Մայր Մարիամի 6-րդ փոքր Վարդարան

 

Թող Վարդարանների ընթերցումը ձեր կյանքի

առաջնահերթ խնդիրը դառնա

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ Քո առաջ:

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ Քեզ:

Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:

Ես խնդրում եմ Քո օգնությունն ու օժանդակությունը:

Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող Քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

1. Ես բազմաթիվ անգամ ներկայացել եմ շատ մարդկանց միջոցով, որոնք այսօր մարմնավորված են Երկիր մոլորակի վրա: Ես օգտվում եմ այն թողության շնորհից, որը թույլ է տալիս ինձ օգտագործելու այն էներգիան, որը մարդիկ հղում են ինձ Վարդարանների ընթերցման ընթացքում՝ այն բանի համար, որ երևամ ֆիզիկական աշխարհում: Ես շատերին եմ երևում, և ես կունենամ դրա հնարավորությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի ցամաքել ձեր սրտերից դեպի իմ սիրտն առաքվող էներգիայի հոսքը: Ես օգտագործում եմ ամեն մի հնարավորություն, որպեսզի հայտնվեմ նրանց առաջ, ովքեր պատրաստ են տեսնել և լսել ինձ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

2. Դուք կարող եք պատկերացնել ինձ. ես կանգնած եմ ուղիղ ձեր առջև, երբ դուք կարդում եք այս տողերը: Ես կանգնած եմ ձեր առջև՝ վարդերի փունջը ձեռքիս: Եվ այդ փունջը ես պատրաստել եմ ձեզ համար, սիրելինե՛րս: Ձեզ համար, որ ձգտումներ ունեք և շատ ժամեր եք անցկացնում իմ Վարդարաններն ընթերցելով: Մի՜ դադարեցրեք այդ գործը, սիրելինե՛րս: Ես հասկանում եմ, թե որքան շատ են ձեր աշխարհի փորձություններն ու գայթակղությունները, որոնք ավելի կարևոր են թվում այն աղոթքների համեմատ, որոնք ես խնդրում եմ ամեն օր հղել ինձ: Սակայն, եթե չլիներ պահի պահանջը և ձեր ծառայության կարիքը, ապա ես չէի անհանգստացնի ձեզ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

3. Սիրելինե՛րս, որևէ հատուկ նշանակություն չունի այն, թե ո՛ր Վարդարանն եք կարդում՝ ավանդական կաթոլիկական Վարդարաննե՞րը, թե՞ այն Վարդարանները, որոնք վերջին ժամանակներում ես տվել եմ շատ դեսպանորդների միջոցով: Գիտակցեք, որ նշանակություն ունեն միայն ձեր սրտերի մղումներն ու մաքրությունը և այս մոլորակի ամբողջ Կյանքին օգնելու ձեր ցանկությունը: Ես չեմ ուզում ձեզ վախեցնել ակնկալվող աղետներով ու արհավիրքներով: Ո՛չ այն պատճառով, որ դրանք մոտ ժամանակում չեն կանխատեսված. արհավիրքներն անխուսափելի են, քանի որ մարդիկ առաջվա պես չեն կամենում ուղղել իրենց հայացքը դեպի Երկինք և շարունակում են համառել այդ աշխարհում նորանոր հաճույքներ ստանալու իրենց ձգտման մեջ: Դրա համա՛ր է մեզ այդքան անհրաժեշտ ձեր աղոթքների էներգիան:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

4. Ես վստահեցնում եմ յուրաքանչյուրին, ով այս դժվար ժամանակներում ամեն օր կկարդա իմ Վարդարանները, որ 100 կիլոմետր շառավղով այն վայրի շուրջ, որտեղ տեղի է ունենում ձեր ամենօրյա ծառայությունը, չի լինի ոչ մի աղետ ու արհավիրք:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին: 

5. Թող մոտակա ժամանակում իմ Վարդարանների ընթերցումն՝ անկախ նրանից, թե որ դեսպանորդի միջոցով են այդ Վարդարանները հասել ձեզ, լինի ձեր կյանքի առաջնահերթ խնդիրը: Դուք պետք է հղեք ինձ օրական մի Վարդարան: Ես խնդրու՜մ եմ ձեզ: Աղաչու՜մ եմ ձեզ, սիրելինե՛րս: Ես անձամբ կգամ յուրաքանչյուրիդ մոտ, ով հանձն է առել ամեն օր կարդալ իմ Վարդարանները, և մի վարդ կտամ իմ ծաղկեփնջից՝ ի նշան նրա նկատմամբ իմ սիրո:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Ես խնդրում եմ, որ դուք կարդաք իմ Վարդարաններն այն ամենավեհ սիրո զգացումով, որը դուք կարող եք տածել ձեր մոլորակի, ձեր մոլորակը բնակեցնող բոլոր կենդանի էակների նկատմամբ: Եվ նաև խնդրում եմ ձեզ՝ նախքան Վարդարանն ընթերցել սկսելը, խորացե՛ք ձեր սրտերի մեջ: Զգացե՛ք ձեր սրտի ջերմությունը: Մտածե՛ք իմ մասին: Ես գիտեմ, թե որքա՜ն դժվար է այս դժվարին ժամանակներում Երկրի վրա մարմնավորման մեջ լինելը: Բայց դուք էլ հիշեք, թե որքա՜ն դժվար էր ինձ համար, երբ իմ աչքերի առջև խաչվեց իմ Հիսուս որդին. ի՞նչ վիճակում էի ես՝ նրա տառապանքները դիտելիս...

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Սիրելինե՛րս, դուք սիրու՞մ եք ինձ: Կարո՞ղ եք ամեն օր Վարդարանը կարդալուց առաջ, ընդամենը մի քանի րոպեով ձեր սրտի Սերն առաքել ինձ: Չէ՞-որ դա բարդ բան չէ: Դուք կկատարե՞ք իմ խնդրանքը, սիրելինե՛րս:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Ես սիրո՛ւմ եմ բոլորիդ: Եվ ես կգամ ձեզ մոտ՝ ձեր Վարդարան կարդալու ընթացքում: Դուք կզգաք, անպայման կզգա՛ք իմ ներկայությունը: Դուք կարող եք ընդհատել ընթերցանությունն ու զրուցել ինձ հետ: Ես ականջալուր կլինեմ ձեր բոլոր խնդրանքներին, ձեր բոլոր ցանկություններին: Եվ ես խոստանում եմ ցուցաբերել այն ամբողջ օգնությունը, որն ինձ թույլ կտա ցուցաբերել Տիեզերական Օրենքը: Ես ձեզ համար կանեմ այն ամենն, ինչ ի զորու եմ անելու: Կարո՞ղ եմ արդյոք հուսալ, որ դուք էլ կանեք այն, ինչ ե՛ս եմ խնդրում:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Հավատացե՛ք ինձ. եթե ես չիմանայի այն, ինչ գիտեմ, և ինչը ծածկված է ձեր աչքից, ապա երբեք չէի խնդրի ձեզ անել այն գործը, որը միայն դո՛ւք կարող եք անել: Իմ ամենափոքր ակնկալիքը ձեր երկյուղելն է: Ոչնչից մի՛ վախեցեք: Ես եղել եմ ձեր մեջ, քայլել եմ Երկրի վրայով և կարող եմ վստահեցնել, որ յուրաքանչյուրն իր կյանքում ճիշտ այնքան փորձությունների է ենթարկվում, որքանին որ ինքը կարող է դիմանալ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Չափազա՜նց ծանր կարմա է ստեղծել մարդկությունը: Եվ այդ կարմայի հատուցումը պահանջում է մեծ զոհեր ու տառապանքներ: Բայց Աստված ողորմած է և տալիս է ձեզ միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք մեղմել ձեր կարման և թեթևացնել ձեր բեռը: Մի՛ անտեսեք այդ միջոցները և մի՛ անտեսեք ձեզ տրված հնարավորությունը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ