Զրույց Ձեռնադրումների Ուղու մասին

Տեր Մայտրեյա

19 ապրիլի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ իմ դեսպանորդի միջոցով նորից ձեզ մոտ եկածս: ԵՍ ԵՄ եկել նոր խրատներ տալու համար, որոնք կուզենայի տալ այս օրով:

Ինչպես միշտ՝ ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Եվ, որքան էլ մեզ համար դժվար լինի, որքան էլ շատ ջանքեր ծախսվեն մեր կապի ստեղծման համար, այդ ջանքերն արդարացվում են ձեր գիտակցության այն փոփոխություններով, որոնք մենք ձեզնից ակնկալում ենք, և որոնք արդեն սկսել են տեղի ունենալ:

Ուստի այսօր էլ, ինչպես նախկինում, ես եկել եմ, որպեսզի որոշակի գիտելիքներ և որոշակի տեղեկատվություն տամ, որը վերաբերում է ձեր Ձեռնադրումների Ուղուն: Իսկ այդ Ուղին, որով ես ձեզ կոչ եմ անում ընթանալ, տարբերվում է շատ բաներից, որոնց հետ դուք բախվում եք ձեր առօրյա կյանքում: Եվ այդ Ուղին տարբերվում է նաև այն ուսմունքներից, որոնք ձեր կյանքում ձեզ հանդիպում են:

Նախ և առաջ ես ձեզ պետք է ասեմ, որ այն Ձեռնադրումները, որոնք դուք անցնում եք ձեր կյանքի ընթացքում, հասնում են ձեր գիտակցությանը միայն այն բանից հետո, երբ դուք ձեռք եք բերում գիտակցության որոշակի մակարդակ: Մինչ այդ՝ դուք նմանվում եք կյանքի ջրերում թփրտացող ու ջուրը ճողփացնող դեռահասների, ովքեր չեն գիտակցում հասուն կյանքը և չեն գիտակցում կյանքի ու առաջիկա կենսական ուղու ողջ բարդությունը:

Ամեն մի էակի կյանքում գալիս է մի պահ, երբ նա գիտակցում է Բարձրագույնի հետ իր կապը և այն, որ ինքը պետք է սկսի գիտակցորեն ընթանալ Ձեռնադրումների Ուղով: Վերջին հարյուրամյակների ընթացքում հասարակության վիճակը, հատկապես՝ արևմուտքում, անհնարին է դարձրել գիտակցորեն Ձեռնադրումներով անցնելը: Մարդիկ մոռացել են Գաղտնի Ծեսերի Դպրոցի մասին և այն գիտելիքների մասին, որոնք տրվում են այդ Դպրոցներում:

Ուստի ինչպես մեր, այնպես էլ մեր դեսպանորդի խնդիրն է հանդիսանում՝ հիշեցնել ձեզ Ձեռնադրումների Ուղու մասին և վերականգնել Ձեռնադրումների Ուղու հինավուրց ավանդույթները: Մեր նոր գործողությունների տարբերակիչ առանձնահատկությունը կլինի այն, որ մենք կձգտենք տալ Ձեռնադրումների Ուղուն վերաբերող անհրաժեշտ գիտելիքները, բայց ձեզնից յուրաքանչյուրն անհատապես կանցնի իր ձեռնադրումները՝ չկտրվելով սովորական կյանքից:

Մենք հուսով ենք, որ ներկա ժամանակներում այս նոր հնարավորությունը կկարողանա տեղ գտնել արևմուտքում: Եվ ձեզ հարկ չի լինի փնտրել անդրծովյան ուսուցիչներ և գնալ նրանց մոտ մինչև աշխարհի ծայրը:

Նորից եմ կրկնում, որ ձեզ հետ տեղի է ունենում ճիշտ այն, ինչը թույլ եք տալիս ձեր գիտակցության մեջ: Եվ, քանի որ եկել են նոր ժամանակներ և նոր հնարավորություններ, ապա իմ Գաղտնի Ծեսերի Դպրոցն ընդունվելու համար բոլորովին պարտադիր չէ հասնել մինչև աշխարհի ծայրը: Տեղի է ունենում ճիշտ այն, ինչը թույլ եք տալիս ձեր գիտակցության մեջ: Եվ, եթե դուք ձեր գիտակցության մեջ հնարավոր եք համարում, որ կարող եք հաղորդակցվել ինձ և մյուս Իմաստության Տիրակալների հետ, ապա դա վաղ թե ուշ տեղի կունենա ձեր կյանքում: Եվ ես կգամ ձեզ մոտ անմիջականորեն, կամ կգամ ձեր թշնամիների, ձեր ընկերների ու ձեր մերձավորների միջոցով՝ տալու ձեզ այն դասերը, որոնց կարիքն ունեք: Ամեն ինչ հեշտացել է: Մարդկության լավագույն ներկայացուցիչների կողմից նվաճված գիտակցության մակարդակը թույլ է տալիս, որ դուք հաղորդակցվեք մեզ հետ՝ նույնիսկ գտնվելով խոշոր քաղաքների պայմաններում: Այն ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է, դա առավելագույնս մեկուսանալն է արտաքին աղմուկներից ու արտաքին գրգռիչներից: Դուք պետք է սովորեք ականջ դնել ձեր զգացողություններին: Դուք պետք է ճանաչեք թրթռումները: Դուք պետք է հետևեք այն մտքերին, որոնք հայտնվում են ձեր գլխում, և զանազանեք իմ առաքած մտքերն այն մտքերից, որոնք ձեր ուղեղում հայտնվում են մենտալային պլանից:

Իմ պարապմունքներին ձեր հաճախելը տեղի է ունենում ձեր ներսում այն ժամանակ, երբ դուք գտնվում եք խաղաղ, մեկուսի վայրում, և ձեզ ոչ ոք չի խանգարում: Այն ամենն, ինչը խանգարում է մեր հաղորդակցությանը, դա ձեր թրթիռների մակարդակն է: Ըստ այդմ՝ միայն այնժամ, երբ դուք կկարողանաք աղոթքների կամ մեդիտացիայի օգնությամբ բարձրացնել ձեր թրթիռներն այն մակարդակին, որի դեպքում մարդկային ոչ մի հույզ ու միտք այլևս չի անհանգստացնի ձեզ, ես կկարողանամ գալ և մտնել ձեզ հետ անմիջական հաղորդակցության մեջ:

Դուք ստանում եք այն, դեպի ուր մղվում եք: Մի' վրդովվեք, եթե ձեզ մոտ ոչինչ չստացվի ո'չ առաջին, ո'չ էլ երկրորդ անգամ:

Ձեր նպատակամղվածությունը չպետք է ձեզ լքի: Երբեմն մեր ներքին կապի հաստատումը կարող է պահանջել նշանակալի ժամանակ: Բայց հենց որ դուք ստանաք ինձ հետ անմիջական հաղորդակցության հնարավորություն, այն ձեզ համար ազդանշան կլինի, որ դուք ընդունվել եք իմ Դպրոցը՝ հանձնելով բոլոր անհրաժեշտ ընդունելության քննությունները: Սակայն, հենց որ դուք ընդունվեք իմ Դպրոցը, ապա սովորական մարդկային տրամաբանության տեսակետից ձեր կյանքը կսկսի փուլ գալ: Քանզի ձեռնադրյալ մարդու և սովորական մարդու միջև եղած միակ տարբերությունը կայանում է նրանց գիտակցության մակարդակների մեջ: Եվ որքան խորն եք դուք գիտակցում այն, որ ձեզ շրջապատող ամեն ինչ պատրանք է հանդիսանում, այնքան ավելի բարձր աստիճանի ձեռնադրումների եք հասնում:

Ձեր գիտակցության մակարդակը՝ ահա թե ինչն է ինձ հետաքրքրում: Եվ այն բանի համար, որպեսզի դուք հասնեք նոր գիտակցության մակարդակի, ես պատրաստ եմ ձեզ տալ ամենադժվարին տեստերը: Բոլոր տեստերն ուղղված են այն բանին, որպեսզի զրկեն ձեզ շրջապատի մատերիական աշխարհի հետ ունեցած ցանկացած և ամեն մի կապվածությունից: Երբ դուք կամավոր կերպով և իմ օգնությամբ զրկվում եք մատերիական աշխարհի հետ ունեցած ձեր կապվածություններից, ապա դառնում եք ձեռնադրյալներ, որոնց համար ես կարող եմ բացել տիեզերքի կառուցվածքին վերաբերող հինավուրց գիտելիքները:

Եթե դուք չունեք ձեռնադրումների հարկ եղած աստիճանը, ապա որքան էլ ջանաք, չեք կարողանա հասկանալ նույնիսկ ամենահասարակ գիտելիքները: Դուք կլսեք խոսքեր, բայց այդ խոսքերը չեն հասնի ձեր գիտակցությանը: Շատ գիտելիքներ ու շատ տեղեկատվություններ է պարունակում ձեր աշխարհը: Սակայն միայն նրանք են ընդունակ այդ տեղեկատվություններից օգտվել, ովքեր ունեն ընդլայնված գիտակցություն: Դա նման է նրան, որ կապիկին համակարգիչ տան: Կապիկի գիտակցության մակարդակը թույլ չի տա, որ նա այդ իրն օգտագործի ըստ նշանակության: Ցավոք՝ երբ մենք տեղեկատվություն ենք տալիս և հետո դիտում, թե դուք ինչպես եք այն օգտագործում, ապա ձեզնից շատերը նմանվում են վերոհիշյալ կապիկին:

Ամբողջ աշխարհը տառացիորեն ուռած է տեղեկատվությամբ ու գիտելիքներով: Բայց միայն եզակիները կարող են օգտվել այդ գիտելիքներից: Քանզի միայն այդ եզակիներն են, որ իրենց սույն կամ անցած մարմնավորումների ընթացքում անցել են անհրաժեշտ ձեռնադրումները և հասել գիտակցության զարգացման որոշակի մակարդակի: Իսկ ձեր ձեռնադրումների աստիճանը որոշվում է միայն ձեր անձնական նվաճումներով: Ձեռնադրումը գնել հնարավոր չէ: Եվ հնարավոր չէ, որ ինչ-որ ուրիշ մեկը ձեզ համար կամ ձեր փոխարեն ձեռնադրում անցնի:

Այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր անցել են իրենց ձեռնադրումները և կարող են ձեզ համար լինել գուրուներ՝ մարդիկ, ովքեր կարող են ձեր մղումների վեկտորն ուղղել ճիշտ ուղղությամբ:

Երբ աշակերտը պատրաստ է, ապա հայտնվում է և ուսուցիչը: Ուստի ձեզնից միայն նրանք, ովքեր պատրաստ են իրենց ներսում, կկարողանան ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, գտնել ու ճանաչել Ձեռնադրումների Ուղու այն նշաձողերը, որոնք կբերեն ձեզ ճիշտ Ուղու վրա:

Ըստ այդմ, ինչպես միշտ՝ ես ձեզ կոչ եմ անում գնալ դեպի ձեր ներսը և դիտել ինքներդ ձեզ: Քանզի միայն ձեր անկատարություններն ու ձեր կապվածություններն են հեռացնում ձեզ գիտելիքներից և խանգարում, որպեսզի դառնաք իմ աշակերտները:

Ես ուրախ էի այսօրվա հանդիպան համար: Եվ ես պատմեցի ձեզ այն նոր հնարավորության մասին, որ սպասվում է ձեզնից նրանց, ովքեր պատրաստ են և մղումներով լի:

ԵՍ ԵՄ Մայտրեյան

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ