Կոնֆուցիոսի Վարդարանը

 

 

Մենք պետք է Աստծուն մեր միջոցով

դրսևորվելու հնարավորություն տանք

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու, Ամեն

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

1.  Ձգտեք կենտրոնանալ ձեր սրտի վրա. սրտի զարկերի վրա: Ունկնդրե'ք ձեր շնչառությանը: Ներշնչում... Արտաշնչում... Ձեր սրտի աշխատանքն ու ձեր շնչառությունը որևէ կերպ կապված չեն այն պետության հետ, որում ապրում եք: Նաև կապված չեն այն դերի հետ, որ խաղում եք կյանքում: Ճիշտ նույն կերպ նաև Աստվածային Ճշմարտությունն է. այն ինքնին գոյություն ունի և կախված չէ ձեր գիտակցությունից ու ձեր մտքերից: Այդ դեպքում ինչու՞ դուք գոյություն ունեք, եթե այս աշխարհը կարող է հրաշալի յոլա գնալ առանց ձեզ: Այս հարցը ձեզ չի՞ հետաքրքրել: Երբևէ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու եք ապրում: Կարծում եմ, որ այդ հարցը ձեր կյանքում գոնե մեկ անգամ կանգնել է ձեր առջև: Իսկ որոշների առաջ այն ծառացել է այնքան համառորեն և այնքան հաճախ, որ կյանքի իմաստի որոնումը տառացիորեն նրանց համար վերածվել է հենց կյանքի իմաստի:

Աստվածամայր

2.  Իրավացի եք, սիրելինե'րս, պատվարժան խնդիր է՝ պարզել, թե ինչու եք ապրում, և ինչու գոյություն ունի այն ամենն, ինչը շրջապատում է ձեզ: Երբ ես մարմնավորման մեջ էի, այդ հարցը տառացիորեն գերել էր ինձ: Օրեր էին լինում, երբ տեղս չէի գտնում՝ նորից ու նորից փորձելով գտնել այդ հարցի պատասխանը: Ես հավատացյալ մարդ էի և ընդունում էի այն աշխարհայացքը, որն ընդունված էր ինձ շրջապատող հասարակության մեջ. այնքան ժամանակ, քանի դեռ չէի հասկացել, որ աշխարհընկալման այդ համակարգը ստեղծված է մարդկանց կողմից՝ այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին ես ինքս եմ: Հասուն մարդ դառնալուն զուգընթաց՝ ես հասկացա, որ կատարյալ չեմ և, այդ պատճառով, իմ յուրաքանչյուր միտքն արդեն ոչ կատարյալ է դառնում՝ նախքան այն բարձրաձայն արտահայտելը: Ինչու՞ ես կատարյալ չեմ: Եվ ինչու՞, որքան էլ ջանում եմ, չեմ կարողանում հաղթահարել իմ ներսի այդ անկատարությունները: Ձեզ ծանո՞թ են այս հարցերը: Դուք է՞լ եք այդ հարցերը տվել ձեզ: Ժամանակի ընթացքում այդ հարցի պատասխանը հիմք դարձավ ուսուցման համակարգի համար, ինչը ես տալիս էի այն մարդկանց, որոնք ցանկանում էին ուսուցանվել ինձ մոտ:

Աստվածամայր

3.  Ես պարզորոշ գիտակցում էի, որ իմ ներսում կա իմ իսկ Բարձրագույն, ավելի կատարյալ մասը: Եվ ես կարողանում էի հաղորդակցվել այդ մասի հետ: Բայց և գիտակցում էի, որ իմ այդ մասի դրսևորմանը  ինքս եմ խանգարում. ոչ թե իմ սահմաններից դուրս որևէ մեկը, այլ հենց ինքս: Ես ենթադրում էի, որ ես և մյուս բոլոր կենդանի էակները ստեղծված են Նրա կերպարով, ով ստեղծել է այս աշխարհը, և ով իր դիրքով անհամեմատ բարձր է գտնվում մեզնից: Եվ մենք բոլորս կապված ենք Նրա հետ և մի անբաժանելի Միասնություն ենք կազմում: Եվ ճիշտ այնպես, ինչպես ես ունեմ իմ ներսում իմ Բարձրագույն մասը, այս Աշխարհի Ստեղծողն ու Արարիչը նույնպես ունի իր Բարձրագույն մասը, ինչպես և՝ իր ցածրագույն մասը: Իսկ Նրա այդ ցածրագույն մասը ես եմ՝ մարմնավորման մեջ. և' ես, և' մյուս կենդանի էակները, և' ամբողջ Երկիրը, որը երևում է ինձ, որքան աչքս կտրում է:

Աստվածամայր,

4.  Մենք բոլորս Նա ենք մարմնավորման մեջ: Եվ Նա մեր միջոցով ապրում է, ստեղծում, ճանաչում: Մեր միջոցով՝ յուրաքանչյուր կենդանի էակի միջոցով, Նա ճանաչում է Ինքն իրեն: Մենք բոլորս նրա բջիջներն ու անոթներն ենք: Մենք կազմում ենք նրա մարմինը: Եվ մենք բոլորս կապված ենք թե' Նրա հետ, թե' մեկս մյուսի հետ: Այն ամենն, ինչը սահմանազատում է մեզ իրարից և Նրա հետ Միասնությունից, ենթակա է հաղթահարման: Ուստի ես ուսուցանում էի և շարունակում եմ այժմ ուսուցանել միայն մեկ պարզ բան: Ձեզնից յուրաքանչյուրին ես հրավիրում եմ աշխատել իր այն մասի վրա, որը խանգարում է միասնական լինել Արարչի հետ: Աշխատել իր այն մասի վրա, որը թույլ չի տալիս լրիվ միասնության վիճակում գտնվելու Աստծո, Արարչի, Ատմանի, Բարձրագույն Բանականության հետ: Կարևոր չէ, թե ինչպես կկոչեք այն, որի մի մասն եք դուք իրականում հանդիսանում:

Աստվածամայր

5. Դուք ոչինչ չեք կարող անել այլ մարդու փոխարեն: Դուք մի այլ մարդու չեք կարող ստիպել անելու որևէ բան, որը ձեզ պետք է: Ավելի ճիշտ՝ դուք դա կարող եք անել, բայց ձեզ հարկ կլինի բռնություն կիրառել: Դուք միայն ուժով կարող եք ստիպել որևէ մեկին՝ աշխատել ձեզ համար կամ կատարել ձեր հրամանները: Կարևոր չէ՝ այդ ուժը ֆիզիկական է, թե ձեր կողմից գրված օրենքի տեսք ունի:

Աստվածամայր

6.  Հապա փորձե'ք ձեր մարմնի մեջ սրտին ստիպել շնչել, իսկ թոքերին՝ արյուն մղել արյունատար անոթներով: Դա ձեզ չի' հաջողվի: Իսկ եթե դիմենք պատմությանը, ապա այն հենց կազմված է այնպիսի դրվագներից, երբ ինչ-որ մեկը փորձում է ստիպել մի ուրիշին, որ անի այն, ինչ իրեն է պետք: Այստեղից էլ հենց ծագել են բոլոր պատերազմներն ու աշխարհի բոլոր անարդար դրսևորումները: Եվ այդ բոլոր անարդարությունների հիմքում ընկած է ցանկությունը, որ մեկն անի այն, ինչ մյուսին պետք է: Ահա և վերադարձանք սեփական անկատարության թեմային:

Աստվածամայր

7.   Երբ երիտասարդ էի, ես իսկապես մտածում էի, թե կարող եմ իմ համոզմունքի ուժով և անձնական օրինակով աշխարհին ոգեկոչել փոփոխության: Ես շատ ջանք ու եռանդ ծախսեցի՝ փորձելով համոզել մարդկանց, որ ճիշտ գործեն և ճիշտ պահեն իրենց: Իմ ուժերը չհերիքեցին, որպեսզի համոզեմ մարդկանց, որ վարվեն այնպես, ինչպես իմ կարծիքով խելացի կլիներ: Այնժամ ես փորձեցի գործել այն մարդկանց հետ համատեղ, որոնք կիսում էին իմ համոզմունքները: Սակայն, միևնույնն է, նախկինի պես իմ ուժերը չէին հերիքում:

Աստվածամայր

8.  Հավատացե'ք ինձ, ես չափազանց շատ ջանք թափեցի, որպեսզի համոզեմ մարդկանց, որ նրանք ճիշտ չեն ապրում, որ նրանք գոնե մի փոքր լսեն ինձ, թե ինչպես արժե ապրել: Անցնում էր տարին տարու հետևից, տասնամյակը տասնամյակի հետևից, իսկ վիճակն աշխարհում չէր փոխվում՝ չնայած իմ ձգտմանն ու թափած ջանքերին: Ինչու՞: Ես միայն մի փոքրիկ ավազահատիկ էի՝ այս տիեզերքի օրգանիզմի մի փոքրիկ բջիջը: Եվ ես փորձում էի համոզել ամբողջ տիեզերքին, որ նա պետք է ապրի իմ օրենքներով:

Աստվածամայր

9.  Եվ շատ տասնամյակներ անց վերջապես գիտակցեցի, որ ողջ Երկրի վրա միակ մարդը, որ խանգարում էր ինձ, հենց ինքս էի: Դա իմ անչափ փառասիրությունն էր և իմ անչափ վստահությունը, թե իբր ճանաչել եմ ամբողջ Ճշմարտությունն ու կարող եմ այն ուսուցանել ուրիշներին: Իմ արտաքին մարդ-արարածը, փոխանակ ենթարկվելու այն օրենքին, որը գործում է այս տիեզերքում, փորձում էր ստիպել ողջ տիեզերքին, որ ապրի իր օրենքով: Ես հասկացա գլխավոր Ճշմարտությունը: Եվ պետք է ձեզ ասեմ, որ արժեր ծախսել ամբողջ կյանքը՝ այդ Ճշմարտությունը գիտակցելու համար: Անիմաստ ու անօգուտ է սեփական օրենքներ մտցնել այն աշխարհում, որում ապրում ենք: Մենք պետք է ենթարկվենք Օրենքին, որն ընկած է այս տիեզերքի հիմքում, և որն արդեն ստեղծվել է այս տիեզերքի արարման պահին:

Աստվածամայր

10. Եվ Օրենքն այնպիսին է, որ մենք պետք է հրաժարվենք կյանքում մեզ՝ մեր էգոն, դրսևորելու ցանկությունից. մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի հնարավորություն տանք Աստծուն մեր միջոցով ինքն իրեն դրսևորելու: Այդ դեպքում մենք կկարողանանք վերականգնել մեր Միասնությունը: Եվ մենք կկարողանանք մասնակցել այս տիեզերքի Արարչի մտահղացման իրագործմանը: Եվ դա այն խնդիրն ու գործն է, որ պետք իրագործի յուրաքանչյուրը: Եվ չկա տիեզերքում որևէ մեկը, որ այդ գործն անի ձեր փոխարեն: Ուրեմն՝ այդ աշխատանքն ամենակարևորն է: Եվ այդ աշխատանքի կատարումն  այն կյանքի իմաստն է հենց, որը փնտրում եք ձեր սահմաններից դուրս ու չեք կարողանում գտնել: Ես տալիս եմ ձեզ իմ երկրային կյանքի ընթացքում ունեցած մտորումների պտուղը: Բայց ես չեմ կարող ստիպել ձեզ, որ ճաշակեք այդ պտուղը: Ինքներդ պետք է դա անեք: Ձեզնից դուրս ոչ ոք չի կարող ձեր փոխարեն կատարել ձեր աշխատանքը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ