Մայր Մարիամի 2-րդ փոքր Վարդարան

 

Ողորմածության Ժամ

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ Քո առաջ:

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ Քեզ:

Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:

Ես խնդրում եմ Քո օգնությունն ու օժանդակությունը:

Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող Քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

1. Ամեն տարվա դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 12-ից մինչև 13-ը դուք կարող եք հատկացնել ինձ հետ հաղորդակցվելուն: Ես կընդունեմ ձեր Սիրո և երախտագիտության ամեն մի դրսևորումը: Այդ Ողորմածության Ժամի ողջ ընթացքում ես ձեզ հետ կլինեմ: Դուք կարող եք շփվել ինձ հետ, տեսնել ինձ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

2. Դա կլինի այնպես, կարծես ներկա եմ ձեր կողքին: Ես ձեր առաքած էներգիան օգտագործում եմ, որպեսզի միաժամանակյա իմ ներկայությունն ապահովեմ երկրի վրա ամեն տեղ: Եվ որքան մաքուր լինի ձեր ձգտումը, այնքան շատ կզգաք իմ ներկայությունը ձեր կողքին: Այդ կերպ մենք կկարողանանք տարեցտարի վեր հանել ֆիզիկական ոլորտի թրթռանքները:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

3. Փոխարենն Աստված ձեզ հնարավորություն է տալիս, որ դիմեք ինձ ձեր այն ցանկությունների իրականացման հայցով, որոնք վերաբերում են հենց ձեզ կամ ձեր մերձավորներին: Դուք կարող եք խնդրել ձեր բոլոր ցանկությունների իրականացումը՝ նույնիսկ այնպիսիններինը, որոնց իրականացումը ձեզ անհնարին է թվում: Ես կընդունեմ ձեր բոլոր ցանկություններն իմ սրտի մեջ և կխնդրեմ Աստծուն, որ բավարարի ձեր խնդրանքները:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

4. Ինձ համար կարևոր չէ ձեր հավատամքն ու որևէ որոշակի կրոնի ձեր պատկանելությունը. բոլորիդ իմ զավակներն եմ համարում: Եվ ես ինձ վրա եմ վերցնում ձեր մասին հոգալու գործը՝ ձգտելով, որ բավարարեմ ձեր կարիքներն ու պահանջները: Ձեզ մնում է միայն տարեկան մեկ ժամ հատկացնել ինձ: Դուք կարող եք լսել կամ երգել ինձ նվիրված երգեր, կարող եք կարդալ իմ Վարդարաններն ու ինձ ուղղված աղոթքները...

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

5. Դեպի ինձ ուղղված ձեր սրտերի մղման շնորհիվ ես կլսեմ ձեզ և կգործադրեմ բոլոր ջանքերս, որպեսզի բավարարություն տամ ձեր խնդրանքներին: Ավա՜ղ, ո՛չ միշտ է ձեր առաքած աղոթքների ու Սիրո էներգիան բավարարում, որպեսզի իրագործվի ձեր խնդրանքը: Ուստի ես անչափ երախտապարտ կլինեմ ձեզ, եթե կարողանաք ավելի հաճախ հիշել ինձ և առաքել ինձ ձեր Սիրո էներգիան և աղոթքային էներգիան:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Հենց որ ձեր կյանքում բարդ իրավիճակ ստեղծվի, այն ազդանշան թող լինի ձեզ համար, որ վաղուց ինձ չեք դիմել. այդ պատճառով ես չեմ կարողացել կարգավորել այդ իրավիճակը և դրա ընթացքը տանել ամենահեշտ ուղով: Մշտապես հիշեք, որ Աստված ձեզ պատժել չի ցանկանում, այլ ցանկանում է, որ ընթանաք Սիրո Ուղով: Եվ եթե փոքր երեխայի պես թույլ եք տալիս վատ արարքներ, ապա մի՛ մոռացեք զղջալ դրանց համար և խնդրել ինձ, որպեսզի ձեր թույլ տված սխալները չափազանց խիստ հատուցման չհանգեցնեն: Քանզի Օրենքը պահանջում է, որ ձեր բոլոր արարքները՝ դրանց էներգիան, վերադառնա ձեզ: Այդ դեպքում դուք կտեսնեք ձեր սեփական սխալները և միջոցներ ձեռք կառնեք դրանք ուղղելու համար:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Կարևոր չէ, թե քանի անգամ եք սխալվել, այլ կարևոր է բարեպաշտ լինելու և թույլ տրված սխալներն ուղղելու ձեր մշտական նկրտման առկայությունը: Ձեր մարդկային գիտակցությամբ դուք չեք կարող գնահատել, թե որքանով է ձեր արածը լավ կամ վատ երևում Աստծո աչքին, ուստի ավելի հաճա՛խ ձեր հայացքը հառեք Երկնոլորտներին՝ օգնություն ստանալու ակնկալիքով: Ձեր մեղքերի քավու՛մը խնդրեք:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Երբեմն մեկը հասարակության կարծիքով շատ վատ արարք է գործում, բայց Աստված դա մեղք չի համարում, քանզի այդ մարդն Աստծո ձեռքում որպես գործիք է ծառայել, որպեսզի ուրիշ մեկը կարողանա բեռնաթափել իր կարման: Հատկապես հենց դրա համար է ասվում, որ չպե՛տք է դատեք: Մի՛ դատեք, և չեք դատվի: Սակայն երբեմն ամենաթողություն չպետք է թույլ տալ այն անհատների նկատմամբ, ովքեր չափազանց հեռու են գնում իրենց չարագործություններով՝ հուսալով, որ Աստված այդ ամենը կների:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Աստված շատ ներողամիտ է և համբերատար, սակայն եթե մարդը չի ուզում իր արածներից դաս առնել, ապա հենց ինքն է իրեն կանգնեցնում շատ բարդ իրավիճակի առաջ. և այն բանից, թե որքանով է մարդը խոնարհաբար ընդունում այն հանգամանքները, որոնցում հայտնվել է, Աստված դատում է նրա սրտի անկեղծության ու զղջման աստիճանի մասին:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Միշտ հիշեք, որ երբ կյանքում կանգնում եք ձեր տեսակետից ծանր ու անարդարացի իրավիճակների առջև, դեպքերի 100 տոկոսում ինքնե՛րդ եք պատճառ հանդիսացել այդ իրավիճակի ծագման համար՝ թույլ տալով սխալ նախընտրանքներ և վատ արարքներ: Ձեր կյանքում ամեն ինչ որոշվում է ձեր նախկին նախընտրանքներով ու արարքներով: Բայց ձեր ճակատագրում ոչ մի կանխորոշվածություն չկա, քանզի ընդամենը մեկ ճիշտ ընտրությունն ու բարի գործը երբեմն շատ մեղքեր են քավում՝ այդ թվում նաև անցյալում գործած ձեր ամենաահավոր մեղքը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ