Հիսուսի Վարդարանը

 

 

Ես դիմում եմ ձեզնից նրանց, ովքեր իմ նկատմամբ

հատուկ հարազատություն են զգում

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

1. ԵՍ ԵՄ Հիսուս: Դուք տեղյակ եք, որ իմ մարմնավորման ընթացքում շատ մարդիկ էին գալիս տեսնելու այն հրաշքները, որոնք ես գործում էի, բայց ավելի քիչ մարդիկ էին գալիս, որ լսեն իմ ուսմունքները. և միայն իմ ամենամերձավոր 12 աշակերտներն էին, որ ընդունակ էին այս կամ այն չափով ընկալելու այն գաղտնի գիտելիքները, որոնք ես տալիս էի: Այդ գիտելիքները չափազանց շատ էին տարբերվում այն ժամանակվա կրոնական համոզմունքներից: Բայց ես ուսուցանում էի, որովհետև պարտավոր էի ցանել Ճշմարտության սերմերը՝ թեկուզ և ոչ շատ մեծ քանակությամբ հետևորդների սրտերում:

Աստվածամայր

2. Ես դիմում եմ ձեզնից նրանց, ովքեր հատուկ հարազատություն են զգում իմ նկատմամբ. իմացե'ք, որ ես բաց եմ՝ ձեր սրտերում ինձ հետ կապ ստեղծելու համար: Ես գալիս եմ յուրաքանչյուրի մոտ, ով ինձ հրավիրում է և նախապատրաստել է իր տաճարն՝ ինձ ընդունելու համար:Մի' ահաբեկվեք, և մի' հուսահատվեք, եթե մեր հաղորդակցությունը միանգամից չի կայանում: Ինձ անհրաժեշտ է, որ ձեր թրթիռները հասնեն որոշակի մաքրության աստիճանի, որից հետո ես կկարողանամ ներկա գտնվել ձեր մեջ և հաղորդակցվել ձեզ հետ:

Աստվածամայր

3. Ինձ հետ հաղորդակցվելու ձեր մղումը կստեղծի որոշակի ձգտման մագնիս, և ես հնարավորություն կստանամ ներքին հաղորդակցության համար մուտք գործել ձեր սրտի մեջ: Եթե դուք ուշադրությամբ վերընթերցեք Կտակարանի նույնիսկ այն տարբերակը, որն այժմ մատչելի է կարդալու համար, ապա կտեսնեք, որ ես երբեք արտաքին ծիսակարգը պահպանելու կոչ չեմ արել: Ես կոչ եմ արել ընթանալ Ուղով, որն անցնում է ձեր սրտերի միջով: Ես ուսուցանել եմ ձեզ, որ դուք նախապատրաստեք ձեր տաճարները փեսացուի գալստյան համար: Ձեր փեսան՝ դա ձեր Ես-Քրիստոսն է:

Աստվածամայր,

4. Երբ դուք հասնում եք ձեր ստորին չորս մարմինների, ձեր հոգու որոշակի մաքրության աստիճանի, ապա հնարավորություն եք ստանում հաղորդակցվելու ձեր բարձրագույն Ես-Քրիստոսի հետ՝ ձե'ր իսկ բարձրագույն մասի հետ, որից հետո՝ ձեր Ես-Քրիստոսի միջոցով հնարավորություն եք ստանում հաղորդակցվելու նաև բոլոր Համբարձյալ Դասերի հետ: Իրականում ձեզ պետք չէ ոչ մի արտաքին դեսպանորդ, որպեսզի մեր հաղորդակցությունը կայանա: Ես կտամ ձեզ և' իմ օժանդակությունը, և' իմ հանգիստը, և' իմ մխիթարությունը: Այդ ամենը դուք կստանաք ձեր ներսում՝ ձեր սրտում:

Աստվածամայր

5. Ես կգամ բոլորի մոտ, ով սպասում է ինձ, ով ձանձրացել է առանց ինձ: Ես ձեզ խոստանում եմ, որ կգամ ձեզնից յուրաքանչյուրի մոտ և կտամ հենց այն, ինչին ամենաշատն է ծարավ ձեր սիրտը: Ես ձեզ գիտելիք կտամ ձեր Սկզբնաղբյուրի մասին՝ այն աշխարհի մասին, որտեղից եկել եք և ուր ձգտում եք վերադառնալ: Ես ձեզ կհիշեցնեմ ձեր առաջին սիրո մասին, ես ձեզ գիտելիք կտամ այն Ուղու մասին, որը ձեզ կբերի Տուն՝ ձեր Երկնավոր Հոր մոտ:

Աստվածամայր

6. Մի' հավատացեք նրան, ով ձեզ կասի, թե ահա այս արքայությունն այստեղ է, կամ ահա այդ արքայությունն այնտեղ է: Մի' հավատացեք նրանց, ովքեր կհամոզեն ձեզ կառուցել այդ Արքայությունն արտաքին աշխարհում՝ կոչվի դա Աստծո Երկրային Արքայություն, թե՝ Կոմունիզմ: Ձեզ պետք չէ հասնել աշխարհի ծայրը՝ Հնդկաստան, Ամերիկա կամ Տիբեթ, որ գտնեք այդ Արքայությունը: Աստծո Արքայությունը ձեր գիտակցության վիճակն է: Եվ երբ դուք հասնում եք ձեր գիտակցության զարգացման որոշակի մակարդակին, ապա դուք Աստծո Արքայություն մտնելու թույլտվություն եք ստանում:

Աստվածամայր

7. Բռնեցե'ք իմ ձեռքը: Ամուր պահե'ք այն, և ես ցույց կտամ ձեզ դեպի այդ Արքայությունը տանող ճանապարհը, որը գտնվում է ձեր սրտի ներսում: Միայն թե՝ սկզբում դուք պետք է կամավոր կերպով հրաժեշտ տաք ձեր այն որակներին, որոնք ծանրաբեռնում են ձեր սրտերը և խանգարում ձեզ ճանաչելու ինձ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ես մոտենում եմ ձեզ և կանգնում ուղիղ ձեր աչքերի առաջ: Դուք ինձ չեք տեսնի այնքան ժամանակ, քանի դեռ չեք կարողանա ազատվել ձեր ուսաբեռից: Դա մի բեռ է, որ գոյացել է ձեզ շրջապատող աշխարհի հետ ունեցած ձեր կապվածություններից:

Աստվածամայր

8. Ես ձեզ վարժություն կտամ, և խոստացեք, որ այն ամեն օր կկատարեք: Ամեն օր պատկերացրեք, որ ուղիղ ձեր առջև տեսնում եք կուրացուցիչ փայլատակող Լույս: Ձեր մեջ ցանկություն է առաջանում ձուլվել այդ Լույսի հետ՝ դառնալ նրա հետ մի միասնություն: Բայց այդ Լույսը վառում է ձեզ, և դուք չեք կարողանում մոտենալ նրան: Որովհետև ձեր մեջ կա մի բան, որը Լույսից չէ՝ մի բան, որը խանգարում է ձեզ հասնելու ձեր իսկական բնույթին համապատասխանող վիճակին, այն է՝ Լույս Հուր, Բոց: Մտածե'ք՝ ի՞նչն է ձեզ խանգարում: Ի՞նչն է, որ Լույսից չէ:

Աստվածամայր

9. Պետք չէ փորձել միանգամից ազատվել ձեր բոլոր անկատարություններից: Գտեք ձեր մեջ այն հատկանիշը, որը ձեր կարծիքով ամենաշատն է խանգարում ձեզ,որպեսզի  դրսևորեք ձեր իսկական էությունը: Եթե դուք չեք գտնում, թե դա որ հատկանիշն է, ապա մտասևեռվե'ք ինձ վրա, խնդրե'ք ինձ, և ես կհուշեմ ձեզ, թե դա որ հատկանիշն է: Այն բացահայտ կդառնա ձեր կյանքում, և դուք կուզենաք ազատվել դրանից: Դուք պետք է այնքան կրքոտ ցանկանաք ազատվել այդ հատկանիշից կամ վնասակար սովորությունից, որ ինձ ուղղված ձեր յուրաքանչյուր աղոթքում խնդրեք ինձ, որ ազատեմ ձեզ այդ հատկանիշից, որ օգնեմ ձեզ հաղթահարելու ձեր այդ անկատարությունը:

Աստվածամայր

10. Տվե'ք ինձ ձեր բոլոր անկատարությունները: Խնդրե'ք ինձ, և ես կվերցնեմ բոլորը: Եվ ձեր մեջ այլևս չի լինի ոչինչ, որ խանգարի տեսնել ինձ, երբ ես կանգնած եմ ձեր առաջ: Ինձ միայն կմնա բռնել ձեր ձեռքը և ձեզ տանել դեպի Աստծո Արքայության այն գաղտնի մուտքը, որը թաքցված է ձեր սրտի գաղտնի մենաստանում: Իսկ մինչ այդ՝ մենք դեռ կհանդիպենք: Ես ձեզ մոտ կգամ նորից ու նորից՝ այնքան ժամանակ, քանի դեռ ունակ չեք լինի լսելու ինձ և զգալու իմ Սերը:

ԵՍ ԵՄ Հիսուս՝ ձեր ընկերն ու եղբայրը ձեր Ճանանպարհին:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ