: Հիմա ձեզ համար նույնիսկ ծիծաղելի է թվում այդ վեճը պատկերացնելը: Սակայն կրոնական առճակատումների և կռիվների մեծ մասն իրենց հիմքում ունեցել են նմանատիպ դրդապատճառներ:

Աստվածամայր

5. Դուք մանուկնե՛ր եք: Դուք նստած եք Աստվածային Իմաստության օվկիանոսի ափին և փորձում եք մանկան հարցախույզ մտքով ճանաչել այդ Իմաստությունը:

Աստվածամայր

6. Երբեք դուրս մի՛ եկեք ձեր գիտակցության մանկական վիճակից: Երբեք հասուն մարդ մի՛ դարձեք Աստվածային Ճշմարտության ճանաչման հարցերում:

Աստվածամայր

 7. Եղեք ինչպես մանուկներ, և դուք կկարողանաք հասնել ձեր գիտակցության մեջ այնպիսի բարձունքների, որոնք անմատչելի են եղել մարդկանց նախորդ սերունդների համար:

Աստվածամայր

8. Ես տեսնում եմ Երկիրն իմ հոգևոր մտասևեռման մեջ: Եվ ես ավելի ու ավելի մեծ անդունդ եմ տեսնում, որը բաժանում է մարդկանց գիտակցությունը, որոնք տեղ են տալիս Աստվածային Ճշմարտությանն իրենց սրտերում, այն մարդկանց գիտակցությունից, որոնք համառում են Ճշմարտության իրենց ըմբռնման մեջ, որը նրանց ճիշտ է թվում միայն այն պատճառով, որ դա ժառանգություն է մնացել իրենց նախնիների հավատից:

Աստվածամայր

9. Բայց կա նաև այնպիսինը, որ այնքան է կանգ առել իր զարգացման մեջ, որ իր առօրյա գործերում այլևս դադարել է հիշել Աստծո անունը:

Աստվածամայր

10. Դուք պարզապես պետք է ընդունե՛ք Աստծուն ձեր սրտերում: Դուք պետք է բացե՛ք ձեր սրտերը Աստվածային Ճշմարտության առջև և նրա իմացության գործում նմանվեք մանուկների, որոնք նստած են օվկիանոսի ափին:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ