Մայր Մարիամի 9-րդ փոքր Վարդարան

 

 

Գալիս է խավարի վերջը,

և ձեզ առջևում միայն Լույս է սպասվում

 

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ քո առաջ:

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ քեզ:

Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:

Ես խնդրում եմ քո օգնությունն ու օժանդակությունը:

Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

1. ԵՍ ԵՄ Մայր Մարիամը: Այսօրվա իմ գալուստն այնքան ուրախ չէ, ինչքան առաջ: Քանզի տրտմած եմ ես: Եվ իմ տրտմնությունը պայմանավորված է հակադիր ուժերի շատ դրսևորումներով, որոնք շփոթեցրել են մարդկությանը և թույլ չեն տալիս տեսնել Աստվածային Ուղու հեռանկարը: Ես նայում եմ երիտասարդությանը, դիտում հասուն ու տարեց մարդկանց: Յուրաքանչյուր սերունդ աշխարհ է գալիս իր առաքելությունն իրագործելու համար: Եվ տխուր է տեսնել, թե ինչպես են մարդիկ տանջվում առանց Աստծո. փնտրում են Նրան և չեն կարողանում գտնել այն աղջամուղջում, որի մեջ այժմ խորասուզված է մոլորակը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

2. Էվոլյուցիայի ավելի ուրախ ընթա՛ցք է ձգտում մուտք գործել ձեր կյանքերի մեջ: Բոլորդ կարիք ունեք, որ ձեզ համար դրսևորվեն Աստվածային էներգիաներ՝ դրանց թվում նաև Աստծո մայրական էներգիան, որը ես եմ ձեզ բերում: Իմ հույսը չի մարում և չի կարող մարել: Ես փորձում եմ իմ ներկայությունը զգալի դարձնել ամենուրեք, որտեղ հնարավոր է: Եթե մտնեք անտառ՝ ծառերի մեջ ինձ կտեսնեք. եթե բաց դաշտ դուրս գաք՝ ինձ կտեսնեք երկնքի ամպերի ֆոնի վրա. եթե նայեք ճրագին՝ ես էլի ձեզ հետ եմ, և իմ ներկայությունը դուք կզգաք պատրույգի ճարճատյունի և կրակի բոցի խաղում: Իսկ եթե սովոր եք նայել իմ սրբապատկերին կամ նկարին, ապա իմ ներկայությունն ամեն անգամվա հետ ավելի ու ավելի զգալի է դառնում, երբ ավելի ու ավելի շատ ժամանակ եք հատկացնում իմ պատկերի վրա մտասևեռվելուն:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

3. Ես ձեզ հետ եմ ձեր կյանքերում: Եվ մեր միջև չկա որևէ պատնեշ: Իմ ներկայությունը ես ցուցաբերում եմ  ամեն մի ձգտողի՝ յուրաքանչյուրին, ով իր սիրով ունակ է իր շուրջը ստեղծելու այնպիսի ներդաշնակ մթնոլորտ, որում ես կարող եմ ցուցաբերել իմ ներկայությունը: Ամեն անգամ, երբ դուք մտածում եք իմ մասին և դիմում ինձ, մենք մերձենում ենք իրար: Եվ մեր հաղորդակցությունը հնարավոր է դառնում՝ անկախ արտաքին անբարենպաստ պայմաններից, անկախ ձեր աշխարհում անորակ էներգիաների գերիշխանությունից:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

4. Ես ձեզ հետ եմ՝ անկախ ամեն ինչից: Դա իմ սպասավորությունն է: Եվ ամեն անգամ, երբ դուք ժամանակ եք հատկացնում աղոթքին կամ աղոթքային արթնությանը, ես ձեր ջանքերը հազարապատիկ ուժեղացնելու հնարավորություն եմ ստանում: Այդ եղանակով մենք կարող ենք հաղթահարել մութ ուժերի ցանկացած դիմադրություն: Եվ, որքան էլ ծանր լինի, որքան էլ հետին թվով մոլեգնեն խավարի ու քաոսի կամայական դրսևորումներ, ես գիտեմ, որ իմ զավակները վաղ թե ուշ իմ կողքին կլինեն:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

5. Ես պարզ տեսնում եմ այն օրը, երբ ձեզնից յուրաքանչյուրը՝ սիրելի՜ զավակներս, փրկված կլինեք և ազատված խավարի ու պատրանքի գերությունից:

Ես պարզ տեսնում եմ այն օրը, երբ դուք կկարողանաք հաղթահարել ձեր գիտակցության բոլոր անորակ վիճակներն ու անցյալի ոչ ճիշտ արարքների հետևանքները:

Ես պարզ տեսնում եմ այն  պահը, երբ ձեր դեմքերը կպայծառանան Աստվածային Լույսով, և Աստվածային երանության այդ վիճակն այլևս երբեք չի լքի ձեզ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Ես միշտ ձեզ հետ եմ ձեր բոլոր դժվարին կացությունների ժամանակ, որոնցում հայտնվում եք ձեր կյանքերի ընթացքում: Եվ հիմա, երբ կարողացա ձեզ նվիրել իմ սիրո և հոգածության մի մասնիկը, կուզենայի դիմել ձեզ մի խնդրանքով: Սիրելինե՛րս, մի՜ վհատվեք, մի՜ տրտմեք և մի՜ թաղվեք թախծի մեջ: Ձեր ներսում մի մեխանիզմ կա պահված, որի միջոցով կարող եք ելք գտնել ցանկացած դժվարին իարավիճակից: Ձեր ներսում կուրացուցիչ փայլատակում է Աստծո մասնիկը: Հարկ է, որ օրվա ընթացքում միշտ ժամանակ հատկացնեք Աստծո հետ հաղորդակցվելուն: Հարկ է, որ ձեր ներսում մշտապես աճեցնեք Աստվածայինի զգացողություն:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Ինքներդ ձեզ ուժով աղոթել մի՛ ստիպեք: Գիտակցության աղոթքային վիճակը բնական պետք է լինի: Եվ դուք պարզապես միշտ պետք է հիշեք մեր համահնչունության և մեր Միասնության մասին: Այնժամ, երբ մտածում եք իմ մասին, դուք արդեն մոտենում եք Աստծուն: Հարկ է, որ օրվա ընթացքում ավելի շատ ժամանակ հատկացնեք Աստծո հետ ձեր հաղորդակցությանը: Եթե Աստված ամենուրեք ձեզ հետ է՝ փողոցում լինի, աշխատավայրում, տանը, թե խանութում, ապա ձեր շուրջն ամեն ինչ սկսում է փոխվել, Եվ ձեր կյանքը փոխում է իր հունը՝ մղվելով դեպի զարգացման Աստվածային ուղին:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Շա՜տ քիչ ջանք է պետք գործադրել, սիրելինե՛րս: Ես պնդում եմ, որ մշտապես պետք է ձեր գիտակցությունը համալարված պահեք Աստվածային իրականության հետ: Օգտագործե՛ք միջոցների այն ամբողջ զինանոցը, որը մատչելի է ձեզ՝ իմ պատկերները, աստվածային երաժշտությունը, աղոթքը, Վարդարանները: Այն ամենը, ինչ կարող է ձեր գիտակցությունը վեր հանել ձեր աշխարհում տիրող ունայնությունից, ձեզ կմոտեցնի այն Լուսավոր Ուղուն, որն սպասում է ձեզ և անմիջապես կբացվի ձեր հայացքի դեմ, հենց որ ինքներդ ձեզ նախապատրաստած կլինեք:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Այլևս գետնախորշերում թափառելու հնար չկա: Անհրաժեշտ է դուրս գալ Լուսավոր Ուղու՝ Աստվածային Ուղու վրա: Վե՛րջ տվեք ձեր դժբախտությունների ու թշվառությունների համար ուրիշ մարդկանց, որիշ երկրների ու ժողովուրդների, ձեր կառավարությանը, ձեր պետական մարմիններին ու կառույցներին մեղադրելուն: Ձեր շրջապատի ամեն ինչը համապատասխանում է ձեր գիտակցության մակարդակին: Փոխե՛ք ձեր գիտակցությունը, մոտեցրե՛ք այն Աստծուն, և մարդկանց ընդամենը մեկ սերնդի ընթացքում ձեր կյանքերում ամեն ինչ կփոխվի:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Ես ասում եմ ձեզ, որ Լուսավոր Աստվածային հնարավորությունը շողարձակում է ուղիղ ձեր քթի դեմ, բայց դուք այն չեք տեսնում: Դուք պետք է ձեր շրջապատը լուսավորեք Աստվածային Լույսով, որը դուրս է հորդում ձեր էության խորքից. այնժամ դուք կստանաք ըմբռնում և գիտելիք, որոնք ձեզ անհրաժեշտ են, որպեսզի խավարից դուրս գաք դեպի Լույսը: Ես այսօր եկա, որպեսզի ձեզ հիշեցնեմ, որ Աստծո հետ ամեն ինչ հնարավոր է դառնում: Եվ դեպի Ընդհանուր Բարօրությունն ու Բարին ուղղված ձեր նկրտումը կօժանդակվի համայն Երկնքի կողմից, ինչպես նաև վրա հասնող Նոր Դարաշրջանի էներգիաներով: Չարժե՜ տխրել և անելանելիության կրքեր բորբոքել: Ահա ես ասում եմ ձեզ, որ գալիս է խավարի վերջը, և ձեզ առջևում սպասվում է միայն Լու՜յս...

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ      Հաջորդ էջ