Վարդարան

Սիրո

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է համայն Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Բացե՛ք ձեր սրտերը Սիրո հանդեպ,

և դուք կփոխեք աշխարհը

 

Հայր մեր

1. Բոլոր Աստվածային հատկանիշների մեջ Սիրո հատկանիշն ամենամեծն է: Ձգտումը դեպի սերը, սիրելու և սիրված լինելու ցանկությունը հատուկ է բոլոր կենդանի էակներին:

Աստվածամայր

2. Եվ հատկապես հինավուրց Լեմուրիայի և Ատլանտիդայի ժամանակներում՝ ազատ կամքի չարաշահմամբ Աստվածային Օրենքի խախտման պատճառով, հատկապես այդ հատկանիշի մեջ են ներարկվել ամենամեծ աղավաղումները:

Աստվածամայր

3. Եթե մեզ հաջողվեր մարմնավորված վիճակում գտնվող ընդամենը մի քանի մարդկանց հոգիներում լիակատար ձևով վերականգնել այդ հատկանիշը, ապա այն մենք շատ արագ կտարածեինք ամբողջ աշխարհում:

Աստվածամայր

4. Դա մի հատկանիշ է, որին հնարավոր չէ դիմագրավել: Դա այն է, ինչ տալիս է ակնթարթային համալարում Աստվածային Իրականության հետ:

Աստվածամայր

5. Շատ հաճախ այդ հատկանիշը խառնում են սեռական բնազդի հետ: Այստեղից էլ առաջանում են ամեն տեսակի սեքսուալ այլասերումները: Մարդու ստեղծագործական ընդունակությունն ի հայտ է գալիս Սիրո միջոցով ստեղծարար ուժի արտահայտմամբ: Եվ այն նույն ստեղծարար ուժը, որը մասնակցություն է ունենում երեխաների սաղմնավորման ժամանակ, ընկած է այն ամենի հիմքում, ինչ մարդն արարում է իր կյանքի ընթացքում:

Աստվածամայր

6. Մարդն իր հիմքով նման է Աստծուն: Իսկ Աստծո հիմնական որակը Սերն է: Ըստ այդմ՝ մարդը չի կարող չարարել:

Աստվածամայր

7. Եվ ստեղծարար ուժն ի հայտ է գալիս ուղիղ այնքանով, որքանով չի սահմանափակվում հակա-սիրո պատնեշներով, որոնք դրսից ներարկվում են մարդու գիտակցության մեջ, իսկ ներսում՝ սատարվում են նրա անկատար գիտակցությամբ:

Աստվածամայր

8. Սիրո Կատարյալ Բոցը ներթափանցում է աշխարհ ձեր ԵՍ ԵՄ Ներկայության միջոցով: Բայց Սիրո հոսքի այդ ուղու դեմ կանգնում են ձեր անկատար մտքերի և հույզերի զտիչները: Եվ հոսքն աղավաղվում է:

Աստվածամայր

9. Դուք Աստվածային Սիրո հատկանիշը դրսևորում եք մշտապես: Դուք չեք կարող չդրսևորել այն, քանի որ դա հատուկ է ամբողջ արարվածին: Բայց հարկ է, որ մաքրեք ձեր գիտակցության, Աստվածային Իրականության ձեր ընկալման զտիչները:

Աստվածամայր

10. Բացե'ք ձեր սրտերը Սիրո՝ Աստվածային Սիրո առաջ, և դուք կփոխեք աշխարհը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ո՛չ հակա-սիրո ուժերին

 

Հայր մեր 

1. Չկա որևէ ուժ այս աշխարհում, որ ավելի հզոր լինի, քան Սերը: Դրա համար էլ այն ուժերը, որոնք իրենք իրենց Աստծուց առանձնացնելու որոշում են կայացրել, ամենից առաջ մակաբուծվում են Աստվածային Սիրո հատկանիշի աղավաղումների վրա:

Աստվածամայր

2. Սեքսի ամբողջ ինդուստրիան, պոռնոգրաֆիան, սեռերի փոխհարաբերությունների կարծրատիպերը, որոնք քարոզվում և լայնորեն տարածվում են տեղեկատվության զանգվածային միջոցներով, նպատակաուղղված են հատկապես այն բանին, որ հետ պահեն ձեզ Աստվածային Սիրո դրսևորումից:

Աստվածամայր

3. Անվնաս բան է թվում, երբ դուք ֆիլմ եք դիտում, որն աճեցնում է սեռական բնազդին հագուրդ տալու ձեր ձգտումը: Անվնաս բան է թվում նայելը կնոջ մերկ մարմնին, որն օգտագործվում է ձեր հոգևոր առաջընթացին որևէ կերպ չնպաստող առարկաների գովազդման համար: Բայց ձեր գիտակցության մեջ բույն է դնում Աստվածային Սիրո նկատմամբ ատելությունը: Դուք կամավոր կերպով ամրացնում եք այդ զտիչները, որոնք պարփակվում են ձեր գիտակցության մեջ և խանգարում ձեզ ձեր կյանքում դրսևորելու իսկական Սիրո հատկանիշը:

Աստվածամայր

4. Այնքան մեծ տարբերութուն, տարբերակում գոյություն ունի նախասկզբնական Աստվածային Սիրո դրսևորման և սիրո այն հասկացման միջև, որը սկզբնավորվել է կործանված քաղաքակրթությունների ժամանակներից, որ նույնիսկ դժվար է համեմատություն բերել: Դրանք տարբեր են, ինչպես կյանքն ու մահը:

Աստվածամայր

5. Սրբերի հատկություններից մեկը՝ դա իրենց սրտում Աստվածային Բարիքի նեկտարի ընդունման կարողությունն է: Ֆիզիկական աշխարհում չկա որևէ հաճույք, որ կարելի լինի համեմատել Տիրոջ Բարիքի ստացման հետ:

Աստվածամայր

6. Միայն մաքուր սրտերն են ընդունակ ստանալու այդ Բարիքը: Աստվածային էներգիայի հոսքը՝ Աստվածային Սիրո հոսքը, անցնում է մեր բոլոր մարմիններով՝ մեզ գուրգուրելով: Դուք երանություն եք զգում յուրաքանչյուր չակրայում, յուրաքանչյուր էներգետիկական կենտրոնում:

Աստվածամայր

7. Ամենալավ սեքսուլ բավարարվածությունը, որը կարող եք ստանալ ֆիզիկական աշխարհում, հնարավոր չէ համեմատել Աստծո կողմից առաքված Բարիքի ապրման հետ:

Աստվածամայր

8. Մտորե՛ք՝ արդյո՞ք այդպես անվնաս է ձեզ համար, եթե դուք դիտում եք պոռնոգրաֆիական ֆիլմեր, հանդուրժում եք հայհոյախոսություն, ներկա եք գտնվում այնպիսի մարդկանց միջավայրում, որոնք հանդուրժում են կեղտոտ մտքեր ու արարքներ կանանց և սեռերի փոխհարաբերության նկատմամբ: Յուրաքանչյուր այդպիսի բացասական թրթիռ նպաստում է Աստվածային Սիրո հատկանիշից ձեր հեռացմանը:

Աստվածամայր

9. Մտահայե՛ք ծաղիկները, բնությունը, ժպիտը երեխաների: Մշտապես պաշտպանեցե՛ք ձեր Սերը հակա-սիրո բոլոր դրսևորումներից:

Աստվածամայր

10. Պաշտպանեցե՛ք ձեր մերձավորներին, ձեր երեխաներին: Սիրո այն պատկերցումից, որը կստանա նոր սերունդը, կախված է մոլորակի ապագան:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Խթանե՛ք Սիրո զգացմունքի աճը ձեր սրտերում

 

Հայր մեր

1. Բոլոր հատկանիշների, բոլոր Աստվածային հատկանիշների մեջ, Սերը հանդիսանում է ամենակարևորը: Աշխարհներն արարվում են Սիրով: Եվ եթե ձեր կյանքում դուք ուրախություն չեք զգում, եթե ձեզ տանջում են ծանր մտքերն ու զգացմունքները, ապա դուք պարզապես ձեր էության մեջ Սիրո անբավարարություն եք զգում:

Աստվածամայր

2. Կարևոր չէ՝ սիրում են ձեզ, թե՞ չեն սիրում: Սերն ուժ է, որն առկա է ձեր էության խորքում: Եվ այն միշտ ձեզ հետ է, քանի դեռ Սկզբնաղբյուրից դուք ստանում եք Աստվածային Էներգիա: Ըստ այդմ, Սիրո զգացմունքի ամենաչնչին պակասությունը ձեզ մտցնում է գիտակցության աններդաշնակ վիճակի մեջ:

Աստվածամայր

3. Սիրո հատկանիշը համակում է համայն Արարվածին և օրգանապես ներհյուսվում ձեր և մյուս կենդանի էակների կյանքերի մեջ: Եվ աշխարհի շատ պրոբլեմներ, եթե չասենք՝ բոլոր պրոբլեմները, կապված են հենց Սիրո անբավարարության հետ:

Աստվածամայր

4. Ես եկել եմ խորհուրդ տալու, թե ինչպես ամրացնեք Սիրո կիզակետը ձեր սրտում: Խոստացեք, որ ամեն օր կկատարեք այս վարժանքը, հենց որ ազատ րոպե կունենաք:

Աստվածամայր

5. Այն չի պահանջում որևէ պատրաստվածություն կամ որևէ լրացուցիչ նախապատրաստություն ու պայման: Դուք կարող եք կատարել այս վարժանքը տանը և աշխատանքի վայրում կամ գտնվելով ամենամարդաշատ տեղերում:

Աստվածամայր

6. Եվ այսպես, դուք մշտապես պետք է ձեր աչքերի առջև ունենաք սիրելի մարդու պատկերը: Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեզնից շատերը կարող են ասել, թե իրենք այս աշխարհում սեր չեն տածում որևէ մեկի նկատմամբ: Դա մոլորություն է: Դուք պատրավո՛ր եք սիրել:

Աստվածամայր

7. Դուք պարտավո՛ր եք ձեր գիտակցության մեջ գտնել կերպար, որի նկատմամբ սեր եք տածում: Ես այժմ նկատի չունեմ, թե դա անպայման պետք է լինի սիրելի կնոջ կամ տղամարդու կերպարը: Սակայն դուք ուշադրությամբ փորփրե՛ք ձեր սրտի խորքը: Գտե՛ք այն կերպարը, որի նկատմամբ ունակ եք սեր տածելու: Դա կարող է լինել ձեր մայրը կամ հայրը, ձեր ամուսինը կամ կինը, ձեր զավակները: Դա կարող է լինել և այն Վեհապետը, որի հետ կապ եք զգում ներքին մակարդակներում:

Աստվածամայր

8. Եթե ձեր սիրտն այնքան է վնասված, որ հենց միայն սիրելիներին հիշատակելը ձեր աչքերում արցունքներ է առաջացնում և հանգեցնում ինքնախղճահարության, ապա ամեն դեպքում գտե՛ք այն կերպարը, որին կարող եք կառչել ձեր գիտակցությամբ և Սեր տածել նրա նկատմամբ: Թող դա լինի նույնիսկ որևէ ընտանի կենդանի կամ սիրած բույս:

Աստվածամայր

9. Խթանե՛ք Սիրո զգացմունքի աճը ձեր սրտում: Ձեր կյանքի գլխավորագույն խնդիրն է՝ ամեն գնով հետ բերել Սիրո զգացմունք: Եթե դուք մարդկանց միջավայրում եք գտնվում, ապա փորձեք սեր տածել շրջապատի մարդկանց նկատմամբ: Սիրեք մարդկանց ո՛չ այն բանի համար, ինչ նրանք արել են ձեր նկատմամբ կամ կարող են անել, այլ տածեք նրանց նկատմամբ ոչնչով չպայմանավորված Սեր:

Աստվածամայր

10. Ոչինչ, եթե ձեզ չհաջողվի երկար ժամանակով կենտրոնացած մնալ ձեր Սիրո զգացմունքի վրա: Բայց դուք պետք է ամեն օր գտնեք գոնե երկու-երեք րոպե, որպեսզի ապրեք Սիրո այդ զգացմունքը: Խթանե՛ք ձեր մեջ այդ զգացմունքի աճը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Նոր էներգիաներ են մուտք գործում Երկիր՝

Սիրո և Միասնության էներգիաները

 

Հայր մեր

1. Կգա օրը, երբ դուք կկարողանաք զգալ այնպիսի՜ համապարփակ, անառիթ Սեր ձեզ շրջապատող ամեն ինչի նկատմամբ՝ Երկրի վրա ապրող բոլոր մարդկանց, հենց Երկրի, բնության, ամպերի, երկնքի, անձրևի, արևի նկատմամբ: Ձեզ ափեափ կլցնի Սիրո զգացմունքը, շրջապատող ամեն ինչի հետ ձեր Միասնականության զգացմունքը: Դուք միաժամանակ հանդիսանում եք այդ ամենը:

Աստվածամայր

2. Հասկացե՛ք, ձեր գիտակցությունը՝ ձեր մարդկային գիտակցությունն է, որ բաժանում է ձեզ այն ամենից, ինչը ձեզ շրջապատում է. իրականում ձեր էությունն ու ձեզ շրջապատող ամեն ինչի էությունը նույնական են:

Աստվածամայր

3. Ամենայն ինչ Աստված է: Եվ Աստծո հետ Միասնությունից մեր բաժանված լինելը գոյություն ունի միայն մեր գիտակցության մեջ:

Աստվածամայր

4. Այժմ խոսենք մի փոքր այլ բանի մասին: Ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից և ձեզ որոշակի գիտելիք կամ տեղեկատվություն տալ, որը ձեզ համար օգտակար կլինի հատկապես ժամանակի այս պահին: Դուք Երկրի վրա մարմնավորվել եք այս բարդ ժամանակներում, երբ ձեր աշխարհում տեղի է ունենում զտում:

Աստվածամայր

5. Հերթագայել են տիեզերական բոլորապտույտները, և նոր էներգիաներ են եկել Երկիր՝ Սիրո, Միասնության էներգիաները: Այդ էներգիաներն իրենց հետ բերում են Վեներա մոլորակի ազդեցությունը: Չկա որևէ կենդանի էակ, որ իր վրա չկրի այդ էներգիաների ազդեցությունը:

Աստվածամայր

6. Սակայն ո՛չ բոլորի վրա են այդ էներգիաները բարերար ազդեցություն թողնում: Ձեր աշխարհում կան էակներ, որոնք այնպես են խզել իրենց կապն Աստվածային Սկզբնաղբյուրի հետ, որ իրենց էությունն այլևս ունակ չէ ընկալելու այդ էներգիաները: Նրանք մեռած են:

Աստվածամայր

7. Եվ ճիշտ այնպես, ինչպես արևը լուսավորում և բարերար ազդեցություն է թողնում բոլոր բույսերի վրա՝ նպաստելով նրանց աճին ու կենսագործունեությանը, արևը տալիս է իր լույսը նաև այն մեռած բույսերին, որոնք չորացել են: Եվ արևի ազդեցությամբ այդ բույսերն ավելի են չորանում և պետքական դառնում միայն վառարանի համար:

Աստվածամայր

8. Ըստ այդմ՝ իր դարն ապրած ամեն ինչ մոտակա ժամանակներում կժողովվի և կվառվի տիեզերական վառարանում: Լավ այգեգործը հետևում է իր այգուն և ժամանակին այրում է չոր ծառերը, որպեսզի չորացման վարակը նրանցից չփոխանցվի առողջ բույսերի վրա:

Աստվածամայր

9. Այն, ինչ հիմա ձեզ ասում եմ, անշուշտ, շատ տխուր բան է: Բայց դա այն ճշմարտությունը, որի հետ կբախվեք ձեր կյանքում:

Աստվածամայր

10. Կորուստներն անխուսափելի են, և յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ուղին: Երկրի վրա լինելու ձեր ամեն րոպեին դուք ընտրություն եք կատարում: Կա'մ ընտրություն եք անում Աստծո, Կյանքի օգտին, կա՛մ էլ մահվան:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Դուք Սիրում եք՝ ուրեմն ապրում եք

 

Հայր մեր

1. Քանի՜ անգամ եք դուք լսել այն մասին, որ եկել է որոմը հատիկից ջոկելու ժամանակը: Քանի՜ անգամ է ձեզ ասվել, որ մոլախոտը պետք է առանձնացվի ու վառվի:

Աստվածամայր

2. Ոչ ոք՝ նույնիսկ նրանք, ովքեր հեռու են Աստծուց, չեն կարող ասել, որ այդ դարձվածքն իրենց կյանքում գոնե մի անգամ չեն լսել: Հապա էլ ինչու՞ եք զարմանում: Ահա ժամը հասել է:

Աստվածամայր

3. Եվ այն մարդիկ, ովքեր չեն կարողանա յուրացնել նոր թրթռանքները, անցում չեն կատարի գիտակցության նոր մակարդակի վրա և կընկնեն այն այգեպանի ձեռքը, որը հոգ կտանի իրենց հետագա ճակատագրի մասին: Իսկ այս տիեզերքի  այգեպանը հենց ինքը՝ Տեր Աստված է:

Աստվածամայր

4. Ուստի մի՛ անհանգստացեք որևէ բանի մասին: Ամեն ինչ տեղի է ունենում Աստծո Կամքով, և բոլոր ժամկետներն ու դրանց հետ կապված աշխատանքները կարվեն ճիշտ ժամանակին՝ Աստվածային պլանին ճշտորեն համապատասխան:

Աստվածամայր

5. Ի՞նչ պետք է անեք այդ ընթացքում: Սովորե՛ք բնությունից: Գնացեք անտառ և տեսեք, թե ինչ է կատարվում անտառում: Այնտեղ կգտնեք չորացած ծառեր և փտած կոճղեր: Բայց կան և երիտասարդ շիվեր: Եվ կյանքը շարունակվում է. բզզում են մեղուները, երգում են թռչունները, ծաղկում են ծաղիկները: Լիակատար ներդաշնակություն է տիրում:

Աստվածամայր

6. Ձեզնից յուրաքանչյուրը մի ուրույն ծաղիկ է այդ անտառում: Ուստի դուք պետք է պարզապես ծաղկեք և Սեր տածեք այն ամենի նկատմամբ, ինչը ձեզ շրջապատում է:

Աստվածամայր

 7. Օրինա՛կ վերցրեք ձեր շրջապատի բնությունից: Ամեն ծաղիկ պարզապես ծաղկում է: Նա պայքար չի մղում ո՛չ չոր ծառերի, ո՛չ էլ փտած կոճղերի դեմ: Ամեն ինչ ենթակա է Աստծո Օրենքին, և ամեն ինչ տեղի է ունենում Աստծո Օրենքին համապատասխան:

Աստվածամայր

8. Եվ, հավատացե՛ք ինձ, տիեզերքում կան սպասավորներ, որոնց կոչումը տիեզերքի մաքրումն է այն աղբից ու այն ամենից, ինչն արդեն մեռած է կամ չի ուզում համապատասխանել հաստատված Օրենքին:

Աստվածամայր

9. Դուք լսել եք հունձքի մասին: Նաև մտածել եք, որ հունձքի ժամանակը մոտենում է: Բայց, չգիտես ինչու, ձեզնից ոչ մեկը չի տագնապում, որ հունձքի ժամանակն արդե՛ն իսկ հասել է: Եվ հունձքն ընթանում է լրիվ հունով: Եվ ամեն ինչ տեղի է ունենում այնպես բնական, որ մարդիկ նույնիսկ չեն էլ նկատում այդ հունձքը: Ամեն ինչ տեղի է ունենում հարկ եղած ժամանակին և Բարձրագույն Օրենքին համապատասխան:

Աստվածամայր

10. Ես այսօր ձեզ բավականին շատ օգտակար տեղեկատվություն հաղորդեցի: Եվ չնայած այդ տեղեկատվությունն իմ կողմից տրվեց շատ մեղմ ձևով, այնուամենայնիվ շատերի համար տխուր կլինի Երկրի վրա ընթացող իրադարձությունների մասին լսելը: Եվ ամեն դեպքում ես ձեզ կոչ եմ անում ավելի հաճա՛խ Սեր տածել կենդանի ամեն ինչի նկատմամբ: Քանզի միայն Սերն է ունակ հրաշքներ գործելու ինչպես ձեր, այնպես էլ ձեզ շրջապատող մարդկանց կյանքում: Դուք Սիրում եք, ուրեմն՝ ապրում եք... Եվ դա է գլխավորը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ