«Ես տեսա
Աստծո հաստատությունը՝ անեղծ, վեհապայծառ Նախասկիզբը, որն ամեն մի ազատագրված
մոնադայի օժտում էր Աստվածակերպ ճառագմամբ: Հավասարության ինչպիսի՜
երանություն, որը չի բացառում ոչ մեկին, որտեղ խանդը տեղ չունի... Սակայն հուրը չէր
մնում մանրակերտ ու սահամանափակ: Այն գաղափարի աճող պարույր էր:
Կետից շրջաններ էին սկիզբ առնում
և ժամացույցի սլաքների պես տարածության մեջ կոն էին ձևավորում,
որը ոսկյա սանդուղքի պես դեպի վեր էր ձգվում՝
զննելով խորքերը, միակցելով
անկցելին:
Ի՞նչ տարբերություն կա
այդ դեպքում մեր միջև. ոչ մի տարբերություն:
Այն, ինչը բաժանարար է, մեր մեջ տեղ չունի:
Այն ամենն, ինչը տարբերակում է սփռում, մեր մեջ տեղ չունի,
զի մենք լի ենք Նրա սիրով:
Եվ ծաղկաթերթի շիկնանքը թափանցիկ է մեզ համար,
քանզի նրա լույսը դուրս է հորդում ողջ գոյից, ինչպես հրաշակերտ
լուսափեղկից:
Հարու՜ստ ես, ով
շնորհաշատ ու շռայլ բնություն, քո շողերն
ամենուր սփռում են կատարյալ ու պարզ
պայծառափայլություն, որը բացվում է իր
կիսաթափանց քողով, ինչը պարուրվում է
խորհրդավորությամբ և երփներանգ նկար
դառնում մանկան ուրախ հայացքի դեմ: ԵՍ
ԿԱՄ, և քանի որ ԵՍ ԿԱՄ՝
դու կաս, մենք կանք, նրանք կան. Այն կա:
Ամեն ինչ կիզակետվում է ալեհույզ, բաբախող աշխատանքի նպատակասլաց
միասնության՝ գործողության մեջ, որում
հակառակությունը տեղ չունի, քանզի ամենայն
ինչ նպատակաուղղված է անհատականության,
պատճառի, գործողության, սրտի զարկի, միասնության, հղացման կրակի և անընդհատության
դրսևորմանը: Անընդհատությունն ու անմահությունը մեկ են, և այն ամենն, ինչը
դիմանում է ժամանակի փորձությանը, արժեքավոր է. և այն, ինչն արժեքավոր է, դիմանում
է ժամանակի փորձությանը՝ հանուն իր բարձրագույն փառքի վերականգնման,
անճանաչելիության հավերժ նահանջող շղարշներից անդին:
Վերջնական նպատակից
զատ՝ ոչինչ վերջավոր չէ: Չկա վերջ, կա միայն նոր սկիզբ: Չկա ոչ մի անկում, կա միայն
անվերջ բացահայտում: Ջահելացում և նորացում, բարի կամեցողություն և լույսի
ընդլայնում. ահա Աստծուն այսպես է երևում դրսևորումը, իսկ Աստվածահայաց դրսևորումն
ընդլայնում է այդ դրսևորման սահմանները՝ նրան
օգնական դարձնելով վերածննդի արարման գործընթացում".
"Գործ
համբարձման"
- Սերապիս Բեյ
Թարգմանությունը
և երաժշտությունը՝ Խ. Մանասելյանի


