Մենք խնդրում ենք ձեզ, որ ձեր կյանքերում գործեք ձեր ստացած գիտելիքներին և ուսմունքներին համապատասխան

Մեծն Աստվածային Ուղորդիչ

27 ապրիլի, 2006 թիվ

 

ԵՍ ԵՄ Մեծն Աստվածային Ուղորդիչը՝ այս օրով ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկել, որպեսզի խրատներ տամ ձեզ և լուրեր հաղորդեմ եթերային օկտավաներից: Եվ այդ լուրերն անհամեմատ ավելի ուրախ բնույթ ունեն, քան այն տեղեկությունները, որոնք մենք հաղորդում էինք մեր թելադրությունների ձմեռային շրջանում: Որորվհետև հենց ինքը՝ երկրի վրայի իրադրությունն է փոխվում դեպի լավը, և այդ փոփոխությունները մեզ մոտ ուրախ ու հուսադրող զգացմունք են առաջացնում:

Դեռևս ընդամենը մի քանի ամիս առաջ Երկրի գործերի վիճակի նկատմամբ մեր անհանգստությունն այնքան նշանակալից էր, որ մենք չէինք կարող բաց թողնել հնարավորությունը, որպեսզի մեր դեսպանորդի միջոցով ձեզ նախազգուշացնենք բարդ իրադրության մասին: Իսկ այժմ ես եկել եմ, որպեսզի հնարավորությունից օգտվելով հայտնեմ ձեզ այն մասին, որ Երկրի իրավիճակը բավականաչափ լավացել է, և այն փոփոխությունները, որոնք ընդամենը մի քանի մարդկանց գիտակցության մեջ են տեղի ունեցել, տարածվելով հիրավի կոսմիկական արագությամբ, հասնում են շատ մարդկանց, ովքեր գտնվում են երկրագնդի տարբեր անկյուններում: Մենք անչափ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց մեր դեսպանորդի միջոցով այդպես արագորեն տարածել մեր տեղեկատվությունը՝ օգտվելով Ինտերնետից և այն նվիրյալ ու անշահախնդիր սրտերից, ովքեր շատ բան զոհաբերեցին, որպեսզի հնարավորին չափ շատ մարդկանց համար հնարավորություն ստեղծեն ծանոթանալու այս թելադրությունների հետ: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր թարգմանեցին մեր ուղերձներն աշխարհի այլ լեզուներով: Հիրավի՝ Երկնոլորտները երջանիկ են գործերի այսպիսի վիճակի առիթով:

Նորագույն պատմության ընթացքում դեռևս երբեք ֆիզիկական աշխարհ հաղորդվող մեր տեղեկատվությունն այսպիսի մեծ արագությամբ չէր տարածվել:

Իսկ դա մեզ համար նոր հնարավորություն է բացում և ձեզ թույլ է տալիս թարմ տեղեկատվություն ստանալ մեր աշխարհից: Հիրավի՝ Աստվածային ողորմածությունը սահման չունի: Եվ, երբ Երկնոլորտները համագործակցության մեջ են մտնում մարմնավորման մեջ գտնվող նվիրյալ աշխատակիցների հետ, ապա մենք այդքան կարճ ժամանակահատվածում այնպիսի նշանակալի փոփոխությունների ենք հասնում, որ հիրավի, ձեռք բերված նվաճումները կարելի է լինում համեմատել գիտակցության պոռթկման և օկտավաների միջև տեղի ունեցող էներգետիկական պոռթկման հետ:

Ըստ այդմ՝ ես այսօր եկել եմ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ձեզնից յուրաքանչյուրին, ով արձագանքեց մեր կոչին և ոչ միայն իր գիտակցությունը փոխեց, այլ նաև նպաստեց այն բանին, որպեսզի մեր տեղեկատվությունը հնարավորին չափ մեծ տարածում ստանա ֆիզիկական օկտավայում:

Իսկ այժմ ես կուզենայի ձեզ համար մի ոչ մեծ խրատ կարդալ, որը վերաբերում է Երկիր մոլորակի ընթացիկ իրավիճակին:

Անցած թելադրություններից դուք գիտեք, թե որքան ծանր էր էներգետիկական իրավիճակն անցած տարվա վերջին: Հիրավի՝ հսկայական  ջանքեր պահանջվեցին, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը և թույլ չտրվի հերթական ավերիչ արհավիրքը: Այժմ մենք կայուն կերչով պահպանում ենք մոլորակի բալանսը: Սակայն թուլանալու և հաղթանակ տոնելու հնարավորություն դեռևս չունենք: Քանզի մեր հաջողություններն ու նվաճումները որքան նշանակալից են լինում ու ընթանում արագ տեմպերով, այնքան ավելի մեծ է լինում ընդդիմությունն այն ուժերի, որոնք փոփոխություններ չեն ուզում և չեն ողջունում բարեփոխումները:

Ուստի՝ թուլանալու առիթ չկա: Եվ առաջվա պես պահանջվում են ձեր բոլոր ջանքերն ու ունակությունները, որպեսզի չփոքրանա մեր ուղերձների, մեր տեղեկատվության ու մեր էներգիայի տարածման արագությունը: Կարող եք պատկերացնել ձնահյուսք, որն անընդհատ մեծացնում է իր զանգվածը՝ ավելի ու ավելի մեծ ծավալ զբաղացնելով: Բայց, որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է կայուն ջանքեր գործադրել, որպեսզի հրվի ու պտտեցվի այդ ձնահյուսքը:

Ուստի ես խնդրում եմ ձեզ՝ կանգ չառնել և գործել ձեր սրտերի պոռթկմանը համապատասխան: Մի' թողեք, որ բռնկված կայծը մարի: Մշտապես վերընթերցե'ք մեր թելադրությունները, հատկապես դրանցից նրանք, որոնք ձեզ ուժ ու եռանդ են տալիս ֆիզիկական պլանում ձեր գործունեության ընթացքում:

Մենք նույնիսկ չենք խնդրում, որ դուք աղոթքներ կարդաք, այլ խնդրում ենք, որ ձեր կյանքերում գործեք մեզնից ստացած գիտելիքներին ու ուսմունքներին համապատասխան: Այժմ առաջին պլան է ելնում կոնկրետ գործողությունների անհրաժեշտությունը: Դուք կարող եք զգալ, թե ինչպես է մեր ուղերձներում պարունակվող էներգիան տառացիորեն ձեզ մղում ֆիզիկական պլանում կոնկրետ գործողությունների: Ուստի՝ շատ կարևոր կլինի ձեր ջանքերի ճիշտ գործադրումը: Թույլ մի' տվեք, որ մեզ հակադիր ուժերը ձեզ ներքաշեն անպտուղ քննարկումների ու բանավեճերի մեջ: Դատարկամիտ խոսակցությունների ու վիճաբանությունների ժամանակը սպառված է: Դուք պետք է ֆիզիկական պլանի ձեր կոնկրետ գործողություններով Երկնոլորտներին ցույց տաք, թե որքանով եք յուրացրել այն դասերը, որոնք մեր դեսպանորդի միջոցով ձեզ տվել ենք վերջին տարվա ընթացքում: Մենք գոհ ենք մեր Ուսմունքի տարածման տեմպերից, բայց գոհ չենք նրանից, որ առաջվա պես շատ քիչ կոնկրետ գործողություններ են ձեռնարկվում ձեր կողմից ֆիզիկական պլանում: Մենք սպասում ենք ֆիզիկական պլանը ձևափոխող ձեր գործողություններին: Անաստված բնույթ կրող ամեն ինչը պետք է ընդմիշտ հրաժեշտ տա ձեր հեռուստաէկրաններին, չքվի ձեր խանութների դարակներից, ռադիոեթերից, Ինտերնետից:

Դուք չեք կարող պայքարել անաստված դրսևորումների դեմ, բայց կարող եք այդ անաստված դրսևորումները փոխարինել Աստվածային նմուշօրինակներով: Դուք գործում եք նույնիսկ այն դեպքում, երբ հրաժարվում եք դիտել անաստված հաղորդումները, ֆիլմերը, մասնակցություն չեք ունենում այն բացասական դրսևորումներին, որոնք դեռևս հատուկ են ձեր աշխարհին: Դրանով հանդերձ՝ դուք այլևս կարմա չեք ստեղծում և ձեր ճիշտ ընտրությամբ բեռնաթափում եք անցյալի կարման, ինչպես նաև ձեր ճիշտ գործողություններով օրինակ եք ծառայում շրջապատի մարդկանց, հատկապես՝ երիտասարդության համար:

Մի' մտահոգվեք նրանով, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չի անում ինչպես պետք է: Ինքնե'րդ ցույց տվեք, թե որն է ճիշտ գործողությունը: Մեղադրելը միշտ էլ հեշտ է: Բայց, երբ մեղադրում եք, ապա կարմա եք ստեղծում և բազմապատկում պատրանքը: Իսկ այն դեպքում, երբ ձեր էներգիան ուղորդում եք՝ համաձայն Ատսվածային ղեկավար սկզբունքների, ապա բարի կարմա եք ստեղծում և հետ հավաքում պատրանքը:

Ըստ այդմ՝ ես այսօր եկել եմ, որպեսզի ձեզ հիշեցնեմ այն մասին, որ ձեզնից յուրաքանչյուրը մարմնավորումից առաջ իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել: Այժմ բարենպաստ հնարավորություն է ստեղծվել, որպեսզի կյանքի կոչեք ձեր առաքելությունը: Դիմե'ք ինքներդ ձեզ, սուզվե'ք ձեր սրտի խորքը և փորձեք հասկանալ, թե ձեր հոգին ինչ պարտավորություններ է վերցրել ձեր մարմնավորումից առաջ:

Դուք պետք է կարողանաք հիշել ձեր այդ պարտավորությունները:

Եթե դուք աշխատում եք երեխաներին ու երիտասարդությանը կրթելու ասպարեզում, ապա ամենայն հավանականությամբ ձեր պարտավորության մեջ մտնում է այն, որ աճող սերնդի համար մատչելի մակարդակով գիտելիք տաք համայն տիեզերքում գործող Օրենքի և բարոյական Աստվածային Օրենքի մասին:

Եթե դուք հաջողությամբ գործարարությամբ եք զբաղվում, ապա հնարավոր է, որ եկել է ժամանակը, որպեսզի ճիշտ տնօրինեք ձեր վաստակած փողերը և, փոխանակ ընկնելու անպետք իրերի ու հաճույքների հետևից, ձեր դրամը ներդնեք երեխաների, երիտասարդության ու նրանց ծնողների համար ուսումնական կենտրոն հիմնելու գործում կամ կառուցեք բնակավայր, որը հիմնված լինի նոր սկզբունքների վրա և զերծ լինի ձեր հասարակությանը բնորոշ բացասական թրթիռներից ու գործոններից:

Այսպիսով, միայն ձեզնից է կախված կառուցողական Աստվածային գործունեություն սկսելը: Ոչ ոք ձեր փոխարեն չի կատարի ձեր վերցրած պարտավորությունները: Սակայն մենք մեր կողմից խոստանում ենք, որ կցուցաբերենք ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Միայն թե՝ խնդրե'ք այդ օգնությունը և մի' ամաչեք դիմել մեզ ձեր աղոթքներում ու նամակներում:

Երկնոլորտների ու ֆիզիկական պլանի համագործակցությունը դեռ նոր է սկսվում, և շատ շուտով դուք կհամոզվեք այն բանում, թե որքան արդյունավետ կարող է լինել մեր համագործակցությունը:

Վերջում ես կուզենայի ձեզ փոխանցել իմ Հավատի իմպուլսն ու իմ վստահությունը ձեր նկատմամբ, որ դուք ձեր պարտավորությունները կկատարեք առավելագույն էֆեկտիվությամբ:

 

ԵՍ ԵՄ Մեծն Աստվածային Ուղորդիչը՝ ձեր նկատմամբ Սիրով ու ձեր հաջողության Հավատով լի...

 

Տատյանա Միկուշինա, 2006

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ