Փոքր Վարդարան՝

ՄԻՍՏԻԿԱԿԱՆ ՊԱՀ

Ես պատրաստ եմ, Տեր: Վերցրու՛ ինձ, Տեր, վերցրու իմ գիտելիքները, իմ ունակությունները: Օգտագործի՛ր ինձ, Տեր, Քո պլանների իրականացման համար: Ահա՜ իմ Ես-ը, Տեր: Ես հնազանդվում եմ Քո Կամքի և Քո Օրենքի առաջ: Չկա՛ այլևս իմ մեջ ոչինչ, որ Աստծուց չէ: Չկա՛ ոչինչ, որ մեզ բաժանի: Մենք միասնական ենք:

 

1. ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ: Եվ ես քո ներսից եմ գալիս: Այժմ, երբ ավարտվում է մի տարեշրջանը, և սկսվում հաջորդը, ճիշտ ժամանակն է հավերժի մասին մտածելու: Մոտ է տարվա և դարաշրջանի փոխվելու միստիկական պահը: Սակայն դա չի նշանակում, թե դարաշրջանը փոխվում է հենց այս պահին, այլ միայն նշանակում է, որ հավերժության այն պահը, երբ տեղի է ունենում դարաշրջանի փոփոխություն, արդեն մոտեցել է: Եվ հենց այդ պահին, ինչպես երբեք, անհրաժեշտ է հայացքն ուղղել հավերժին, միստիկականին, գաղտնախորհրդին:

ՕՄ

2. Այժմ շատ քիչ կան Բարձրագույն աշխարհները զգացող մարդիկ: Հավերժության կանխազգացումը մի շնորհ է, որը մարդը ձեռք է բերում ո՛չ մեկ մարմնավորման ընթացքում: Եվ որքան շատ են  լինում մարմնավորման մեջ գտնվող այնպիսի մարդիկ, որոնք ունեն Բարձրագույն աշխարհները զգալու շնորհ, այնքան ավելի ներդաշնակ են ընթանում ֆիզիկական աշխարհի բոլոր իրադարձությունները: Քանզի ձեր էության ներսում հատկապես ներքին, միստիկական կապի բացվելն է, որ թույլ է տալիս, որ աստվածային փոփոխություններ տեղի ունենան ձեր աշխարհում:

ՕՄ

3. Ձեր աշխարհի լայնածավալ փոփոխությունները տեղի են ունենում ո՛չ կառավարությունների, ո՛չ էլ առանձին երկրների ու անձանց շնորհիվ: Բոլոր այդպիսի մեծ փոփոխություններն աշխարհում միշտ էլ տեղի են ունեցել բարձրագույն էներգիաների՝ ձեր աշխարհ ներթափանցելու շնորհիվ: Եվ երբ բարձրագույն էներգիաներն ի վիճակի են լինում ներթափանցելու ֆիզիկական աշխարհ, ամեն ինչ սկսում է շատ արագ փոխվել՝ բառացիորեն հենց ձեր աչքի առաջ: Եվ հիմա մենք կանգնած ենք հենց այն ժամանակի, այն դարաշրջանի շեմին, երբ մարմնավորման մեջ գտնվող ավելի ու ավելի շատ մարդկային անհատների ներսում աշխարհները կմիանան իրար:

ՕՄ

4. Շատ կենսահոսքերի կյանքի խնդիրը, նպատակն ու իմաստն այժմ հատկապես այն է, որ իրենց գիտակցության մեջ պահեն ու պահպանեն Բարձրագույն աշխարհների հետ կապը, աշխարհների միջև հաստատվող կապը: Այնժամ, երբ բավարար քանակությամբ մարդկային անհատներ ունակ են լինում իրենց գիտակցությամբ հասնել Բարձրագույն աշխարհներին, բոլոր փոփոխությունները, աստվածային փոփոխություններն ի կատար են ածվում:

ՕՄ

5. Այսպիսով, ես պնդում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ժամանակ գտնի, որպեսզի անցկացնի իր միստիկական փորձը, միստիկական իր փորձարարությունը: Դուք պետք է ժամանակ գտնեք, որպեսզի մտորեք հավերժականի ու անցողիկի մասին: Հավերժական արժեքների և ժամանակավոր հրապուրանքների մասին: Զգաք դրանց տարբերությունները և հասկանաք, թե հատկապես ո՛ր ուղղությամբ եք ուզում շարժվել:

ՕՄ

6. Ներկայումս յուրաքանչյուրին, ով ունակ է միստիկական փորձառության, համարում են տարօրինակ և կյանքին չհարմարվող: Սակայն միշտ չէ, որ այդպես կլինի: Այսուհետ ավելի ու ավելի շատ կմարմնավորեն այնպիսի մարդկային անհատականություններ, որոնք իրենց հիշողության մեջ կունենան Բարձրագույն աշխարհների հուշը: Եվ շատ շուտով նման անհատականությունները տիրապետող դիրք կգրավեն աշխարհում: Որովհետև դրա՛ ժամանակն է եկել: Ժամանակը հասել է, և տարածությունը փոխվում է: Աշխարհները մերձեցել են և պատրաստ են փոխներթափանցման:

ՕՄ

7. Երբ պատրանքն իր վերջին ջղաձգությամբ փորձում է պահպանել իր դիրքերը, ավելորդ չի լինի, որ ձեզ հիշեցնեմ ձեր աստվածային ծագման մասին: Նաև ձեր այն ներքին բնույթի մասին, որը հատուկ է ձեզ և թույլ չի տալիս քաղցր քնի մեջ մնալ պատրանքի մեջ: Ժա՜մն է արթնանալու Բարձրագույն իրականության համար: Հասե՜լ է դրա ժամկետը: Դուք դանդաղում եք և չեք ուզում բաժանվել պատրանքի ձեր քաղցր քնից, սակայն Աստծո Իրականությունն իր ուժով ու գեղեցկությամբ գերազանցում է ձեր ֆիզիկական աշխարհի ցանկացած ամենալավ դրսևորմանը: Արդ, մղվե՛ք դեպի ձեր իրական բնույթը՝ դեպի Աստվածայինը: Փնտե՛ք ձեր ներսում խաղաղ միստիկական նշաններ: Եվ այնժամ, երբ կհամալարվեք Բարձրագույն իրականության հետ, ֆիզիկական աշխարհի փոփոխությունները տեղի կունենան ինքնըստինքյան:

ՕՄ

8. Արդյոք ձեր շուրջը շա՞տ եք տեսնում այնպիսի մարդկանց, որոնք մտածում են Բարձրագույն իրականության մասին և համալարված են այդ Բարձրագույն իրականության հետ: Կարծում եմ, որ ոչ: Այդպիսի մարդիկ քիչ կան մարմնավորման մեջ: Եվ հենց դա է պատճառն ամեն մի անարդարության, որ գոյություն ունի ձեր աշխարհում. դա է պատճառը բնության երևույթների բոլոր աններդաշնակ դրսևորումների և մարդկային հասարակության մեջ տեղի ունեցող զանգվածային անկարգությունների:

ՕՄ

9. Ձեր գիտակցության մեջ պետք է բևեռափոխություն տեղի ունենա, որպեսզի կողմնորոշվեք դեպի հավերժական արժեքները․ ահա դա՛ է մարդկային էվոլյուցիայի այն փուլը, որի շեմին այժմ կանգնած է մարդկությունը: Ձեզ անհրաժեշտ է գիտակցել այս պարզ ճշմարտությունը, որի շեմին հիմա կանգնած եք: Ուղղակի անհրաժեշտ է, որ ձեր գիտակության մեջ հնարավոր համարեք Բարձրագույն իրականության գոյությունը: Եվ դա այն անհրաժեշտ ու բավարար քայլը կլինի, որն ունակ կլինի ձևափոխության ենթարկելու ձեր շուրջը եղած ամեն ինչ:

ՕՄ

10. Համբարձյալ Դասերը պատրաստ են ձեզ օգնություն ցուցաբերելու: Սակայն, որպեսզի այդ օգնությունը հասնի ձեզ, դուք պետք է հավատաք այն իրականությանը, որում գոյություն ունեն Համբարձյալ Դասերը: Հավատ Բարձրագույն իրականության նկատմամբ, ձգտում դեպի Բարձրագույն աշխարհները․ ահա այն, ինչն ունակ է մարդկությանը դուրս հանել պատրանքի քաղցր քնից:

Հասել է արթնացման ժամը:

Ծագում է հավերժական իրականության արևը:

Ես կանչում եմ ձեզ դեպի այդ անանց իրականությունը: Հենց հիմա:

ՕՄ

Ես պատրաստ եմ, Տեր: Վերցրու՛ ինձ, Տեր, վերցրու իմ գիտելիքները, իմ ունակությունները: Օգտագործի՛ր ինձ, Տեր, Քո պլանների իրականացման համար: Ահա՜ իմ Եսը, Տեր: Ես հնազանդվում եմ Քո Կամքի և Քո Օրենքի առաջ: Չկա՛ այլևս իմ մեջ ոչինչ, որ Աստծուց չէ: Չկա՛ ոչինչ, որ մեզ բաժանի: Մենք միասնական ենք: