Ուսմունք արտաերկրային քաղաքակրթությունների մասին

Պաշտելի Զրադաշտ

21 ապրիլի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ մեր դեսպանորդի միջոցով նորից ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկել, որպեսզի տամ ևս մեկ ոչ մեծ Ուսմունք, որը, հուսով եմ՝ ձեզ համար հույժ օգտակար կլինի ձեր էվոլյուցիոն զարգացման ներկա փուլում:

Քանի որ ձեր քաղաքակրթությունն այժմ սկսել է վերընթաց շրջան՝ կանգնել է վերընթաց պարույրի վրա, ապա յուրաքանչյուր ուսմունք, որն արդեն հայտնի է եղել նախկին ժամանակներում, ձեր կողմից պետք է ընկալվի նորովի: Եվ ինչպիսի նոր ուսմունքներ էլ որ դուք ստանաք այլ աղբյուրներից ու կանալներից, ես պետք է տամ ոչ մեծ մի պարզաբանում՝ կապված այն բանի հետ, որ տիեզերքում գոյություն ունեն բազմաթիվ տարբեր հիերարխիաներ, որոնք ընթանում են յուրաքանչյուրն իր ուղով: Եվ այդ հիերարխիաներից շատերն ազգակից են այն հիերարխիային, որին պատկանում եմ ես, և որը Երկրի վրա ներկայացնում է մեր դեսպանորդը: Մյուս հիերարխիաները գտնվում են զարգացման մի փոքր այլ մակարդակների վրա, ունեն այլ կառուցվածքներ և լուծում են այլ խնդիրներ:

Այդ հիերարխիաների մեջ կան այնպիսինները, որոնց հետ մենք համագործակցում ենք, բայց կան նաև այնպիսինները, որոնց հետ մենք ոչ մի համաձայնություն չենք կայացնում: Նրանք գործում են իրենց օրենքներով: Այժմ ձեզ համար դժվար է ընկալել այս իրադրությունը, քանի որ այն ամենն, ինչը մենք մինչև այս պահն ասում էինք, կապված էր այն բանի հետ, որ մենք խոսում էինք այս տիեզերքում գոյություն ունեցող միասնական Օրենքի մասին և այն մասին, որ ստորինը պետք է ենթարկվի վերինին: Այժմ դուք ստանում եք այս տեղեկատվությունը, և այն մի փոքր տարբերվում է նախկինում ձեր ստացածից: Այնուամենայնիվ, ես պետք է ձեզ համար նշեմ, որ իրոք՝ ամեն ինչ այս տիեզերքում ենթակա է Մեծ Օրենքին, որը գործում է համայն տիեզերքում: Սակայն ինքը՝ Օրենքը, գործում է ընտրողաբար և տարբեր կերպ է բեկվում տիեզերքի տարբեր կետերում: Դա նման է այն բանին, որ Երկրի վրա գոյություն ունեն տարբեր երկրներ, և, չնայած յուրաքանչյուր երկրում գործում են ֆիզիկայի ու մաթեմատիկայի նույն օրենքները, միաժամանակ ամեն երկիր ունի իր օրենքը, որով կառուցել է իր պետությունը, և որով առաջնորդվում է այդ պետությունը: Եվ ճիշտ այնպես, ինչպես շատ պետություններ կարող են գոյատևել իրար նկատմամբ թշնամանք տածելով, այնպես էլ կան ուրիշ պետություններ, որոնք բարեկամաբար են տրամադրված իրար նկատմամբ, և որոնց զարգացումը երկար դարերի ընթացքում խարսխված է եղել բարեկամության ու համագործակցության հիմքի վրա: Եթե վերադառնանք մեր տիեզերքին, ապա դուք պետք է գիտակցեք, որ այն ամենն, ինչ գոյություն ունի այս տիեզերքում, անհամեմատ ավելի բազմազան է, քան այն ամենն, ինչ գոյություն ունի Երկիր մոլորակի վրա: Եվ երբ ձեր գիտակցության մեջ դուք դուրս եք գալիս առանձին մոլորակի շրջանակներից, ապա հասկանում եք, որ տիեզերքում գոյություն ունեն այլ քաղաքակրթություններ, որոնք կարող են կառուցված լինել սկզբունքորեն այլ հիմքի վրա: Եվ չնայած այն բանին, որ այդ քաղաքակրթություններում գործում է համայն տիեզերքում գոյություն ունեցող ընդհանուր Օրենքը, այնուամենայնիվ նրանց հատուկ են զարգացման այլ սկզբունքներ, և նույնիսկ՝ այլ աշխարհները բնակեցնող էակների բնույթը կարող է նշանակալիորեն տարբերվել ձերինից:

Ցանկացած քաղաքակրթության զարգացման ընթացքում գալիս է այն պահը, երբ այն փոխազդեցության մեջ է մտնում տիեզերքում բնակվող այլ քաղաքակրթությունների հետ: Այդ գործընթացն ունի այն փուլի համանմանությունը, երբ մի որևէ ցեղ իր համար խաղաղ ապրում էր, և իր զարգացման որոշակի փուլում հանկարծ բացահայտում է, որ իրենից ոչ հեռու գոյություն ունի մի ուրիշ ցեղ՝ իրեն հատուկ սովորություններով ու օրենքներով:

Երբ դուք հայտնվում եք մի ուրիշ երկրում, ձեզ համար ամեն ինչ հետաքրքիր է՝ այդ երկրի օրենքներն ու սովորությունները, մարդկանց վարվելակերպը, շրջապատող իրականության նկատմամբ նրանց պատկերացումները: Երբ դուք հանդիպում եք այլ աշխարհների համակարգի պատկանող քաղաքակրթության հետ, ճիշտ նույն ձևով փոխադարձ հետաքրքրություն է ծագում: Այդ ամենը տեղի է ունենում ցանկացած քաղաքակրթության զարգացման որոշակի փուլում:

Այսօրվա իմ խրատի նպատակն է՝ տալ ձեզ այն բանի ըմբռնումը, որ մշտապես Երկիր մոլորակի զարգացման պատմության ընթացքում Երկրի վրա գոյություն ունեցող քաղաքակրթությունները բախվել են ավելի զարգացած քաղաքակրթությունների հետ: Եվ չնայած այն բանին, որ տիեզերքում գոյություն ունի և գործում է օրենք այն մասին, որ ոչ մի քաղաքակրթություն չի կարող վնաս պատճառել մի ուրիշ քաղաքակրթության, այնուամենայնիվ միշտ եղել են պահեր, երբ այդ օրենքը խախտվել է: Սակայն կան ավելի բարձր էակներ, որոնք հնարավորություն ունեն միջամտել և կարգավորել առաջացող ցանկացած վիճելի պահերը: Այժմ, երբ մարդկությունն իր ամբողջությամբ դուրս է գալիս իր զարգացման նոր մակարդակի վրա, շատ քաղաքակրթություններ, որոնք պատկանում են աշխարհների այն համակարգերին, որոնք բավականին առաջ են անցել Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող քաղաքակրթության համեմատ, բայց ունեն երկրայինից տարբերվող զարգացման ուղղություն, կձգտեն փոխազդեցության մեջ մտնել Երկրի բնակիչների հետ: Ուստի դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած անակնկալների, որոնք կարող են տեղի ունենալ ձեր կյանքերում: Սակայն, այս իրադրության մեջ էլ՝ ինչպես ցանկացած ուրիշում, գործում է թրթռանքներին համապատասխանող ձգողականության օրենքը: Եթե դուք անհանգստացած եք արտաերկրային քաղաքակրթություններով, և դրանք չափազանց շատ տեղ են զբաղեցնում ձեր գիտակցության մեջ, ապա հավանականության մեծ աստիճանով կարելի է ասել, որ դուք կհանդիպեք այդ քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ: Սակայն, եթե արտաերկրային քաղաքակրթությունների հետ կապված հարցերը ձեզ չեն հետաքրքրում, ապա դուք կարող եք անցնել ցանկացած արտաերկրային օբյեկտի մոտով և նույնիսկ՝ չնկատել այն:

Չարժե վախենալ որևէ բանից: Սակայն պետք է միշտ հիշել, որ ոչ բոլոր արտաերկրային քաղաքակրթություններն են բարեկամական զգացմունքներ տածում Երկրի բնակիչների նկատմամբ: Եվ, եթե դուք ձեզ վստահ չեք զգում որևէ իրադրության մեջ և չգիտեք, թե ինչպես արձագանքեք դրան, ապա մի' մոռացեք, որ գոյություն ունեն Բարձրագույն Ուժեր, որոնք կոչված են ձեզ օգնություն ցուցաբերել և պաշտպանել ձեզ նմանատիպ իրադրությունների դեպքում: Տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ չէ, որ կարող է հասկանալի ու մատչելի լինել ձեր արտաքին գիտակցության համար: Սակայն լավ կլինի, եթե դուք պատրաստ լինեք ցանկացած անկանխատեսելի իրադրությանն ու հանդիպմանը: Ուստի ես այսօր իմ պարտքը համարեցի տալ ձեզ ոչ մեծ մի Ուսմունք արտաերկրային քաղաքակրթությունների մասին:

Որպես կանոն՝ անցյալի բոլոր կրոնական համակարգերը թշնամաբար են տրամադրված եղել արտաերկրային քաղաքակրթությունների ցանկացած նման ներխուժման նկատմամբ և եկվորներին հայտարարել են դևեր ու սատանաներ: Գոյություն ունեցող կրոնական շրջանակների ու սահմանափակումների պայմաններում ուրիշ կերպ հնարավոր էլ չէր լինի վերաբերվել այդ ոչ միշտ հասկանալի երևույթներին: Եվ այժմ էլ շատ կրոնական համակարգեր ուսուցանում են, որ այլմոլորակային ներխուժումները հանդիսանում են սատանայի ու նրա կամակատարների ներխուժումներ:

Նորից եմ կրկնում, որ մարդկության զարգացման որոշակի փուլում նմանատիպ շփումները դառնում են անխուսափելի: Եվ, քանի որ շատ արտաերկրային քաղաքակրթություններ չափազանց շատ են տարբերվում Երկրի վրա գոյություն ունեցող քաղաքակրթությունից, ապա դրանք ձեր գիտակցության մեջ կարող են ընկալվել որպես թշնամական:

Դուք ձեր գիտակցության մեջ դուրս եք գալիս ձեր զարգացման նոր մակարդակի վրա, և այդ պատճառով, արտաերկրային քաղաքակրթությունների հետ ծագող հարաբերությունների հարցը մեր խրատներում չի կարող շրջանցվել: Դուք մշտապես պետք է հիշեք, որ Համբարձյալ Տիրակալները ձեզ ամենամոտ կանգնած էակներն են այս տիեզերքում՝ ըստ իրենց զարգացման մակարդակի և թրթռանքների: Դեռ ավելին՝ Համբարձյալ Տիրակալների շատ մասնիկներ գտնվում են մարմնավորման մեջ և, հետևաբար, շատ Համբարձյալ Տիրակալներ առկա են ձեր ներսում: Դուք ձեր Բարձրագույն Եսի կազմում ունեք Համբարձյալ Տիրակալների մասնիկներ: Ուստի ես ձեզ խորհուրդ եմ տալիս, քանի դեռ ձեր գիտակցությունը բավարար չափով չի նախապատրաստված՝ չափազանց շատ ուշադրություն չհատկացնեք արտաերկրային քաղաքակրթություններին և նրանց հետ կապերին: Երբ ձեր գիտակցությանն ավելի շատ տեղեկատվություն կհասնի այդ քաղաքակրթությունների մասին, այնժամ դու'ք էլ կկարողանաք ճիշտ գնահատել ծագած իրադրություններն ու ճիշտ որոշում կայացնել բարդ իրադրություններում: Իսկ այժմ ես կտամ ևս մեկ խորհուրդ: Հենց որ բախվում եք որևէ իրադրության հետ, որը ձեզ վրդովեցնում է, կանչ հղեք այն համբարձյալ Տիրակալներին, որոնց գիտեք: Կանչե'ք Հիսուսին, Մուհամեդ մարգարեին, Միքայել Հրեշտակապետին, Ազատության Աստվածուհուն, Սանատ Կումարային, ինձ կամ մյուս Տիրակալներին և խնդրե'ք նրանց օգնությունն ու օժանդակությունը՝ ձեր առջև ծագած իրադրության մեջ:

Դուք կարող եք ձեր կանչն արտահայտել բարձրաձայն կամ մտքի մեջ, կարող եք նաև ձեր անհանգստության էությունը շարադրել գրավոր ձևով և այրել ձեր խնդրանքը պարունակող այդ նամակը: Միշտ վստահ եղեք, որ ձեր յուրաքանչյուր կանչի առթիվ ձեռք կառնվեն անհրաժեշտ միջոցներ: Եվ երբեք, ոչ մի դեպքում մի' երկյուղեք, ինչպիսի իրադրության մեջ էլ որ հայտնվեք: Սարսափի թրթռանքները կաթվածահար են անում ձեր կամքը և ձե'ր իսկ Բարձրագույն մասի հետ ձեր կապը:

Ես այսօր տվեցի արտաերկրային քաղաքակրթությունների հետ հարաբերվելու Ուսմունքի ուրվագծերը, և ես հուսով եմ, որ սույն փուլում այս խրատները օգտակար կլինեն ձեր կյանքերում:

ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ ձեր նկատմամբ Սիրով լի

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ