Վարդարան՝
Սիրտ
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
Քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Հալեցրե՛ք այն զրահը, որում ձեր սիրտն է գտնվում
Հայր մեր
1. Ձեր խելքն ու սիրտը միշտ չէ, որ համաձայնության մեջ են լինում: Հատկապես խելքը՝ ձեր մարմնական խելքն է խանգարում մեծ մասամբ, երբ ձեր սիրտը ձեզ դեպի վեր է կանչում:
Աստվածամայր
2. Խելքն ասում է, թե դա անհնար է. այն հազար պատճառ է գտնում, որպեսզի ձեր կյանքում ոչինչ չփոխվի: Եվ հաճախ դուք ձեր խելքով եք առաջնորդվում, այլ ոչ թե սրտով: Եվ սրտի ձայնն աստիճանաբար դառնում է ավելի ու ավելի մեղմ, ապա և մարում է ի վերջո:
Աստվածամայր
3. Իսկ երբ սկսում եք կյանքում խարխափել, հանդիպում շատ խոչընդոտների, չամոքվող վերքեր ստանում ձեր նուրբ մարմիններում և հոգեբանական խնդիրներ ունենում, ապա ինչ-որ տեղ լսում կամ հիշում եք այն մասին, որ լավ կլինի օգնության խնդրանքով դիմեք ձեր սրտին:
Աստվածամայր
4. Սակայն, երկա՜ր տարիներ անցկացնելով առանց Աստծո, ձեր սիրտը փակված է լինում այնպիսի կոշտուկներով ու պալարներով, որ չի կարողանում արձագանքել ձեր կանչերին: Դուք տարակուսանքի մեջ եք ընկնում: Ախր, օգնությո՛ւն եք խնդրել, իրոք՝ օգնության կարի՛ք ունեք, բայց չեք կարողանում այն ստանալ: Ձեր սիրտը լուռ է մնում:
Աստվածամայր
5. Եվ հենց այդ պահին շատ մարդիկ վհատվում են, հույսները կորցնում և ընկնում գիտակցության վատագույն վիճակների մեջ: Պե՛տք չէ այդպես վարվել, սիրելինե՛րս: Ձեր սիրտը լսում է ձեզ, բայց դուք չեք կարողանում իրեն լսել, քանի որ զրահի մեջ եք առել իրեն: Դուք հաճախ հայտնվել եք կյանքի այնպիսի իրավիճակներում, որոնք վերք են հասցրել ձեր սրտին, իսկ դուք կոշտացել ու դաժանացել եք: Ձեր սրտի առումով դա նշանակում է, որ այն պատվել է զրահով, զրահազգեստ է հագել, որպեսզի պաշտպանվի հարվածներից՝ այն դաժան հարվածներից, որոնք ձեր կյանքը հասցնում է իրեն:
Աստվածամայր
6. Ուստի դուք պետք է քայլ առ քայլ հալեցնեք այդ զրահն ու զրահազգեստը, որում պատսպարվել է ձեր սիրտը: Դա ձեզ չի հաջողվի անել միանգամից և նույնիսկ մեկ ամսվա ընթացքում: Կարող է և ավելի շատ ժամանակ պահանջվել. նույնիսկ այնքան ժամանակ, որքան ժամանակով որ դուք անտես եք արել ձեր սրտին:
Աստվածամայր
7. Սակայն, որպեսզի վերադառնաք ճշմարիտ Կյանքին՝ ո՛չ այն կյանքին, որը ձեզ շրջապատում է, այլ այն ճշմարիտ ու հավերժական Կյանքին, որը վիճակված է ձեզ, դուք պետք է ընթանաք քայլ առ քայլ՝ երբեք կանգ չառնելով և մեկը մյուսի հետևից ձեր սրտի վրայից հանելով ծածկոցները:
Աստվածամայր
8. Անչափ շա՜տ է չարը, որի հետ բախվում եք ձեր կյանքում: Անչափ շա՜տ են այնպիսի բաները, որոնք ստիպում են ձեր սրտին կուչ գալու: Զրուցե՛ք ձեր սրտի հետ, զգացե՛ք նրա ջերմությունը: Պատկերացրեք, որ սրտո՛վ եք շնչում: Սրտի հետ զրույցները պետք է ձեր ամենօրյա գործառությունը դառնան:
Աստվածամայր
9. Եվ այն բանին զուգընթաց, որ կսկսեք ավելի ու ավելի շատ ուշադրություն դարձնել ձեր սրտին, կարժանանաք նրա փոխադարձ պատասխանին: Եվ ձեր կյանքում կգա այն պահը, երբ ձեր էության խորքում կլսեք ձեր սրտի ձայնը: Դա կլինի շատ նուրբ և գորովալից ձայն: Պետք է աշխատեք շրջապատող կյանքի ունայնության մեջ չկորցնել այդ ձայնը: Պետք է աշխատեք նաև լսել, թե ինչ է ասում այդ ձայնը:
Աստվածամայր
10. Եվ եթե մեկ անգամ, երկրորդ անգամ ձեզ հաջողվի դա անել, ապա կարելի կլինի ձեզ շնորհավորել վիթխարի հաղթանակի կապակցությամբ: Ուրեմն՝ դուք վերադարձել եք այն ճշմարիտ, Աստվածային էությանը, որը գտնվում է հենց ձեր ներսում: Եվ այդ նրբության, ջերմության, Սիրո և երանության համեմատ, որը դուք գտել եք ձեր ներսում՝ ձեր էության մեջ, ձեր աշխարհի բոլոր հաճույքները կթվան կոպիտ ու անպետք: Դուք ավելի նուրբ ճաշակ ձեռք կբերեք. դուք կհաղորդակցվեք Աստվածային աշխարհի ուրախությունների հետ:
Աստվածամայր
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Ձեր սիրտը նման է բյուրեղապակյա անոթի
Հայր մեր
1. Ձեր սիրտը նման է բյուրեղապակյա անոթի: Բայց Երկրի վրա ունեցած ձեր մարմնավորումների ընթացքում այդ անոթը մթագնել է և այլևս իր միջով բաց չի թողնում Աստվածային Լույսը:
Աստվածամայր
2. Վերցրե՛ք ձեր անոթը՝ ձեր սիրտը, և պատկերացրեք, թե ինչպես եք շերտ առ շերտ նրա վրայից մաքրում կուտակված բացասական հատկություններն ու զգացմունքները: Ատելություն, հակակրանք, վախ, չարակամություն, տգիտություն, ծուլություն, նախանձ:
Աստվածամայր
3. Ձեզնից յուրաքանչյուրը կունենա մի քանի հատկանիշներ, որոնցից ինքը պետք է ձերբազատվի առաջին հերթին: Լվացե՛ք ձեր սիրտն այդ բացասական հատկանիշների ու դրսևորումների շերտանստվածքից:
Աստվածամայր
4. Կրկնեցե՛ք այդ գործընթացն ամեն օր: Մի՛ կարծեք, թե մեկ անգամով դուք գլուխ կհանեք այդ գործից և ձեր սիրտը կմաքրեք բացասական էներգիաների բազմադարյան նստվածքից:
Աստվածամայր
5. Ձգտեցեք ձեր գիտակցության մեջ մշտապես պահել այն բանի պատկերացումը, թե ինչպես եք հրաժեշտ տալիս ձեր բացասական հատկանիշներին: Պատկերացրեք, թե ամեն անգամվա հետ ձեր սիրտն ինչպես է ունակ դառնում իր միջով անցկացնելու ավելի ու ավելի շատ Աստվածային էներգիա:
Աստվածամայր
6. Կանցնի որոշակի ժամանակ, և ձեր սիրտն ամբողջությամբ կմաքրվի անցյալի կուտակումներից, իսկ դուք կկարողանաք լրիվ չափով յուրացնել Աստվածային էներգիայի այն թրթիռները, որոնցով լեցուն է ողջ աշխարհը՝ամբողջ Արարչությունը, բայց դուք պարզապես չեք կարողանում ընկալել այդ թրթռանքը՝ ձեր սեփական անկատարության և այդ անկատարությունից ձեր հրաժարվել չկամենալու պատճառով:
Աստվածամայր
7. Պատկերացրեք, որ նստած եք գետի, լճի կամ առվակի մոտ, և պայծառ արևի շողերն ընկնում են ուղիղ ձեր դեմքին: Ձեզ համար հաճելի է արևի քնքուշ ճառագայթների հպումը: Օրեցօր արևն ավելի ու ավելի շատ է թափանցում ձեր մեջ, և մի գեղեցիկ օր արդեն դուք ինքնե՛րդ եք վերածվում արևի և նվիրաբերում եք ձեր Լույսը, ձեր Սերը բոլոր նրանց, ովքեր Լույսի ու Սիրո կարիքն ունեն:
Աստվածամայր
8. Կգա օրը, և ձեր Աստվածային գիտակցության արևը կճառագի ձեր միջից և կնվիրի իր ջերմությունը շատ մարդկանց, ովքեր դեռևս չեն կարողացել ձերբազատվել այն ամենից, ինչը խանգարում է նրանց մերձենալու իրենց ներսում գտնվող Աստվածային ներկայության արևին:
Աստվածամայր
9. Դուք արևակե՛րպ եք: Եվ դուք պարզապես պետք է մաքրեք բազմադարյա ցեխի նստվածքը ձեր անոթի վրայից, որպեսզի այն նորից ձեռք բերի իր մաքրությունն ու թափանցիկությունը: Այնժամ դուք կլցնեք ձեր անոթը Աստվածային էներգիայով և յուրաքանչյուրին, ով ծարավ է, հնարավորություն կտաք ըմպելու ձեր անոթից:
Աստվածամայր
10. Աստվածային էներգիան երբեք չի սպառվում: Աստվածային էներգիայի հոսքը ձեր աշխարհում սահմանափակվում է միայն մարդկային գիտակցության պատճառով: Վրա է հասնում Նոր Օրը, իսկ այդ Օրվան բնորոշ է սահմանափակումների բացակայությունը, Աստվածային Ազատությունը և Աստվածային Սերը:
Աստվածամայր
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Մուտք գործեք ձեր սրտի անդորրության մեջ
Հայր մեր
1. Աստծո ներկայությունը ձեր աշխարհում միշտ կա, սակայն ձեզ հարկավոր է դիտողականություն դրսևորել: Ձեզնից ամեն ոքի ներսում ներկա է Աստված: Պետք է միայն կարողանաք դիտել:
Աստվածամայր
2. Ձեր կյանքում լինում են շատ հանդարտ, երանավետ պահեր, երբ կարծես ձեր շուրջն ամեն ինչ լռում է: Քաղաքի աղմուկի մեջ դուք ունկնդիր եք լինում լռությանը: Ամենուրեք լուռ է:
Աստվածամայր
3. Եվ այդ ժամանակ հանդարտ ձեզ է մոտենում Աստված: Նա դուրս է ելնում ձեր էության խորքից և իր ազդեցությունը սփռում ձեր շուրջը:
Աստվածամայր
4. Եվ եթե դուք ավելի հաճախակի ապրեիք ձեր աշխարհում աստվածության ներկայության այդ պահերը, ապա, այդ երանության համն առնելով, վերջնականապես կհրաժարվեիք այն նախահումքերից, որոնք ձեզ է հրամցնում ձեր քաղաքակրթությունը:
Աստվածամայր
5. Աստծո կողմից տրված բարեշնորհանքը չի կարելի շփոթել այն փոխարինիչների հետ, որոնց ամենուրեք հանդիպում եք ձեր աշխարհում:
Աստվածամայր
6. Ես կուզենայի, որ դուք սովորեիք նշմարել ներքին անդորրի ու հանդարտության այդ վիճակները ձեր աշխարհում: Նաև կուզենայի, որ կարողանայիք պահել այդ վիճակները ձեր հիշողության մեջ՝ նույնիսկ այնժամ, երբ ձեր շուրջն ամեն ինչ փուլ է գալիս:
Աստվածամայր
7. Կան ճշմարիտ վիճակներ, երբ դուք Աստծո մեջ եք գտնվում: Եվ պետք է ձգտեք, որ լինեք նման վիճակներում:
Աստվածամայր
8. Այդ եղանակով ձեր ներսից Աստվածային աշխարհը կարող է դուրս հորդել դեպի ձեր երևակված աշխարհը: Եվ այդ եղանակով ձեր աշխարհի անկատարությունը կսկսի աստիճանաբար նվազել այն կրակի պես, որն այլևս այրելու ոչինչ չունի:
Աստվածամայր
9. Որքա՜ն տարբեր բաներ է հորինել մարդկությունը, որպեսզի դրանք հակադրի միակ Ճշմարտությանը՝ Աստծուն, որը ներկա է ձեր սրտերի անդորության մեջ:
Աստվածամայր
10. Մու՛տք գործեք այդ անդորրության մեջ, և դուք կունենաք նմուշօրինակ, որը համեմատության մեջ կդնեք այն ամենի հետ, ինչը կյանքում ձեզ կհանդիպի: Կկարողանաք համեմատել ձեր այն վիճակները, որոնք ձեռք եք բերում ձեր աշխարհի խաղալիքների հետ առնչվելուց, Աստվածային ներդաշնակության ու անդորրության այդ նմուշօրինակի հետ:
Աստվածամայր
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Ձեր սրտում է գտնվում դեպի Աստծո
իրական աշխարհ տանող մուտքը
Հայր մեր
1. Կենտրոնացե՛ք ձեր սրտի վրա: Միայն դուք եք, և ձեր սիրտը: Ձեր աշխարհում չկա՛ որիշ ոչինչ: Ձեր սրտում է գտնվում դեպի Աստծո իրական աշխարհը տանող միակ մուտքը:
Աստվածամայր
2. Այն ամենն, ինչը ձեզ շրջապատում է ձեր ֆիզիկական աշխարհում, լոկ ծառայում է այն բանին, որպեսզի օգնի ձեզ զարգանալու, աճ ապրելու, ինքներդ ձեզ հաղթահարելու և մեծացնելու ձեր գիտակցությունը, ձեր նվաճումները:
Աստվածամայր
3. Դուք ճամփորդներ եք, որ մշտապես գտնվում եք անընդհատ շարժման մեջ: Նույնիսկ այն դեպքում, երբ գտնվում եք հանգստի վիճակում, ձեր աշխարհում հաղթահարում եք վիթխարի տարածություններ՝ ձեր մոլորակի, արեգակնային համակարգության ու ձեր գալակտիկայի հետ միասին սլանալով հազարավոր և միլիոնավոր կիլոմետրեր:
Աստվածամայր
4. Դա արտաքին տիեզերքն է: Բայց կա մի ուրիշ՝ ներքին տիեզերք, և այդ տիեզերքի մուտքը գտնվում է ձեր ներսում՝ ձեր սրտի մեջ:
Աստվածամայր
5. Ձեր հաջորդ քայլը պետք է լինի այն, որ հայտնաբերեք դեպի այլ աշխարհ տանող այդ մուտքը՝ Աստվածային աշխարհի մուտքը: Աշխարհ, որ ենթակա չէ ժամանակին և չունի տարածություն: Ամենիմացության և ամենայն կատարելության աշխարհը: Այն աշխարհը, որից ամեն ինչ սկիզբ է առնում, և ուր վերադառնում է ամեն ինչ: Ձեր աշխարհն է դա, ձեր տունը, ձեր իսկական իրականությունը, որտեղից դուրս եք եկել և ձեզ համար ստեղծել ձեր ֆիզիկական աշխարհը:
Աստվածամայր
6. Բոլոր աշխարհները՝ հեռավոր և այլ աշխարհների բոլոր մուտքերը, գտնվում են ձեր սրտում: Ձեր սրտում գտնվող դռան բանալին Սերն է: Իսկ դուռը բացողը կլինի ձեր գիտակցությունը՝ ձեր Աստվածային գիտակցությունը:
Աստվածամայր
7. Ձեր արտաքին գիտակցությունն ու ձեր արտաքին խելքը ձեզ կխանգարեն: Եվ ձեր ուղու վրա ձեր առջև կդնեն նորանոր խոչընդոտներ:
Աստվածամայր
8. Բայց այժմ ձեզ հայտնի է, թե որտեղ է գտնվում դեպի այն աշխարհը տանող գաղտնի դուռը, որտեղից եկել եք և ուր պետք է վերադառնաք: Ջանացեք ձեր կյանքի փորձությունների ընթացքում չկորցնել այդ դռան բանալին: Եվ ջանացեք ձեր գիտակցությունից հեռացնել այն ամենն, ինչը խանգարում է ձեզ ներս անցնելու այդ նեղ դռնով:
Աստվածամայր
9. Դուք պետք է ունկնդրե՛ք ինքներդ ձեզ: Դուք պետք է զգա՛ք ինքներդ ձեզ, հասկանա՛ք ինքներդ ձեզ: Դուք ա՛յն չեք, ում տեսնում եք հայելու մեջ. դուք հզոր հոգևոր էակներ եք, և գալիս է այնպիսի մի փուլ, երբ դա պետք է զգաք:
Աստվածամայր
10. Ըստ այդմ, ձեր Ուղու առաջին քայլը կլինի այն, որ հնազանդվեք այն հանգամանքներին, որոնցում սկսվում է ձեր Ուղին, և որոշում կայացնեք ընթանալու այդ Ուղով, որը հետադարձ ճանապարհով ձեզ տանում է Աստծո մոտ՝ անկախ ձեր արտաքին կյանքի բոլոր հանգամանքներից:
Աստվածամայր
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն:
Աստվածային Ճշմարտությունը
ծլում է մարդկանց սրտերում
Հայր մեր
1. Աստվածային Ճշմարտությունը գալիս է Երկիր՝ թույլտվություն չհարցնելով որևէ կրոնական առաջնորդից կամ ղեկավարից: Աստվածային Ճշմարտությունը ծլում է մարդկանց սրտերում, և մեծ նշանակություն չունի ո՛չ ձեր պաշտոնը, ո՛չ էլ ձեր սոցիալական դրությունն ու սոցիալական կարգավիճակը:
Աստվածամայր
2. Դեպի Աստված տանող ուղին մշտապես ձեր ներսում է գտնվում՝ ձեր սրտերում: Եվ Աստծո ձայնը դուք կարող եք լսել ձեր սրտի անդորրության մեջ: Ուստի ձեր հիմնական խնդիրը կլինի ձեր սրտին ունկնդրելը: Սովորե՛ք լսել ինքներդ ձեզ՝ ձե՛ր իսկ Բարձրագույն մասին. և աստիճանաբար հրաժարվել այն ամենից, ինչը ծանրաբեռնում է ձեզ և խանգարում այդ կապի հաստատմանը:
Աստվածամայր
3. Դուք ինքնե՛րդ եք ընտրություն կատարում ձեր աշխարհի ամեն ինչի և ձեր ներսի մեղմ ներքին ձայնը լսելու հնարավորության միջև:
Աստվածամայր
4. Մինչև ե՞րբ պետք է վազվզեք ձեր թշվառ աշխարհով մեկ՝ կյանքի իմաստի փնտրտուքով տարված: Դուք ձեզ շրջապատող աշխարհում երբեք չե՛ք գտնի կյանքի իմաստը: Ես դա ձեզ ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Քանզի անցողիկը չի կարող ժառանգել անանցը: Ձեր բնույթն, ըստ էության, Աստվածային է: Եվ դուք պետք է վերադառնաք ձեր Աստվածային էությանը:
Աստվածամայր
5. Ֆիզիկական պլանում կյանքի իմաստի ձեր որոնումն ի սկզբանե դատապարտված է ձախողման: Միակ ճշմարիտ Ուղին գտնվում է ձեր ներսում՝ ձեր սրտերում:
Աստվածամայր
6. Շատ են ճամփաները ձեր աշխարհում, որոնցով մարդիկ գերադասում են քայլել՝ մարմնավորումից-մարմնավորում, կյանքից-կյանք: Եվ միակ, ճշմարիտ ճանապարհը մերժվում է նրանց կողմից:
Աստվածամայր
7. Աստված համբերատար է, պաշտելինե՛րս: Եվ, որքան էլ թափառեք արտաքին աշխարհում, կգա ժամանակը, և կվերադառնաք Տուն:
Աստվածամայր
8. Ձեր աշխարհը գոյություն ունի միայն ձեր գիտակցության մեջ, դուք ձեր գիտակցությամբ նպաստում եք այդ աշխարհի գոյատևմանը: Ուստի դուք պետք է անցնեք գիտակցության ու ձեր շրջապատի իրականությունը հասկանալու նոր մակարդակի վրա, որպեսզի լքեք ֆիզիկական աշխարհն ու ձեռք բերեք Աստվածային Ազատություն:
Աստվածամայր
9. Ոչ ոք՝ ոչ մի մարդ, չի կարող ձեզ ստիպել, որ կատարեք ձեր ընտրությունը: Միայն ինքնե'րդ ձեր առանձնության ու սրտի անդորրության մեջ կարող եք կայացնել այդ ճակատագրական որոշումը:
Աստվածամայր
10. Այն ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է՝ պարզապես ընտրություն կատարել և քայլել դեպի անսահմանություն՝ հրաժարվելով երեկվա տոնական զարդարանքներից, քայլ կատարել դեպի իրականություն: Սկզբում՝ մեկ քայլ, հետո՝ երկրորդը: Եվ առանց կանգ առնելու գնալ դեպի ձեր իրական Գոյը՝ դեպի այն, ինչ դուք իրականում կաք: Ձեր սահմաններից դուրս չկա ոչինչ, որ ետ պահի ձեզ դեպի բարձր իրականաթյուն ձեր ընթացքից: Միայն ինքնե'րդ եք ետ պահում ձեզ:
Աստվածամայր
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Գլխավոր էջ Հաջորդ էջ Նախորդ էջ