Հիլարիոնի Հույսի Վարդարանը

 

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

1. Ձեր բոլոր գործողություններն ու մտքերը պետք է համապատասխանեն Աստծո Կամքին: Սակայն շատերիդ մոտ հարց է առաջանում, թե ձեզ շրջապատող քաոսի պայմաններում ինչպե՞ս իմանալ, թե ինչն է համապատասխանում Աստծո Կամքին և ինչը՝ ոչ. ո՞րն է Աստվածային որոշում և որը՝ ոչ:

Ինչպես միշտ, հիմնական և գլխավոր հանձնարարականն այն կլինի, որ ականջալուր լինեք ձեր սրտի ձայնին: Քանզի հենց այդտեղ կարող եք գտնել ձեր բոլոր հարցերի պատասխանները: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չեն լսում պատասխանները:

Աստվածամայր

2. Ցավոք, Երկրի վրա ունեցած շատ ու շատ մարմնավորումների ընթացքում շատ-շատերի սրտերը ծածկվել են  անթափանց զրահով, և շատ դժվար է դարձել այդ զրահի միջով Աստծո պատասխանը լսելը: Դուք ձեր կյանքերի ընթացքում բախվել եք շատ ողբերգական իրավիճակների հետ: Եվ դրանք ձեր սրտերին այնպիսի վերքեր են հասցրել, որոնք ցավ ու մորմոք են պատճառում նույնիսկ այն հաստ զրահի տակից, որ հագցրել եք ձեր սրտին, որպեսզի այդ ցավերը չզգաք:

Աստվածամայր

3. Ի՞նչ անել ուրեմն... Ձեր սրտերը պետք է բերվեն աշխատունակ վիճակի: Պետք է շերտ առ շերտ սրտի վրայից հեռացնեք բոլոր այն բացասական ազդեցությունները, որոնք եղել են անցյալում և կան ներկայում: Ձեր սրտերը շատ զգայուն են: Եվ, նախքան ձեր սրտերը բացել սովորելը, պետք է հոգ տանեք, որ ձեր կյանքի արտաքին պայմանները նոր վերքեր չառաջացնեն ձեր սրտերում: Ցավոք, ձեր աշխարհում շա՜տ են այնպիսի բաները, որոնք ստիպում են սրտին կծկվել անտանելի ցավից: Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել:

Աստվածամայր,

4. Մարդկության պատմության ընթացքում եղել են երջանիկ դարաշրջաններ, երբ մարդիկ ուրախություն էին պարգևում միմյանց, ուրախանում էին արևով, ողջ կենդանական աշխարհով: Ուրախությունն էր տիրում ամենուրեք: Դա շատ վաղուց էր՝ այն հինավուրց դարերում, երբ Երկրի վրա Ոսկեդար էր: Մարդկության լավագույն ներկայացուցիչներն ու նրանց Ուսուցիչները գտնվում էին մարմնավորման մեջ: Բնությունն ու ողջ շրջապատը ներկայանում էին որպես աստվածության ներդաշնակ դրսևորում: Այն ամենը, ինչ գոյություն ուներ այդ հրաշք ժամանակներում, պարուրված էր երջանկությամբ: Երջանկության և ուրախության վիճակները տիրապետող էին ողջ կենդանականի համար: Նույնքան կատարյալ ու Սիրով հագեցած էին նաև մարդկանց փոխհարաբերությունները: Ամեն ինչ խելամիտ էր դասավորված:

Աստվածամայր

5. Եվ այդ դարերի ընթացքում մարդկանց սրտերը անթափանց զրահով ծածկվելու կարիքը չէին զգում: Մարդկանց սրտերը բաց էին բոլորի առջև, քանզի դրանցում բացակայում էին բացասական դրսևորումները: Եվ մարդկանց սրտերին քաջ հայտնի էր, թե ինչպես պետք է վարվել համաձայն Աստվածային օրենքի: Դա շա՜տ վաղուց էր: Մարդկությունն աստիճանաբար ցած սահեց ու հասավ այնպիսի  վիճակի, ինչպիսին այժմ է: Այն ամենը, ինչ ձեր կյանքում տեսնում եք ձեր շուրջը, համապատասխանում է ձեր սրտերի վիճակին: Անհասկացողության զրահը, ատելությունը, հակակրանքն ու անտարբերությունը ծածկի տակ են առել մարդկությանը:

Աստվածամայր

6. Դուք լրիվ չափով ճաշակեցիք անհնազանդության պտուղները: Հենց հատկապես ինքնակամությունն ու ուրիշների հաշվին ինչ-որ բան ձեռք բերելու անհագ ցանկությունը մարդկությանը հասցրին գիտակցության այն վիճակին, որում ներկայումս նա գտնվում է: Ուստի այդ վիճակից դուրս գալու հակադարձ ուղին այն կլինի, որ կյանքի բոլոր ոլորտներում դրսևորվեն դրանց լրիվ հակադիր կերպերը:

Ատելությունն անհրաժեշտ է փոխարինել Սիրով:

Վախն անհրաժեշտ է փոխարինել Սիրով:

Անտարբերությունը, չարությունն ու հակակրանքը պետք է փոխարինվեն բարյացակամությամբ:

Ուրախությունը պետք է փոխարինի նոթոտվածությանը:

Աստվածամայր

7. Բոլոր անաստված հատկանիշները փոխարինվում են Աստվածային հատկանիշներով միայն այն դեպքում, եթե մարդկությունն իր հիմնական զանգվածով եսասիրության, փառասիրության և կյանքից անընդհատ հաճույքներ կորզելու իր վարվելակերպը փոխարինում է այնպիսի վարվելակերպով, որը հիմնված է փոխօգնության, համագործակցության և ի շահ հանուր կյանքին ամեն ինչ տալու ցանկության վրա: Ճիշտ կլինի, եթե ասեք, որ ես իրար հակադրեցի եսասիրության ու մարդասիրության դիրքերը:

Աստվածամայր

8. Այն դեպքում, երբ մարդկային գիտակցությունը հեռանում է Աստվածային թրթռանքներից, ապա մարդ ինքն իրեն կտրում է Աստծուց. նա դադարում է իրեն ապահով վիճակում զգալ, դադարում է Սեր զգալ: Իսկ երբ մարդ վերադառնում է Աստվածային թրթռանքներին, ապա տեղի է ունենում ճիշտ հակառակը: Մարդ զգում է ողջ Արարչության հետ իր միասնությունը, զգում է Սեր, ուրախություն: Նա իրեն բավարարված է զգում, դառնում  է հանգիստ ու հավասարակշիռ:

Աստվածամայր

9. Աստվածային աշխարհի սահմանագիծն անցնում է ձեր սրտերով: Հենց այդտեղ՝ զրահի տակ, Աստված է: Եվ այնժամ, երբ ամեն մարդ կկարողանա բացել իր սիրտը, մարդկությունը կվերադառնա այն ժամանակներին, երբ Երկրի մարդիկ մշտապես իրենց զգում էին երջանկությամբ ու Սիրով պարուրված վիճակում: Հավանականություն կա, որ Ոսկեդարի այդ ժամանակները կվերադառնան: Հավանականություն կա, որ Ոսկեդարը մուտք կգործի Երկիր: Եվ մենք սպասում ու գուշակություն ենք անում, թե Երկրի վրա որտե՞ղ պայմաններ կստեղծվեն Ոսկեդարի գալստյան համար:

Աստվածամայր

10. Դուք պետք է գիտենաք, որ ոչ միշտ է երկինքը մռայլ ու անձրևոտ լինում: Կգա ժամանակ, երբ Աստվածային գիտակցության արևը կշողա Երկրի վրա: Միայն կարող եմ ասել, որ Ոսկեդարի գալստյան համար անհրաժեշտ պայմաններն արդեն սկսվում են ստեղծվել, ինչպես նաև պատրասվում են մարմնավորման և արդեն մարմնավորվում են այն հոգիները, որոնք իրենց մեջ կրում են Ոսկեդարյան գիտակցություն: Եվ լավ կլիներ, եթե դուք այդ հոգիների համար Երկրի վրա այնպիսի պայմաններ ստեղծեիք, որոնցում նրանք կարողանային լրիվությամբ դրսևորել իրենց ունակություններն ու շնորհները: Ես հույս եմ փայփայում, որ դուք ձեր մեջ ուժ կգտնեք, որպեսզի հաղթահարեք ձեր բացասական, նեգատիվ վիճակները՝ հանուն Երկիր մոլորակի ապագայի: ԵՍ ԵՄ Հիլարիոնը

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ