Մայր Մարիամի 7-րդ փոքր Վարդարան

 

 

Մի՛ դադարացրեք ձեր աղոթքները

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ Քո առաջ:

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ Քեզ:

Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:

Ես խնդրում եմ Քո օգնությունն ու օժանդակությունը:

Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող Քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

1. Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հանդիպումից հետո ընկած ողջ ժամանակի ընթացքում իրենց ամբողջ ազատ ժամանակը նվիրաբերել են Վարդարանների ընթերցմանը: Ես խոստացել էի գալ և ձեզ վարդ նվիրել: Ձեզնից շատերին ես տառացիորեն ծածկել եմ վարդերով: Եվ, եթե դուք ձեր հոգու աչքերով կարողանայիք նկատել այն, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը, ապա կտեսնեիք, որ ամբողջ սենյակը, որտեղ ընթերցում էիք Վարդարանները, տառացիորեն լցված է վարդերով:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

2. Իմ Սերն անփոփոխ կերպով հասնում էր ձեզ Վարդարանների ձեր ընթերցման ընթացքում: Իսկ ես էլ զգում էի ձե՛ր Սերը: Օ՜, դուք չեք կարող պատկերացնել այն երանությունը, որը ես ապրում եմ՝ իմ սրտի մեջ ստանալով ձեր Սերը: Ձեր Սերը թափանցում է վարագույրից այս կողմ՝ անուշաբույր խնկահոտի պես պարուրելով ինձ: Ես միշտ կարող եմ զանազանել, թե ում սիրտն է ինձ առաքում այդ Սերը, և ես միշտ կարող եմ առաքել իմ օրհնանքը ձեր սրտին, ձեր կենսահոսքին: Թող օրհնյա՜լ լինեն բոլոր այն նվիրյալ ու կարեկից սրտերն, ովքեր օրվա ունայնության մեջ ժամանակ են գտնում մի պահ կանգ առնելու և տալու ինձ իրենց Սերն ու Վարդարանների էներգիան:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

3. Եկեք չդադարացնե՛նք Լույսի այդ հոսքն ու էներգիաների այդ փոխանակությունը մեր օկտավաների միջև: Պատկերացրեք, որ ինձ ուղղված ձեր յուրաքանչյուր աղոթքն ավելի ու ավելի շատ է բարակեցնում մեր աշխարհների միջև եղած շղարշը: Եվ երկրագնդի վրա կան տարածքներ, որտեղ ձեր աղոթքների ուժը մեր աշխարհների հաղորդակցությունն այնքան է հնարավոր դարձրել, որ դուք կարող եք զգալ իմ հպումն ու իմ այն վարդերի բույրը, որոնք շաղ եմ տալիս ձեզ վրա: Սիրելինե՛րս, մի՜ դադարեցրեք ձեր աղոթքները: Ես առաջվա պես ձեր Սիրո ու ձեր աղոթքների կարիքն ունեմ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

4. Դուք չեք կարող պատկերացնել, թե դա ի՜նչ անպատմելի մի հրաշք է, որ Տերը տալիս է մեզ: Մեր Սիրո միջոցով մենք կարող ենք վերացնել բոլոր այն պատնեշները, որոնք ընկած են մեր աշխարհների միջև: Եվ չկա ավելի վերամբարձ, ավելի հաճելի ու երանելի բան, քան այն հաղորդությունը, որը կարող ենք նվիրել իրար: Մենք գտնվում ենք այն սահմանագծի երկու կողմերում, որը բաժանում է մեր աշխարհներն իրարից, սակայն ինքը՝ սահամանագիծը, բարակում ու բարակում է մեր Սիրո ամենահաղթ ուժի շնորհիվ: Պաշտելինե՛րս, Սիրո ուժի դեմ ոչ մի պատնեշ չի կարող դիմանալ: Սերն ունակ է հրաշքներ գործելու ինչպես ձեր, այնպես էլ մեր աշխարհում: Եվ Սերն այն ուժն է, որը հնարավորություն ունի թափանցելու վարագույրից այս կողմ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

5. Երբ դուք հարմար պահ գտնեք և ձեր ունայնությունից ազատվելով կանգնեք իմ պատկերի առաջ, ապա խնդրում եմ, մի՛ մտածեք, թե ես հեռու ինչ-որ տեղ եմ գտնվում: Ես լսում եմ ձեր սրտի անկեղծ կանչը: Եվ ես այնտեղ եմ, որտեղ դուք եք: Ես լսում եմ ինձ ուղղված ձեր ամեն մի խոսքը: Անկախ այն բանից՝ այդ խոսքը հնչում է ձեր սրտու՞մ, թե՞ բարձրաձայն եք արտաբերում:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Եվ եթե ձեր շունչը պահեք ու կենտրոնանաք, ապա կարող եք ձեր կողքին զգալ իմ ներկայությունը՝ թեթև, հազիվ նկատելի ամպի տեսքով. կամ կարող եք զգալ վարդի նուրբ բուրմունք. կամ կարող եք զգալ իմ հպումը: Ես սիրում եմ դիտել ձեր դեմքերը ձեր աղոթքի պահին: Եվ երբեմն ինձ թույլ եմ տալիս ձեր Վարդարան կարդալու ընթացքում մոտենալու ձեզ, շոյելու կամ համբուրելու: Դուք՝ ձեզնից շատերը, զգում եք իմ հպումը, և նույնիսկ փորձում եք քշել ինձ, որպես ձանձրացնող ճանճի: Օ՜, եթե միայն տեղ տայիք ձեր գիտակցության մեջ այն մտքին, որ ոչ թե ճանճը, այլ հենց ինքը՝ Մայր Մարիամն է մոտեցել, որ համբուրի ձեզ... Դուք ձեզ կզգայիք շատ անհարմար ու ծիծաղելի վիճակում:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Մեր աշխարհներն անհամեմատ ավելի մոտ են գտնվում իրար, քան դուք կարող եք պատկերացնել: Եվ արդեն հիմա՝ ձեր աղոթքի ընթացքում, դուք կարող եք զգալ իմ ներկայությունը: Երկրի մարդկանց համար չկա ավելի մոտ Տիրակալ, քան ես: Ես արձագանքում եմ տառացիորեն ձեր բոլոր կանչերին: Եվ շատ եմ ափսոսում, որ երբեմն ձեր կարման այնքան ծանր է լինում, որ չեմ կարողանում ցուցաբերել այն օգնությունը, որը խնդրում եք: Սակայն Աստծո համար անհնարին ոչինչ չկա: Եվ այնժամ, երբ ձեր անցյալի սխալների գիտակցումը տեղի կունենա նոր մակարդակով, հնարավոր է, որ Կարմայական Վարչության որոշումը փոխվի, և ինձ թույլ տրվի ձեզ օգնություն ցուցաբերել:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Ես խնդրու՜մ եմ, մի՛ կանգնեցրեք աղոթքի անիվը: Եվ եթե ձեր զբաղվածության պատճառով չկարողանաք շատ ժամանակ հատկացնել աղոթքին, ապա, կարծում եմ, գոնե ժամանակ կգտնեք օրվա ունայնության մեջ հայացք ձգելու իմ պատկերի կամ սրբապատկերի վրա և առաքելու ինձ ձեր Սերը: Դա ընդամենը մի վայրկյան կտևի: Բայց եթե օրվա ընթացքում ձեր Սերն առաքեք ինձ ընդամենը մի քանի անգամ, ապա դա կփոխարինի ձեր Վարդարան ընթերցելուն և աղոթքներին:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Միշտ ձեզ մոտ ունեցե՛ք իմ պատկերը: Պահեցե՛ք իմ պատկերը ձեր պայուսակում, թալիսմանի մեջ: Միշտ հիշեք, որ այնտեղ, որտեղ ֆիզիկական աշխարհում գտնվում է իմ կիզակետը, ես կարող եմ ապահովել իմ ներկայությունը՝ շնորհիվ այն էներգիայի, որը դուք առաքում եք ինձ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Դիմացե՜ք, սիրելինե՛րս: Քիչ է մնացել սպասելու: Ելեք արշալույսին և զգացե՛ք այն քաղցր ակնթարթը, երբ արևը դեռ դուրս չի եկել հորիզոնի հետևից, բայց շրջապատում արդեն կանխազգացվում է արևածագը: Ահա նույն կերպ՝ ամբողջ աշխարհը գտնվում է Արևագալի սպասման այդ կետում: Հավատի Արևի, Սիրո Արևի, Հույսի Արևի գալուն: Եվ ձեր գիտակցության լուսաբացը նույնքան անխուսափելի է, որքան Արեգակի ծագումը, որի կանխազգացումը կա ձեր էության մեջ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ     Հաջորդ էջ