Խաղաղության Էլոհիմի փոքր Վարդարան - 2

 Աղոթքային ջանքերի կենտրոնացման նպատակով առաջարկվում է Վարդարանն ընթերցելուց առաջ հղել հետևյալ կոչը.

Հանուն ԵՍ ԵՄ, ՈՐ ԵՄ և հանուն Ամենակարող Տեր Աստծո՝

ես դիմում եմ բոլոր Համբարձյալ Դասերին, Լույսի Ուժերի Հիերարխիային,

որը ղեկավարում է մարդկության էվոլյուցիան

և ուղղորդում Երկրի մարդկության զարգացումը Աստվածային Ուղով:

 

Ես խնդրում եմ իմ աղոթքի էներգիան ուղղել բոլոր պատերազմական գործողությունների դադարեցման համար,

որոնք այժմ տեղի են ունենում Երկիր մոլորակի վրա՝

Ուկրաինայի հարավ-արևելքում, Սիրիայում, Գազայի հատվածում և այլուր:

Ես խնդրում եմ նաև, որ իմ աղոթքի էներգիան ի նպաստ դրվի այն ուժերի չեզոքացման համար,

որոնք մարդկությանը տանում են դեպի նոր համաշխարհային պատերազմ:

 

Թող Երկրում Խաղաղությու՜նը թագավորի...

 

Թող երջանի՜կ լինեն բոլոր կենդանի էակները...

 

Թող լավ լինի աշխարհի համար...

 

Ես խնդրում եմ, որ իմ աղոթքի էներգիան բազմապատկվի ամբողջ աշխարհում աղոթքային Արթնությանը մասնակցողների թվով

 

Թող ամեն ինչ Աստծո Սուրբ Կամքով լինի:

ԱՄԵՆ

* * *

Երկրի վրա խաղաղությունը կախված է գիտակցության այն մակարդակից,

որը կարող են Երկրի վրա դրսևորել Աստծո լավագույն ուստրերն ու դուստրերը

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

1. ԵՍ ԵՄ Էլոհիմ Խաղաղությունը: Ես ձեզ այցի եմ եկել ձեր աշխարհում խաղաղություն հաստատելու ցանկությամբ: Ես գիտեմ, որ ձեր աշխարհն առաջվա պես կրում է գիտակցության այնպիսի անկատար դրսևորումների ազդեցությունը, ինչպիսիք են պատերազմները, բռնությունները: Գիտեմ, որ այդ ամենը տեղի է ունենում ձեր աշխարհում: Ես բերում եմ ձեզ իմ հույսն ու վստահությունը, որ ձեր աշխարհում ամեն ինչ կփոխվի:

Աստվածամայր

2. Մարդկության պատմության մեջ պատերազմները ժամանակավոր երևույթ են: Իհարկե, դուք ուսումնասիրել եք պատմությունը և կարող եք ինձ առարկել, որ ամբողջ պատմությունը լիքն է պատերազմներով ու զավթումներով, բռնությամբ ու արյունահեղությամբ: Ես դա գիտեմ, սիրելինե՛րս: Բայց նաև գիտեմ, որ դրանք ժամանակավոր են և ընդամենը ձեր անկատար գիտակցության արտահայտությունն են: Նաև գիտեմ, որ ձեզնից ամեն ոք, ով ապրում է Երկրի վրա, այնտեղ տեղի ունեցած ամեն մի արյունահեղության անմիջական մասնակիցն է: Դուք բոլորդ որոշակի մակարդակում միասնական էներգետիկական համակարգ եք ներկայացնում: Եվ այնտեղ, որտեղ ցասում ու ագրեսիա է իրականացվում որևէ անհատի կողմից, կազմավորվում է բացասական էներգիայի օջախ, որը համապատասխան տեղ է փնտրում երկրագնդի վրա, որպեսզի դրսևորվի:

Աստվածամայր

3. Դուք չեք կարող ասել, որ պատերազմների, բռնությունների համար մեղավոր են միայն այն մարդիկ, որոնք անմիջականորեն մասնակցում են կռվին: Ո՛չ, պարզապես այդ եղանակով դրսևորվում է մարդկության ընդհանրական գիտակցության անկատարությունը: Ուստի ես կոչ եմ անում, որ խաղաղություն հաստատեք ձեր սրտերում: Այն դեպքերում, եթե կարողանում եք լրիվությամբ վերահսկել ինքներդ ձեզ, եթե կարողանում եք պահպանել լիակատար հավասարակշռության վիճակ, երբ ձեր շուրջն ամեն ինչ փլուզվում է, ապա անձամբ Ես և Համբարձյալ Վեհապետները ձեր միջոցով կարող ենք ոռոգել մոլորակի խաղաղության մշտադալար ոսկե եղևնին և հանգցնել ցանկացած լարվածության օջախ: Այդ ամենը հնարավոր է անել, սիրելինե՛րս, և անել՝ իրապես: Մեզ միայն ֆիզիկական ոլորտում գտնվող կատարյալ անոթ է պետք՝ մարմնավորված մեկը, որն ունակ է խաղաղության էներգիան փոխանցելու ձեր հոծ աշխարհին:

Աստվածամայր

4. Այո՛, դա շատ հասարակ գործ է թվում, բայց իրականում ձեր աշխարհում շատ դժվար է հասնել գիտակցության այնպիսի մակարդակի, որ ձեր ողջ կյանքի ընթացքում կամ դրա մի որևէ հատվածում կարողանաք խաղաղության կատարյալ Աստվածային գիտակցությունը փոխանցել ձեր ֆիզիկական ոլորտին: Ուստիև՝ պատերազմներն ու բռնությունները դեռևս շարունակվում են ձեր աշխարհում: Եվ ես կուզենայի, որ այսօր դուք մտորեք այն մասին, թե ինքներդ անձամբ ինչ կարող եք անել խաղաղության համար:

Աստվածամայր

5. Նորից կրկնում եմ, որ յուրաքանչյուրիդ մեջ կա մի բան, որը թույլ է տալիս, որպեսզի աշխարհում ագրեսիան պահպանվի: Մենք չենք կարող մի ակնթարթում հասնել գիտակցության նոր մակարդակի, որը զերծ է ագրեսիվությունից ու պատժելու ցանկությունից: Ըստ էության, ներկա գիտակցության արմատները դարերի խորքից են սկիզբ առնում, երբ մարդկանց գիտակցության մեջ կորսվեցին Աստվածային կերպերը: Եվ նրանց սկսեց թվալ, թե Աստված չափից դուրս շատ է դանդաղում պատժելու նրանց, ովքեր, ինչպես իրենք էին կարծում, արժանի են պատժի:

Աստվածամայր

6. Պատրանքն այնքան թանձրացավ, որ մարդիկ կորցրեցին իրենց Աստվածային տեսողությունն ու Աստվածային կողմնորոշիչները: Եվ նրանք որոշեցին Աստվածային արդարադատությունը փոխարինել իրենց գործողություններով: Նրանք այսպես էին մտածում. չարը պետք է պատժվի, և եթե իրենք դա չանեն, հապա ո՞վ պետք է անի:

Աստվածամայր

7. Հանուն Աստծո, հանուն արդարության ու բարու կատարված առաջին սպանության կարման անցած անհաշիվ հազարամյակների ընթացքում այնքան է խճճվել, որ հնարավոր չէ մի ակնթարթում կանգնեցնել այդ կարմայի իջանելը: Ցանկացած կարմա, ցանկացած էներգիա պետք է աստիճանաբար սպառի ինքն իրեն: Ուստի հնարավոր չէ հենց վաղվանից աշխարհում վերջ տալ բռնությանը: Այդ մասին կարելի է երազել, կարելի է ձգտել դրան, բայց բռնության կարման պետք է սպառի ինքն իրեն:

Աստվածամայր

8. Սակայն ձեզ հայտնի է, որ կարմայի վերադարձը կարող է տեղի ունենալ տարբեր ուղիներով: Ձեզ համար բռնության կարման կարող է վերադառնալ երրորդ համաշխարհային պատերազմի տեսքով: Բայց դա կարող է և կանխարգելվել: Եվ եթե բավարար քանակությամբ մարդիկ որոշեն իրենց կյանքերում բռնություն չգործադրել, այսինքն թե՝ մյուս այտն էլ դեմ տան, երբ մեկին խփում են, ահա եթե բավարար թվով մարդիկ ունակ լինեն դրսևորելու նման գիտակցության մակարդակ, ապա այդ մարդկանց սրտերով դրսևորված խաղաղարար հատկանիշները կմարեին բռնության ու պատերազմների կարման:

Աստվածամայր

9. Խոսքս վերաբերում է Քրիստոսի և Բուդդայի գիտակցության մակարդակին: Միայն գիտակցության այդ մակարդակով է հնարավոր ներքին խաղաղության ու հանգստության հատկանիշի լիակատար տիրապետումը: Ուստի ես ձեզ կոչ եմ անում, որ կատարելագործեք ձեր գիտակցությունը, որպեսզի աշխարհին ծառայեք այնպես, ինչպես Հիսուս ծառայեց՝ 2000 տարի առաջ մարմին առնելով:

Աստվածամայր

10. Աշխարհը ձեր սպասավորության կարիքն ունի: Երկրի վրա խաղաղությունը կախված է գիտակցության այն մակարդակից, որը կարող են Երկրի վրա դրսևորել Աստծո լավագույն ուստրերն ու դուստրերը: Հիմա ձեր ժամանակն է հասել, երբ պետք է դա անեք: Այլևս հետաձգելու հնար չկա: Ես այսօր այցելեցի ձեզ՝ Երկրի վրա խաղաղության բարի լուր բերելով: Իսկ այդ խաղաղությունն ամբողջովին ձեզնից է կախված՝ ձեր ներքին խաղաղությունից, որը դուք պետք է հյուսեք սեփական ջանքերով: ԵՍ ԵՄ Էլոհիմ Խաղաղությունը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ