Մեդիտացիա
Նվիրաբերեք ձեր Սերն
աշխարհին...
Էներգիան՝ Աստվածային Էներգիան, կարող է մուտք գործել ձեր աշխարհ միայն այն բյուրեղյա լարով, որն ամրացված է ձեր սրտում ՝ ձեր սրտի գաղտնի մենաստանում:
Եվ Աստվածային Էներգիան, որը մուտք է գործում ձեր աշխարհ ձեր սրտերի միջով, գունազարդվում է ձեր մտքերով, զգացմունքներով ու մղումներով:
Պարզապես, գտնվելով գիտակցության վերամբարձ վիճակում և հեռու վանելով ծանր մտքերն ու զգացմունքները, դուք ձեր աշխարհի համար վերածվում եք Լույսի աղբյուրի:
Այժմ պատկերացրեք, թե ինչպես է անընդհատ հոսքով ձեր սրտի մեջ լցվում մաքուր Աստվածային Էներգիան:
Դուք այդ Էներգիայի սեփականատերն եք հանդիսանում:
Եվ ձեզ վրա է դրված լիակատար պատասխանատվությունը՝ այդ Էներգիան մաքուր ու անեղծ պահելու հարցում:
… Զգացե'ք, թե ինչպես է այդ էներգիան լցվում ձեր աուրայի մեջ…
… Ձեր աուրան ընդարձակվում է, հարթվում: Ձեր ողջ մարմինն ընկղմվում է երանության, լիության վիճակի մեջ:
… Դուք հանգստություն եք զգում և վստահություն՝ ձեր և ձեր ապագայի նկատմամբ:
Դուք հասկանում եք, որ Աստված հոգում է ձեր մասին՝ Երկրի վրա ձեր գտնվելու ամեն պահի ընթացքում: Եվ ձեզ անհրաժեշտ է միայն՝ զգայուն լինել և լսել այն խորհուրդները, որոնք ստանում եք ձե'ր իսկ Բարձրագույն մասից:Ձեր Բարձրագույն Ես-ը միշտ գիտի, թե ինչ պետք է անեք: Մի' համառեք, լսե'ք նրա խորհուրդները, ընդունե'ք նրա օգնությունը ձեր երկրային գործերում:
... Այժմ, երբ դուք լի եք հանգստության ու սիրո զգացմունքով, փորձեք ձեր այդ զգացումը տարածել այն սենյակով մեկ, որտեղ գտնվում եք:
Այնուհետև պատկերացրեք, որ ձեր աուրան շարունակում է ընդլայնվել և ընդգրկել այն տունը, որտեղ ապրում եք:
Հետո ձեր աուրան լայնանալով ընդգրկում է արդեն հարևան տները, ապա՝ ողջ քաղաքը:
Եվ ամեն մարդ, ով հայտնվում է ձեր աուրայի դաշտի ազդեցության տակ, դառնում է նույնքան հանգիստ, ներդաշնակ և հավասարակշռված, որքան՝ դուք ինքներդ: Բոլոր վատ ու տագնապալից մտքերը լքում են յուրաքանչյուր մարդու, ով ընկնում է ձեր աուրայի դաշտի ազդեցության տակ:
Ձեր սրտի ամեն զարկի հետ ձեր աուրան ընդարձակվում է էլի ու էլի: Ամեն ձեր ներշնչման ու արտաշնչման հետ ձեր աուրայի ազդեցության գոտին ավելի ու ավելի է մեծանում:
Կարող եք պատկերացնել, թե ինչպես է ձեր աուրայի ազդեցության տակ ընկնում ձեր ամբողջ երկիրն ու ամբողջ երկրագունդը:
Ամբողջ աշխարհը մշտապես զգում է Սիրո, անդորրության պակաս:
Դուք կարող եք ձեր Սերը նվիրել ամբողջ աշխարհին, ամեն մի կենդանի էակի, որը գտնվում է Երկիր մոլորակի վրա:
Պատկերացրեք, թե որքան շատ կան Երկիր մոլորակի վրա էակներ, որոնք հենց հիմա զգում են ձեր օգնության կարիքը: Եվ հենց այս պահին՝ ձեր սրտից բխած Սիրո ալիքները կարող են կանխել որևէ մեկի մահը կամ թեթևացնել որևէ մեկի տառապանքները:
Նվիրաբերե'ք ձեր Սերն աշխարհին:
Դա այն է, ինչ կարող եք անել աշխարհի համար, և այն ձեզնից չի պահանջում որևէ լրացուցիչ ծախս:
Առաքե'ք ձեր Սերը ձեր երկրի նախագահին: Առաքե'ք ձեր Սերը բոլոր այն մարդկանց, ովքեր իշխանություն ունեն և որոնցից կախված է ձեր երկրի իրադրության փոփոխությունը:
Երբ մեկը զգում է իր հասցեով առաքված Սեր, ապա դա նրան ուժ ու վստահություն է հաղորդում, որպեսզի իրականացնի ճիշտ՝ Աստվածային, գործողություններ: Աղոթե'ք, որպեսզի ձեր կառավարիչներն ունակ լինեն իրենց սրտերի մեջ Աստվածային իմաստություն ստանալ. որպեսզի նրանց սրտերը բաց լինեն Աստվածային առաջնորդության համար:
Ձեր երկիրը ձեր երեխան է՝ ձեր համայնական զավակը:
Եվ ձեզնից յուրաքանչյուրի վրա պատասխանատվություն է ընկած՝ հոգալ ձեր երեխայի մասին:Այժմ ձեր երկիրը նման է անապաստան երեխայի, ով ոչ մեկին պետք չէ և ում բոլորն անիծում են:
Փոխեցե'ք ձեր վերաբերմունքը ձեր երեխայի նկատմամբ, և իրավիճակը ձեր երկրում կփոխվի:
Միակ պայմանը հանդիսանում է ձեր զգացմունքների անկեղծությունն ու մաքրությունը:
Դուք չեք կարող Սեր խաղալ, չեք կարող հոգածություն խաղալ ձեր երկրի համար: Դուք դա պետք է անեք անկե'ղծ:
Անկեղծությամբ հղե'ք ձեր Սերը դեպի այն աններդաշնակ իրավիճակը, որը ծագում է ձեր երկրում:
Այսպիսով ՝սկզբում ինքներդ ձեզ բերում եք ներդաշնակ վիճակի:
Զգացեք, թե ինչպես են Աստվածային Սերն ու ներդաշնակությունն Աստվածային աշխարհից ներթափանցում ձեզ մոտ: Ջերմությու'ն զգացեք ձեր սրտում:
Այժմ դուք կարող եք այդ Սերն ու ներդաշնակությունը սփռել ձեր ամբողջ երկրում, ամբողջ աշխարհում:
Երբ դուք ձեր կյանքում կբախվեք որևէ աններդաշնակ իրավիճակի հետ, միշտ հիշեցե'ք մեդիտացիայի ընթացքում ձեր սրտում ապրած այդ Սիրո զգացմունքը և ձեր սրտից այդ Սերն առաքեք դեպի տվյալ աններդաշնակ իրավիճակը:
Դուք չեք կարող մարտնչել ողջ աշխարհի անկատարության դեմ, բայց կարող եք ձեր Սիրո օգնությամբ ձեր աշխարհից դուրս մղել ամբողջ անկատարությունը:
Նվիրաբերեք ձեր Սերն աշխարհին...
Մեդիտացիան կազմված է
Պաշտելի Լանելլոյի՝ 2005 թ-ի
մայիսի 29-ին տրված թելադրության հիման վրա
Մեդիտացիայի ձևավորումը՝ Տատյանա Մարտինենկոյի
Թարգմանությունը՝ Խաչիկ Մանասելյանի