33-օրյա ԱՂՈԹՔԱՅԻՆ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ

1 օգօստոսի, 2014 թ. - 2 սեպտեմբերի, 2014 թ.

 

Տեր Շիվայի Վարդարան

Աղոթքային ջանքերի կենտրոնացման նպատակով առաջարկվում է Վարդարանն ընթերցելուց առաջ հղել հետևյալ կոչը.

Հանուն ԵՍ ԵՄ, ՈՐ ԵՄ և հանուն Ամենակարող Տեր Աստծո՝

ես դիմում եմ բոլոր Համբարձյալ Դասերին, Լույսի Ուժերի Հիերարխիային,

որը ղեկավարում է մարդկության էվոլյուցիան

և ուղղորդում Երկրի մարդկության զարգացումը Աստվածային Ուղով:

 

Ես խնդրում եմ իմ աղոթքի էներգիան ուղղել բոլոր պատերազմական գործողությունների դադարեցման համար,

որոնք այժմ տեղի են ունենում Երկիր մոլորակի վրա՝

Ուկրաինայի հարավ-արևելքում, Սիրիայում, Գազայի հատվածում և այլուր:

Ես խնդրում եմ նաև, որ իմ աղոթքի էներգիան ի նպաստ դրվի այն ուժերի չեզոքացման համար,

որոնք մարդկությանը տանում են դեպի նոր համաշխարհային պատերազմ:

 

Թող Երկրում Խաղաղությու՜նը թագավորի...

 

Թող երջանի՜կ լինեն բոլոր կենդանի էակները...

 

Թող լավ լինի աշխարհի համար...

 

Ես խնդրում եմ, որ իմ աղոթքի էներգիան բազմապատկվի ամբողջ աշխարհում աղոթքային Արթնությանը մասնակցողների թվով

 

Թող ամեն ինչ Աստծո Սուրբ Կամքով լինի:

ԱՄԵՆ

 

Այժմ սկսվում է ձեր աշխատանքն Աստծո համար

 

Ես պատրաստ եմ, Տեր: Վերցրու՛ ինձ, Տեր, վերցրու իմ գիտելիքները, իմ ունակությունները: Օգտագործի՛ր ինձ, Տեր, Քո պլանների իրականացման համար: Ահա՜ իմ Եսը, Տեր: Ես հնազանդվում եմ Քո Կամքի և Քո Օրենքի առաջ: Չկա՛ այլևս իմ մեջ ոչինչ, որ Աստծուց չէ: Չկա՛ ոչինչ, որ մեզ բաժանի: Մենք միասնական ենք:

 

1. Ես եմ Շիվան... Ես եկա... Ուղերձի ամեն մի ընդունման և ընթերցման ժամանակ դուք օրհնանքի արժանանալու հնարավորություն եք ստանում: Իսկ դա այնպիսի բան է, որը հնարավոր չէ արտահայտել բառերով: Այն, անկախ խոսքերից, իմ սրտից փոխանցվում է ձեր սրտերին: Արժանացե՛ք օրհնանքի: Ընդունեցե՛ք իմ սրտի շնորհը:

ՕՄ

2. Ձեզ կվիճակվի շատ բան անել: Հենց հիմա է հասել այն ժամանակը, երբ մարմնավորման մեջ գտնվող ձեզնից յուրաքանչյուրից է կախված Երկիր մոլորակի էվոլյուցիայի հետագա ողջ ընթացքը: Քանզի ձեր օկտավայում տեղի է ունենում էներգիաների վճռական շրջադարձ: ևվ այն, ինչ գահավիժում էր ցած, այժմ պետք է սկսի վեր բարձրանալ դեպի մեր աշխարհը՝ դեպի Համբարձյալ Դասերի աշխարհը: Մոտակա ժամանակներում ձեր ձեռքերով ու ոտքերով պետք է ի կատար ածվի տիեզերական բոլորաշրջանի այդ մեծ շրջադարձը: Եվ ես, որ հանդիսանում եմ պատրանքի հետ-հավաքման պատասխանատու Տերը, պատրաստ եմ ձեզ փոխանցել  հինավուրց ժամանակների գիտելիք:

ՕՄ

3. Ձեզնից ամեն ոք դառնում է անփոխարինելի: Ամեն ոք, ով ունակ է և պատրաստ է ընկալելու իմ խոսքերն ու էներգիաները: Քանզի դրա ժամանակը հասել է, և այս պահին բոլոր Երկնային Դասերը հետևում են Երկիր մոլորակի էվոլյուցիայի ընթացքին: Հասել է մոլորակի պատմության ամենաբեկումնային պահը: Եվ ձեզնից յուրաքանչյուրի ընտրությամբ է որոշվում ամբողջ մոլորակի ապագան: Դա այն ընտրությունն է, որը հիմա դուք պետք է կատարեք: Եվ ես ասում եմ ձեզ, որ ձեր կյանքում չկա ավելի կարևոր բան, որ կարողանայիք անել:

ՕՄ

4. Մի կողմ նետեք այն ամբողջ ունայնը, որը շրջապատում է ձեզ: Ձեր գիտակցությունը բևեռեք ձեզ համար հնարավոր առավելագույն բարձր կետի վրա: Մտածեք հավերժականի մասին: Մտածեք անվերջ ու անսահման Աստծո մասին: Մտածեք Նրա Փառավորության մասին: Դուք Աստծո մաս եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներսում Նա կարող է ներկա լինել: Եվ ձեր օգնությամբ այս տիեզերքի Արարիչը կկարողանա շրջադարձել տիեզերական բոլորաշրջանը: Մտորե՛ք ձեզ վիճակված առաքելության վեհության մասին: Ձեզնից ամեն ոք կարող է և ունակ է ի կատար ածելու պատրանքի հետ-հավաքման՝ Աստծո  վիթխարի մտահղացումը:

ՕՄ

5. Ժամանակը հասավ, և բոլորաշրջանը փոխվեց: Այժմ պատրանքը հետ հավաքելու ժամանակն է արդեն: Եվ դա կատարվում է ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, երբ սկսվեց Արարումը. եկավ այն շրջադարձային կետը, երբ Արարվածը պետք է հետ հավաքվեր: Տարածությունն ու ժամանակը սկսում են նոր բոլորաշրջան: Պատրանքը սկսվում է հետ հավաքվել: Ձեզնից յուրաքանչյուրը կոչված է մասնակցելու պատրանքի հետ-հավաքման այդ գործընթացին: Այժմ ոչ ես, ոչ էլ որևէ մի ուրիշ Բարձրագույն Վեհապետ չենք կարող ներկա գտնվել ձեր աշխարհում: Չափազանց կոպիտ է ձեր աշխարհը, և չափազանց ցածր են նրա թրթռանքները: Միայն դուք կարող եք կատարել այդ աշխատանքն աշխարհի համար: Միայն դուք կարող եք ձեր նախընտրանքներով ու գործողություններով իրականացնել պատրանքի հետ-հավաքման այդ աշխատանքը: Միայն ձեր գիտակցության օգնությամբ Աստված կարող է կատարել այդ աշխատանքը՝ վիթխարի այն աշխատանքը, որի իրականացման համար պահանջվում են միլիոնավոր տարիներ: Այժմ ձեզ հնարավորություն է տրվում ձեռնամուխ լինելու այդ առաքելությանը:

ՕՄ

6. Եվ եթե դուք վերընթերցեք այս վերջին տարիներին մեր դեսպանորդի միջոցով ձեզ տրված բոլոր թելադրությունները, ապա դրանցում կգտնեք բոլոր անհրաժեշտ հանձնարարականները, որպեսզի կատարեք ձեր աշխատանքը և ավարտեք ձեր Աստվածային առաքելությունը: Յուրաքանչյուր թելադրություն պարունակում է ձեզ անհրաժեշտ գիտելիք ու տեղեկատվություն: Տողատակերում պահված գիտելիքներ կան, որոնք ձեր գիտակցության մեջ երկար տարիների ընթացքում աստճանաբար բացվում են ձեր քնի և արթնության ժամանակ:

ՕՄ

7. Բանալին, որ կտամ ձեզ այսօր, մակերեսի վրա է: Ձեր ամենօրյա նախընտրանքները՝ օրվա ընթացքում կատարած ձեր ամեն մի ընտրությունն ու արարքը, եթե ունեն Աստվածային բնույթ, ապա հենց այն աշխատանքն են առաջ տանում, որը դուք պարտավոր եք կատարել: Իսկ եթե առաջվա պես նախընտրում եք կենտրոնանալ պատրանքի վրա, տրվել հաճույքներին ու ձեր էգոյի քմայքներին՝ ինչպիսիք էլ դրանք արտահայտվելիս լինեն, ապա դրանով հանդերձ հակադրվում եք Աստծուն և Նրա պլաններին:

ՕՄ

8. Նշանակություն ունի ձեր յուրաքանչյուր միտքը: Նշանակություն ունի ձեր յուրաքանչյուր հույզը: Նշանակություն ունի ձեր յուրաքանչյուր գործողությունը:

Այժմ սկսվում է ձեր աշխատանքն Աստծո համար: Ձեր ամեն մի արարքը կամ ուշադրության կենտրոնացումը պատրանքի վրա՝ կհակադրվի Աստծո պլաններին: Համընդհանուր Բարօրությանն ու Բարուն ուղղված ձեր ամեն մի գործողությունը կողջունվի Երկնքի կողմից և մեզ համար նշան կլինի, որ մարդկությունն ունակ է ընթանալու էվոլյուցիոն զարգացման ուղով և անցնելու իր զարգացման նոր փուլին:

ՕՄ

9. Այժմ ձեր գիտակից լինելուց, նկրտումներից ու հավատից շատ բան է կախված: Եվ այս օրով ես եկել եմ, որ ձեզ հիշեցնեմ ձեր պարտքի և այն աշխատանքի մասին, որը ձեզնից բացի ոչ ոք չի կարող կատարել՝ պատրանքի հետ-հավաքման վիթխարի աշխատանքի մասին: Եվ դա ձեր ամենակարևոր աշխատանքն է՝ գիտակցության մեջ հավերժականն անցողիկից բաժանելը: Ձեր ներսում և ձեզնից դուրս իրականը պատրանքայինից առանձնացնելու գործը ձեր ամենակարևոր աշխատանքն է հիմա:

ՕՄ

10. Որտեղ կենտրոնացված է ձեր ուշադրությունը, այնտեղ էլ հոսում է ձեր էներգիան: Եվ եթե մշտապես կենտրոնացած եք պատրանքային աշխարհի վրա, ապա գործում եք ընդդեմ Աստծո՝ բազմապատկելով պատրանքը: Իսկ եթե մշտապես կենտրոնացած եք Բարձրագույնի՝ Աստվածային աշխարհի վրա, ապա Երկինքը կփառավորի ձեզ: Հասել է այն ժամանակը, երբ Երկինքը սպասում է ձեր աշխատանքին: Խնդրու՜մ եմ, գիտակցե՛ք ձեր պատասխանատվությունը և սկսեք հենց հիմա: Ամեն ինչ արդեն գիտեք: Սկսե՛ք... Ժամանակի ամեն պահի դուք արարում եք: Կառավարում եք ձեր էներգիան: Մնում է միայն, որ համալարվեք Աստծո հետ, որպեսզի ձեր էներգիայի հոսքը մշտապես Աստվածային հոսքի հետ լինի:

ՕՄ

Ես պատրաստ եմ, Տեր: Վերցրու՛ ինձ, Տեր, վերցրու իմ գիտելիքները, իմ ունակությունները: Օգտագործի՛ր ինձ, Տեր, Քո պլանների իրականացման համար: Ահա՜ իմ Եսը, Տեր: Ես հնազանդվում եմ Քո Կամքի և Քո Օրենքի առաջ: Չկա՛ այլևս իմ մեջ ոչինչ, որ Աստծուց չէ: Չկա՛ ոչինչ, որ մեզ բաժանի: Մենք միասնական ենք: