Վարդարան

Հավատի

 

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

Տե՜ր, օգնի՛ր ինձ, Տե՜ր.

Ես գիտեմ, որ Դու կաս: Ես գիտեմ, որ Դու լսում ես ինձ:

Ես հավատում եմ Քո զորությանն ու բարեգթությանը:

Ես սիրում եմ Քեզ, Տե՜ր, և հավատում եմ, որ այն, ինձ արել ես ինձ համար, միայն այն բանի համար է եղել, որ գամ դեպի Քեզ:

Ների՛ր ինձ, Տե՜ր, այն ամենի համար, որ արել եմ իմ չիմացությամբ:

Երախտապարտ եմ Քեզ, Տե՜ր, քո գիտության և այն բանի համար, որ թույլ տվիր ինձ անցնելու բոլոր փորձություններով և պատվով դիմանալու դրանց:

Օգնի՛ր ինձ, Տե՜ր, որ գտնեմ Քեզ և կյանքում երբեք այլևս չբաժանվեմ Քեզնից:

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

ՕՄ 

 

 

Ամենայն ինչ Աստված է

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

1. Ամենայն ինչ Աստված է: Այն, ինչ ձեզ շրջապատում է և այն, ինչ տեսնում եք, որքան աչքներդ կտրում է՝ Աստված է:

ՕՄ

2. Դուք էլ եք Աստված: Այո', դուք Աստված եք՝ մարմնավորման մեջ, բայց միայն այն դեպքում, եթե պահպանում եք որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ձեր Աստվածային բնույթը դրսևորվի:

ՕՄ

3. Ես ձեզ կուսուցանեմ, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի վերածվեք Աստծո: Նախ և առաջ դուք պետք է սիրեք ու պաշտեք Աստծուն այն ամենի մեջ, ինչը ձեզ շրջապատում է:

ՕՄ

4. Չկա ոչինչ, որ բաժանի ձեզ կյանքի յուրաքանչյուր մասնիկից՝ սկսած ամենափոքրիկ մրջյունից և վերջացրած ամենազարգացած Գուրուով: Դուք հանդիսանում եք այդ ամենը և միաժամանակ հանդիսանում եք Աստծո անհատականացումը ֆիզիկական սահմանափակ կաղապարի մեջ:

ՕՄ

5. Եվ հենց այդ կաղապարն է, որ ձեզ առանձնացնում է ամբողջական Աստվածայնությունից: Այդ կաղապարը ձեզ տրված է ժամանակավորապես, որպեսզի միլիոնավոր տարիների ընթացքում դուք երկրային կյանքի փորձառություն անցնեք՝ մտնելով հազարավոր և տասնյակ հազարավոր երկրային մարմնավորումների մեջ:

ՕՄ

6. Դուք օգտագործում եք այդ կաղապարն այն նպատակների համար, որոնք ձեր առջև դրված են Աստծո կամքով: Աստված կամենում է դրսևորել իրեն ձեր ֆիզիկական կաղապարի միջոցով: Եվ ձեր խնդիրն է՝ հնարավորություն տալ Աստծուն դրսևորել իրեն ձեր միջոցով:

ՕՄ

7. Դուք պետք է ձեր կյանքը ենթարկեցնեք այն Աստծուն, ով դուք ինքներդ եք: Եվ դա յուրաքանչյուր մարդու խնդիրը: Դուք պետք է խնամք տածեք ձեր կաղապարի նկատմամբ, պահեք նրան կարգին վիճակում, սնեք նրան անհրաժեշտ ամեն ինչով:

ՕՄ

8. Սակայն երբեք դուք չպետք է մոռանաք, որ դուք Աստված եք  և, հետևաբար, չեք կարող անել այն, ինչ անարժան է Աստծուն:

ՕՄ

9. Հայացք նետեք ձեր կյանքին, ձեր կյանքի հանգամանքներին: Արդյո՞ք ամեն ինչ է համապատասխանում Աստվածային ստանդարտին:

ՕՄ

10. Դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր կյանքի բոլոր կողմերին. ինչո՞վ եք սնվում, ի՞նչ եք հագնում, ու՞մ հետ եք շփվում, ինչպե՞ս եք վարվում ձեր հարազատների ու ծանոթների հետ: Նրանք նույնպես հանդիսանում են կաղապարված Աստվածներ: Եվ նրանց նկատմամբ ձեր վերաբերմունքը պետք է նմանվի Աստծո նկատմամբ վերբերմունքին:

ՕՄ

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

ՕՄ

 

Ապագան կապված է

ճշմարիտ հավատի ավանդույթների վերականգնման հետ

 ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

ՕՄ

1. Կարող եք գնալ տաճար կամ եկեղեցի: Դուք այնտեղ տեսնում եք Աստվածությունների պատկերներ: Դուք երկրպագում եք այդ Աստվածություններին: Սակայն մեծ տարբերություն չկա ձեր, ձեզ շրջապատող մարդկանց և տաճարի Աստվածությունների միջև:

ՕՄ

2. Մենք բոլորս մեզնից ներկայացնում ենք Աստվածության դրսևորումներ: Իհարկե, մենք կանգնած ենք Աստվածության դրսևորման տարբեր աստիճանների վրա, բայց դա առանձնապես մեծ նշանակություն չունի:

ՕՄ

3. Համաձայնեք, որ եթե դուք ձեզ վերաբերվեք որպես Աստծու, և նաև՝ վերաբերվեք ձեզ շրջապատող մարդկանց որպես Աստվածների, ապա ձեր կյանքը կփոխվի: Եվ այնքան արագ կփոխվի, որքան տևական ու լրիվ կկարողանաք ձեր գիտակցության մեջ պահել Աստվածության կերպարը: Ահա թե ինչու է ձեզ անհրաժեշտ Աստվածության նկար ունենալ տանը, աշխատավայրում:

ՕՄ

4. Շատ կարևոր է մշտապես աչքի առաջ ունենալ նմանակման նմուշօրինակ: Ձեր աշխարհը կաղապարների աշխարհ է հանդիսանում, այդ պատճառով ձեզ համար հատկապես շատ կարևոր է՝ անընդհատ տեսապատկերել ձեր առջև այն Աստվածությանը, որը դուք հանդիսանում եք: Համաձա՞յն եք ինձ հետ:

ՕՄ

5. Դուք դառնում եք այն, ինչին ձգտում եք, և ինչ կերպարներ որ մշտապես պահում եք ձեր գիտակցության մեջ:

ՕՄ

6. Նայեցե'ք, թե ինչով եք շրջապատված տանը, փողոցում, ուշադրություն դարձրեք այն պատկերներին, որոնք տեսնում եք որպես գովազդներ, որոնցով ողողված են ձեր հեռուստահաղորդումները: Ի՞նչ եք կարծում. այն, ինչ ձեզ շրջապատում է՝ նմա՞ն է արդյոք Աստվածային իրականությանը:

ՕՄ

7. Ես ձեզ առաջարկում եմ Աստված դառնալու ամենահեշտ ուղին: Դուք պետք է ձեզ մեկուսացնեք անկատար կերպարներից և փոխարենը շրջապատվեք կատարյալ Աստվածային կերպարներով: Ընդ որում՝ ոչ մի նշանակություն չունի, թե որ կրոնին կամ հավատին է պատկանում այդ կերպարը:

ՕՄ

8. Դրանք պետք է լինեն կերպարներ, որոնք վեր են հանում ձեր գիտակցությունը, հնարավորություն են տալիս գտնվել, որքան հնարավոր է՝ ավելի կատարյալ գիտակցության վիճակում, որն առավելագույնս մոտարկված կլինի կատարելության Աստվածային թրթռումներին:

ՕՄ

9. Արևմուտքի մարդիկ Աստվածություն պաշտել չգիտեն և չեն կարողանում ճիշտ վերաբերվել Աստվածությանը: Ըստ այդմ՝ ես խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել Հնդկաստանի ավանդույթները՝ մի երկրի, որում պահպանված են Աստվածության պաշտամունքի ավանդույթները: Դա երկիր է, որտեղ գնահատում են այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերում են Աստվածությանը ծառայելուն: Աշխարհի ոչ մի ուրիշ երկրում ստեղծված չեն Աստծուն ծառայելու այնպիսի պայմաններ, ինչպիսիք կան Մայր Հնդկաստանում:

ՕՄ

10. Ապագան կապված է ճշմարիտ հավատի ավանդույթների վերականգնման հետ: Հավատ, որը հիմնված է ոչ թե Աստվածության արտաքին պաշտման վրա, այլ ներքին Աստվածության պաշտման վրա, որը գտնվում է յուրաքանչյուր մարդու ներսում:

ՕՄ

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

ՕՄ

 

Ճշմարիտ Աստված սրտում է պահված 

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

1. Աճող սերնդի դաստիարակությունը՝ յուրաքանչյուր մարդու ներսում գտնվող Աստվածությանը երկրպագելու ավանդույթ ստեղծելով և ավագ սերնդի նկատմամբ հարգանք սերմանելով, հանդիսանում է առաջնահերթ խնդիր:

ՕՄ

2. Աստվածության ցանկացած արտաքին կերպար անհրաժեշտ է միայն որպես հիշեցում ինքներդ ձեզ՝ ձեր Աստվածային բնույթի, ինչպես նաև բոլոր ձեզ շրջապատող մարդկանց Աստվածային բնույթի մասին:

ՕՄ

3. Աստվածության երկրպագությունը ոչ մի ընդհանուր բան չունի կրոնի հետ: Կրոնը հանդիսանում է արտաքին ուղի, որն անհրաժեշտ է որոշակի փուլում. բայց չի կարելի չափազանց շատ ուշադրություն հատկացնել այդ ուղուն:

ՕՄ

4. Հնդկաստանում շատ տաճարներ կան, որտեղ ծառայում են Աստվածություններին: Բայց և հնդկաստանում կան շատ իմաստուններ, յոգեր, որոնք ուսուցանում են երկրպագել Աստվածությանը սրտի ներսում, ուսուցանում են, թե ինչպես անմիջական կապ ստեղծել ներսի Աստծո հետ և այն Աստվածությունների հետ, որոնք միշտ պատրաստ են մարդու հետ հաղորդակցության:

ՕՄ

5. Ձեր ներքին աշխատանքը մշտապես հետևյալում է՝ կայանալ որպես Աստվածային դրսևորում և հրաժարվել ներքին այն ամենից, ինչն Աստվածային չէ:

ՕՄ

6. Ամեն անգամ, երբ փորձում եք ձեր ներսում գտնել մի բան, ինչն անիրական է, և այդ հատկանիշը պատվանդանի վրա դնում Աստվածայինի փոխարեն, դա այլ բան չէ, քան շեղում Ուղուց: Եվ դուք պետք է աչալուրջ վերահսկեք նման պահերը:

ՕՄ

7. Ձեր կյանքերում դուք կբախվեք ձեր մերձավորների, կողակիցների, զավակների և այլ ձեզ սիրելի մարդկանց աստվածացման հետ: Կբախվեք առարկաների, ճոխության իրերի, փողերի աստվածացման հետ: Կբախվեք նաև ուժի և իշխանության աստվածացման հետ:

ՕՄ

8. Դուք շատ բաներ կդնեք պատվանդանին և կխոնարհվեք այդ կուռքերին Աստծո փոխարեն: Սակայն կանցնի բավական ժամանակ, և դուք կսկսեք գլխի ընկնել, որ չկա ոչինչ, որ կարողանար զբաղեցնել ձեր սրտերում առկա ճշմարիտ Աստվածության տեղը:

ՕՄ

9. Ձեզնից որոշներն արդեն սկսել են հասկանալ այս հասարակ ճշմարտությունը: Եվ քանի որ շատ աստվածություններ են պատվանդաններից տապալվել հենց ձեր կամ կյանքի հանգամանքների շնորհիվ, ապա արդեն վախենու՜մ եք հերթական անգամ զրկվել որևէ բանի հետ ունեցած ձեր կապվածությունից:

ՕՄ

10. Ուստի և՝ շատերդ կասկածամտությամբ եք մոտենում այն ճշմարիտ Աստծուն, որը պահ է մտել ձեր սրտում և ուզում է հարաբերակցվել ձեզ հետ:

ՕՄ

 ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

ՕՄ 

 

Ինչպես սրտում գտնել Աստծուն

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

1. Մի՛ երկյուղեք: Վերջապես եկել է ժամանակը, երբ ձեզ վիճակված է հանդիպել Աստվածայինի իրական դրսևորման հետ: Ձեզ վիճակվա՛ծ է հանդիպել ձեր ներսի Աստծո հետ: Եվ դա տեղի կունենա միայն այնժամ, երբ դուք մեկը մյուսի հետևից պատվանդանից ցած կգլորեք կեղծ կուռքերին:

ՕՄ

2. Մի՛ երկյուղեք: Միշտ առկա է չափանիշ, որով կկարողանաք կեղծ աստվածների ու աստվածուհիների բազմության մեջ զանազանել ճշմարիտ Աստծուն: Եվ հենց ինքնե՛րդ մշտապես գիտեք, թե երբ եք ձեր կյանքում առնչվում ճշմարիտ Աստծո ի հայտ գալու հետ:

ՕՄ

3. Այնժամ, երբ դուք հանգիստ եք, խաղաղված, և ձեր սիրտը լի է Աստվածային անդորրով, ապա ոչ ոք ձեզ չի կարող համոզել, թե չեք գտել ճշմարիտ Աստծուն: Դա հնարավոր չէ շփոթել որևէ այլ բանի հետ:

ՕՄ

4. Սակայն ձեզնից շատերը դեռ շարունակում են փնտրել և գտնել կեղծ աստվածներ և կուռքեր: Ի՞նչ անեք, որ չմոլորվեք. ինչպե՞ս ձեր սրտում գտնեք ճշմարիտ Աստծուն:

ՕՄ

5. Ճշմարտությունն այստեղ այն է, որ դուք չեք կարողանա գտնել ճշմարիտ Աստծուն այնքան ժամանակ, քանի դեռ չեք հրաժարվել կեղծ աստվածներից և ձեր աշխարհի հետ ունեցած կապանքներից:

ՕՄ

6. Եթե դուք փորձում եք գտնել Աստծուն, որպեսզի իրականացնեք ձեր որևէ մղումը կամ դրսևորեք ձեր որևէ հատկանիշը, ապա չե՛ք կարողանա Ճշմարիտ Աստծուն:

ՕՄ

7. Չեք կարողանա գտնել ճշմարիտ Աստծուն այնքան ժամանակ, քանի դեռ ողջ սրտով չեք ձգտում դեպի Նա, քանի դեռ չեք կարողացել հրաժարվել ձեր ցանկացած զուտ մարդկային նկրտումներից, այդ թվում նաև՝ Աստծուն պաշտելու ձեր ձգտումից:

ՕՄ

8. Ձեզ համար դժվար է դրան հավատալ և դա հասկանալ, սակայն շատ մարդիկ Աստծո նկատմամբ ճշմարիտ հավատը փոխարինում են աստվածության կույր պաշտումով:

ՕՄ

9. Աստծո արտաքին պաշտամունքը ոչ մի ընդհանուր բան չունի Աստվածության ներքին պաշտման հետ:

ՕՄ

10. Եվ Աստծո արտաքին պաշտամունքը միայն առաջին՝ ամենաառաջին, քայլն է այն ուղու, որը տանում է դեպի ճշմարիտ Աստվածություն, որ նստած է ձեր սրտի գահին:

ՕՄ

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

ՕՄ

 

Դուք կգտնեք Աստծուն

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ 

1. Ձեզնից յուրաքանչյուրը պետք է մերձենա՛ Աստծուն: Ձեզնից յուրաքանչյուրն անխուսափելիորեն կմերձենա իր այն Աստծուն, որը նստած է իր սրտի գահին: Սակայն ձեզնից յուրաքանչյուրը դեռ կփնտրի՛ շատ աստվածների, որոնք տեղ են գտել տաճարներում ու եկեղեցիներում, վանքերում ու մզկիթներում:

ՕՄ

2. Դուք երկա՜ր կփնտրեք ձեր Աստծուն: Բայց դուք կգտնեք Նրան այն հրաշալի օրը, երբ ձեզ կթվա, թե կյանքը ձեզ համար լրիվությամբ կորցրել է իմաստը, և որ չկա աշխարհում ոչինչ, որի հետ ձեզ կապված զգաք:

ՕՄ

3. Դուք ձեր կյանքում կնստեք կոտրած տաշտակի առաջ, ձեր ընտանիքի, ձեր աշխատանքի և էլի ինչ-որ բանի փլուզման առաջ. այն ամենի առաջ, ինչը ձեզ համար նշանակալից էր, և էլ չկա: Եվ ահա այն պահին, երբ ձեր աշխարհում ոչինչ չի մնա, որի հետ ձեզ կապված եք զգում, վերջին հույսով ձեր հայացքը կհառեք դեպի երկինք:

ՕՄ

4. Եվ կասեք ձեր սրտում. Տե՛ր, օգնի՜ր, Տե՛ր: Ես գիտե՛մ, որ Դու կաս: Ես գիտե՛մ, որ Դու լսում ես ինձ: Ես հավատու՛մ եմ Քո զորությանն ու բարեգթությանը:

ՕՄ

5. Ես սիրու՛մ եմ Քեզ, Տե՛ր, և հավատում եմ, որ այն ամենն, ինչ արել ես ինձ հետ, անհրաժեշտ է եղել, որպեսզի մոտենամ Քեզ:

ՕՄ

6. Ների՜ր ինձ, Տե՛ր, այն ամենի համար, ինչ արել եմ չիմացությամբ: Շնորհակա՜լ եմ Քեզ, Տե՛ր, Քո գիտության և այն բանի համար, որ թույլ տվեցիր ինձ անցնելու բոլոր փորձություններն ու պատվով դիմանալու դրանց:

ՕՄ

 7. Օգնի՛ր ինձ, Տե՜ր, գտնելու Քեզ և կյանքում այլևս երբեք չբաժանվելու Քեզնից:

ՕՄ

8.Եվ այդ պահին ձեզ կթվա, թե Երկինքները բացվել են: Դուք կզգաք այն, ինչը երբևէ չեք զգացել ձեր կյանքում: Կհասկանաք, որ այն ամենն, ինչին ձգտում էիք, արդեն ունեք և միշտ ունեցել եք: Եվ այդ ամենը ձեր ներսում է՝ ձեր սրտում, բայց դուք մինչև ձեր կյանքի այդ պահը, երբ արդեն ձեր ականջները լսում են և աչքերն էլ տեսնում, չեք կամեցել ո՛չ լսել, ո՛չ էլ տեսնել:

ՕՄ

9. ԵՍ ՀԱՎԱՏ ունեմ և ՀՈւՅՍ, որ ձեզնից յուրաքանչյուրը նման զգացում կամ արդեն ապրել է, կամ դեռ կապրի: Եվ հուսով եմ, որ այդ զգացումը ձեր մեջ այնպիսի անջնջելի հետք կթողնի, որ դուք մշտապես՝ մինչև ձեր այս կյանքի ավարտը, կմնաք Աստծո հետ համահունչ վիճակում:

ՕՄ

10. Եվ կյանքի ինչպիսի դժվարին իրավիճակում էլ հայտնվելու լինեք, դուք այլևս ձեր ձախորդություններից ու դժբախտություններից հետո չեք հայհոյի Աստծուն և չեք մեղադրի Նրան: Դուք կհասկանաք և կընդունեք, որ ձեր բոլոր ձախորդությունների ու դժբախտությունների համար մեղավոր եք եղել դուք ինքներդ, քանի որ գոռոզությունն ու տգիտությունն էին ձեզ պարուրել: Եվ այդ տգիտությունն էլ հենց փակում էր ձեր աչքերը:

ՕՄ

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

ՕՄ

 

Տե՜ր, օգնի՛ր ինձ, Տե՜ր.

Ես գիտեմ, որ Դու կաս: Ես գիտեմ, որ Դու լսում ես ինձ:

Ես հավատում եմ Քո զորությանն ու բարեգթությանը:

Ես սիրում եմ Քեզ, Տե՜ր, և հավատում եմ, որ այն, ինձ արել ես ինձ համար, միայն այն բանի համար է եղել, որ գամ դեպի Քեզ:

Ների՛ր ինձ, Տե՜ր, այն ամենի համար, որ արել եմ իմ չիմացությամբ:

Երախտապարտ եմ Քեզ, Տե՜ր, քո գիտության և այն բանի համար, որ թույլ տվիր ինձ անցնելու բոլոր փորձություններով և պատվով դիմանալու դրանց:

Օգնի՛ր ինձ, Տե՜ր, որ գտնեմ Քեզ և կյանքում երբեք այլևս չբաժանվեմ Քեզնից:

ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ

 

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ