Կութհումիի Վարդարանը

 

 Դուք պետք է ձգտեք վերահսկել ձեր մտքերն ու զգացմունքները

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու, Ամեն

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

1. Ձեր գիտակցությունը նման է որոշակի ծավալով ամանի: Եվ յուրաքանչյուր մարդու գիտակցությունը սահմանափակ է, երբ նա գտնվում է մարմնավորման մեջ: Ազատ կամքի պարգևի շնորհիվ դուք ինքներդ եք որոշում, թե ինչով լցնել ձեր գիտակցության ծավալը: Լինում է այնպես, որ աշակերտը պատրաստ է յուրացնել որոշակի ծավալի գիտելիքներ, սակայն նրա գիտակցությունը չունի անհրաժեշտ մղումն ու ուղղվածությունը: Այդ դեպքում նա գերադասում է գիտակցության իր այդ ծավալը լցնել այն ամենով, ինչը նրան հանդիպում է արտաքին աշխարհում. այն ամենով, ինչ նա կարդում է թերթերում, դիտում է հեռուստատեսությամբ, լսում է ռադիոյով: Մինչև որոշակի փուլի հասնելն այդպիսի ամենակուլությունը թույլատրելի է: Բայց՝ մինչև որոշակի փուլ:

Աստվածամայր

2. Եթե մարդն ինքը ջանքեր չգործադրի ֆիզիկական աշխարհից իր արտաքին գիտակցության մեջ թափանցող տեղեկատվության հոսքը սահմանափակելու համար, ապա նա իր գիտակցությունը կլցնի անպետք բաների զանգվածով, իսկ երբ վրա հասնի իրական գիտելիք ստանալու տիեզերական պահը՝ շնորհիվ նրա, որ Երկնոլորտները որոշում են կայացնում չհամբարձված մարդկությանը տալ այդ գիտելիքը, ապա այդպիսի անհատի գիտակցությունը պարզապես ունակ չի լինի որևէ նոր բան իր մեջ տեղավորել: Դեռ ավելին, տեղեկատվության այդ ամբողջ քաոսի մեջ, որը պարունակում է նրա արտաքին գիտակցությունը, նա ունակ չի լինի կողմնորոշվելու: Նրա համար աշխարհիկ մամուլից ստացած տեղեկությունները նույն արժեքը կունենա, ինչ Վեհապետների թելադրություններից ստացված տեղեկատվությունը:

Աստվածամայր

3. Այդ տեղեկատվական աղբի մի մասը տեղափոխվում է ենթագիտակցության մեջ և այնտեղ նստվածք տալիս: Եվ երբեմն, երբ դեպի ներս քշված որևէ հոգեբանական խնդրի հրեշ նմանատիպ թրթռումներ է ստանում, այսպես կոչված, զանգվածային տեղեկատվության միջոցներից, ապա մարդու արտաքին վարքում դրսևորվում է անկանխատեսելի և որևէ շրջանակի մեջ չտեղավորվող այնպիսի արդյունք, որ ոչ մի հոգեբան չի կարողանա ձեզ օգնել անսպասելիորեն ձեր առջև ծառացած հոգեբանական խնդրի լուծման գործում:

Աստվածամայր,

4. Բոլոր խնդիրները դուք ինքներդ եք ստեղծում ձեզ համար. հատկապես այն պահին, երբ առանց հետևանքների մասին մտածելու, ձեր գիտակցության ծավալի մեջ եք խցկում այն ամբողջ տեղեկատվությունը, որի հետ բախվում եք ձեր կյանքում: Ձեզ ադեն մի քանի անգամ այս դեսպանորդի միջոցով ասվել է, որ ձեր աշխարհում ձեր շուրջը եղած տեղեկատվության 90 տոկոսը կեղծ է և անպետք՝ որպես հոգևոր էակներ ձեր զարգացման համար: Ըստ այդմ, ես առաջարկում եմ նախ և առաջ սահմանափակել ձեր ամենակուլությունը: Չարժե' չափազանց շատ հենվել այն տեղեկատվության վրա, որը հասնում է ձեզ արտաքին աշխարհից:

Աստվածամայր

5. Նախ և առաջ դուք պետք է ձգտեք վերահսկել ձեր մտքերն ու զգացմունքները: Գտե'ք օրեկան 10-15 րոպե ժամանակ, երբ ձեզ ոչինչ չի շեղում: Դուք դա կարող եք անել քնելուց առաջ: Փորձե'ք հետևել այն բանին, թե ինչի մասին եք մտածում: Կողքից դիտե'ք ձեր մտքերը: Ուսումնասիրե'ք դրանք: Պատկերացրեք, որ ձեր մտքերը ակվարիումի ձկներ են: Ահա դեպի ձեզ է լողում մի միտք: Զննե'ք այն: Ինչի՞ հետ է կապված այդ միտքը: Եթե այդ միտքը ձեզ կապում է այս աշխարհին, ապա բաց թողեք, թող գնա: Այն պետք չէ ձեր հոգևոր աճի համար: Հետո դիտարկեք ձեր հաջորդ միտքը, հետո՝ էլի հաջորդը:

Աստվածամայր

6. Ձեր գիտակցությունն այդպիսով լցված է շատ մտքերով, որոնք հանդիսանում են ոչ այլ ինչ, եթե ոչ էներգիա, որը դուք ներքաշում եք դրսից, և որը համահունչ է այն էներգիային, որը պարունակվում է ձեր զգացմունքային և մենտալային մարմիններում: Երբ դուք այդ եղանակով կսովորեք վերլուծել այն ամենը, ինչ մտածում եք, ապա վերլուծեք ամբողջ օրվա ձեր մտքերը: Եվ դուք կհասկանաք, որ ձեր գիտակցությունն այնպես է ծանրաբեռնված ոչ-պետքական տեղեկատվության մշակմամբ, որ ձեր գիտակցության հզորությունն այլևս չի հերիքում, որպեսզի սկսեք մշակել ձեր զարգացման համար իսկապես կարևոր տեղեկատվությունը: Ահա թե ինչու է ամենագլխավորը հանդիսանում այն որոշումն ընդունելու պահը, որ դուք այլևս չեք լցնի ձեր գիտակցությունը շրջապատող ֆիզիկական աշխարհից եկող անպետք տեղեկատվությամբ:

Աստվածամայր

7.  Դրանից հետո հնարավոր է, որ դուք որոշեք օգտվել որևէ մեդիտատիվ ուղեցույցից, որը կօգնի ձեզ ազատվել ձեր այն մտքերից, որոնք կապում են ձեզ ձեր աշխարհի հետ: Յուրաքանչյուր մեդիտատիվ ուղեցույցի նպատակը, եթե այն ճշմարիտ է, հանդիսանում է մտքերից ազատ վիճակին հասցնելը: Եվ եթե ձեզ հաջողվի պահպանել այդ մտքերից ազատ վիճակը բավականին երկար ժամանակով, ապա դուք կկարողանաք մուտքի իրավունք ստանալ ճշմարիտ տեղեկատվության համար, որն իսկապես անհրաժեշտ է ձեր հոգևոր առաջընթացի համար: Եկել է ժամանակը, երբ մոլորակի մենտալային դաշտը պետք է մաքրվի: Միայն այն ժամանակ, երբ կդատարկեք կաթսան, դուք այն կկարողանաք լցնել նրանով, ինչն անհրաժեշտ է, որ տվյալ պահին նրա մեջ լցվի:

Աստվածամայր

8. Ես առաջարկում եմ լրջորեն վերանայել ձեր աշխարհի ամենաբազմազան տեղեկատվական հոսքերի ազդեցությանը չմտածված ձևով ձեր գիտակցությունը հրամցնելու ձեր վերաբերմունքին: Ձեր աշխարհը պարունակում է տեղեկատվություն, որի 90 տոկոսը ձեզ բոլորովին պետք չէ: Ձերբազատվե՛ք այդ տեղեկատվությունից, և դուք մուտքի իրավունք կստանաք այն տեղեկատվության համար, որը ձեզ անհրաժեշտ է: Նույնը վերաբերում է նաև ձեր զգացմունքներին:

Աստվածամայր

9. Վերլուծե'ք օրվա ձեր զգացմունքները:  Հետևե'ք ձեր զգացմունքներին օրվա ընթացքում. որքա՞ն հաճախ եք դուք գտնվել սիրո, բերկրանքի, անառիթ ուրախ տրամադրության վիճակում. քանի՞ անգամ եք դուք կանգ առել ճամփի մեջտեղում, որպեսզի հիանաք ծառերով կամ ամպերով. որքա՞ն հաճախ եք դուք ընդհանրապես ելնում բնության գիրկը: Ձեր զգացմունքները ձեր մտքերի պես ենթակա են Երկրի ընդհանուր տեղեկատվական դաշտի ազդեցությանը: Եվ այդ դաշտը խոչընդոտում է ավելի բարձր օկտավաներից ձեր հոծ աշխարհի մեջ ցանկացած պատկերների և պատկերացումների ներթափանցմանը: Մարդկությունը գտնվում է անկատար մտքերի և զգացմունքների ծածկոցի տակ, ուր հենց ինքն է իրեն քշել: Եվ այժմ դուք պետք է սկսեք փոցխել ձեր անկատար մտքերի ու զգացմունքների կույտերը:

Աստվածամայր

10. Ձեր զանգվածային տեղեկատվական միջոցները հարմարվում են մարդկային գիտակցության միջին մակարդակին: Այդ պատճառով նրանք ձեզ խոչընդոտում են անցնելու գիտակցության ավելի բարձր մակարդակին: Հրաժարվեցե'ք տեղեկատվական սուռոգատները սպառելուց, և մրցակցական պայքարով ղեկավարվող զանգվածային տեղեկատվական միջոցները կսկսեն հարմարվել ձեր գիտակցության մակարդակի հետ: Այս աշխարհն ընդամենը ձեր գիտակցության արտացոլանքն է: Եվ փոխելով ձեր գիտակցությունը՝ դուք ունակ կլինեք դեպի ձեզ քաշելու նուրբ աշխարհի ավելի կատարյալ դրսևորումները: Եվ կիրականանա այն կատարյալ նմուշների ցանքսը, որոնք ձեզ համար նախապատրաստել են մարդկության ամենաառաջավոր մտածողները և սպասում են, թե երբ վերջապես դուք դրանք կընդունեք ձեր աշխարհ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ