Ուղու ցանկացած կետից կարելի է հետ շրջվել և վերադառնալ զարգացման Աստվածային Ուղին

 

Սանատ Կումարա

20 դեկտեմբերի, 2015 թ.

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Ես կրկին եկա...

Տխուր է դիտել այն, ինչ այս բարդ ժամանակներում տեղի է ունենում Երկրի վրա:

Կարելի՜ էր խուսափել վատթար զարգացումներից:

Եվ Մենք պատրաստ ենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ անել, որպեսզի փրկենք հնարավորինս շատ մարդկային հոգիների:

Սակայն, սիրելինե՛րս, մնացածը ձեր գործն է...

Ինքներդ ուզու՞մ եք փրկվել արդյոք...

Ի զորու՞ եք արդյոք շարունակելու Կյանքը...

Երբեմն որքա՜ն դժվար է լինում հասկանալ, թե ի՞նչն ձեզ խանգարում վերադառնալ Աստվածային Ուղի:

Ի՞նչն է խանգարում, որ ներքին վստահություն ձեռք բերեք Աստծո և Հավերժական Կյանքի գոյության նկատմամբ:

Չէ՞ որ հենց միայն Աստծո նկատմամբ հավատը բառացիորեն հաշված տարիների ընթացքում կարող է ձեր կյանք վերադարձնել Ասստվածային կերպերը, Բարոյականության Օրենքը:

Սակայն ճշմարիտ հավատ ձեռք բերելու համար հարկավոր է շատ ու շատ աշխատել: Առնվազն հարկ է, որ կատարվեն այն հանձնարարականները, որոնք վերջին տասը տարիների ընթացքում ձեզ տրվել են Մեր դեսպանորդի միջոցով:

Դժվա՞ր էր հետևել մեր խորհուրդներին ու հանձնարարականներին:

Ինչու՞ եք գերադասում լողալ այն սուռոգատների պղտոր հոսանքով, որոնք հաճկատարորեն ձեզ են մատուցում զանգվածային լրատվության միջոցները:

Ինչու՞ որևէ ջանք չեք գործադրում, որպեսզի ձեզ ու ձեր երեխաներին զերծ պահեք այն ամենից, ինչը խեղում է ձեր հոգիները և այլևս ուժ ու կարողություն չի թողնում, որ ընթանաք լուսավոր ուղով:

Այնուհանդերձ, երբեք չափազանց ուշ չի լինում:

Ուղու ցանկացած կետից կարելի է հետ շրջվել և վերադառնալ դեպի զարգացման Աստվածային Ուղին:

Մի՞թե այս մասին Մենք ձեզ չենք ասել...

Այո, մե՜ծ կարմա է կուտակված: Այո, դժվա՜ր է կտրվել անորակ էներգիաներից և ձեր գիտակցության բացասական վիճակներից:

Սակայն Մենք ուսուցանում ենք, որ մեղքերի խոստովանանքն ու թույլ տրված սխալների զղջումը կիսով չափ թեթևացնում են կարմայական բեռը: Իսկ մյուս կեսը կարող է չեզոքացվել աղոթքների մաքուր էներգիայով:

Բայց եթե մարդկության առավել գիտակից հատվածը չի ընդունում Մեր հանձնարարականները և չի հետևում Մեր խորհուրդներին, ապա բացվում է մի այլ, ավելի դժվարին ուղի՝ տառապանքների ուղին:

Պետք է ձեզ ասեմ, որ մարդկությունն արդեն հատել է շեմը և իր առաջին քայլերն է անում այդ տառապանքների ուղով:

Ձեզնից շատերը դժգոհում են կյանքից՝ դրանում սիրո բերկրանքի բացակայությունից:

Բայց դա սոսկ ձեր ընտրած տառապանքների ուղու առաջին ծաղիկներն են, և դեռ ինչե՜ր են սպասվում առջևում...

Մենք մշտապես մարդկությանը մատնացույց էինք անում ավելի հեշտ ուղին: Եվ հիմա ևս շարունակում ենք ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը, որպեսզի գոնե ոչ շատ մեծ քանակությամբ հոգիներ կարողանան ընտրել փրկության ուղին և ընթանան դրանով:

Մենք մեր ջանքերը գործադրում ենք նույնիսկ այնժամ, երբ արդեն ավարտվել է մեր Ուղերձները փոխանցելու թողության շնորհի ժամկետը:

Մեզնից ամեն Ոք զոհաբերել է սեփական նվաճումների էներգիաները, որպեսզի գա և իր Ուղերձը տա մարդկությանը:

Մեզնից ամեն Ոք անում է հնարավորը և անգամ անհնարինը:

Մենք գործի ենք դնում այն ամբողջ հզորությունը, որը թույլատրում է օգտագործել Կարմայական Վարչությունը:

Սակայն Մեր առավել նուրբ էներգիաները վրիպում են ձեր գիտակցությունից, քանի որ այն մշտապես սուզված է շրջապատող իրականության բացասական թրթռանքների մեջ:

Ուստի Մենք ձեզ համար անխոնջ կերպով էլի ու էլի ենք կրկնում. որպեսզի կարողանաք օգտվել մեր օգնությունից ու օժանդակությունից, պետք է հնարավոր ամեն ինչ անեք, որ ձեր թրթիռները պահեք հնարավոր ավելի բարձր մակարդակի վրա:

Ցավոք, մեծ քաղաքներում դրան հասնել այլևս հնարավոր չէ:

Քաղաքները նեցուկ են դարձել այն ուժերի համար, որոնք բարուրել են մարդկությանը և նրան էվոլյուցիոն ուղով ընթանալու հնարավորություն չեն տալիս:

Քաղաքների հաշվով մենք ճակատամարտը տանուլ տվեցինք:

Սակայն այն մարդիկ, որոնք ապրում են ոչ մեծ բնակավայրերում, դեռևս կարող են ընկալել Մեր թրթիռները և իրենց գիտակցությունը պահել բավարար բարձր մակարդակի վրա:

Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք կարողանաք քաղաքներից ձեր ելքն ի կատար ածել:

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ ձեզ համար բավարար հարմարավետություն ապահովեք նույնիսկ քաղաքներից շատ հեռու:

Սակայն ֆիզիկական ոլորտում ձեր փոխարեն գործել հնարավոր չէ:

Մենք վաղօրոք ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ քայլերը, որ դյուրին դարձնենք ձեր անցումն ու տառապանքները: Բայց Մենք չենք կարող անել գործի այն մասը, որ ձեզ է թողնված:

Գիտցե՛ք, որ վրա է հասել այն ժամանակահատվածը, որից հետո այլևս չեք կարողանա վերադառնալ դեպի անվտանգ էվոլյուցիոն ուղին:

Եվ դա ձեր ընտրությունն է:

Որքան էլ ցավալի լինի դեպի անդունդ տանող ձեր քայլերը դիտելը՝ Մենք չենք կարող ձեզ կանգնեցնել, եթե հաստատ որոշել եք նետվել անդունդը:

Ես այսօր եկա այն հույսով, որ ձեր գիտակցությանը հասցնեմ այն ճշմարտությունը, որ վրա է հասել տառապանքների ուղուց խուսափելու վերջին հնարավորության ժամը:

Եվ այդ հնարավորությունը դեռևս բաց է ընտրյալների համար:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2015 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ      Հաջորդ էջ