Ուսմունք աշակերտության Ուղու մասին

Տեր Շիվա

22 ապրիլի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Շիվան՝ նորից ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկել, և ինչպես միշտ՝ եկել եմ, որպեսզի ձեզ համար անհրաժեշտ տեղեկատվություն տամ, որի կարիքն ունի ձեր արտաքին գիտակցությունը, և որի կարիքն ունեն ձեր նուրբ մարմինները:

Մեր նախորդ հաղորդության պահից հետո տեղի են ունեցել մի շարք կարևոր իրադարձություններ: Եվ սեղմ ձևով այդ իրադարձությունների արդյունքը կարելի է արտահայտել այսպես, որ Երկրի վրայի գործերի վիճակը Երկնոլորտների կողմից արժանացել է հավանության: Եվ, եթե նախկինում՝ ձմեռային արևադարձի օրերին, երբ մենք տալիս էինք նախորդ շրջանի թելադրությունները, մենք մեր դժգոհությունն էինք արտահայտում Երկրի վրայի գործերի վիճակի վերաբերյալ, ապա այժմ Երկնոլորտներն արտահայտում են իրենց գոհունակությունն ու ուրախությունն այն փոփոխությունների առթիվ, որոնք տեղի են ունենում Երկրի վրա:

Իրադրությունը փոխվում է և, եթե նույնիսկ դա առայժմ աչք չի զարնում ու մարդկության մեծամասնության կողմից չի նկատվում, այնուամենայնիվ՝ նա, ով ունակ է զգալ նուրբ էներգիաները, նկատում է այդ փոփոխությունները և իր գիտակցության մեջ հետևում այդ փոփոխություններին:

Ինչպես և անցած անգամ՝ ես եկել եմ, որպեսզի ոչ մեծ մի Ուսմունք տամ՝ կապված աշակերտության Ուղու հետ: Իսկ այդ Ուսմունքի կենսական անհրաժեշտությունը քանի գնում ավելի ակնհայտ է դառնում: Քանզի, հենց որ մարդկությունը չափազանց շատ է կլանվում պատրանքով, կորչում է կապը Հիերարխիայի և մեր Ուսմունքի հետ, որը մենք շատ դարերի ընթացքում տալիս ենք մարմնավորված Ուսուցիչների և դեսպանորդների միջոցով:

Ուստի ամեն անգամ մենք պետք է նորից ու նորից վերականգնենք մեր կապերն այն հաղորդչի միջոցով, որը մենք ստանում ենք հոծ աշխարհում: Այս պահին խոսքը վերաբերում է մեր դեսպանորդ Տատյանային: Դուք տեսնում եք, որ մենք շարունակում ենք օգտվել այդ հաղորդչից: Եվ մեր աշխատանքի շարունակվելը պայմանավորված է այն բանով, որ ամեն մի արժանի հաղորդիչը ձեռք բերելու դեպքում մենք աշխատում ենք այն օգտագործել ողջ հզորությամբ: Հաշվի չի առնվում ո'չ ֆիզիկական մարմնի վիճակը, ո'չ էլ նույնիսկ նրա ներքին վիճակը: Երբ խոսք է գնում տեղեկատվության և Օրենքի հաղորդման մասին, որը պետք է կենսագործվի ֆիզիկական աշխարհում, ապա մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել:

Եվ, ստանալով այս հաղորդիչը, մենք կձգտենք օգտվել նրանից ո'չ միայն մեր ուղերձների հաղորդման համար, այլ նաև այն բանի համար, որպեսզի ֆիզիկական պլանում ստեղծենք առաջակետ, բազա, հիմք, Լույսի կիզակետ:

Եթե մենք ֆիզիկական պլանում ստանանք ինչ-որ բան, որով կարողանանք ամրագրել մեր Լույսի կիզակետը, ապա դա թույլ կտա մեզ, օգտվելով դեսպանորդի մարմիններից, հաղորդել մեր տեղեկատվությունը և ազդել շատերի թրթիռների բարձրացման վրա:

Դա նման է այն պրոցեսին, որը տեղի է ունենում, երբ դուք քար եք նետում լճակի հանդարտ մակերևույթի վրա: Նետված քարից ալիքները տարածվում են լճակով մեկ: Եվ յուրաքանչյուր իր, որը հայտնվում է ալիքի տարածման ոլորտում, ենթարկվում է տատանումների:

Ըստ այդմ՝ գիտելիքի փոխանցման գործընթացը պատրադիր չէ, որ կապված լինի Խոսքի միջոցով տեղեկատվության հաղորդման հետ: Կա որոշակի օրենք, որը թույլ է տալիս տեղեկատվությունը փոխանցել Ուսուցչի աուրայից աշակերտի աուրային: Դրա համար անհրաժեշտ է հաստատել Գուրու-սան հարաբերություններ՝ հիմնված լիարժեք անվերապահ Սիրո և համագործակցության վրա: Երբ Ուսուցչի և աշակերտի աուրաներն իրար են հպվում, այդ պահին լիարժեք ու անվերապահ Սիրո զգացմամբ տեղի է ունենում Ուսուցչի նվաճումների մոմենտումի փոխանցումն իր աշակերտներին:

Մենք ձգտում ենք, որպեսզի ստեղծենք այնպիսի պայմաններ, երբ կկարողանանք մեր դեսպանորդի պոտենցիալն օգտագործել ամբողջ հզորությամբ՝ նրա միջոցով փոխանցելով տեղեկատվությունը ո'չ միայն Խոսքի տեսքով, այլ նաև նրա հաղորդիչների միջոցով տեղեկատվությունը հաղորդելով մեր մյուս սաներին՝ դրանով հանդերձ արագացնելով վերջիններիս զարգացումը:

Այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ դա հարմարավետ պայմանների ստեղծումն է Երկիր մոլորակի կամայական անկյունում, ուր կարող են ժամանել մարդիկ և որոշ ժամանակով ապրել այդտեղ: Դուք դա կարող եք անվանել աշրամ, համայնք կամ ուսումնական կենտրոն: Սակայն այդ վայրի էությունն է՝ ֆիզիկական պլանում ծառայել որպես կիզակետ, որով մենք կարողանանք ամրագրել մեր էներգիաներն ու հաղորդել մեր թրթռանքները: Այդ վայրի նկատմամբ մեր միակ պահանջն այն է, որ այն առավելագույնս հեռու գտնվի ցանկացած բնակավայրից և մոտակայքում բացակայեն այնպիսի տեղերը, որտեղ ներկա են գտնվում մարդիկ, որոնց թրթռանքները բավարար մակարդակի վրա չեն. քանզի հարկ չկա, որ նրանց մեջ ժամանակից շուտ առաջ բերվի տեստային վիճակ: Յուրաքանչյուր մարդ, ով հայտնվում է մեր Լույսի կիզակետի ազդեցության ոլորտում, իր վրա կրում է թրթռանքի մակարդակի բարձրացում: Իսկ դուք գիտեք, որ հենց որ դուք Լույսի լրացուցիչ չափաբաժին եք ստանում, ապա այդ Լույսն սկսում է սաստկորեն ձեր աուրայից դուրս մղել անկատարության ամեն մի դրսևորում: Ուստի, պատրաստություն չանցած մարդն, ով Գուրու-սան հարաբերության մեջ չի մտել մեր դեսպանորդի հետ, կհայտնվի տհաճ ինքնազգացողությունների վիճակներում և պատճառ կդառնա լարվածության աճի:

Ըստ այդմ՝ որքան ավելի մեկուսացված, խաղաղ ու հարմարավետ լինի մեր ապագա կիզակետի վայրը, այնքան ավելի լավ արդյունքների մենք կկարողանանք հասնել: Ես դիմում եմ նրանց, ովքեր տեղեկություններ ունեն նմանատիպ վայրերի մասին, որտեղ կարելի է կազմավորել մեր աշրամը: Թող ձեզ համար նեղություն չլինի հայտնել այդ մասին մեր դեսպանորդին, կամ անմիջականորեն դիմել ինձ՝ ձեր նամակ-դիմումի միջոցով:

Դա շատ կարևոր քայլ է: Եվ, որպեսզի ինչ-որ չափով անվտանգ դարձվի մեր վայրը բացասական ազդեցություններից և զերծ պահվի սեփականատիրական վեճերից, ես մեր դեսպանորդին հայտնել եմ այն պայմանները, որոնցում պետք է գտնվի տվյալ աշրամը:

Նորից եմ կրկնում, որ կա որոշակի Օրենք, որին համապատասխան ֆիզիկական պլանում մենք կատարում ենք մեր աշխատանքը: Եվ այդ Օրենքը ենթադրում է Ուսուցչի աուրայում աշակերտների ներկայություն, որպեսզի արագացվի Ուղով ընթանալու գործընթացը:

Ձեզնից նրանք, ովքեր ներկա են գտնվել մեր այն միջոցառումներին, որոնք մենք անց ենք կացրել մեր դեսպանորդի հետ միասին, կարող էին զգալ իրենց վրա, թե որքան է արագանում գիտակցության փոփոխության գործընթացն այդ միջոցառումներից հետո:

Մենք կշարունակենք միջոցառումներ անցկացնել: Եվ ես կարծում եմ, որ բոլոր ցանկացողները ժամանակի ընթացքում կկարողանան հաճախել դրանց:

Մոտակա ժամանակում Տատյանայի վրա լրացուցիչ պատասխանատվություն կդրվի մեր Լույսի կիզակետի ստեղծման ու ամրագրման հարցով: Ուստի ես խնդրում եմ՝ ցուցաբերել նրան այն ամբողջ անհրաժեշտ օգնությունն ու օժանդակությունը, որի կարիքը նա ունի: Երբեմն բավարար է միայն մտովի արտահայտել ձեր օժանդակությունը, առաքել ձեր Սերը և երախտագիտությունը ծառայության համար: Եվ ձեր սրտի պոռթկումն ունակ է լինում չեզոքացնելու հսկայական քանակի բացասական էներգիայի ազդեցությունը, որն ինքնաբերաբար ձգվում է դեպի մեր դեսպանորդը, քանզի նա կանգնած է լեռան գագաթին, և բոլոր քամիներն ու մրրիկներն առաջին հերթին խփում են նրան:

Ես ասացի այն ամենն, ինչը մտադիր էի լուսաբանել այսօրվա զրույցի ընթացքում: Ես հուսով եմ, որ կարող եմ հույս դնել ձեզ վրա և մեր գործին ցուցաբերվող ձեր օգնության վրա:

ԵՍ ԵՄ Շիվան:

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ