... Այն ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է անել մոտակա ժամանակներում, դա ձեր սրտերը բացելն է Սիրո՝ Աստվածային Սիրո առջև…

Ձեզ առաջարկում ենք մի համապիտանի մեթոդիկա,
որը կօգնի ձեզ մաքրելու ձեր սրտերը այն ամեն ոչ-աստվածայինից՝
բոլոր այն որակներից, որոնք կանգնած են ձեր ուղու վրա և խանգարում են ձեզ:
Մեդիտացիա
Սրտի մաքրագործում
Պատկերցրեք, որ վերցնում եք մաքուր գործվածքի մի կտոր և
թրջում այն ցոլցլացող բացարձակ մաքուր ջրի մեջ,
որը խայտում է ուղիղ ձեր ոտքերի առջև:
...Կռացեք և ջուր լցրեք ձեր բռի մեջ:
...Թրջե'ք այդ ջրով գործվածքը և պատկերացրեք,
որ ձեր սիրտն առել եք ձեր ձեռքերի մեջ:

...Ձեր սիրտը նման է բյուրեղապակյա անոթի:
Բայց Երկրի վրա ունեցած ձեր մարմնավորումների ընթացքում այդ
անոթը մթագնել է և այլևս իր միջով բաց չի թողնում
Աստվածային Լույսը:
...Վերցրե'ք ձեր անոթը՝ ձեր սիրտը, և պատկերացրեք,
թե ինչպես եք շերտ առ շերտ նրա վրայից մաքրում կուտակված
բացասական հատկություններն ու զգացմունքները:
...Ատելություն, հակակրանք, վախ, չարակամություն,
տգիտություն, ծուլություն, նախանձ...
...Ձեզնից յուրաքանչյուրը կունենա մի քանի հատկանիշներ,
որոնցից նա պետք է ձերբազատվի առաջին հերթին:
...Լվացե'ք ձեր սիրտն այդ բացասական հատկանիշների ու
դրսևորումների շերտանստվածքից:
...Կրկնեցե'ք այդ գործընթացն ամեն օր:
...Ձգտեցե'ք ձեր գիտակցության մեջ մշտապես պահել այն բանի պատկերացումը,
թե ինչպես եք հրաժեշտ տալիս ձեր բացասական հատկանիշներին:
...Պատկերացրեք, թե ամեն անգամվա հետ ձեր սիրտն ինչպես է ունակ դառնում
իր միջով անցկացնելու ավելի ու ավելի շատ Աստվածային էներգիա:
...Կանցնի որոշակի ժամանակ,
և ձեր սիրտն ամբողջությամբ կմաքրվի անցյալի կուտակումներից,
իսկ դուք կկարողանաք լրիվ չափով յուրացնել Աստվածային էներգիայի
այն թրթիռները, որոնցով լեցուն է ողջ աշխարհը՝ամբողջ Արարչությունը,
բայց դուք պարզապես չեք կարողանում ընկալել այդ թրթռանքը՝
ձեր սեփական անկատարության և այդ անկատարությունից
ձեր հրաժարվել չկամենալու պատճառով:
Հնարավոր է՝ձեզնից յուրաքանչյուրը կմտորի...
...կորոշի փոխել իր մոտեցումը կյանքի նկատմամբ
և կդադարի մռայլ տեսք ընդունել՝
բերկրանքով Նոր Օրվա դեմ բացելով իր ժպտացող դեմքը:
Պատկերացրեք, որ նստած եք լճի ափին,
և պայծառ արևի շողերն ընկնում են ուղիղ ձեր դեմքին...
...Ձեզ համար հաճելի է արևի քնքուշ ճառագայթների հպումը:
...Օրեցօր արևն ավելի ու ավելի շատ է թափանցում ձեր մեջ,
և մի գեղեցիկ օր արդեն դուք ինքներդ եք վերածվում արևի
և նվիրաբերում եք ձեր Լույսը, ձեր Սերը բոլոր նրանց,
ովքեր Լույսի ու Սիրո կարիքն ունեն:
Կգա օրը, և ձեր Աստվածային գիտակցության արևը
կճառագի ձեր միջից և կնվիրի իր ջերմությունը շատ մարդկանց,
ովքեր դեռևս չեն կարողացել ձերբազատվել այն ամենից,
ինչը խանգարում է նրանց՝ մերձենալու իրենց ներսում գտնվող
Աստվածային ներկայության արևին:
...Դուք արևակերպ եք:
...Եվ դուք պարզապես պետք է մաքրե'ք բազմադարյա ցեխի նստվածքը
ձեր անոթի վրայից, որպեսզի այն նորից ձեռք բերի
իր մաքրությունն ու թափանցիկությունը:
...Այնժամ դուք կլցնեք ձեր անոթը Աստվածային էներգիայով
և յուրաքանչյուրին՝ ով ծարավ է, հնարավորություն կտաք ըմպելու ձեր անոթից:
...Աստվածային էներգիան երբեք չի սպառվում:
Աստվածային էներգիայի հոսքը ձեր աշխարհում սահմանափակվում է
միայն մարդկային գիտակցության պատճառով:

...Վրա է հասնում Նոր Օրը,
իսկ այդ Օրվան բնորոշ է սահմանափակումների բացակայությունը,
Աստվածային Ազատությունը և
Աստվածային Սերը...
Մեդիտացիան կազմված է
Սուրբ Միքայել Հրեշտակապետի՝ 2007 թ-ի հունվարի 5-ին
տրված թելադրության հիման
վրա
Մեդիտացիայի ձևավորումը՝ Տատյանա Մարտինենկոյի
Թարգմանությունը՝ Խաչիկ Մանասելյանի