Վարդարան

Մայր Մարիամի Ողորմածության

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է համայն Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ես ձեր աղոթքների էներգիայի կարիքն ունեմ

 

Հայր մեր

1. Ես եկել եմ, որպեսզի զրուցեմ ձեզ հետ: Առանց շտապելու, անկեղծորեն... Հոգածությամբ ու նրբորեն: Ես եկել եմ որպես սիրող և հոգատար մայր: Եվ իրոք՝ ես ձեր մայրն եմ, որովհետև հոգ եմ տանում ձեզ համար, բուժում եմ ձեր հոգիները: Եվ երբ ձեզ համար հատկապես ծանր է լինում, բոլորդ գալիս եք ինձ մոտ:

Աստվածամայր

2. Ես գիտեմ, որ ծանր է ձեր վիճակը: Գիտեմ, որ գտնվում եք ճամփաբաժանում՝ ձեր աշխարհ ներթափանցող նոր էներգիաների և այն հին էներգիաների հատման կետում, որոնք դեռևս գերակշռում են ձեր աշխարհում: Եվ դա միշտ էլ ծանր վիճակ է ստեղծում. անցման շրջանում ապրելը միշտ էլ ծանր է լինում: Ձեր ֆիզիկական մարմինն ու ավելի նուրբ մարմինները երբեմն ունակ չեն լինում դիմանալու աճող ծանրաբեռնվածությանը: Սակայն պետք է դիմանաք: Այլապես ոչինչ չի ստացվի:

Աստվածամայր

3. Բազմաթիվ հրեշտակ-բուժարարներ և շատ Վեհապետներ, ինչպես նաև ես, պատրաստ ենք ձեզ ցուցաբերելու մեր ուժերի ներած և հնարավոր ողջ օգնությունը: Ուստի մի՛ անտեսեք այն օգնությունը, որը ձեզ է հասնում Երկնոլորտներից: Օգնության համար դիմե՛ք Վեհապետներին, հրեշտակներին, էլեմենտալներին և անձամբ ինձ:

Աստվածամայր

4. Ես ինձ վրա եմ վերցրել Աստծո բազմաթիվ մարմին առած ուստերի ու դուստրերի բեռը: Ես ջանում եմ թեթևացնել ձեր ճակատագիրը: Բայց դուք էլ պետք է ի՛նձ օգնեք: Ես զգում եմ ձեր էներգիաների, աղոթքների և ձեր Սիրո կարիքը: Մենք կարող ենք և պետք է փոխադարձաբար օգնենք իրար: Ես ձեր բեռը թեթևացնում եմ անցումային այս ժամանակահատվածում, իսկ դուք, խնդրու՜մ եմ, հատկացրե՛ք ինձ էներգիաների լրացուցիչ պահուստ:

Աստվածամայր

5. Ես ականջալուր եմ լինում ձեր աղերսներին, և երբեմն ձեր սրտում արտահայտված մեկ անկեղծ աղոթքը բավարար է լինում, որպեսզի օգնությունը ցուցաբերվի: Սակայն դուք չեք բարեհաճում ինձ առաքել ձեր աղոթքի էներգիան: Ես չեմ կարող օգնություն ցուցաբերել, եթե դուք դրա համար ինձ չեք աղերսում: Ես կարող եմ օգնել միայն փլված սրտերին՝ այն սրտերին, որոնք մեղա են եկել և պատրաստ են բավարարելու մեր բոլոր պահանջները:

Աստվածամայր

6. Մենք պահանջում ենք, որ ճիշտ վիճակի բերեք ձեր գիտակցությունը: Դրան հասնելու համար մեկին անհրաժեշտ է լինում պաս պահել, մեկին՝ աղոթք անել, մեկին՝ ապաշխարել, մեկին՝ խոստովանանքի գնալ, մեկին էլ՝ հաղորդություն ստանալ: Իսկ շատերին էլ բավարար է լինում, որ անկեղծ արտասվելով զղջան: Եվ առավոտյան, անքուն գիշերվանից հետո երեսներն արցունքներով ողողված՝ իմ անգին զավակներն ունակ են դառնում անկեղծորեն աղոթելու, և զղջման այն աստիճանը, որին հասած է լինում նրանց սիրտը, ինձ հնարավորություն է տալիս, որ իրենց օգնություն ցուցաբերեմ:

Աստվածամայր

7. Ես տեսնու՜մ եմ ձեր տառապանքները: Ես հաղորդակից եմ դառնում ձեր տառապելուն: Սակայն դուք էլ ի՛նձ հասկացեք: Գոյություն ունեն ձեր անցյալի արարմունքների հետ կապված կարմայի որոշ տեսակներ, որոնք կարող են մարվել միայն տառապանքների գնով:

Աստվածամայր

8. Շա՜տ են ձեր աշխարհում դառնությունները, շա՜տ են տառապանքները: Ես դրանք տեսնում եմ: Բայց տեսնում եմ և մի ուրիշ բան: Տեսնում եմ, թե երիտասարդությունն ինչպիսի անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում Սիրո անգին էներգիայի նկատմամբ: Տեսնու՜մ եմ... և իմ սիրտը սարսռում է դրանից, քանի որ գիտեմ, թե ապագայում ինչպիսի՜ տառապանքներով են անցնելու այդ հոգիները: Դուք ինքնե՛րդ եք ձեզ դատապարտում անթիվ-անհամար տառապանքների:

Աստվածամայր

9. Ես եկել եմ, որպեսզի հիշեցնեմ ձեր արարքների նկատմամբ ձեր պատասխանատվության մասին, որպեսզի դուք ինձնից տառապանքներից ազատում և ամոքում չհայցեք այն ժամանակ, երբ ձեր ողջ կյանքն արդեն հետևում է մնացել, իսկ դուք բեռնված եք ախտերի ու հոգեբանական խնդիրների հսկայական բեռով: Ես կուզենայի, որ երիտասարդությունն ինձնից օգնություն, խորհուրդ կամ աջակցություն հայցեր հենց հիմա, որպեսզի, հասունանալով, կարողանա ծառայել ի Փառս Աստծո և ֆիզիկական ոլորտում ի կատար ածի Աստծո գործերը:

Աստվածամայր

10. Բոլորդ այժմ պարտավոր եք ձեր հայացքները հառել երիտասարդությանը: Եվ ձեզնից նրանք, որոնք կյանքի վերջնամասում վերջապես այս կամ այն չափով ըմբռնել են Աստվածային Ճշմարտությունը, կարող են իրենց փորձը փոխանցել նոր սերնդին: Թե ինչ ձևով դա կանեք՝ ինքնե՛րդ մտածեք, բայց ես ասում եմ, որ դա անելն անհրաժեշտ է:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ողորմածության Ժամ

 

Հայր մեր 

1. Ամեն տարվա դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 12-ից մինչև 13-ը դուք կարող եք հատկացնել ինձ հետ հաղորդակցվելուն: Ես կընդունեմ ձեր Սիրո և երախտագիտության ամեն մի դրսևորումը: Այդ Ողորմածության Ժամի ողջ ընթացքում ես ձեզ հետ կլինեմ: Դուք կարող եք շփվել ինձ հետ, տեսնել ինձ:

Աստվածամայր

2. Դա կլինի այնպես, կարծես ներկա եմ ձեր կողքին: Ես ձեր առաքած էներգիան օգտագործում եմ, որպեսզի միաժամանակյա իմ ներկայությունն ապահովեմ երկրի վրա ամեն տեղ: Եվ որքան մաքուր լինի ձեր ձգտումը, այնքան շատ կզգաք իմ ներկայությունը ձեր կողքին: Այդ կերպ մենք կկարողանանք տարեցտարի վեր հանել ֆիզիկական ոլորտի թրթռանքները:

Աստվածամայր

3. Փոխարենն Աստված ձեզ հնարավորություն է տալիս, որ դիմեք ինձ ձեր այն ցանկությունների իրականացման հայցով, որոնք վերաբերում են հենց ձեզ կամ ձեր մերձավորներին: Դուք կարող եք խնդրել ձեր բոլոր ցանկությունների իրականացումը՝ նույնիսկ այնպիսիններինը, որոնց իրականացումը ձեզ անհնարին է թվում: Ես կընդունեմ ձեր բոլոր ցանկություններն իմ սրտի մեջ և կխնդրեմ Աստծուն, որ բավարարի ձեր խնդրանքները:

Աստվածամայր

4. Ինձ համար կարևոր չէ ձեր հավատամքն ու որևէ որոշակի կրոնի ձեր պատկանելությունը. բոլորիդ իմ զավակներն եմ համարում: Եվ ես ինձ վրա եմ վերցնում ձեր մասին հոգալու գործը՝ ձգտելով, որ բավարարեմ ձեր կարիքներն ու պահանջները: Ձեզ մնում է միայն տարեկան մեկ ժամ հատկացնել ինձ: Դուք կարող եք լսել կամ երգել ինձ նվիրված երգեր, կարող եք կարդալ իմ Վարդարաններն ու ինձ ուղղված աղոթքները...

Աստվածամայր

5. Դեպի ինձ ուղղված ձեր սրտերի մղման շնորհիվ ես կլսեմ ձեզ և կգործադրեմ բոլոր ջանքերս, որպեսզի բավարարություն տամ ձեր խնդրանքներին: Ավա՜ղ, ո՛չ միշտ է ձեր առաքած աղոթքների ու Սիրո էներգիան բավարարում, որպեսզի իրագործվի ձեր խնդրանքը: Ուստի ես անչափ երախտապարտ կլինեմ ձեզ, եթե կարողանաք ավելի հաճախ հիշել ինձ և առաքել ինձ ձեր Սիրո էներգիան և աղոթքային էներգիան:

Աստվածամայր

6. Հենց որ ձեր կյանքում բարդ իրավիճակ ստեղծվի, այն ազդանշան թող լինի ձեզ համար, որ վաղուց ինձ չեք դիմել. այդ պատճառով ես չեմ կարողացել կարգավորել այդ իրավիճակը և դրա ընթացքը տանել ամենահեշտ ուղով: Մշտապես հիշեք, որ Աստված ձեզ պատժել չի ցանկանում, այլ ցանկանում է, որ ընթանաք Սիրո Ուղով: Եվ եթե դուք փոքր երեխայի պես թույլ եք տալիս վատ արարքներ, ապա մի՛ մոռացեք զղջալ դրանց համար և խնդրել ինձ, որպեսզի ձեր թույլ տված սխալները չափազանց խիստ հատուցման չհանգեցնեն: Քանզի Օրենքը պահանջում է, որ ձեր բոլոր արարքները՝ դրանց էներգիաները, վերադառնան ձեզ: Այդ դեպքում դուք կտեսնեք ձեր սեփական սխալները և միջոցներ ձեռք կառնեք դրանք ուղղելու համար:

Աստվածամայր

7. Կարևոր չէ, թե քանի անգամ եք սխալվել, այլ կարևոր է բարեպաշտ լինելու և թույլ տրված սխալներն ուղղելու ձեր մշտական նկրտման առկայությունը: Ձեր մարդկային գիտակցությամբ դուք չեք կարող գնահատել, թե որքանով է ձեր արածը լավ կամ վատ երևում Աստծո աչքին, ուստի ավելի հաճա՛խ ձեր հայացքը հառեք Երկնոլորտներին՝ օգնություն ստանալու ակնկալիքով: Ձեր մեղքերի քավու՛մը խնդրեք:

Աստվածամայր

8. Երբեմն մեկը հասարակության կարծիքով շատ վատ արարք է գործում, բայց Աստված դա մեղք չի համարում, քանզի այդ մարդն Աստծո ձեռքում որպես գործիք է ծառայել, որպեսզի ուրիշ մեկը կարողանա բեռնաթափել իր կարման: Հատկապես հենց դրա համար է ասվում, որ չպե՛տք է դատեք: Մի՛ դատեք, և չեք դատվի: Սակայն երբեմն ամենաթողություն չպետք է թույլ տալ այն անհատների նկատմամբ, ովքեր չափազանց հեռու են գնում իրենց չարագործություններով՝ հուսալով, որ Աստված այդ ամենը կների:

Աստվածամայր

9. Աստված շատ ներողամիտ է և համբերատար, սակայն եթե մարդը չի ուզում իր արածներից դաս առնել, ապա հենց ի՛նքն է իրեն կանգնեցնում շատ բարդ իրավիճակի առաջ. և այն բանից, թե որքանով է մարդը խոնարհաբար ընդունում այն հանգամանքները, որոնցում հայտնվել է, Աստված դատում է նրա սրտի անկեղծության ու զղջման աստիճանի մասին:

Աստվածամայր

10. Միշտ հիշեք, որ երբ կյանքում կանգնում եք ձեր տեսակետից ծանր ու անարդարացի իրավիճակների առջև, դեպքերի 100 տոկոսում ինքնե՛րդ եք պատճառ հանդիսացել այդ իրավիճակի ծագման համար՝ թույլ տալով սխալ նախընտրանքներ և վատ արարքներ: Ձեր կյանքում ամեն ինչ որոշվում է ձեր նախկին նախընտրանքներով ու արարքներով: Բայց ձեր ճակատագրում ոչ մի կանխորոշվածություն չկա, քանզի ընդամենը մեկ ճիշտ ընտրությունն ու բարի գործը երբեմն շատ մեղքեր են քավում՝ այդ թվում նաև անցյալում գործած ձեր ամենաահավոր մեղքը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հարկ է, որ ավելի շատ ժամանակ հատկացնեք

ինձ հետ սրտակից զրույց վարելուն

 

Հայր մեր

1. Երբ խոսում է սիրտը, խելքը լռում է: Եվ մեր միջև ճշմարիտ հաղորդակցությունը հնարավոր է միայն այնժամ, երբ իրար հետ կապ ենք հաստատում սրտի մակարդակով:

Աստվածամայր

2. Ձեզ չի բավականացնում Սերը: Չի բավականացնում Լույսը: Երբեմն դուք բառացիորեն շնչասպառ եք լինում Աստվածային էներգիայի պակասությունից, ինչպես թթվածնի պակասությունից: Հարկ է, որ ավելի շատ ժամանակ հատկացնեք ինձ հետ սրտակից զրույց վարելուն:

Աստվածամայր

3. Ես պատրաստ եմ լսելու ձեր բոլոր տրտունջներն ու խնդրանքները: Մի՛ ամաչեք: Ես գիտեմ, որ հատկապես տղամարդի՛կ են շատ ամաչկոտ իրենց հույզերը դրսևորելուց: Եվ այնժամ, երբ գալիս է մեր հաղորդակցության յուրահատուկ մի պահը, նրանք հապճեպ սրբում են իբր պատահաբար աչքերից հոսած արցունքը:

Աստվածամայր

4. Մի՛ ամաչեք լաց լինելուց: Ձեր հոգին կարոտ է ճշմարիտ հաղորդակցության: Դուք փնտրում և ձեր աշխարհում չեք գտնում ձեր իդեալը: Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք: Դուք մարմին եք տենչում, բայց իսկական Սերը դրսևորվում է հոգու մակարդակով և նույնիսկ ձեր Բարձրագույն Ես-ի մակարդակով:

Աստվածամայր

5. Մի՛ ամաչեք, երբ ինձ հետ հաղորդակցության ժամանակ ձեր աչքերն արցունքով են պատում: Անցած կյանքերում շատ անգամ և արդեն այս կյանքում էլ դուք թույլ եք տվել ո՛չ այնքան գեղեցիկ արարքներ կանանց՝ մայրերի ու քույրերի հանդեպ: Եվ թողեք, որ այդ անբարեհաճո արարքները լուծվեն արցունքներով և բացասական էներգիաներն անվերադարձ լքեն ձեզ: Ձեր զղջումը՝ նույնիսկ եթե չեք էլ հասկանում, որ զղջում եք, ձեզ համար նոր հնարավորություն է բացում՝ նոր հայացք, ուղղված աշխարհին:

Աստվածամայր

6. Մի՛ ամաչեք ձեր արցունքներից: Դրանք իրենց հետ տանում են այն կարման, որը ստեղծել եք անգիտության կամ թյուրիմացության հետևանքով: Ես ձեզ հե՛տ եմ: Ես միշտ ձեզ հետ եմ, և դուք միշտ կարող եք ձեր կյանքի դժվար րոպեին օգնության խնդրանքով դիմել ինձ: Ես այնքան մոտ եմ Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտին, որքան մոտ չէ և ոչ մի Վեհապետ: Հենց դրանում է իմ հատուկ առաքելությունը:

Աստվածամայր

7. Ես հսկում եմ ձեր ընտանեկան օջախները, հսկում եմ ձեր երկիրը: Եվ պատրաստ եմ ձեզ մոտենալ ձեր առաջին իսկ կանչով: Եվ այդ ամենը հնարավոր է դառնում ձեր ջանքերի շնորհիվ՝ Սիրո և աղոթքի այն էներգիայի շնորհիվ, որը ես ստանում եմ ձեզնից: Ձեր Վարդարանները, որոնք ինձ եք նվիրաբերում, հնարավորություն են ընձեռում, որ օգնեմ շատ ու շատ հոգիների, որոնք իմ օգնության կարիքն ունեն:

Աստվածամայր

8. Ես միշտ իմանում եմ, երբ դուք անկեղծորեն Վարդարան եք կարդում: Մեր միջև հաստատվում է էներգիայի հոսք, որը մեկ ձեզնից վեր է ելնում, մեկ ցած իջնում ինձնից: Այդ կերպ դուք ստանում եք իմ Սիրո և Բարեգթության էներգիան: Այնժամ, երբ շատ տխուր եք և ուժ չունեք Վարդարան կարդալու համար, կարող եք պարզապես մտածել իմ մասին, լսել ինձ նվիրված մեղեդիներ: Այդ դեպքում ձեր էներգիայի հոսքը ճիշտ նույն ձևով հասնում է ինձ, և ես զգում եմ ձեզ՝ ձեզնից յուրաքանչյուրին: Աստծո ողորմածությամբ ինձ տրված է Իր բոլոր ուստրերին ու դուստրերին զգալու կարողություն, երբ նրանք մտածում են իմ մասին կամ խնդրանքով դիմում են ինձ: Ուստի այսօր դուք կարող եք առաջվա պես օգտվել այն հնարավորությունից, որը ստանում եք Երկնոլորտներից, և խնդրել ինձ, որպեսզի դժվարին պահին օգնեմ ու օժանդակեմ ձեզ:

Աստվածամայր

9. Իմ որոշ սրբապատկերներ օժտված են հրաշագործ զորությամբ: Եվ երբեմն բավարար է լինում, որ մտահայեք այդ սրբապատկերներից որևէ մեկը, որպեսզի ստանաք իմ օգնության ճառագայթը:

Աստվածամայր

10. Այն դեպքերում, երբ հնարավորություն ունեմ ներկա գտնվելու ձեր միջավայրում (չեմ թաքցնում, որ Աստված օժտել է ինձ նման ողորմածությամբ), հնարավոր է, որ չզգաք ձեր կողքին իմ ներկայությունը: Բայց ես ունակ եմ ներկա գտնվելու հենց այնտեղ, որտեղ դուք եք գտնվում: Ինձ համար կարևոր է, որ ձեր շուրջը հաստատված լինի հանդարտ ու խաղաղ իրավիճակ: Ես գալիս եմ անտեսանելի ու աննկատ, և միայն թեթև վարդաբույրով, որը միշտ ուղեկցում է ինձ, կարող եք գլխի ընկնել, որ եկել եմ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ես ձեր գիտակցությանը կանչում եմ դեպի վեր

 

Հայր մեր

1. Ես հնարավորինս մոտ եմ կանգնած երկրային ոլորտին: Եվ ամեն օր լսում եմ ձեր խնդրանքները, նաև այն հադիմանանքները, որ առաքում եք ինձ: Ես պատրաստ եմ ձեզնից լսելու նույնիսկ ո՛չ-այնքան հաճելի խոսքեր, որոնք ուղղում եք ինձ: Երբեմն, որպեսզի ինչ-որ բան գիտակցեք, այդ բանը ինքնե՛րդ պետք է լսեք: Ձեր ներսում շա՜տ խորն են նստած ձեր շատ մարմնավորումներից մնացած պրոբլեմները:

Աստվածամայր

2. Դուք մոտենում եք իմ պատկերին և սկսում ձեր ներքին մենախոսությունը: Չեք էլ կասկածում, որ ես լսում եմ ձեր յուրաքանչյուր բառը: Եվ եթե առկա է Աստվածային հնարավորությունը, ես անհապաղ հրեշտակներին ձեզ օգնության եմ ուղարկում: Նուրբ ոլորտում օգնությունն ակնթարթորեն է հասնում: Եվ որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի այդ օգնությունն իջանի ֆիզիկական ոլորտ:

Աստվածամայր

3. Բայց երբեմն ձեր համբերությունը չի հերիքում, որ սպասեք այդ օգնությանը, և ինձ եք առաքում ձեր հանդիմանանքը՝ արտահայտելով ձեր դժգոհությունը: Աստվածային հնարավորության հոսքն անմիջապես դադարում է: Եվ դրանից հետո էլ, երբ կրկին մեղա գալով ու լացելով մոտենում եք իմ պատկերին, ես կրկին ձեզ օգնություն եմ առաքում: Բայց հետո ամեն ինչ նորից է կրկնվում: Իսկ երբ նույն բանն արդեն դուք ինձնից խնդրում եք հինգերորդ կամ յոթերորդ անգամ, ես այլևս չեմ շտապում օգնություն ցուցաբերել: Քանզի դուք չեք գիտակցում այն ողջ պատասխանատվությունը, որը ձեր յուրաքանչյուր խնդրանքով դնում եք հրեշտակների դասի ուսերին: Հետևողակա՛ն եղեք ձեր բոլոր խնդրանքներում ու գործերում:

Աստվածամայր

4. Երբեմն ձեր կարման թույլ չի տալիս, որ միջամտեմ ձեր ճակատագրին, բայց դուք ինձնից օգնություն եք խնդրում ամեն օր, տարվա ընթացքում շատ ու շատ անգամ: Եվ ձեր այդ ջանասիրությունն ու նպատակամղվածությունը փշրում են անտեսանելի պատնեշը, և օգնությունը վարար հոսքով ներհոսում է ձեր էության ու կյանքի մեջ:

Աստվածամայր

5. Աստվածային ողորմածությունը սահմաններ չի ճանաչում: Նուրբ ոլորտից օգնությունը կհասնի՛. բայց կարողացե՛ք օգտվել այդ օգնությունից: Աստվածային հնարավորությունը մի՛ փակեք ձեր բացասական բռնկումներով: Եթե ժամանակի մեծ մասի ընթացքում կարողանայիք պահել ձեր համալարումն Աստվածային աշխարհի հետ, ապա որքա՜ն ավել հեշտ կլիներ ձեզ օգնություն ցուցաբերելը: Եվ որքա՜ն ավելի հաջող կընթանային Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի բարեփոխումները:

Աստվածամայր

6. Ամեն անգամ, երբ կորցնում եք ձեր հավասարակշռությունը, նմանվում եք փոքրիկ հրաբխի: Ձեր շուրջն ամեն ինչ ցնցվում է, և էլեմենտալների կյանքը ձեզնից հեռու է փախչում, քանի որ ձեր թրթիռները նրանց թույլ չեն տալիս գտնվելու ձեր կողքին:

Աստվածամայր

7. Նաև այնժամ, երբ ընդհատ ռիթմով բարձր երաժշտություն եք միացնում, էլեմենտալներն ու հրեշտակային էակները տագնապահար լքում են ողջ այն գոտին, որտեղից լսելի է այդ ահավոր երաժշտությունը: Հավասարակշռությունն այնքան է խախտվում, որ ոչ մի էակ, որի պարտականությունը նուրբ ոլորտում կարգ հաստատելն է, ամբողջ մի քանի օրով չի կարողանում մուտք գործել այն գոտին, որտեղ հնչել է այդ երաժշտությունը: Եվ քանի որ ամե՛ն օր եք նման երաժշտություն միացնում, ապա ձեր քաղաքներն ու բնակավայրերը նմանվում են անապատի. նուրբ աշխարհի բոլոր բնակիչները լքում են այդ անապատը և ձեզ օգնելը դառնում է անհնարին:

Աստվածամայր

8. Մեծավ մասամբ մենք ձեզ օգնում ենք էլեմենտալների թագավորության միջոցով՝ օդի, հրո, ջրի և հողի տարերքների միջոցով: Ձեր վարքով դուք մեզ զրկում եք ձեզ օգնություն ցուցաբերելու հնարավորությունից: Մեզ պետք է, որ ֆիզիկական ոլորտի մթնոլորտը ներդաշնակ լինի: Եվ եթե ուղղակի հայտնվում եք երկրագնդի այն վայրերում, որտեղ մթնոլորտը դեռևս հանդարտ է ու ներդաշնակ, ապա բուժվում և ապաքինվում եք: Էլեմենտալային կյանքի հազարավոր էակներ պատրաստ են լինում օգնելու և բուժելու ձեզ:

Աստվածամայր

9. Ուստի խորհեցե՛ք. ժամանակը չէ՞ արդյոք, որ վերկանգնվի ներդաշնակությունը բնության բոլոր թագավորությունների միջև, ինչպես եղել է այն հինավուրց ժամանակներում, երբ մարդիկ երջանիկ էին, և կյանքը պարզապես ուրախություն էր պարգևում նրանց: Նրանք տեսնում էին էլեմենտալներին, հրեշտակներին, և դա այնքան բնական էր, ինչպես դուք եք հիմա տեսնում շներին, կատուներին և թռչուններին: Ես ձեր գիտակցությանը դեպի վե՛ր եմ կանչում: Ես փորձում եմ հասցնել ձեր գիտակցությանը, որ դուք վանդակի մեջ եք ապրում, որ ինքնե՛րդ եք ձեզ խցկել այդ վանդակի մեջ և այն դրել ձեր քաղաքների անապատում:

Աստվածամայր

10. Հասել է ժամանակը, որ վերանայվեն բոլոր արժեհամակարգերը, կյանքի բոլոր բնագավառների փոխհարաբերությունները: Է՞լ ինչպես հասցնենք ձեր գիտակցությանը, որ գտնվում եք մարդուն ո՛չ վայել պայմաններում: Ավելի համարձա՛կ հրաժեշտ տվեք ձեր քաղաքակրթության բարիքների հետ ունեցած ձեր կապվածություններին, և դուք ձեռք կբերեք իսկական բարիքներ ու անանց գանձեր: Բնությունը դատարկություն չի սիրում, և ձեր ամեն մի բացասական հատկանիշին կփոխարինի Աստվածային հատկանիշ, ձեր մարդկային կապվածություններին կփոխարինեն Աստվածային անդորրի, ներդաշնակության, հանգստության, երջանկության և ուրախության վիճակները: Եվ դա հենց այն է, ինչը պակասում է ձեր կյանքում:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ամենուրեք պետք է դրսևորվի Հավատ և բարեպաշտություն

 

Հայր մեր

1. Հարկ է, որ հոգ տանեք ոչ միայն ձեր ֆիզիկական մարմնի մասին, այլ նաև հոգու: Տրրունջներով ու թառանչներով է լցված Երկրի մերձակա տարածությունը: Տառապում են հոգիները: Ես գիտեմ, որ շատ կան տառապող հոգիներ, բայց այդ տառապանքի հետ մեկտեղ նրանք մաքրվում են: Եթե հոգին դեռ կենդանի է, ապա հույս կա, որ մարդը կապրի:

Աստվածամայր

2. Ձեր հոգիներն օգնության կարիք ունեն: Եվ միայն ես չեմ, որ կարող եմ օգնություն ցուցաբերել ձեր հոգուն: Դուք նույնպես կարող եք օգնել ինքներդ ձեզ: Ձեր հոգու ամենալավ դեղն այն կլինի, որ անկեղծորեն զղջաք ձեր գործած բոլոր սխալների ու մեղքերի համար և ամուր ցանկություն դրսևորեք ապագայում այլևս դրանք չկրկնել: Աղոթքը, եթե նույնիսկ այն խոսքերով չի արտահատվում, բայց համահունչ է Աստվածային աշխարհին, ունակ է ամոքելու հոգու շատ վերքեր:

Աստվածամայր

3. Ես գիտեմ շատ մարդկանց, որոնք ամաչում են աղոթել, ամաչում են արտահայտել իրենց զգացմունքները: Պաշտելինե՛րս, իմ որդի Հիսուս ուսուցանում էր չաղոթել հրապարակայնորեն, ցուցադրաբար, բայց ինքը դժվարին պահերին օգնության խնդրանքով դիմում էր Աստծուն: Եվ դու՛ք էլ նույնը պիտի անեք:

Աստվածամայր

4. Աստծո աշխարհի հետ համանչունությունը՝ օրվա ընթացքում թեկուզ շատ կարճ տևած, ձեր հոգուն թույլ է տալիս ճաշակելու իր համար անհրաժեշտ սնունդը: Ձեր հոգին սնվում է Աստվածային բարեշնորհանքով, և դուք պետք է հարկ եղած ուշադրությունը հատկացնեք ձեր հոգուն: Դրա համար այնքան էլ շատ ժամանակ չի պահանջվում, սիրելինե՛րս:

Աստվածամայր

5. Ի՞նչն է խանգարում, որ օրվա մեջ մի ժամ հատկացնեք աղոթքին, ձեր սրտում ինձ հետ հաղորդակցվելուն... Ես շատերին գիտեմ, որոնք թեև ամաչում են աղոթել, սակայն տանը, աշխատանքի վայրում կամ մեքենայի մեջ միացնում են ինձ նվիրված երգեր: Սուզվում են մեղեդու կախարդական աշխարհը և իրենց սրտում հանդարտ հաղորդակցվում ինձ հետ:

Աստվածամայր

6. Շատ ու շատ մարդիկ իրենց մոտ պահում են իմ պատկերը: Եվ այնժամ, երբ մի մեկուսի վայրում հանում եք իմ դիմանկարը և համբուրում, այդ նույն պահին ես դա իմանում եմ: Եվ ակնթարթորեն ապահովում եմ իմ ներկայությունը ձեր կողքին: Այո՛, սիրելիներս, Աստված օժտել է ինձ նման հնարավորությամբ, որ միաժամանակ հայտնվեմ երկրագնդի շատ վայրերում:

Աստվածամայր

 7. Եվ այնտեղ, որտեղ մարդիկ հիշում և սիրում են ինձ, միշտ թագավորում է հատուկ պաշտպանված մթնոլորտ: Ես տարածքի պաշտպան եմ: Եվ այն վայրերում, ուր ես կարողանում եմ ներկա գտնվել, շատ քիչ են զանազան դժբախտություններ պատահում: Եվ եթե մշտապես կարողանայիք համահնչունություն պահպանել իմ սրտի հետ, ապա դուք և ձեր մերձավորները, ինչպես նաև ձեր մոտակայքում ապրող մարդիկ, պաշտպանված կլինեիք:

Աստվածամայր

8. Կկամենայի իմ հատուկ ողորմածությունը դրսևորել նրանց նկատմամբ, ովքեր այժմ գտնվում են մարմնավորման մեջ և խաղաղ ու աննկատ իրենց սպասավորությունն են մատուցում Երկրի կենսահոսքերին: Դուք քիչ եք, բայց ձեր շուրջը եղած տարածությունը մաքրվում է ինչպես զանգի ղողանջից, քանզի ձեր մաքուր հղացումներով, անշահախնդրությամբ ու սպասավորությամբ ունեք տարածությունը մաքրելու ունակություն: Ես օժտում եմ ձեզ ինձ հետ կապի մեջ մտնելու հատուկ հնարավորությամբ: Ձեզ համար ես միշտ մոտ եմ գտնվում: Ինձ հայտնի են բոլոր այն վայրերը, որտեղ դուք ապրում եք: Եվ ես կապահովեմ իմ մշտական ներկայությունը ձեր կողքին: Այդպես մենք կկարողանանք բազմապատկել տարածությունը մաքրելու մեր ջանքերը:

Աստվածամայր

9. Իսկ նրանց, ովքեր հոռետեսորեն են տրամադրված իմ նկատմամբ և այն Ուսմունքի նկատմամբ, որը տալիս ենք ես և մյուս Վեհապետները, ահա թե ինչ կասեմ: Քանի դեռ ձեր սրտերում կասկածն իր տեղը չի զիջի նվիրվածությանն ու Հավատին, քանի դեռ պատիվ ու հարգանք չեք ցուցաբերի իմ սպասավորների նկատմամբ, ոչինչ չեն կարողանա բարեփոխել ո՛չ Վեհապետները, ո՛չ էլ ինքներդ ձեր երկրներում: Ամենուրեք պետք է դրսևորվի Հավատ և բարեպաշտություն՝ ամեն քաղաքում և գյուղում: Ոչ թե ցուցադրական հավատ, որը ոչինչ չարժե, այլ ճշմարի՛տ Հավատ. միայն դա՛ կարող է բացել Աստվածային հնարավորություն:

Աստվածամայր

10. Մեզ պետք է, որ ամենուրեք դրսևորվի Հավատ, ակնածանք դեպի Բարձրագույն Օրենքն ու Աստվածային Օրենքը: Եվ այնժամ երբ դա տեղի կունենա, այդ մասին դուք կիմանաք, քանի որ ձեր աչքի առաջ արագորեն ամեն ինչ կսկսի փոխվել: Իսկ հիմա ես կարող եմ հենվել միայն շատ քչերի վրա, ովքեր կրում են իրենց ծառայությունը լիակատար ըմբռնմամբ և նույնիսկ շրջապատի մարդկանց քմծիծաղի ներքո: Վա՜յ այն ժողովրդին, որը չի հարգի ճշմարիտ Հավատի դրսևորումը և հարգանք չի տածի իր սրբերի նկատմամբ: Սակայն հույսը երբեք չի հատի և չի լքի մարդկությանը, քանի դեռ կան թեկուզ մի քանի սրբեր, ովքեր ունակ են պահպանելու գիտակցության Աստվածային մակարդակը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ