Խաղաղության Էլոհիմի փոքր Վարդարան - 1

 Աղոթքային ջանքերի կենտրոնացման նպատակով առաջարկվում է Վարդարանն ընթերցելուց առաջ հղել հետևյալ կոչը.

Հանուն ԵՍ ԵՄ, ՈՐ ԵՄ և հանուն Ամենակարող Տեր Աստծո՝

ես դիմում եմ բոլոր Համբարձյալ Դասերին, Լույսի Ուժերի Հիերարխիային,

որը ղեկավարում է մարդկության էվոլյուցիան

և ուղղորդում Երկրի մարդկության զարգացումը Աստվածային Ուղով:

 

Ես խնդրում եմ իմ աղոթքի էներգիան ուղղել բոլոր պատերազմական գործողությունների դադարեցման համար,

որոնք այժմ տեղի են ունենում Երկիր մոլորակի վրա՝

Ուկրաինայի հարավ-արևելքում, Սիրիայում, Գազայի հատվածում և այլուր:

Ես խնդրում եմ նաև, որ իմ աղոթքի էներգիան ի նպաստ դրվի այն ուժերի չեզոքացման համար,

որոնք մարդկությանը տանում են դեպի նոր համաշխարհային պատերազմ:

 

Թող Երկրում Խաղաղությու՜նը թագավորի...

 

Թող երջանի՜կ լինեն բոլոր կենդանի էակները...

 

Թող լավ լինի աշխարհի համար...

 

Ես խնդրում եմ, որ իմ աղոթքի էներգիան բազմապատկվի ամբողջ աշխարհում աղոթքային Արթնությանը մասնակցողների թվով

 

Թող ամեն ինչ Աստծո Սուրբ Կամքով լինի:

ԱՄԵՆ

* * *

Ձեր հիմնական խնդիրն է՝

բարձրացնել Երկիր մոլորակի մարդկանց գիտակցությունը

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

1. ԵՍ ԵՄ Էլոհիմ Խաղաղությունը՝ Երկիր մոլորակի վրա ներկայումս ապրողներիդ այցի եկածս: Խոնարհ ողջույնս եմ հղում ձեզ, որ ձեր մեջ ուժ և արիություն եք գտել անցումային այս ժամանակներում մարմնավորվելու համար: Ձեզնից շատերը հույսով ու սրտի թրթիռով իրենց հայացքը հառում են ձեզնից նրանց, ովքեր չեն մոռացել իրենց սպասավորության ու այն երդման մասին, որը տվել են մարմնավորվելուց առաջ: Ձեր հիմնական խնդիրն է՝ բարձրացնել Երկիր մոլորակի մարդկանց գիտակցությունը: Այդ խնդիրը հիմա ամենակարևորն է դառնում: Քանզի այն բանից, թե որքանով կհաջողվի լուծել այդ խնդիրը, կախված է ապագան:

Աստվածամայր

2. Բոլորովին չէի ցանկանա, որ վախ զգաք ապագայից: Բոլոր դեպքերում Համբարձյալ Վեհապետները ձեզ հետ են և պատրաստ են դժվար պահերին օգնության ձեռք մեկնել: Նաև ես եմ այսօր եկել, որպեսզի խաղաղության էներգիա փոխանցեմ ձեր աշխարհին: Իմ էներգիաների զորությամբ այս գիշեր ճեղքվեցին անհասկացողության, ատելության ու թշնամանքի կապարե զրահները, որոնք հոծ օղակով շրջապատել էին մոլորակը: Իմ էներգիաները ձեզնից շատերի հոգիներում վերածնեցին ձգտումը դեպի խաղաղություն և անդորրություն:

Աստվածամայր

3. Ամեն ոք, ով կկարողանա այս դժվար ժամանակներում ներքուստ պահպանել էներգիաների համակշռություն, ներքին անդորր ու ներդաշնակություն, երաշխիք կստեղծի ամբողջ մարդկության կայուն զարգացման համար: Ուստի մի՛ դադարեք մտածել խաղաղության մասին, արտաքին աշխարհին առաքեք ներդաշնակություն և խաղաղության իմ էներգիաները փոխանցեք ձեր աշխարհին: Այժմ ես կուզենայի կանգ առնել այն հանգամանքի վրա, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է և ունակ է համակշռելու Երկիր մոլորակի իրավիճակը:

Աստվածամայր

4. Չեմ թաքցնում՝ լինում են պահեր, երբ այդ համակշռությունը դժվար է լինում պահպանելը: Եվ երբեմն մեկը, ով գտնվելով կյանքի հորձանուտում և շրջապատված լինելով անբարենպաստ պայմաններով՝ անասելի ջանքերի գնով այնուամենայնիվ կարողանում է պահպանել ներքին համակշռությունը և աշխարհին առաքել իր սրտի սերը՝ դրանով իսկ կարողանում է կանխել հերթական պատերազմը կամ սոցիալական պայթյունը: Անցնող տարվա ընթացքում նման դեպքեր բազմիցս եղել են: Ամեն անգամ, երբ մեզ հակադիր ուժերը ճոճում էին նավակը, և թվում էր, թե հերթական պատերազմն ու արյունահեղությունն այլևս անխուսափելի են, գտնվում էր մեկը, որն իր ներքին վիճակով, ներքին նվաճումների և անկեղծ աղոթքի միջոցով հանդարտեցնում էր բացասական տարերքը:

Աստվածամայր

5. Համակշռության պահպանումը կհեշտանա, եթե մարդկությունն ամբողջապես գտնվի գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա: Գիտակցության մակարդակն է որոշում արտաքին հանգամանքները, կառավարում արտաքին ուժերի դրսևորումները և դասավորում ֆիզիկական աշխարհի հանգամանքները: Ուստի ամեն անգամ, նախքան ձեր էներգիան ներդնելը համակշռությունը խախտող որևէ գործունեության մեջ, մի պահ կանգ առեք և մտորեք: Կա՛մ դուք ձեր Աստվածային էներգիան ուղղորդում եք ավերածություն, բացասական դրսևորում և համակշռության խախտում առաջացնելուն, կա՛մ գերադասում եք պահպանել ներքին ներդաշնակություն և անդորրություն:

Աստվածամայր

6. Աշխարհին երբեմն տիրում են անորակ էներգիաները, և տարերքների կույր հոսանքը բազում կենսահոսքերի քշում-տանում է անորակ ուղով: Անցած 20-րդ դարի բոլոր պատերազմներն ու ժամանակակից պատմական շատ իրադարձությունները հենց այն բանի օրինակներ են, երբ որևէ անորակ միտք տիրած է եղել որևէ երկրի բնակչության որոշակի կրիտիկական զանգվածի գիտակցությանը: Դրանից հետո մարդիկ այլևս դրության տերը չեն լինում և դառնում են անորակ էներգիաների պատանդը: Արդյունքում ինչ-որ մեկի գիտակցության մեջ ծագած անորակ մտքի զոհն են դառնում միլիոնավոր մարդկային կյանքեր: Բայց նաև ճիշտ նույն կերպ, եթե որևէ բարեբեր միտք տիրում է զանգվածների գիտակցությանը, ապա ունակ է լինում փոխելու պատմության ընթացքը և մարդկությանն ուղղորդելու ավելի դյուրին Ուղով:

Աստվածամայր

7. Համբարձյալ Դասերը նուրբ ոլորտում նախապատրաստում են լուսավոր ապագայի ձևանմուշներ: Այդ ձևանմուշները պատրաստ են լինում իջանելու և փնտրում են այն հոգիներին, որոնք ունակ են դրանք կյանք մտցնել: Սակայն, որպեսզի դուք համահունչ դառնաք մեր թրթռանքին և ունակ լինեք ձեր աշխարհ իջեցնելու լուսավոր էներգիաներ, պետք է նախապես համալարվեք Բարձրագույն աշխարհների հետ: Սակայն պատրանքային ուժերն իրենց մերձիմահ կատաղության մեջ ջանում են զավթել և Ուղուց հանել հոգիներին՝ դրա համար օգտագործելով կեղծ ձևանմուշներ և դրսևորումներ:

Աստվածամայր

8. Դուք պետք է շատ լավ գիտակցեք, որ ձեր աշխարում գործում են բարու և չարի ուժեր: Եվ դուք ինքներդ եք ընտրում, թե ո՛ր ուժերի կողմը բռնեք: Հարկ է, որ կարողանաք գիտակից կերպով դասակարգել ձեր աշխարհի ամեն մի դրսևորում. այն է՝ ի՞նչ ուժեր են կանգնած տվյալ դրսևորման հետևում: Եթե ձեր մտքերով, հույզերով և գործողություններով աջակցում եք կեղծ, անաստված ձևանմուշներին, ապա ընդդիմություն եք դառնում զարգացման էվոլյուցիոն ուղու նկատմամբ: Դուք աջակցում եք պատրանքային ուժերին: Դուք ձեր գիտակցությամբ սահում եք դեպի ավելի ցածր մակարդակ: Եվ հակառակը՝ եթե դուք թույլ եք տալիս, որ Աստվածային դրսևորումներն արտահայտվեն ձեր միջոցով, եթե բարձրացնում եք ձեր և ձեր շրջապատի մարդկանց գիտակցությունը, ապա ընթանում եք ճիշտ ուղղությամբ և համակշռություն եք պահպանում շատ ու շատ մարմնավորված անհատների փոխարեն:

Աստվածամայր

9. Պետք է ձեզ ասեմ, որ Բարու և Լույսի յուրաքանչյուր այդպիսի գեներատոր ունակ է չեզոքացնելու մահվան ու դժոխքի ուժերի ամբողջական հրոսակախմբերի: Ես ի սրտե կամենում եմ, որ դուք միշտ հանդես գաք լուսավոր ուժերի կողմից: Այդ դեպքում մենք միասին կկարողանանք կանխել ցանկացած պատերազմ, ցանկացած ագրեսիա և ցանկացած ատելություն ու հակակրանք: Հավատացե՛ք ինձ, միայն ձեր գիտակցության մակարդակն է արգելք հանդիսանում հաջորդ էվոլյուցիոն մակարդակին անցնելու համար: Եվ դուք ինքներդ եք պատասխանատու, թե դեպի ուր եք ուղղում ձեր էներգիան: Մշտապես՝ դեպքերի 100 տոկոսով, միայն ինքներդ եք պատասխանատու ձեր այն էներգիայի ծախսման համար, որը մշտապես հոսում է ձեր էության, ձեր նուրբ մարմինների և ձեր չակրաների միջով:

Աստվածամայր

10. Միայն ինքներդ եք կրում ձեր Աստվածային էներգիան ծախսելու պատասխանատվությունը: Եվ համայն տիեզերքում չկա որևէ մարդ կամ էակ, որը ձեր փոխարեն ընտրություն կատարի: Դուք միշտ հնարավորություն ունեք կանգ առնելու և մտորելու՝ գործում եք Աստծո կամքին համահու՞նչ, թե՞ ընդդեմ Աստծո: Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր աշխարհում հաստատված պայմաններում շատ դժվար է ընտրություն կատարելն ու իրավիճակը գնահատելը: Այդ պատճառով ավելի հաճախ ձեր կյանքում դիմեք Աստծուն և Համբարձյալ Դասերին, Աստվածային խրատներ և Աստվածային առաջնորդություն խնդրեք, և միշտ կստանաք դրանք: Ես այս օրով եղա ձեզ հետ: ԵՍ ԵՄ Էլոհիմ Խաղաղությունը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ