Մայր Մարիամի 4-րդ փոքր Վարդարան

 

Ես ձեր գիտակցությանը դեպի վեր եմ կանչում

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ Քո առաջ:

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ Քեզ:

Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:

Ես խնդրում եմ Քո օգնությունն ու օժանդակությունը:

Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող Քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

1. Ես հնարավորինս մոտ եմ կանգնած երկրային ոլորտին: Եվ ամեն օր լսում եմ ձեր խնդրանքները, նաև այն հադիմանանքները, որ առաքում եք ինձ: Ես պատրաստ եմ ձեզնից լսելու նույնիսկ ո՛չ-այնքան հաճելի խոսքեր, որոնք ուղղում եք ինձ: Երբեմն, որպեսզի ինչ-որ բան գիտակցեք, այդ բանն ինքնե՛րդ պետք է լսեք: Ձեր ներսում շա՜տ խորն են նստած ձեր շատ մարմնավորումներից մնացած պրոբլեմները:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

2. Դուք մոտենում եք իմ պատկերին և սկսում ձեր ներքին մենախոսությունը: Չեք էլ կասկածում, որ ես լսում եմ ձեր յուրաքանչյուր բառը: Եվ եթե առկա է Աստվածային հնարավորությունը, ես անհապաղ հրեշտակներին ձեզ օգնության եմ ուղարկում: Նուրբ ոլորտում օգնությունն ակնթարթորեն է հասնում: Եվ որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի այդ օգնությունն իջանի ֆիզիկական ոլորտ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

3. Բայց երբեմն ձեր համբերությունը չի հերիքում, որ սպասեք այդ օգնությանը, և ինձ եք առաքում ձեր հանդիմանանքը՝ արտահայտելով ձեր դժգոհությունը: Աստվածային հնարավորության հոսքն անմիջապես դադարում է: Եվ դրանից հետո էլ, երբ կրկին մեղա գալով ու լացելով մոտենում եք իմ պատկերին, ես կրկին ձեզ օգնություն եմ առաքում: Բայց հետո ամեն ինչ նորից է կրկնվում: Իսկ երբ նույն բանն արդեն դուք ինձնից խնդրում եք հինգերորդ կամ յոթերորդ անգամ, ես այլևս չեմ շտապում օգնություն ցուցաբերել: Քանզի դուք չեք գիտակցում այն ողջ պատասխանատվությունը, որը ձեր յուրաքանչյուր խնդրանքով դնում եք հրեշտակների դասի ուսերին: Հետևողակա՛ն եղեք ձեր բոլոր խնդրանքներում ու գործերում:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

4. Երբեմն ձեր կարման թույլ չի տալիս, որ միջամտեմ ձեր ճակատագրին, բայց դուք ինձնից օգնություն եք խնդրում ամեն օր, տարվա ընթացքում շատ ու շատ անգամ: Եվ ձեր այդ ջանասիրությունն ու նպատակամղվածությունը փշրում են անտեսանելի պատնեշը, և օգնությունը վարար հոսքով ներհոսում է ձեր էության ու կյանքի մեջ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

5. Աստվածային ողորմածությունը սահմաններ չի ճանաչում: Նուրբ ոլորտից օգնությունը կհասնի՛. բայց կարողացե՛ք օգտվել այդ օգնությունից: Աստվածային հնարավորությունը մի՛ փակեք ձեր բացասական բռնկումներով: Եթե ժամանակի մեծ մասի ընթացքում կարողանայիք պահել ձեր համալարումն Աստվածային աշխարհի հետ, ապա որքա՜ն ավել հեշտ կլիներ ձեզ օգնություն ցուցաբերելը: Եվ որքա՜ն ավելի հաջող կընթանային Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի բարեփոխումները:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Ամեն անգամ, երբ կորցնում եք ձեր հավասարակշռությունը, նմանվում եք փոքրիկ հրաբխի: Ձեր շուրջն ամեն ինչ ցնցվում է, և էլեմենտալների կյանքը ձեզնից հեռու է փախչում, քանի որ ձեր թրթիռները նրանց թույլ չեն տալիս գտնվելու ձեր կողքին:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Նաև այնժամ, երբ ընդհատ ռիթմով բարձր երաժշտություն եք միացնում, էլեմենտալներն ու հրեշտակային էակները տագնապահար լքում են ողջ այն գոտին, որտեղից լսելի է այդ ահավոր երաժշտությունը: Հավասարակշռությունն այնքան է խախտվում, որ ոչ մի էակ, որի պարտականությունը նուրբ ոլորտում կարգ հաստատելն է, ամբողջ մի քանի օրով չի կարողանում մուտք գործել այն գոտին, որտեղ հնչել է այդ երաժշտությունը: Եվ քանի որ ամե՛ն օր եք նման երաժշտություն միացնում, ապա ձեր քաղաքներն ու բնակավայրերը նմանվում են անապատի. նուրբ աշխարհի բոլոր բնակիչները լքում են այդ անապատը և ձեզ օգնելը դառնում է անհնարին:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Մեծավ մասամբ մենք ձեզ օգնում ենք էլեմենտալների թագավորության միջոցով՝ օդի, հրո, ջրի և հողի տարերքների միջոցով: Ձեր վարքով դուք մեզ զրկում եք ձեզ օգնություն ցուցաբերելու հնարավորությունից: Մեզ պետք է, որ ֆիզիկական ոլորտի մթնոլորտը ներդաշնակ լինի: Եվ եթե ուղղակի հայտնվում եք երկրագնդի այն վայրերում, որտեղ մթնոլորտը դեռևս հանդարտ է ու ներդաշնակ, ապա բուժվում և ապաքինվում եք: Էլեմենտալային կյանքի հազարավոր էակներ պատրաստ են լինում օգնելու և բուժելու ձեզ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Ուստի խորհեցե՛ք. ժամանակը չէ՞ արդյոք, որ վերկանգնվի ներդաշնակությունը բնության բոլոր թագավորությունների միջև, ինչպես եղել է այն հինավուրց ժամանակներում, երբ մարդիկ երջանիկ էին, և կյանքը պարզապես ուրախություն էր պարգևում նրանց: Նրանք տեսնում էին էլեմենտալներին, հրեշտակներին, և դա այնքան բնական էր, ինչպես դուք եք հիմա տեսնում շներին, կատուներին և թռչուններին: Ես ձեր գիտակցությանը դեպի վե՛ր եմ կանչում: Ես փորձում եմ հասցնել ձեր գիտակցությանը, որ դուք վանդակի մեջ եք ապրում, որ ինքնե՛րդ եք ձեզ խցկել այդ վանդակի մեջ և այն դրել ձեր քաղաքների անապատում:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Հասել է ժամանակը, որ վերանայվեն բոլոր արժեհամակարգերը, կյանքի բոլոր բնագավառների փոխհարաբերությունները: Է՞լ ինչպես հասցնենք ձեր գիտակցությանը, որ գտնվում եք մարդուն ո՛չ վայել պայմաններում: Ավելի համարձա՛կ հրաժեշտ տվեք ձեր քաղաքակրթության բարիքների հետ ունեցած ձեր կապվածություններին, և դուք ձեռք կբերեք իսկական բարիքներ ու անանց գանձեր: Բնությունը դատարկություն չի սիրում, և ձեր ամեն մի բացասական հատկանիշին կփոխարինի Աստվածային հատկանիշ, ձեր մարդկային կապվածություններին կփոխարինեն Աստվածային անդորրի, ներդաշնակության, հանգստության, երջանկության և ուրախության վիճակները: Եվ դա հենց այն է, ինչը պակասում է ձեր կյանքում:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն:

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ