Մայր Մարիամի 5-րդ փոքր Վարդարան

 

Ամենուրեք անհրաժեշտ է դրսևորել

Հավատ և բարեպաշտություն

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ Քո առաջ:

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ Քեզ:

Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:

Ես խնդրում եմ Քո օգնությունն ու օժանդակությունը:

Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող Քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

1. Հարկ է, որ հոգ տանեք ոչ միայն ձեր ֆիզիկական մարմնի մասին, այլ նաև հոգու: Տրրունջներով ու թառանչներով է լցված Երկրի մերձակա տարածությունը: Տառապում են հոգիները: Ես գիտեմ, որ շատ կան տառապող հոգիներ, բայց այդ տառապանքի հետ մեկտեղ նրանք մաքրվում են: Եթե հոգին դեռ կենդանի է, ապա հույս կա, որ մարդը կապրի:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

2. Ձեր հոգիներն օգնության կարիք ունեն: Եվ միայն ես չեմ, որ կարող եմ օգնություն ցուցաբերել ձեր հոգուն: Դուք նույնպես կարող եք օգնել ինքներդ ձեզ: Ձեր հոգու ամենալավ դեղն այն կլինի, որ անկեղծորեն զղջաք ձեր գործած բոլոր սխալների ու մեղքերի համար և ամուր ցանկություն դրսևորեք ապագայում այլևս դրանք չկրկնել: Աղոթքը, եթե նույնիսկ այն խոսքերով չի արտահատվում, բայց համահունչ է Աստվածային աշխարհին, ունակ է ամոքելու հոգու շատ վերքեր:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

3. Ես գիտեմ շատ մարդկանց, որոնք ամաչում են աղոթել, ամաչում են արտահայտել իրենց զգացմունքները: Պաշտելինե՛րս, իմ որդի Հիսուս ուսուցանում էր չաղոթել հրապարակայնորեն, ցուցադրաբար, բայց ինքը դժվարին պահերին օգնության խնդրանքով դիմում էր Աստծուն: Եվ դու՛ք էլ նույնը պիտի անեք:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

4. Աստծո աշխարհի հետ համանչունությունը՝ օրվա ընթացքում թեկուզ շատ կարճ տևած, ձեր հոգուն թույլ է տալիս ճաշակելու իր համար անհրաժեշտ սնունդը: Ձեր հոգին սնվում է Աստվածային բարեշնորհանքով, և դուք պետք է հարկ եղած ուշադրությունը հատկացնեք ձեր հոգուն: Դրա համար այնքան էլ շատ ժամանակ չի պահանջվում, սիրելինե՛րս:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին: 

5. Ի՞նչն է խանգարում, որ օրվա մեջ մի ժամ հատկացնեք աղոթքին, ձեր սրտում ինձ հետ հաղորդակցվելուն... Ես շատերին գիտեմ, որոնք թեև ամաչում են աղոթել, սակայն տանը, աշխատանքի վայրում կամ մեքենայի մեջ միացնում են ինձ նվիրված երգեր: Սուզվում են մեղեդու կախարդական աշխարհը և իրենց սրտում հանդարտ հաղորդակցվում ինձ հետ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Շատ ու շատ մարդիկ իրենց մոտ պահում են իմ պատկերը: Եվ այնժամ, երբ մի մեկուսի վայրում հանում եք իմ դիմանկարը և համբուրում, այդ նույն պահին ես դա իմանում եմ: Եվ ակնթարթորեն ապահովում եմ իմ ներկայությունը ձեր կողքին: Այո՛, սիրելիներս, Աստված օժտել է ինձ նման հնարավորությամբ, որ միաժամանակ հայտնվեմ երկրագնդի շատ վայրերում:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Եվ այնտեղ, որտեղ մարդիկ հիշում և սիրում են ինձ, միշտ թագավորում է հատուկ պաշտպանված մթնոլորտ: Ես տարածքի պաշտպան եմ: Եվ այն վայրերում, ուր ես կարողանում եմ ներկա գտնվել, շատ քիչ են զանազան դժբախտություններ պատահում: Եվ եթե մշտապես կարողանայիք համահնչունություն պահպանել իմ սրտի հետ, ապա դուք և ձեր մերձավորները, ինչպես նաև ձեր մոտակայքում ապրող մարդիկ, պաշտպանված կլինեիք:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Կկամենայի իմ հատուկ ողորմածությունը դրսևորել նրանց նկատմամբ, ովքեր այժմ գտնվում են մարմնավորման մեջ և խաղաղ ու աննկատ իրենց սպասավորությունն են մատուցում Երկրի կենսահոսքերին: Դուք քիչ եք, բայց ձեր շուրջը եղած տարածությունը մաքրվում է ինչպես զանգի ղողանջից, քանզի ձեր մաքուր հղացումներով, անշահախնդրությամբ ու սպասավորությամբ ունեք տարածությունը մաքրելու ունակություն: Ես օժտում եմ ձեզ ինձ հետ կապի մեջ մտնելու հատուկ հնարավորությամբ: Ձեզ համար ես միշտ մոտ եմ գտնվում: Ինձ հայտնի են բոլոր այն վայրերը, որտեղ դուք ապրում եք: Եվ ես կապահովեմ իմ մշտական ներկայությունը ձեր կողքին: Այդպես մենք կկարողանանք բազմապատկել տարածությունը մաքրելու մեր ջանքերը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Իսկ նրանց, ովքեր հոռետեսորեն են տրամադրված իմ նկատմամբ և այն Ուսմունքի նկատմամբ, որը տալիս ենք ես և մյուս Վեհապետները, ահա թե ինչ կասեմ: Քանի դեռ ձեր սրտերում կասկածն իր տեղը չի զիջի նվիրվածությանն ու Հավատին, քանի դեռ պատիվ ու հարգանք չեք ցուցաբերի իմ սպասավորների նկատմամբ, ոչինչ չեն կարողանա բարեփոխել ո՛չ Վեհապետները, ո՛չ էլ ինքներդ ձեր երկրներում: Ամենուրեք պետք է դրսևորվի Հավատ և բարեպաշտություն՝ ամեն քաղաքում և գյուղում: Ոչ թե ցուցադրական հավատ, որը ոչինչ չարժե, այլ ճշմարի՛տ Հավատ. միայն դա՛ կարող է բացել Աստվածային հնարավորություն:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Մեզ պետք է, որ ամենուրեք դրսևորվի Հավատ, ակնածանք դեպի Բարձրագույն Օրենքն ու Աստվածային Օերնքը: Եվ այնժամ երբ դա տեղի կունենա, այդ մասին դուք կիմանաք, քանի որ ձեր աչքի առաջ արագորեն ամեն ինչ կսկսի փոխվել: Իսկ հիմա ես կարող եմ հենվել միայն շատ քչերի վրա, ովքեր կրում են իրենց ծառայությունը լիակատար ըմբռնմամբ և նույնիսկ շրջապատի մարդկանց քմծիծաղի ներքո: Վա՜յ այն ժողովրդին, որը չի հարգի ճշմարիտ Հավատի դրսևորումը և հարգանք չի տածի իր սրբերի նկատմամբ: Սակայն հույսը երբեք չի հատի և չի լքի մարդկությանը, քանի դեռ կան թեկուզ մի քանի սրբեր, ովքեր ունակ են պահպանելու գիտակցության Աստվածային մակարդակը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ