Համառոտ Վարդարան

Հույսի*

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է ամբողջ Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

 

Հայր մեր

1. Ձեր բոլոր գործողություններն ու մտքերը պետք է համապատասխանեն Աստծո Կամքին: Սակայն շատերիդ մոտ հարց է առաջանում, թե ձեզ շրջապատող քաոսի պայմաններում ինչպե՞ս իմանալ, թե ինչն է համապատասխանում Աստծո Կամքին և ինչը՝ ոչ. ո՞րն է Աստվածային որոշում և որը՝ ոչ: Ինչպես միշտ, հիմնական և գլխավոր հանձնարարականն այն կլինի, որ ականջալուր լինեք ձեր սրտի ձայնին: Քանզի հենց այդտեղ կարող եք գտնել ձեր բոլոր հարցերի պատասխանները: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չեն լսում պատասխանները:

Աստվածամայր

2. Ցավոք, Երկրի վրա ունեցած շատ ու շատ մարմնավորումների ընթացքում շատ-շատերի սրտերը ծածկվել են  անթափանց զրահով, և շատ դժվար է դարձել այդ զրահի միջով Աստծո պատասխանը լսելը: Դուք ձեր կյանքերի ընթացքում բախվել եք շատ ողբերգական իրավիճակների հետ: Եվ դրանք ձեր սրտերին այնպիսի վերքեր են հասցրել, որոնք ցավ ու մորմոք են պատճառում նույնիսկ այն հաստ զրահի տակից, որ հագցրել եք ձեր սրտին, որպեսզի այդ ցավերը չզգաք:

Աստվածամայր

3. Ի՞նչ անել ուրեմն... Ձեր սրտերը պետք է բերվեն աշխատունակ վիճակի: Պետք է շերտ առ շերտ սրտի վրայից հեռացնեք բոլոր այն բացասական ազդեցությունները, որոնք եղել են անցյալում և կան ներկայում: Ձեր սրտերը շատ զգայուն են: Եվ, նախքան ձեր սրտերը բացել սովորելը, պետք է հոգ տանեք, որ ձեր կյանքի արտաքին պայմանները նոր վերքեր չառաջացնեն ձեր սրտերում: Ցավոք, ձեր աշխարհում շա՜տ են այնպիսի բաները, որոնք ստիպում են սրտին կծկվել անտանելի ցավից: Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել:

Աստվածամայր

4. Մարդկության պատմության ընթացքում եղել են երջանիկ դարաշրջաններ, երբ մարդիկ ուրախություն էին պարգևում միմյանց, ուրախանում էին արևով, ողջ կենդանական աշխարհով: Ուրախությունն էր տիրում ամենուրեք: Դա շատ վաղուց էր՝ այն հինավուրց դարերում, երբ Երկրի վրա Ոսկեդար էր: Մարդկության լավագույն ներկայացուցիչներն ու նրանց Ուսուցիչները գտնվում էին մարմնավորման մեջ: Բնությունն ու ողջ շրջապատը ներկայանում էին որպես աստվածության ներդաշնակ դրսևորում: Այն ամենը, ինչ գոյություն ուներ այդ հրաշք ժամանակներում, պարուրված էր երջանկությամբ: Երջանկության և ուրախության վիճակները տիրապետող էին ողջ կենդանականի համար: Նույնքան կատարյալ ու Սիրով հագեցած էին նաև մարդկանց փոխհարաբերությունները: Ամեն ինչ խելամիտ էր դասավորված:

Աստվածամայր

5. Եվ այդ դարերի ընթացքում մարդկանց սրտերը անթափանց զրահով ծածկվելու կարիքը չէին զգում: Մարդկանց սրտերը բաց էին բոլորի առջև, քանզի դրանցում բացակայում էին բացասական դրսևորումները: Եվ մարդկանց սրտերին քաջ հայտնի էր, թե ինչպես պետք է վարվել համաձայն Աստվածային օրենքի: Դա շա՜տ վաղուց էր: Մարդկությունն աստիճանաբար ցած սահեց ու հասավ այնպիսի  վիճակի, ինչպիսին այժմ է: Այն ամենը, ինչ ձեր կյանքում տեսնում եք ձեր շուրջը, համապատասխանում է ձեր սրտերի վիճակին: Անհասկացողության զրահը, ատելությունը, հակակրանքն ու անտարբերությունը ծածկի տակ են առել մարդկությանը:

Աստվածամայր

6. Դուք լրիվ չափով ճաշակեցիք անհնազանդության պտուղները: Հենց հատկապես ինքնակամությունն ու ուրիշների հաշվին ինչ-որ բան ձեռք բերելու անհագ ցանկությունը մարդկությանը հասցրին գիտակցության այն վիճակին, որում ներկայումս նա գտնվում է:Ուստի այդ վիճակից դուրս գալու հակադարձ ուղին այն կլինի, որ կյանքի բոլոր ոլորտներում դրսևորվեն դրանց լրիվ հակադիր կերպերը:

Ատելությունն անհրաժեշտ է փոխարինել Սիրով:

Վախն անհրաժեշտ է փոխարինել Սիրով:

Անտարբերությունը, չարությունն ու հակակրանքը պետք է փոխարինվեն բարյացակամությամբ:

Ուրախությունը պետք է փոխարինի նոթոտվածությանը:

Աստվածամայր

7. Ասես կախարդական փայտիկի օգնությամբ՝ բոլոր անաստված հատկանիշները փոխարինվում են Աստվածային հատկանիշներով միայն այն դեպքում, եթե մարդկությունն իր հիմնական զանգվածով եսասիրության, փառասիրության և կյանքից անընդհատ հաճույքներ կորզելու իր վարվելակերպը փոխարինում է այնպիսի վարվելակերպով, որը հիմնված է փոխօգնության, համագործակցության և ի շահ հանուր կյանքին ամեն ինչ տալու ցանկության վրա: Ճիշտ կլինի, եթե ասեք, որ ես իրար հակադրեցի եսասիրության ու մարդասիրության դիրքերը:

Աստվածամայր

8. Այն դեպքում, երբ մարդկային գիտակցությունը հեռանում է Աստվածային թրթռանքներից, ապա մարդ ինքն իրեն կտրում է Աստծուց. նա դադարում է իրեն ապահով վիճակում զգալ, դադարում է Սեր զգալ: Իսկ երբ մարդ վերադառնում է Աստվածային թրթռանքներին, ապա տեղի է ունենում ճիշտ հակառակը: Մարդ զգում է ողջ Արարչության հետ իր միասնությունը, զգում է Սեր, ուրախություն: Նա իրեն բավարարված է զգում, դառնում  է հանգիստ ու հավասարակշիռ:

Աստվածամայր

9. Աստվածային աշխարհի սահմանագիծն անցնում է ձեր սրտերով: Հենց այդտեղ՝ զրահի տակ, Աստված է: Եվ այնժամ, երբ ամեն մարդ կկարողանա բացել իր սիրտը, մարդկությունը կվերադառնա այն ժամանակներին, երբ Երկրի մարդիկ մշտապես իրենց զգում էին երջանկությամբ ու Սիրով պարուրված վիճակում:Հավանականություն կա, որ Ոսկեդարի այդ ժամանակները կվերադառնան: Հավանականություն կա, որ Ոսկեդարը մուտք կգործի Երկիր: Եվ մենք սպասում ու գուշակություն ենք անում, թե Երկրի վրա որտե՞ղ պայմաններ կստեղծվեն Ոսկեդարի գալստյան համար:

Աստվածամայր

10. Ես ձեզ չեմ պատմի մեր պլանների մասին: Բայց դուք պետք է գիտենաք, որ ոչ միշտ է երկինքը մռայլ ու անձրևոտ լինում: Կգա ժամանակ, երբ Աստվածային գիտակցության արևը կշողա Երկրի վրա: Միայն կարող եմ ասել, որ Ոսկեդարի գալստյան համար անհրաժեշտ պայմաններն արդեն սկսվում են ստեղծվել, ինչպես նաև պատրասվում են մարմնավորման և արդեն մարմնավորվում են այն հոգիները, որոնք իրենց մեջ կրում են Ոսկեդարյան գիտակցություն: Եվ լավ կլիներ, եթե դուք այդ հոգիների համար Երկրի վրա այնպիսի պայմաններ ստեղծեիք, որոնցում նրանք կարողանային լրիվությամբ դրսևորել իրենց ունակություններն ու շնորհները: Ես ավարտում եմ իմ այսօրվա ուղերձը և հույս եմ փայփայում, որ դուք ձեր մեջ ուժ կգտնեք, որպեսզի հաղթահարեք ձեր բացասական, նեգատիվ վիճակները՝ հանուն Երկիր մոլորակի ապագայի: ԵՍ ԵՄ Հիլարիոնը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

 *Վարդարանը կազմված է Հիլարիոն վեհապետի 05.07.2009 թ-ի թելադրության հիման վրա

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ