Մայր Մարիամի 12-րդ փոքր Վարդարան

 

 

Մշտապես եղեք Սիրո մեջ, և ձեր շուրջն ամեն ինչ կսկսի փոխվել

 

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ քո առաջ:

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ քեզ:

Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:

Ես խնդրում եմ քո օգնությունն ու օժանդակությունը:

Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

1. ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ ձեզ այցի եկածս: Այսօր ես կուզենայի ձեզ հետ զրուցել ներկա ժամի ձեր կարիքների ու պահանջմունքների մասին: Ձեզնից շատերը դիմում են ինձ օգնության խնդրանքով: Ձեզնից շատերին ես օգնություն ցուցաբերում եմ: Սակայն կան որոշակի քանակությամբ հոգիներ, որոնք այնքան են ծանրաբեռնված անցյալի իրենց մեղքերի ավելորդ բեռով, որ նույնիսկ ամենայն ցանկությանս դեպքում չեմ կարող նրանց օգնել: Ես և իմ հրեշտակները մշտապես գտնվում ենք սպասավորության վիճակում և առանձնահատուկ ուշադրությամբ ենք վերաբերվում ձեր խնդրանքներին ու աղերսներին: Եվ ես ձեզ պետք է ասեմ, որ նույնիսկ այն դեպքում, երբ օգնությունը չի կարող ցուցաբերվել ամբողջական կերպով, մենք անում ենք ամեն ինչ, որ թեթևացնենք ձեր տառապանքները:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

2. Մեղայական արցունքները, որոնք ձեր աչքերում հաճախ եմ տեսնում մեր հաղորդակցության ժամանակ, ձեր մասին ինձ անհամեմատ ավելին են ասում, քան ձեր խոսքերը և անգամ աղոթքները: Դուք չեք կարող պատկերացնել, թե Համբարձյալ Դասերին որքա՜ն աշխատանք է վիճակվում կատարել, որ ձեր հոգիները գիտակցեն իրենց մեղքերից շատերը և մեղա գան դրանց համար: Երբ ապաշավանքը մուտք է գործում ձեր սիրտը, ձեր կարմայական բեռը կիսով չափ թեթևանում է: Իսկ մնացած կեսը դուք կարող եք բեռնաթափել ձեր ամենօրյա աղոթքներով և այն ջանքերով, որոնք ուղղված են լինում ուրիշ տառապող հոգիների մասնաբաժնի թեթևացմանը: Հավատացե՛ք ինձ, տառապող հոգիներին ցուցաբերած ձեր օգնությունն անգնահատելի է ներկա ժամանակում:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

3.  Շատ մարդիկ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենք տառապում են: Նրանք դա չեն կարող հասկանալ, քանի որ իրենց վիճակի համար համեմատելու բան չունեն: Նրանք այնպես են ծանրաբեռնված իրենց խնդիրներով ու հոգսերով, որ իրենց շրջապատող կյանքի անթափանց խավարում որևէ լույսի շողք չեն տեսնում: Ուստի այդ հոգիներին լույսի ճառագա՛յթ ուղարկեք: Բացե՛ք ձեր սրտերը Սիրո առաջ և ձեր աշխարհում տառապող յուրաքանչյուրի սրտին ձեր Սիրո մի մասնիկն առաքեք: Չէ՞ որ դրա համար առանձնապես մեծ աշխատանք չի պահանջվում: Չէ՞ որ ձեզ համար դժվար չի լինի ձեր Սիրով ջերմացնել քաղաքագետների, տնտեսագետների, իշխանական և առևտրական կառույցների ներկայացուցիչների կարծրացած սրտերը: Չէ՞ որ ձեր ներսում կարող եք հաղթահարել կարծրատիպերը և ձեր մեջ տեսնել ձեր կարծիքով չարանենգ ու անուղղելի այդ ներկայացուցիչների սրտերը, որոնք պարզապես զուրկ են Սիրուց:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

4.  Շատ մարդիկ գտնվում են պատրանքի ուժերի կախարդանքի ազդեցության տակ: Նրանք քնած են, տեսնում են սարսափելի երազներ և փորձում են այդ երազները կյանքի կոչել: Իսկ այդ ամենի պատճառն այն է, որ այդ մարդկանց սրտերում բացակայում է Աստված և նրա դրսևորումը՝ Սերը: Հատկապես Աստծո պակասությունն է, որ շատ ու շատ քաղաքական գործիչների ստիպում է ահավոր արարքներ գործել: Եվ եթե ինչ-որ մեկի Սերը Բարու և Լույսի թեկուզ և կարճատև ազդակներով ջերմացներ նրանց սրտերը, ապա պետք է կարծել, որ նրանց արարքների ահավոր հետևանքներից շատերը կչեզոքացվեին, քանի որ փոփոխության կենթարկվեին: Աստվածային էներգիայի ազդակն ունակ է ամենաանուղղելի հանցագործների և աստվածատյացների սրտերում հալեցնելու վախն ու ագրեսիվությունը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

5. Լինում է և այնպես, որ մեկը մի պահ կարծես թե քնից արթնանում է, և ապաշավանքի արցունքներն ինքնաբուխ կերպով հոսում են նրա այտերի վրայով: Եվ զղջացող մարդն այլևս ունակ չի լինում վնաս հասցնելու ուրիշ մարդկանց, երեխաներին ու ծերերին: Ուստի այս խավար ժամանակներում դժվար գործ մի՛ համարեք ձեր սրտերում Սեր աճեցնելը և այդ Սերը նրանց ուղարկելը, որոնք ձեր կարծիքով Սիրո կարիքն ունեն: Թո՛ղ այդ մարդկանց սրտերը փոխվեն: Եվ այդ դեպքում մենք կկարողանանք համատեղ ջանքերով փոխել ամբողջ մոլորակի ապագան, որքան էլ այն դառն ու տխուր թվա:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Մեր համատեղ ջանքերով մենք կարող ենք փոխել Երկիր մոլորակի ցանկացած իրադրություն: Եվ ես կոչ եմ անում չծուլանալ և աշխատել սեփական անձի վրա, վերացնել բոլոր այն թերությունները, որոնք երբեմն դեռևս ձեր սրտերում արգելափակում են Աստվածային Սիրո դրսևորումը: Խորհե՛ք այն մասին, թե ինչն է ձեր սրտերին խանգարում, որ Սեր դրսևորի: Խորհե՛ք այն մասին, թե ինչպես հալեցնել վախի, ագրեսիայի, անհավատության սառույցը, որը տառացիորեն քարացրել է ձեր սիրտը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Խորհե՛ք այն մասին, թե ինչ կարող եք անել ուրիշ մարդկանց համար՝ ոչ միայն ձեր մերձավորների, այլ նաև բոլոր այն մարդկանց համար, որոնցից կախված է հասարակական կարծիքը: Երբեմն մեկը, որը բավարար ազդեցություն ունի հասարակությունում, կարող է փոխել հասարակական կարծիքը և կոտրել աշխարհում տիրող նեգատիվ հակվածությունը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Դուք պետք է ամրապնդեք ձեր հավատը, և այդ հավատով ունակ կլինեք այնքան Սեր բերել ձեր աշխարհին, որ շատ ու շատ մարդկանց սրտերը փոխվեն: Ամեն ինչ, սիրելինե՛րս, հնարավոր է փոխել: Աստծո օգնությամբ ամեն ինչ հնարավոր է: Բացարձակապես ամեն ինչ: Ձեզ հարկավոր է միայն բոլոր ջանքերը կենտրոնացնել այն բանի վրա, որ Աստված մուտք գործի ձեր կյանք և առաջնորդի ձեր բոլոր գործերն ու արարքները: Ամեն օր և օր-օրի:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Մի՛ մտածեք նրանց մասին, ովքեր մոռացել են Աստծուն և դրսևորում են ոչ լավագույն մարդկային որակներ: Մտածեք Աստվածային Սիրո մասին, որն ամեն օր անընդհատ աճ է ապրում ձեր սրտերում: Մշտապես եղեք Սիրո մեջ, և ձեր շուրջն ամեն ինչ կսկսի փոխվել:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Իսկ եթե ձեզ պակասում են հավատն ու նվիրվածությունը, ապա հիշե՛ք ինձ: Հիշեք այն պահերը, երբ ձեզ հաջողվել է որսալ Իմ հայացքն Իմ պատկերից և ստանալ ձեր հարցի պատասխանը: Հիշեք մեր հաղորդակցության խաղաղ բերկրանքի պահերը, որոնք թեկուզ հազվադեպ ապրել եք ձեր կյանքում: Սիրելինե՛րս, ես միշտ ձեզ հետ եմ... Մենք միասին ենք... Եվ ես միշտ ձեզ հետ կիսում եմ ձեր բոլոր դառնություններն ու տառապանքները և անում հնարավոր ամեն ինչ, որ առավելագույնս թեթևացնեմ դրանք: Թո՜ղ որ խաղաղությունը, անդորրն ու բարին մշտապես ձեզ հետ լինեն:

 ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ ձեզ սիրող և ձեր մասին հոգացող:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ