Մայր Մարիամի 8-րդ փոքր Վարդարան

 

 

Երջանիկ կյանքի ողջ մեխանիզմը դրված է ձեր ներսում

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ քո առաջ:

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ քեզ:

Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:

Ես խնդրում եմ քո օգնությունն ու օժանդակությունը:

Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

1. Շատերը ձեզնից՝ հատկապես նրանք, ովքեր առանձնահատուկ հոգեհարազատություն են զգում իմ նկատմամբ և կարդում իմ Վարդարանները, գիշերային քնի ընթացքում այցելում են իմ մենաստանը: Եվ ես հնարավորություն եմ ունենում զրուցելու ձեզ հետ: Թեև արթնանալուց հետո դուք մոռանում եք մեր զրույցները, այնուամենայնիվ դրանք այս դժվար ժամանակներում զգալիորեն օժանդակում են ձեր հոգուն:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

2. Շատերիդ հոգիները չեն դիմանում այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեզ շրջապատող կյանքում: Եվ, գալով ինձ մոտ, դուք սովորաբար տրտնջում եք ձեր կյանքից և խնդրում ինձ, որ ձեզ հանեմ մարմնավորումից: Շատ ու շատ հոգիներ՝ ամենալուսավորներն ու մաքուրները, ոչ մի կերպ չեն կարողանում հարմարվել ֆիզիկական ոլորտում տիրող իրականությանը, և նրանց հոգիները նմանվում են ցեխի մեջ ոտնատակ եղած վարդերի: Եվ ամեն գիշեր, երբ ես հնարավորություն եմ ունենում հանդիպելու ձեզ հետ, հարթեցնում եմ ձեր թերթիկները և լվանում դրանք իմ արցունքներով:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

3. Ես շատ լավ եմ հասկանում ձեր դրությունը: Սակայն, սիրելինե՛րս, աշխարհի վիճակն այժմ այնպիսին է, որ լավագույն հոգիներն այդ աշխարհում իրենց ճնշված են զգում և չեն ուզում ապրել: Այն դեպքում, երբ մարդիկ, որոնք աչքի չեն ընկնում մեծ բարեմասնություններով, իրենց հրաշալի են զգում այդ իրադրության մեջ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

4. Սիրելինե՛րս, ձեր հոգիներն իրենց վրա ծանր բեռ են վերցրել՝ մարմին առնելով Երկրի համար այս բարդ ժամանակներում: Եվ ես միայն կարող եմ հիշեցնել ձեզ այդ մասին, մխիթարանքի խոսքեր ասել և սրբել ձեր արցունքները: Բայց ձեզ վիճակված է շարունակելու ձեր առաքելությունները: Ձեզնից յուրաքանչյուրը շատ թանկ է իմ սրտին, և ինձ հետ ունեցած այդ հատուկ կապը միշտ ձեզ համար օգնություն կդառնա այն պահերին, երբ ձեզ կթվա, թե այլևս ուժ ու հնարավորություն չունեք դիմանալու ձեր շուրջը տիրող կոպտությանն ու տգիտությանը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

5. Ձեր կյանքի ամենադժվար պահերին ձեր մեջ ուժ գտեք, որպեսզի մտնեք ինձ հետ մտավոր հաղորդակցության մեջ: Պարզապես մտածե՛ք իմ մասին, և ես կկարողանամ ներկա գտնվել ձեր կողքին և թեթևացնել ձեր բեռը: Եվ թեթևանալով՝ դուք կկարողանաք շարունակել ձեր կյանքն ու մինչև վերջ իրականացնել ձեր Սպասավորությունը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Ձեր Սպասավորության մեջ է և այն, որ լսեք շրջապատի մարդկանց քմծիծաղը, դիմանաք ձեր շուրջը տիրող կոպտությանը: Սակայն, պաշտելինե՛րս, չարժե, որ սկսեք դատապարտել: Ես և իմ քույր Գուան Ինը ձեզ ուսուցանում ենք, որ կարեկացանքով վերաբերվեք այն մարդկանց հոգիներին, որոնք գտնվում են պատրանքի իշխանության տակ: Գեղեցիկի նկատմամբ այն անհագ կարոտը, որն առկա է շատ մարդկանց հոգիներում, բայց համապատասխան նմուշներ չի գտնում շրջապատող աշխարհում, հանգեցնում է ներքին ավերածության և վերածվում խռովքի, որն արտահայտվում է վնասակար սովորություններով, և դա այլ բան չէ, քան ինքնակործանման ձգտում:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Ձեզ բոլորիդ չի հերիքում սերն ու ներդաշնակությունը: Ինչ-որ ժամանակ ձեր արարքներով դուք վատ կարմա եք ստեղծել և հիմա վայելում եք դրանց պտուղները: Պաշտելինե՛րս, եթե դուք հիմա լսում եք ինձ, եթե իմ խոսքերը ձեր հոգում արձագանք են գտնում, ապա խնդրու՜մ եմ, հիշե՛ք, որ ձեզ բաժին հասած ողջ ծանրությունը դուք ինքներդ եք ստեղծել անցյալի ձեր սխալ արարքներով: Ուստի ես չեմ հոգնում ձեզ ասել զղջման մասին և այն մասին, որ ընդունեք անցյալի ձեր մեղքերն ու սխալ արարքները:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Հենց որ ներքուստ ընդունեք, որ ձեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչը ձեր ստեղծածն է, դուք կկանգնեք միակ ճշմարիտ ուղու վրա: Եվ եթե հաստատակամորեն ընթանաք այդ ուղով, ապա այն ձեզ դուրս կհանի կյանքից դժգոհելու և ապրել չցանկանալու փակուղային վիճակից: Դուք կզգաք տարբերությունը ձեզ շրջապատող կյանքի և Աստծո պատգամած կյանքի միջև: Ձեր շրջապատում դուք կկարողանաք գտնել այն գեղեցիկը, որը կյանքում առկա է, բայց դուք չեք նկատում, քանի որ մշտապես մղվում եք այն ուղղությամբ, ուր ցուցանում են տեղեկատվության զանգվածային միջոցները:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Մենք չենք կարող նույնքան բարձրագոչ լինել, որքան ձեր տեղեկատվության զանգվածային միջոցներն են: Մեր ձայները նման են խոտի սոսափյունի և առվի հանդարտ խոխոջյունի, ուստի անհրաժեշտ է, որ ձեր ներքին ընկալումը համալարեք մեր ալիքի հետ: Եվ այնժամ մենք կկարողանանք մոտ լինել իրարու: Եվ դուք կրկին ձեռք կբերեք կյանքի ուրախությունն ու ձեր գոյության իմաստը: Երբ ձեր հոգին լցված է լինում Աստվածային էներգիայով, դուք ձեզ երջանիկ եք զգում, քանի որ Աստվածային էներգիան ունակ է ձեր թրթիռները հասցնել ձեզ համար հնարավոր ամենահրաշալի վիճակներին՝ հրճվանքի, սիրո, ներքին ներդաշնակության ու անդորրի:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Իհարկե, Աստվածային աշխարհի հետ ձեր համահնչունությունը դրսևորվում է ձեր ներսում՝ ձեր սրտերում: Սակայն դուք պետք է հոգ տանեք, որպեսզի ձեր այդ համանչունությունը չխափանվի ձեր աշխարհի անորակ դրսևորումների պատճառով: Ես հասկանում եմ, որ շատ դժվար է ապրել աշխարհում և չկրել դրա ազդեցությունը: Բայց եթե ձեր սրտերում նախընտրում եք համահունչ մնալ Աստվածային աշխարհի հետ, ապա ունակ եք դառնում աստիճանաբար փոխելու ձեզ շրջապատող իրականությունը՝ քայլ առ քայլ, մեկը մյուսի հետևից վերացնելով անորակ դրսևորումները: Հարկ է, որ հավատարիմ մնաք մեր հանձնարարականներին, և այդ դեպքում ստիպված չեք լինի իմ մենաստանում արցունքներ հեղելու և կյանքից դժգոհելու: Երջանիկ կյանքի ողջ մեխանիզմը դրված է ձեր ներսում: Ինչու՞ չեք օգտվում դրանից:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ