Վարդարան՝

Համայնք

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է համայն Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Համայնքի անդամները պետք է բեռնաթափեն

իրենց փոխադարձ կարմաները

 

Հայր մեր

1. Շատ հեշտ է հաստատել ձեր անձնական հարաբերությունները ձեր ներսում գտնվող Աստծո հետ: Եվ շատ բարդ է հարաբերություններ հաստատել ուրիշ մարդկանց հետ, որոնք կարծես թե ձեզ հետ գտնվում են նույն Ուղու վրա, և պե՛տք է որ ձեր ընկերները լինեին: Բայց հենց այդ մարդկանցից, որոնք ձեզ հետ նույն Ուղու վրա են, դուք ամենաշատն եք դիմադրության հանդիպում, բախվում նրանց բացասական հույզերին՝ ատելության, նախանձի, մեղադրանքի տեսքով: Ինչու՞:

Աստվածամայր

2. Ձեզնից շատերն են այս հարցը տվել: Եվ ձեզնից շատերը փորձել են գտնել այդ հարցի պատասխանը, բայց չեն գտել: Ձեր Ուղու ուղեկիցներն իրականում հանդիսանում են ձեր կարմայական գործընկերները: Դուք ձգել եք իրար, որպեսզի լուծեք ձեր կարմայական հակասությունները:

Աստվածամայր

3. Չկա ոչ մի պարտք, որ ներվի ձեզ: Ուստի, երբ դուք հասնում եք ձեր հոգևոր նվաճումների որոշակի մակարդակին, ապա չեք կարող ավելի առաջանալ, քանի դեռ չեք հանդիպել բոլոր այն անհատականություններին, որոնք, գտնվելով մարմնավորման մեջ, ձեզ հետ ունեն չլուծված կարմայական խնդիրներ:

Աստվածամայր

4. Ըստ այդմ, դուք մի կողմից հայտնվում եք այնպիսի մարդկանց հասարակությունում, որոնք Աստվածային Ճշմարտության ճանաչման ասպարեզում լուսավորվելու ցանկությամբ մերձեցել են Ուսմունքին, մյուս կողմից՝ նույն այդ մարդիկ ձեր վաղեմի կարմայական պարտատերերն են, կամ էլ ինքնե՛րդ պետք է նրանց վերադարձնեք ձեր կարմայական պարտքը:

Աստվածամայր

5. Այդ պատճառով է, որ այդքան հաճախ հոգևոր հոսանքների մեջ առկա հակասությունները ցայտունորեն են դրսևորվում՝ հասնելով լրիվ թշնամանքի՝ այն աստիճան, որ թվում է այդ մարդիկ ոչ մի ընդհանուր բան չունեն Աստծո հետ և ծառայում են հենց սատանային:

Աստվածամայր

6. Յուրաքանչյուրիդ մեջ կա և՛Աստված, և՛ սատանա: Մարմնավորման մեջ գտնվող մարդկանց մեջ չկան կատարյալներ:

Աստվածամայր

7. Ինքը՝ կատարելությունը, որպեսզի մարմնավորվի ձեր աշխարհում, պետք է ծանրաբեռնի իրեն՝ կամավորապես իր վրա վերցնելով այս մոլորակին հատուկ այնպիսի կարմայական խնդիրներ, որ հանդիպելով մարմին առած Աստվածային այդ կատարելությանը, դուք կմտածեք, որ հանդիպել եք հենց սատանային:

Աստվածամայր

8. Ճշմարտությունն այստեղ այն է, որ առավել կատարյալ հոգիները մարմնավորվելիս ձգտում են հնարավորինս ավելի մեծ կարմայական ուղեբեռ վերցնել, որը պատկանում է ուրիշ մարդկանց, որպեսզի թեթևացնեն վերջիններիս ծանրաբեռնվածությունը:

Աստվածամայր

9. Ըստ այդմ, ես այսօր տալիս եմ այս Ուսմունքը և համայնքի ներսում մարդկանց փոխհարաբերությունների այս ըմբռնումը, ինչպես նաև պարզաբանում եմ, թե ինչու շատ մարդիկ՝ աչքի առաջ ունենալով շատ պրոբլեմներ, նախընտրում են հեռանալ և փնտրել ուրիշ համայնք, որտեղ պրոբլեմներն ավելի քիչ են կամ գոնե ավելի հավասարակշռված ու համակշռված են իրենց դրսևորումներում:

Աստվածամայր

10. Ընդ որում, մարդիկ մոռանում են, որ թրթռումների իրենց որակին համապատասխան՝ նրանք ձգվում են դեպի մարդկանց հենց այն խմբի կողմը, որը կարող է իրենց տալ կարմայական պարտքերի մարման ամենաարագ եղանակը:

Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Թու՛յլ տվեք, որ Աստված որոշի,

թե ինչպես պետք է մարեք ձեր կարմայական պարտքը

 

Հայր մեր 

1. Ո՛չ բոլոր անկատարությունները դուք կարող եք հաղթահարել՝ օգտագործելով աղոթքներն ու մյուս հոգևոր գործառությունները: Այդ անկատարությունների մի մասը կարելի է հաղթահարել՝ միայն կյանքում հանդիպելով այն մարդու հետ, որի հետ դուք կարմա ունեք, և բեռնաթափելով այդ կարման անմիջական շփմամբ ու հակադրության լուծմամբ՝ առաջին հերթին սեփական գիտակցության մեջ:

Աստվածամայր

2. Ըստ այդմ, երբեք չարժե զայրույթ ու տարակուսանք ապրել, երբ ձեր եղբայրներից որևէ մեկն, ինչպես ձեզ է թվում, Ուղու վրա ձեզ հետ անարդարացի է վարվում: Դուք հնարավորություն ունեք այդ մարդուն վերադարձնելու ձեր կարմայական պարտքը բոլոր հնարավոր եղանակներից ամենամեղմով:

Աստվածամայր

3. Պատկերացրեք, որ դուք այդ մարդուն սպանել եք ձեր նախորդ կամ անցած կյանքերից որևէ մեկում: Իսկ այս կյանքում այդ մարդը ձեզ ընդամենը խոսքով է վիրավորում, ձեզ քշում է համայնքից կամ ինտրիգների ու զրպարտությունների միջոցով ստեղծում է համայնքում մնալու ձեզ համար անտանելի պայմաններ: Թերևս ձեզնից շատերին թվում է, թե անհամեմատ ավելի լավ կլիներ սպանվել, քան դիմանալ նման անտանելի հոգեկան ցավի:

Աստվածամայր

4. Թու՛յլ տվեք, որ Աստված որոշի, թե ինչպես մարեք ձեր կարմայական պարտքը: Թու՛յլ տվեք, որ Աստված հոգա ձեր հոգու մասին:

Աստվածամայր

5. Հավատացե՛ք, կյանքում դուք հայտնվում եք հենց այնպիսի իրադրություններում, որոնք ամենալավ ձևով են նպաստում Ուղով ձեր առաջընթացին:

Աստվածամայր

6. Եվ որքան էլ վազվզեք կրոնական տարբեր խմբերի ու համայնքների միջև՝ փնտրելով համայնքում ձեզ շրջապատող մարդկանց մեջ գտնվելու համար հարմարավետ վայրեր, ոչ մի տեղ դուք չեք գտնի այն, ինչ փնտրում եք, որվհետև ձեր մեջ՝ ձեր աուրայում, պարփակված էներգիաները ձեզ թույլ չեն տա Երկրի վրա գտնել մի վայր, որտեղ կարողանայիք թաքնվել ձեր կարմայական պարտքերից:

Աստվածամայր

7. Իսկ ձեր սահմաններից դուրս գտնվող որևէ մեկին ծագած պրոբլեմների համար ձեզ ստիպում է մեղադրել ձե՛ր իսկ անիրական մասը՝ ձեր էգոն: Եվ քանի դեռ դուք չեք կոտրել ձեր այդ թշնամու դիմադրությունը, կհայտնվեք այնպիսի իրադրություններում, որոնք, դիպչելով ձեզ, կառաջացնեն ձեր մեջ ուժգին հոգեկան ապրումներ ու վնասվածքներ:

Աստվածամայր

8. Դուք չեք կարող փոխել ուրիշ մարդկանց և չեք կարող փոխել կյանքը Երկրի վրա. վերջին հաշվով, միայն մեկ կյանքի ընթացքում դուք չեք կարող հասնել շոշափելի փոփոխությունների, բայց կարող եք փոխել ձեր վերբերմունքը ձեր կյանքի հանգամանքների նկատմամբ: Նաև կարող եք փոխել ձեր վերաբերմունքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր վիրավորում են ձեզ կամ ձեր դեմ կատարում անբարեհաճ արարքներ:

Աստվածամայր

9. Եթե դուք ոսկի եք, ապա ինչքան էլ կյանքում ցեխի մեջ ընկնեք, ինչքան էլ ձեզ անվանարկեն վիրավորողները, միևնույնն է՝ ոսկի կմնաք:

Աստվածամայր

10. Ձեզնից յուրաքանչյուրը ոսկու այդպիսի մի ձուլակտոր է: Ներքուստ ամենքդ էլ ունեք կատարելություն: Բայց ցեխի այն շերտը, որի տակ թաղված է ձեր կատարելությունը՝ ձեր ոսկին, մյուս մարդկանց թույլ չի տալիս տեսնել ձեր Աստվածային, կատարյալ էությունը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Պահպանե՛ք ճշմարիտ ուղղությունն ու ճշմարիտ նկրտումը

 

Հայր մեր

1. Հասանելի՞ է արդյոք ցանկացած խմբում այնպիսի հարաբերությունների հաստատումը, որոնք համապատասխանում են Տիրակալների, մարգարեների, դեսպանորդների կողմից տրվող Ուսմունքի բարձր չափանիշներին: Իհարկե՝ հասանելի է: Բայց միայն այն դեպքում, եթե խումբն ընդհանուր առմամբ ընթանում է Աստվածային պլանով, եթե խումբը ձգտում է հասնել Աստվածային ծառայության մի բարձունքի, որն արտահայտվում է որպես ծառայություն մերձավորին, կյանքի յուրաքանչյուր դրսևորմանը:

Աստվածամայր

2. Այն խումբը, որը կազմված է հոգևոր ուղու վրա նշանակալից նվաճումների հասած անհատներից, մշտապես ներդաշնակ է և հակադրություններից զուրկ:

Աստվածամայր

3. Սակայն անհրաժեշտ է, որ խումբն իր կազմում ունենա գոնե մեկին, ով ունի նվաճումների բավականաչափ բարձր մակարդակ, և ձգտի օգտագործել նրան՝ որպես ընդօրինակման նմուշ:

Աստվածամայր

4. Լինում է և այնպես, երբ մեկը լուսավորվում է, հասնում հոգևոր պայծառեցման և ձգտում իր փորձը փոխանցել խմբում իրեն մոտիկ մարդկանց, բայց իր փորձի փոխանցմանն ընդառաջ գնալու և ուրախանալու փոխարեն՝ նա բախվում է անըմբռնողականության պատին և նույնիսկ գոռոզության ու անկատարության մեջ մեղադրանքին:

Աստվածամայր

5. Այդ դեպքում խմբի ընդհանուր մակարդակն այնպիսին է, որ նրա անդամը չի կարող իր գիտակցության մեջ զանազանել իր եղբայրակցի նվաճումները: Եվ խումբն այդպիսով զրկվում է իր նշաձողից՝ մարդուց, ով կարող էր իրեն տալ իր Լույսն ու նվաճումները:

Աստվածամայր

6. Տարբեր խմբերում շատ տարբեր իրադրություններ կարող են առաջանալ: Բայց այդ բոլոր իրադրություններն անհրաժեշտ է անցնել՝ անհրաժեշտ է ընդունել, քանզի դրանք ստեղծվում են Աստծո կողմից, որպեսզի հնարավորություն ստանաք Աստծո մեջ կատարյալ դառնալու՝ հրաժարվելով ձեր անկատարություններից:

Աստվածամայր

7. Ըստ այդմ, յուրաքանչյուրն ստանում է այն, ինչին արժանի է: Բայց ես չեի ուզենա, որ այս զրույցից հետո ձեր հոգում բույն դնի անելանելիության ու վհատության զգացումը:

Աստվածամայր

8. Իրականում գիտակցության նոր մակարդակի վրա բարձրանալու գործընթացը շատ արագ է կատարվում՝ հաշված վայրկյանների ընթացքում: Ձեզ միայն անհրաժեշտ է ձեր գիտակցության մեջ մշտապես ունենալ ճշմարիտ նշաձող, ճշմարիտ ուղղություն և ճշմարիտ նկրտում:

Աստվածամայր

9. Եվ մենք այս թելադրությունները տալիս ենք հատկապես ձեր գիտակցությունն ուղղորդելու և ձեր մղումներին ճիշտ ուղղություն հաղորդելու նպատակով: Ուշադրություն մի՛ դարձրեք ցեխի այն նստվածքի վրա, որ նստած է ձեզ շրջապատող մարդկանց հոգիներին: Կարողացե՛ք ցեխի շերտից այն կողմ նշմարել յուրաքանչյուր մարդու Աստվածային բնույթը:

Աստվածամայր

10. Եվ ձեր շրջապատում ընդօրինակման համար ճի՛շտ ընտրություն կատարեք: Դրա համար ձեզ շատ բանալիներ են տրված այս Ուսմունքում:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ռուսաստանի համար Աստծո մտահղացումը

Սուրբ Հոգու Համայնքն է

 

Հայր մեր

1. Դուք գիտեք, որ աշխարհը շարժում են գաղափարները, իսկ գաղափարների իրագործողները մարդիկ են: Ըստ այդմ, ինչպիսին էլ լինի գաղափարը, եթե չկա դրա կատարողը, ապա այն չի կենսագործվի: Եվ եթե գաղափարն ինքնին լավն է, բայց կատարողները ներքուստ փտած են իրենց գիտակցությամբ, ապա գաղափարն էլ իր հերթին կաղավաղվի և լրիվ կվերածվի իր հակապատկերին:

Աստվածամայր

2. Համայնքի գաղափարը՝ Սուրբ Հոգու Համայնքի գաղափարը, մշտապես պաշտպանվել է մեր կողմից, որպես հասարակության կառավարման առավել ճշմարիտ և արդար եղանակ: Դուք կարող եք այդ մասին կարդալ Ագնի Յոգայի գրքերում: Սակայն, եթե Համայնքի գաղափարն իրականցվում է այնպիսի մարդկանց կողմից, ովքեր խավարի ուժերի ազդեցության տակ են գտնվում, ապա այդ գաղափարի կենսագործումից ոչ մի լավ բան դուրս չի գա:

Աստվածամայր

3. Ուստի մենք ապավինեցինք մտավորականությանը՝ այն մարդկանց, ովքեր կարող էին, իրենց գիտակցությունը փոխելուն զուգընթաց, ազդել պատմության ընթացքի վրա՝ ոչ թե անմիջականորեն մասնակցելով կառավարմանը, այլ անուղղակիորեն՝ օգտագործելով արվեստը, գիտությունը, կրթական ու առողջապահական համակարգերը: Մենք տեսնում էինք, որ դա կարելի է անել:

Աստվածամայր

4. Բայց այն մարդիկ, ովքեր օգտվեցին համայնքի գաղափարներից, որպեսզի իշխանության գան և օգտվեն այդ իշխանության պտուղներից, ամեն ինչ արեցին, որպեսզի հասարակական կյանքի բոլոր բնագավառները ողողվեն խոսքով ճշմարիտ, բայց բոլորովին անկյանք լոզունգներով, քանզի մերժվել էր գլխավորը, որը պետք է դրված լինի ցանկացած համայնքի հիմքում՝ Հիերարխիայի հետ կապն ու Աստվածային սպասավորությունը:

Աստվածամայր

5. Ուստիև մենք ականատեսը դարձանք ահավոր հրեշի, որն ամբողջ 20-րդ դարի ընթացքում գոյատևեց Ռուսաստանում: Վիշապ՝ առյուծի մռութով: Եվ հիմա էլ մեր աչքի առաջ է այդ հրեշի բաց գազանային երախը: Ե՛վ հուսալքությունն է տիրել, և՛ հասարակության առավել լուսավորյալ մասի գիտակցության մեջ չկա հետագա ճանապարհի ըմբռնումը:

Աստվածամայր

6. Շունչը պահել է Ռուսաստանը: Կարծես ժամանակը կանգ է առել: Ոչինչ չի փոխվում: Կփոխվե՜ր, իհարկե, բայց չգիտեն, թե ո՛ր կողմ պետք է շարժվել: Եվ այն, ինչ այժմ տեղի է ունենում, հանդիսանում է այն ուժերի սանձարձակ վարքի դրսևորումը, որոնք նպաստում են պատրանքին: Իսկ դուք գիտեք, որ համաձայն Աստվածային մտահղացման՝ այդ ուժերի իշխանությանը քիչ ժամանակ է մնացել: Ահա և նրանք հասել են իրենց վայրագության վերջաբանին: Ահա և չարացել են ու ամոթը կորցրել՝ դեն նետելով ցանկացած բարոյականություն ու պատկառանք:

Աստվածամայր

7. Մեծ փորձության միջով է անցնում Ռուսաստանը: Աստված սիրում է Ռուսաստանը, և Աստված իր սիրելիներին առաքում է ամենադժվարին փորձությունները, քանզի փորձություններո՛վ է, որ մենք աճում ենք, և փորձություններո՛վ է կոփվում մեր Հոգին: Իսկ նրանք, ովքեր լացում ու հեծեծում են՝ ասելով, թե կորած է Ռուսաստանը, պարզապես ընկել են պատրանքի ուժերի ազդեցության տակ: Ձեր Հոգին, ձեր Աստվածայնությունը, ձեր ներսի Աստվածն է այն, որի վրա դուք պետք է կենտրոնացնեք ձեր ուշադրությունը:

Աստվածամայր

8. Ռուսաստանի համար Աստծո մտահղացումը Սուրբ Հոգու Համայնքն է՝ հիմնված Աստվածային սկցբունքների, Աստվածային ազատության, դեմոկրատիայի և Համայնքի յուրաքանչյուր անդամի մասին հոգածության վրա:

Աստվածամայր

9. Այդ Համայնքը կհռչակվի վերևից, այլ ոչ թե կհաստատվի հերթական հեղաշրջման կամ հեղափոխության արդյունքում: Աստվածային Ուղին մարդկանց գիտակցության աստիճանական փոփոխության ուղին է: Եվ մարդկային գիտակցության փոփոխությունները, եթե դրանք ընդգրկում են երկրի բնակչության նշանակալի տոկոսին, կարող են հանգեցնել կատարյալ Աստվածային հրաշքի:

Աստվածամայր

10. Կառավարման ամենակատարյալ ձևը չի դիմանա, եթե այն արձագանք չգտնի մարդկանց գիտակցության ու սրտերի մեջ: Ուստի ձեր առաջնահերթ խնդիրն այն է, որ Սուրբ Հոգու համայնքներ ստեղծեք ամենուրեք՝ յուրաքանչյուր քաղաքում ու գյուղում:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Համայնքը, Բարօրությունը, Բարին կծագեն ձեր սրտերից

 

Հայր մեր

1. Միաբանվե՛ք: Կարդացե՛ք Համայնք գիրքը: Կարդացե՛ք Ագնի Յոգա-ի գրքերը: Դրանք ձե՛զ համար են տրված: Մտորե՛ք այն սկզբունքների մասին, որոնք պետք է դրվեն Համայնքի հիմքում: Տվե՛ք աշխարհին դրա կերպն ինտերնետի միջոցով, երեխաներին կրթելու միջոցով:

Աստվածամայր

2. Դուք պետք է երկիրը սնուցեք կառավարման նոր գաղափարով, Ընդհանուր Բարօրության, Բարու գաղափարներով: Ես ձեզ տեղյակ եմ պահում, որ բոլոր Երկնային Դասերն սպասում են ձեր գործողություններին, որպեսզի ձեզ ցուցաբերեն ողջ օգնությունը:

Աստվածամայր

3. Համայնքի գաղափարը նոր չէ: Եվ քիչ բան է պահանջվում: Պետք է պարզապես վերցնել և Համայնք կազմակերպել հենց այնտեղ, որտեղ այժմ գտնվում եք: Սկսե՜ք այդ գործը, սիրելինե՛րս:

Աստվածամայր

4. Մտածե՛ք հապա, ինչու՞ է Համայնքի գաղափարը մշտապես այդպիսի դիմադրության հանդիպում ողջ աշխարհում: Ինչու՞ Համայնքի գաղափարը ոչ մի կերպ չի կարողանում իր արմատները տարածել աշխարհի որևէ երկրում: Որովհետև դա կառավարման նոր եղանակ է, որը պետք է փոխարինի գոյություն ունեցող կառավարման եղանակին:

Աստվածամայր

5. Եվ իշխանություն ունեցողները շատ լավ են հասկանում, որ Համայնքը վերջ կտա իրենց ձեռնածություններին, իրենց ֆինանսական հսկողությանը, իրենց կառավարմանը: Քանզի նրանք միայն ունակ են կառավարել՝ իրենց իշխանությունը հիմնելով մարդկանց ցածրակարգ, կենդանական բնազդների վրա: Եվ նրանք ոչինչ չեն կարող հակադրել Աստվածամարդուն, որին օժանդակում են Երկնոլորտները:

Աստվածամայր

6. Խորհեցե՛ք այն մասին, թե ինչպե՞ս գիտելիք տալ նոր սերնդին. խորհեցե՛ք այն մասին, թե ինչպե՞ս ստեղծել Սուրբ Հոգու Համայնք:

Աստվածամայր

 7. Մոտակա ժամանակների ձեր ամենագլխավոր խնդիրը միաբանվելն է: Լուսակիրների միաբանվելը՝ ոչ թե չարի դեմ պայքարի սկզբունքների, այլ սիրո, փոխօգնության, բարեսրտության ու կարեկցանքի սկզբունքների հիման վրա:

Աստվածամայր

8. Եվ նույնիսկ այն դեպքում, երբ դուք միայնակ եք, և ձեր շուրջը ոչ ոք չկա, որոնց հետ կարողանայիք միավորվել Համայնքում, իմացեք, որ ինքնե՛րդ արդենՍուրբ Հոգու Համայնք եք, եթե ձեր կյանքն ու շրջապատի մարդկանց հետ ձեր փոխհարաբերությունները կառուցել եք Ընդհանուր Բարօրության, Բարու և Սիրո սկզբունքների վրա: Եվ այնտեղ, որտեղ գտնվում եք, բոլոր Երկնային Դասերը կգան, որպեսզի պաշտպանեն ձեր ուղին:

Աստվածամայր

9. Համայնքը, Բարօրությունը, Բարին սկիզբ կառնեն ձեր սրտերից: Ձեր խնդիրն է՝ պարզապես բացել ձեր սրտերը և դրանցում տեղ տալ Աստվածայինին:

Աստվածամայր

10. Աչքը վախենում է, բայց ձեռքն անում: Ճանապարհը գնացո՛ղն է հաղթահարում:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ