Դուք ձեր գիտակցության մեջ պերք է պատրաստ լինեք մշտական փոփոխությունների

Տեր Մայտրեյա

11 ապրիլի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ նորից ձեզ մոտ եկածս:

Այսօրվանից սկսած և մոտակա ժամանակում ձեր կյանքերում ինչ-որ զարմանալի բաներ կկատարվեն: Դուք այլևս չեք կարողանա ապրել այն օրենքներին և այն ստերեոտիպերին համապատասխան, որոնք բնորոշ էին ձեզ նախկինում: Ֆիզիկական աշխարհի օրենքները փոխվում են, և արդեն իսկ փոխվել են: Այդ պատճառով, ձեզնից նրանց, ովքեր կարծում են, թե մոլորակի վրա ոչինչ չի փոխվում և ոչինչ տեղի չի ունենում, կվիճակվի ամենամոտակա ժամանակներում համոզվել հակառակի մեջ: Մոլորակն ընթանում է դեպի փոփոխություններ, և մոլորակը փոխվում է Աստծո պլաններին համապատասխան:

Եվ, որքան շատ ձեզնից որոշները կառչեն հնից ու իր դարն ապրածից, այնքան նրանց համար ցավագին կլինեն բարեփոխումների գործընթացները:

Դուք ձեր գիտակցության մեջ պետք է պատրաստ լինեք մշտական փոփոխությունների և մշտական բարեփոխումների: Չկա ոչինչ, որ մոտակա ժամանակներում փոփոխության չենթարկվի: Եվ ամենից առաջ վիթխարի փոփոխություն կկրի ձեր գիտակցությունը: Եվ, եթե դուք անկողմնկալ կերպով նայեք ձեր կյանքին, ապա զարմանքով կնկատեք, որ արդեն շատ բան է նրանում փոխվել, և այդ փոփոխությունը շարունակվում է:

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն այնքան նշանակալից են, որ եթե նախկինում դրանց համար կպահանջվեին հարյուրավոր և նույնիսկ հազարավոր տարիներ, ապա այժմ այդ փոփոխությունների գործընթացն ընդգրկում է մի քանի տարի: Եվ այդ գործընթացն ընթանում է անկախ այն մարդկանց կամքից, ովքեր ուզում են շարունակել իրենց գոյությունը հին շրջանակների մեջ՝ լինեն դրանք կրոնական շրջանակներ, հասարակության բարոյական նորմեր, թե մարդկային գործունեության այլ ոլորտներ:

Ըստ այդմ՝ մենք գալիս ենք, որպեսզի մեկ անգամ ևս ձեզ տեղեկացնենք այն բարեփոխումների մասին, որոնք տեղի են ունենում, և որոնք արդեն տեղի են ունեցել:

Մեր դեսպանորդի միջոցով մեր կողմից տրվող թելադրությունների շրջանն սկսվել է ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի առաջ: Եվ, եթե ձեզնից նրանք, ովքեր ուշադրությամբ ընթերցել ու վերընթերցել են այդ թելադրությունները, նայեն իրենց ու իրենց շրջապատի կյանքին, ապա բարեփոխումները կնկատեն: Դեռ ավելին՝ դուք կնկատեք, որ մեր թելադրությունների շատ դրույթներ, որոնք ընդամենը մեկ տարի առաջ համարում էիք կարևոր և ճիշտ ժամանակին տրված, այժմ արդեն հնացել են:

Երկիր մոլորակի մարդկության զարգացման ամբողջ պատմության ընթացքում դեռևս երբեք մարդկանց գիտակցությունը նման տեմպերով չէր փոխվել:

Հասկանալի է նաև այն ուժերի դիմադրությունը, որոնք պաշտպանում են պատրանքը: Նրանք գործում են յուրաքանչյուրի միջոցով, ով անկատարություններ ունի և իր ներսում ընտրություն է կատարել ընկնելու այդ ուժերի ազդեցության տակ: Այդ պատճառով, մենք կոչ ենք անում մեկ անգամ ևս ուշադրությամբ վերլուծել ձեր գործողություններն ու մղումները, ինչպես նաև՝ ուրիշ մարդկանց գործողությունների նկատմամբ ձեր արձագանքը:

Բանն այն է, որ նույն ձևով արագացել է նաև կարմայի վերադարձը: Եթե նախկինում դուք կարող էիք բախվել ձեր ոչ ճիշտ գործողությունների հետևանքների հետ միայն հաջորդ մարմնավորման ընթացքում և տրտնջալ, թե ինչու եք ծնվել այդքան անարդար պայմաններում, ապա այժմ դուք հնարավորություն եք ստացել բախվելու ձեր ոչ ճիշտ ընտրության հետևանքի հետ մի տարվա ընթացքում, որոշ դեպքերում էլ՝ տառացիորեն հաջորդ օրը:

Հետևաբար, դուք կարող եք հետևել, թե ինչպես է ազդում պատճառահետևանքային կապի օրենքը ձեր և ձեր հարազատների վրա, ինչպես նաև այն մարդկանց վրա, որոնք ապրում են ձեր շրջապատում: Միայն թե՝ դուք պետք է ձեզ հետ տեղի ունեցածը դիտեք ճիշտ տեսանկյունով և անկողմնակալ ձևով:

Յուրաքանչյուրն այժմ հնարավորություն ունի գործնականում ծանոթանալու Կարմայի Օրենքի հետ: Եվ այլևս հնարավոր չէ Աստծուն մեղադրել այն բանում, որ որոշ անհատներ իրենց չեն պահում այնպես, ինչպես պետք է, բայց նրանց ոչինչ չի պատահում: Ուշադիր դիտե'ք, թե ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր անտեսում են Աստվածային Օրենքը և իրենք իրենց երևակայում ողջ տիեզերքի տերը:

Տիեզերքում կա Օրենք, և տիեզերքում կա որոշակի կարգ ու կանոն: Եվ ես ուրախ եմ ձեզ հայտնել, որ տիեզերական ժամկետների համաձայն՝ մոտակա ժամանակներում Երկիր մոլորակի վրա կարգ ու կանոն կհատատվի: Աստվածային Օրենքը մարդկանց կյանքում ավելի ու ավելի շատ կդրսևորվի: Եվ այդ Օրենքին չհետևելը կդառնա ավելի ու ավելի դժվար:

Դա նման կլինի այն բանին, որ դուք ձգտեք լողալ հորդահոս լեռնային գետի հոսանքին հակառակ: Որքան էլ ջանաք, միևնույնն է՝ հոսանքը ձեզ իր հետ կտանի: Որովհետև անօգուտ է Աստծո դեմ պայքարելը: Դուք պարտավոր եք ենթարկվել այս տիեզերքում գործող Աստվածային Օրենքին:

Մենք ուշադրությամբ հետևում ենք, որպեսզի մոլորակի վրա թրթռանքի բարձրացումը չուղեկցվի չափազանց մեծ համաղետներով: Եվ դա առայժմ մեզ հաջողվում է: Բայց բարեփոխումների գործընթացն ավելի հաջող կընթանա, եթե ձեր գիտակցության մեջ դուք հեռացնեք այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են ձեզ փոխվելու, և որոնք խանգարում են ձեզ ընթանալու բարեփոխումների ուղով:

Ամեն անգամ, երբ մենք գալիս ու հիշեցնում ենք ձեզ այն փոփոխությունների ու բարեփոխումների մասին, որոնց ենթարկվում է մոլորակը, միշտ ի հայտ են գալիս որոշակի քանակությամբ հոռետեսներ, ովքեր պնդում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվում, և որ իրենք ոչինչ չեն նկատում: Դե ինչ, մենք միայն ուրախ ենք, որ բարեփոխումներն ընթանում են այնքան սահուն ու մեղմ, որ ձեզնից շատերը դրանք չեն նկատում, կամ էլ՝ ձևացնում են, թե չեն նկատում:

Իսկ այժմ ես կուցենայի ձեզ ասել ևս մի կարևոր բանի մասին: Եվ դա վերաբերում է Ձեռնադրումների Ուղով ձեր ընթանալուն: Ուզեք թե չուզեք, բայց ձեր անձնական առաջընթացը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դուք Համբարձյալ Դասերի առջև ձեզ վրա որոշակի պարտավորություններ կվերցնեք և կընդունեք այն Օրենքները, որոնք գործում են Տիեզերքում:

Կա մի Օրենք, որն այնքան էլ հայտնի չէ մոլորակի վրա, բայց այդ Օրենքը գործում է նույնքան անխափան, որքան Կարմայի Օրենքը: Այդ Օրենքը կապված է այն բանի հետ, որ ձեր Ուղու որոշակի հատվածն անցնելուց հետո, Հոգևոր Ուղով ձեր հետագա առաջխաղացումը հնարավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ դուք, կամավոր կերպով ենթարկվելով այս տիեզերքում գործող Բարձրագույն Օրենքին, կանգնում եք Հիերարխիայի աստիճանի վրա:

Հենց որ դուք կանգնում եք Հիերարխիայի աստիճանի վրա՝ բոլոր Համբարձյալ Դասերը ձեզ ցուցաբերում են հովանավորչություն և օգնություն: Ընդ որում, ձեզնից միայն մի բան է պահանջվում՝ լինել Օրենքին ենթարկվող, հնազանդ, լսող և կարգապահ աշակերտ:

Համաձայնվե'ք, որ երբ դուք ընդունվում եք որևէ ուսումնական հաստատություն, ապա ստիպված եք լինում ենթարկվել այն կանոններին, որոնք գոյություն ունեն այդ հաստատությունում: Ինչու՞ եք կարծում, որ դուք կարող եք տիրապետել Աստվածային գիտությանը՝ չենթարկվելով որոշակի կանոնների և չհետևելով Օրենքին:

Ըստ այդմ՝ ես այսօր լքում եմ ձեզ և ժամանակ եմ տալիս մտածելու այն մասին, թե որքանով է հաստատ աշակերտման Ուղով ընթանալու ձեր ձգտումը:

Նաև այն մասին, թե որքան շատ բան դուք կարող եք զոհաբերել ձեր կյանքում, որպեսզի ձեզ համար մատչելի դառնա Աստվածային Իմաստությունը:

ԵՍ ԵՄ Մայտրեյան, և մինչ հանդիպում՝ Ձեռնադրումների Ուղու վրա:

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ