Մենք կանչում ենք ձեզ Գուրուի և աշակերտի միջև նոր տիպի հարաբերություններ հաստատելու

 

Տեր Շիվա

15 մարտի, 2006 թիվ

 

ԵՍ ԵՄ Շիվան, որ նորից ձեզ մոտ եմ եկել, որպեսզի խոսեմ այն Ուղու մասին, որով ձեզ վիճակված է ընթանալ՝ եթե ընտրեք մեր դեսպանորդի միջոցով ուսուցանվող Ուղին:

Շատ ուղիներ ու շատ ճանապարհներ կան ձեր մատերիական աշխարհում: Այդ ուղիների ու ճանապարհների մեծ մասը, ցավոք, ոչ մի տեղ չեն տանում: Մարմնավորումից մարմնավորում՝ դուք թափառում եք պատրանքի մեջ և չեք կարողանում գտնել ճշմարիտ Ուղին:

Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ վերջապես ձեր Ուղու վրա հայտնաբերում եք Ճշմարտությունը, դուք սկսում եք կասկածել. Աստծու՞ց է արդյոք այն, որի հետ բախվել եք:

Եվ հաճախ լինում է այնպես, որ դուք ընտրում եք ճիշտ Ուղին ու արդեն ընթանում նրանով, բայց հոգևոր թուլության ինչ-որ պահի ենթարկվում եք մարմնական խելքի ազդեցությանը և սկսում կասկածել: Ձեր կասկածները ձեր անկատարության արդյունքն են: Այդ պատճառով, երբ ընտրում եք Ուղին, որով պետք է ընթանաք, կամ երբ սկսում եք կասկածել այն Ուղու վրա, որով ընթանում եք, դուք միշտ պետք է մտորեք այն մասին, թե որտեղից են ծագում ձեր կասկածները:

Խելամի՞տ են արդյոք ձեր կասկածները, թե՞ ուղղակի հանդիսանում են ձեր վախի ու անվստահության արդյունքը:

Ձեզ անհրաժեշտ է մշտապես զանազանել ձեր ներքին հոգեվիճակաները: Արդյո՞ք գտնվում եք անիրական ուժերի ազդեցության տակ, թե՞ խելամիտ վերլուծության եք ենթարկում այն Ուղին, որով ընթանում եք:

Եվ ամեն անգամ ձեր այդ ներքին աշխատանքում դուք ստիպված եք լինում առաջնորդվել ձեր ինտուիցիայով և սրտի ձայնով:

Ըստ այդմ՝ մենք չենք հոգնում ձեզ համար կրկնել. Զարգացրե'ք ձեր ինտուիցիան, ձեր զանազանման կարողությունն ու ձեր կապն Աստծո իրական աշխարհի հետ:

Ձեզ համար դա դժվար է, որովհետև ամբողջովին խորասուզված եք պատրանքի մեջ: Այդ պատճառով մենք ուղարկում ենք մեր պատգամաբերներին, մեր սպասավորներին, որոնք ձեզ ցույց են տալիս Ուղին և օգնում կողմնորոշվել կյանքի ծովում:

Սակայն դուք, և միայն դու'ք կարող եք ընտրել, թե ում հետևեք և ում հանձնարարականներով առաջնորդվեք:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ որքան էլ նվիրված ու անկեղծ լինի մեր դեսպանորդը՝ նա մարդկային մարմնավորման մեջ է և, դրա հետ կապված, ստիպված է եղել իր վրա վերցնել համաշխարհային կարմայի մի մասը՝ վերցնել բեռնվածություն, որը թույլ է տալիս նրան մնալ մարմնավորման մեջ:

Տեսնելով մեր դեսպանորդների ոչ կատարյալ լինելը՝ դուք կարող եք տարակուսել, և ձեզ կպարուրեն լրացուցիչ կասկածանքները:

Դրա համար էլ մենք ասում ենք, որ դուք չպետք է կուրորեն վստահեք այն մարդկանց, որոնք իրենք իրենց հռչակում են մեսիաներ, դեսպանորդներ, ուսուցիչներ: Ցանկացած իրադրության մեջ կա անկանխատեսելիության տարր, և այն մարդն, ով դեռ որոշ ժամանակ առաջ լրիվ իրավունքով մեր ներկայացուցիչն էր և կրում էր մեր պատմուճանը, կարող է հանկարծ սխալվել և նույնիսկ դուրս ելնել Ուղուց: Այդ պատճառով, հարկավոր է, որ դուք մանրազննին դիտարկեք և վերլուծեք մեր դեսպանորդների ու պատգամաբերների բոլոր գործողությունները: Եվ նրանց արարքներում կարողանաք զանազանել ժամանակավոր վրիպումները, որոնք անխուսափելի են ձեր աշխարհում, այն ավելի լուրջ մեղքից, որը կապված է դավաճանության և Եղբայրության սկցբունքներից նահանջելու հետ:

Այս Ուսմունքը նոր է, և մենք այն համարձակվել ենք այժմ տալ մեր դեսպանորդի միջոցով, այն հույսով, որ ձեզնից շատերը հասել են զարգացման այն մակարդակին, որը թույլ է տալիս ձեզ կատեգորիկ հետևությունների չդիմել՝ դրանց հիման վրա ընդհանրապես հրաժարվելով մեր դեսպանորդներին հետևելու ուղով ընթանալուց:

Ո'չ, հիմա այն ժամանակը չէ, որ դուք կարողանաք ինքնուրույնաբար Ուղով ընթանալ և ինքներդ ընտրեք Ուղին: Դուք չեք կարող յոլա գնալ առանց մեր ներկայացուցիչների ու դեսպանորդների: Բայց դուք պետք է գիտակից ձևով վերաբերվեք ձեր ներքին համահնչունության ու տարբերակման չափանիշներին՝ այն մարդկանց ընտրելուց, որոնց խորհուրդներին պատրաստվում եք հետևել կամ նրանց հանձնարարականներով առաջնորդվել:

Եվ եթե առաջ՝ նախկին ժամանակներում, ձեզնից պահանջվում էր անառարկելի հնազանդություն և Գուրուի ցուցումների խիստ հետևում, ապա այժմ մենք ձեզ ասում ենք, որ նախ և առաջ դուք պետք է լսեք ձեր ներքին ձայնին ու ներքին ինտուիցիային, որից հետո՝ հետևեք ցանկացած արտաքին գուրուի ցուցումներին:

Այն մարդիկ, ովքեր պատրաստ չեն գուրու-աշակերտ այսպիսի նոր հարաբերությանը, չեն կարողանա հետևել այս դեսպանորդի միջոցով տրվող մեր Ուսմունքին: Նրանք կարիք ունեն այլ՝ ավելի կոշտ ցուցումների և պետք է հետևեն արտաքին դոգմաների ու կանոնների: Ըստ այդմ՝ մենք Ուսմունքը տալիս ենք, բայց և լիովին գիտակցում ենք, որ տարբեր մարդկային անհատներ գտնվում են իրենց զարգացման տարբեր մակարդակների վրա, և, ինչ լավ է մեկի համար, մյուսի համար կարող է լինել անցանկալի ու ժամանակավրեպ:

Հանրահայտ է, որ եթե մարդը երկար ժամանակով մնացել է գետնախորշում և ցերեկվա լույսի երես չի տեսել, ապա, ակնթարթորեն արևի լույսի դեմ դուրս գալուց, նա կարող է լրիվությամբ կուրանալ և անդառնալի վնաս հասցնել իր առողջությանը:

Երկիր մոլորակի վրա մարմնավորված մարդիկ ունեն տարբեր գիտակցության մակարդակներ, և այժմ մենք ուսմունք ենք տալիս նրանց համար, ովքեր կարող են ընթանալ որպես առաջապահներ. նրանց համար, ովքեր առաջ են անցել իրենց եղբայրակիցներից և պատրաստ են Համբարձյալ Դասերի հետ անմիջական հարաբերություններ ունենալ՝ հիմնված համագործակցության ու փոխադարձ հարգանքի վրա: Սակայն, քանի դեռ դուք գտնվում եք մարմնավորման մեջ, ձեզ համար գլխավոր սկզբունք է հանդիսանում Համբարձյալ Դասերին ու մեր ներկայացուցիչներին անվերապահ ենթարկվելը:

Բայց նմանատիպ ենթարկման որոշում դուք ինքներդ եք կայացնում ձեր սրտում, և դուք միշտ պատրաստ պետք է լինեք փոխելու ձեր որոշումը, եթե զգաք, որ հանգամանքները փոխվել են:

Ըստ այդմ՝ նոր ժամանակներին հատուկ գուրու-աշակերտ հարաբերություններն ունեն այն տարբերությունը, որ դուք ավելի շուտ կունենաք ձեր Գուրուի հետ ստեղծագործական, փոխհարստացնող հարաբերություններ, քան այնպիսի հարաբերություններ, որոնք հիմնված են հարկադրանքի ու թելադրանքի վրա՝ ինչպես դա ընդունված էր մեր նախկին շատ կազմակերպություններում:

Եվ այս հարաբերություններն ավելի համահունչ են ժամանակի ոգուն ու այն ընդհանուր դեմոկրատական ձևափոխություններին, որոնք աշխարհում տեղի են ունենում:

Նորից եմ կրկնում, որ ամենևին ոչ բոլորն ունակ կլինեն ընդունել և հաստատել այս նոր հարաբերությունները, որովհետև ամեն մի թեթև ակնարկն այն մասին, որ ուսուցիչը կարող է սխալվել, շատերի համար ազդանշան է հադիսանում, որ նրանք ընդհանրապես ականջ չդնեն իրենց Գուրուի կարծիքին:

Մենք ձեզ կանչում ենք Գուրուի և աշակերտի միջև նոր տիպի հարաբերություններ հաստատելու, որոնք հիմնված են անվերապահ սիրո, ճշմարիտ եղբայրության և համագործակցության վրա:

Եվ մենք հույս ունենք, որ կգտնվեն բավարար քանակությամբ անհատներ, որոնք պատրաստ կլինեն նման հարաբերություններին և արդեն իսկ հետևում  են դրանց:

Ես ուրախ էի այսօր ձեզ տալ այս կարևոր Ուսմունքը, որի կարիքն, անշուշտ, դուք ունեք:

 

ԵՍ ԵՄ Շիվան, ձեզ հետ եղա այսօր...

 

Տատյանա Միկուշինա, 2006

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ     Հաջորդ էջ