Մայր Մարիամի 1-ին փոքր Վարդարան

 

Ես ձեր աղոթքների էներգիայի կարիքն ունեմ

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ Քո առաջ:

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ Քեզ:

Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:

Ես խնդրում եմ Քո օգնությունն ու օժանդակությունը:

Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող Քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

1. Ես եկել եմ, որպեսզի զրուցեմ ձեզ հետ: Առանց շտապելու, անկեղծորեն... Հոգածությամբ ու նրբորեն: Ես եկել եմ որպես սիրող և հոգատար մայր: Եվ իրոք՝ ես ձեր մայրն եմ, որովհետև հոգ եմ տանում ձեզ համար, բուժում եմ ձեր հոգիները: Եվ երբ ձեզ համար հատկապես ծանր է լինում, բոլորդ գալիս եք ինձ մոտ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

2. Ես գիտեմ, որ ծանր է ձեր վիճակը: Գիտեմ, որ գտնվում եք ճամփաբաժանում՝ ձեր աշխարհ ներթափանցող նոր էներգիաների և այն հին էներգիաների հատման կետում, որոնք դեռևս գերակշռում են ձեր աշխարհում: Եվ դա միշտ էլ ծանր վիճակ է ստեղծում. անցման շրջանում ապրելը միշտ էլ ծանր է լինում: Ձեր ֆիզիկական մարմինն ու ավելի նուրբ մարմինները երբեմն ունակ չեն լինում դիմանալու աճող ծանրաբեռնվածությանը: Սակայն պետք է դիմանաք: Այլապես ոչինչ չի ստացվի:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

3. Բազմաթիվ հրեշտակ-բուժարարներ և շատ Վեհապետներ, ինչպես նաև ես, պատրաստ ենք ձեզ ցուցաբերելու մեր ուժերի ներած և հնարավոր ողջ օգնությունը: Ուստի մի՛ անտեսեք այն օգնությունը, որ ձեզ է հասնում Երկնոլորտներից: Օգնության համար դիմե՛ք Վեհապետներին, հրեշտակներին, էլեմենտալներին և անձամբ ինձ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

4. Ես ինձ վրա եմ վերցրել Աստծո բազմաթիվ մարմին առած ուստերի ու դուստրերի բեռը: Ես ջանում եմ թեթևացնել ձեր ճակատագիրը: Բայց դուք էլ պետք է ի՛նձ օգնեք: Ես զգում եմ ձեր էներգիաների, աղոթքների և ձեր Սիրո կարիքը: Մենք կարող ենք և պետք է փոխադարձաբար օգնենք իրար: Ես ձեր բեռը թեթևացնում եմ անցումային այս ժամանակահատվածում, իսկ դուք, խնդրու՜մ եմ, հատկացրեք ինձ էներգիաների լրացուցիչ պահուստ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

5. Ես ականջալուր եմ լինում ձեր աղերսներին, և երբեմն ձեր սրտում արտահայտված մեկ անկեղծ աղոթքը բավարար է լինում, որպեսզի օգնությունը ցուցաբերվի: Սակայն դուք չեք բարեհաճում ինձ առաքել ձեր աղոթքի էներգիան: Ես չեմ կարող օգնություն ցուցաբերել, եթե դուք դրա համար ինձ չեք աղերսում: Ես կարող եմ օգնել միայն փլված սրտերին՝ այն սրտերին, որոնք մեղա են եկել:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

6. Մենք պահանջում ենք, որ ճիշտ վիճակի բերեք ձեր գիտակցությունը: Դրան հասնելու համար մեկին անհրաժեշտ է լինում պաս պահել, մեկին՝ աղոթք անել, մեկին՝ ապաշխարել, մեկին՝ խոստովանանքի գնալ, իսկ մյուսին էլ՝ հաղորդություն ստանալ: Իսկ շատերին էլ բավարար է լինում, որ անկեղծ արտասվելով զղջան: Եվ առավոտյան, անքուն գիշերվանից հետո երեսներն արցունքներով ողողված՝ իմ անգին զավակներն ունակ են դառնում անկեղծորեն աղոթելու, և զղջման այն աստիճանը, որին հասած է լինում նրանց սիրտը, ինձ հնարավորություն է տալիս, որ իրենց օգնություն ցուցաբերեմ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

7. Ես տեսնու՜մ եմ ձեր տառապանքները: Ես հաղորդակից եմ դառնում ձեր տառապելուն: Սակայն դուք էլ ի՛նձ հասկացեք: Գոյություն ունեն ձեր անցյալի արարմունքների հետ կապված կարմայի որոշ տեսակներ, որոնք կարող են մարվել միայն տառապանքների գնով:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

8. Շա՜տ են ձեր աշխարհում դառնությունները, շա՜տ են տառապանքները: Ես դրանք տեսնում եմ: Բայց տեսնում եմ և մի ուրի՛շ բան: Տեսնում եմ, թե երիտասարդությունն ինչպիսի անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում Սիրո անգին էներգիայի նկատմամբ: Տեսնու՜մ եմ... և իմ սիրտը սարսռում է դրանից, քանի որ գիտեմ, թե ապագայում ինչպիսի՜ տառապանքներով են անցնելու այդ հոգիները: Դուք ինքնե՛րդ եք ձեզ դատապարտում անթիվ-անհամար տառապանքների:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

9. Ես եկել եմ, որպեսզի հիշեցնեմ ձեր արարքների նկատմամբ ձեր պատասխանատվության մասին, որպեսզի ինձնից տառապանքներից ազատում և ամոքում չհայցեք այն ժամանակ, երբ ձեր ողջ կյանքն արդեն հետևում է մնացել, իսկ դուք բեռնված եք ախտերի ու հոգեբանական խնդիրների հսկայական բեռով: Ես կուզենայի, որ երիտասարդությունն ինձնից օգնություն, խորհուրդ կամ աջակցություն հայցեր հենց հիմա, որպեսզի, հասունանալով, կարողանա ծառայել ի Փառս Աստծո և ֆիզիկական ոլորտում ի կատար ածել Աստծո գործերը:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

10. Բոլորդ այժմ պարտավոր եք ձեր հայացքները հառել երիտասարդությանը: Եվ ձեզնից նրանք, որոնք կյանքի վերջնամասում վերջապես այս կամ այն չափով ըմբռնել են Աստվածային Ճշմարտությունը, կարող են իրենց փորձը փոխանցել նոր սերնդին: Թե ինչ ձևով դա կանեք՝ ինքնե՛րդ մտածեք, բայց ես ասում եմ, որ դա անելն անհրաժեշտ է:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ