Մայր Մարիամի 3-րդ փոքր Վարդարան

 

Հարկ է, որ ավելի շատ ժամանակ հատկացնեք

ինձ հետ սրտակից զրույց վարելուն

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ Քո առաջ:

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ Քեզ:

Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:

Ես խնդրում եմ Քո օգնությունն ու օժանդակությունը:

Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող Քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

1. Երբ խոսում է սիրտը, խելքը լռում է: Եվ մեր միջև ճշմարիտ հաղորդակցությունը հնարավոր է միայն այնժամ, երբ իրար հետ կապ ենք հաստատում սրտի մակարդակով:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

2. Ձեզ չի բավականացնում Սերը: Չի բավականացնում Լույսը: Երբեմն դուք բառացիորեն շնչասպառ եք լինում Աստվածային էներգիայի պակասությունից, ինչպես թթվածնի պակասությունից: Հարկ է, որ ավելի շատ ժամանակ հատկացնեք ինձ հետ սրտակից զրույց վարելուն:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

3. Ես պատրաստ եմ լսելու ձեր բոլոր տրտունջներն ու խնդրանքները: Մի՛ ամաչեք: Ես գիտեմ, որ հատկապես տղամարդի՛կ են շատ ամաչկոտ իրենց հույզերը դրսևորելուց: Եվ այնժամ, երբ գալիս է մեր հաղորդակցության յուրահատուկ մի պահը, նրանք հապճեպ սրբում են իբր պատահաբար աչքերից հոսած արցունքը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

4. Մի՛ ամաչեք լաց լինելուց: Ձեր հոգին կարոտ է ճշմարիտ հաղորդակցության: Դուք փնտրում և ձեր աշխարհում չեք գտնում ձեր իդեալը: Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք: Դուք մարմին եք տենչում, բայց իսկական Սերը դրսևորվում է հոգու մակարդակով և նույնիսկ ձեր Բարձրագույն Ես-ի մակարդակով:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

5. Մի՛ ամաչեք, երբ ինձ հետ հաղորդակցության ժամանակ ձեր աչքերն արցունքով են պատում: Անցած կյանքերում շատ անգամ և արդեն այս կյանքում էլ դուք թույլ եք տվել ո՛չ այնքան գեղեցիկ արարքներ կանանց՝ մայրերի ու քույրերի հանդեպ: Եվ թողեք, որ այդ անբարեհաճո արարքները լուծվեն արցունքներով և բացասական էներգիաներն անվերադարձ լքեն ձեզ: Ձեր զղջումը՝ նույնիսկ եթե չեք էլ հասկանում, որ զղջում եք, ձեզ համար նոր հնարավորություն է բացում՝ նոր հայացք, ուղղված աշխարհին:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Մի՛ ամաչեք ձեր արցունքներից: Դրանք իրենց հետ տանում են այն կարման, որը ստեղծել եք անգիտության կամ թյուրիմացության հետևանքով: Ես ձեզ հե՛տ եմ: Ես միշտ ձեզ հետ եմ, և դուք միշտ կարող եք ձեր կյանքի դժվար րոպեին օգնության խնդրանքով դիմել ինձ: Ես այնքան մոտ եմ Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտին, որքան մոտ չէ և ոչ մի Վեհապետ: Հենց դրանում է իմ հատուկ առաքելությունը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Ես հսկում եմ ձեր ընտանեկան օջախները, հսկում եմ ձեր երկիրը: Եվ պատրաստ եմ ձեզ մոտենալ ձեր առաջին իսկ կանչով: Եվ այդ ամենը հնարավոր է դառնում ձեր ջանքերի շնորհիվ՝ Սիրո և աղոթքի այն էներգիայի շնորհիվ, որը ես ստանում եմ ձեզնից: Ձեր Վարդարանները, որոնք ինձ եք նվիրաբերում, հնարավորություն են ընձեռում, որ օգնեմ շատ ու շատ հոգիների, որոնք իմ օգնության կարիքն ունեն:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Ես միշտ իմանում եմ, երբ դուք անկեղծորեն Վարդարան եք կարդում: Մեր միջև հաստատվում է էներգիայի հոսք, որը մեկ ձեզնից վեր է ելնում, մեկ ցած իջնում ինձնից: Այդ կերպ դուք ստանում եք իմ Սիրո և Բարեգթության էներգիան: Այնժամ, երբ շատ տխուր եք և ուժ չունեք Վարդարան կարդալու համար, կարող եք պարզապես մտածել իմ մասին, լսել ինձ նվիրված մեղեդիներ: Այդ դեպքում ձեր էներգիայի հոսքը ճիշտ նույն ձևով հասնում է ինձ, և ես զգում եմ ձեզ՝ ձեզնից յուրաքանչյուրին: Աստծո ողորմածությամբ ինձ տրված է Իր բոլոր ուստրերին ու դուստրերին զգալու կարողություն, երբ նրանք մտածում են իմ մասին կամ խնդրանքով դիմում են ինձ: Ուստի այսօր դուք կարող եք առաջվա պես օգտվել այն հնարավորությունից, որը ստանում եք Երկնոլորտներից և խնդրել ինձ, որպեսզի դժվարին պահին օգնեմ ու օժանդակեմ ձեզ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Իմ որոշ սրբապատկերներ օժտված են հրաշագործ զորությամբ: Եվ երբեմն բավարար է լինում, որ մտահայեք այդ սրբապատկերներից որևէ մեկը, որպեսզի ստանաք իմ օգնության ճառագայթը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Այն դեպքերում, երբ հնարավորություն ունեմ ներկա գտնվելու ձեր միջավայրում (չեմ թաքցնում, որ Աստված օժտել է ինձ նման ողորմածությամբ), հնարավոր է, որ չզգաք ձեր կողքին իմ ներկայությունը: Բայց ես ունակ եմ ներկա գտնվելու հենց այնտեղ, որտեղ դուք եք գտնվում: Ինձ համար կարևոր է, որ ձեր շուրջը հաստատված լինի հանդարտ ու խաղաղ իրավիճակ: Ես գալիս եմ անտեսանելի ու աննկատ, և միայն թեթև վարդաբույրով, որը միշտ ուղեկցում է ինձ, կարող եք գլխի ընկնել, որ ես եկել եմ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն:

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ