Նեղ արահետ է ձեզ տանում դեպի Աստվածային աշխարհի լեռնագագաթները

 

Պաշտելի Սերապիս Բեյ

31 դեկտեմբերի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը՝ այսօրվա մեր զրույցի համար ձեզ այցի եկածս: Դուք հավանաբար այժմ պատրաստ չեք այն լուրջ խոսակցությանը, որը հիմա կկայանա: Սակայն ես պնդում եմ, որ կենտրոնանանք ու գործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի լսեք ինձ:

Ես շատ բաներ եմ հաղթահարել, որպեսզի լսելի դառնամ: Դուք նու՛յնպես ջանք թափեք:

Ներկայումս այս դեսպանորդի միջոցով ձեզ այցի են գալիս Վեհապետները: Եվ, հավանաբար, ձեզ թվում է, թե միշտ այսպես կշարունակվի: Մենք գալիս ենք, որպեսզի ի մի բերենք այն հոգիներին, որոնք մեր կողմից են, բայց մոլորվել են: Մեր դեսպանորդի միջոցով մենք նրանց ենք մեկնում հնարավորության ճոպանը: Եվ այդ հոգիների համար մենք պատրաստ ենք շատ բան անելու, որպեսզի նրանք գտնեն իրենց Ուղին: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև այդ հոգիների հետ կարմայորեն կապված են մեզնից շատերը՝ Համբարձյալ Վեհապետները: Դեռ այն ժամանակ, երբ մարմնավորման մեջ էինք գտնվում, մենք հնարավորություն ունեինք համագործակցելու ձեզ հետ: Մենք ընդհանուր գործեր էինք անում՝ հանուն հասարակության բարոյական հիմքերի վերածննդի:

Հիմա դուք այդտեղ եք՝ ֆիզիկական ոլորտում: Եվ կարո՛ղ եք հույս կապել մեր օգնության հետ, սակայն գործի հիմնական ծանրությունն ընկած է ձեր ուսերին:

Այն մշակույթը կամ, ավելի ճիշտ, մշակույթի բացակայությունը, որ պարուրել է ձեր հասարակությանը, ենթակա է անհապաղ կերպափոխության ու ձևափոխության: Մենք ձեզնից կոնկրետ քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված կլինեն այն սկզբունքների վերականգնմանը, որոնց վրա մենք պնդել ենք բոլոր ժամանակներում: Ձեր մեջ հայտնվել է Բուդդան, հայտնվել էՄովսեսը, հայտնվել է Մուհամեդը, Հայտնվել է Հիսուս: Բոլորն էլ խոսել են որոշակի սկզբունքներից, որոնց հիման վրա պետք է կառուցվի առողջ հասարակություն:

Ձեր հասարակությունն այժմ հիվանդ է: Եվ մենք գալիս ենք, որպեսզի դեղ նշանակենք ձեր հիվանդության դեմ: Ձեր հիվանդությունը կապված է այն բանի հետ, որ ազատությունն ընկալում եք որպես ամենաթողություն:

Ձեր ազատությունը սահմանափակված է այս տիեզերքում գործող Աստվածային Օրենքով: Եվ եթե դուք մտադիր եք այսուհետև էլ խախտել ու ոտնատակ տալ այդ Օրենքը, ապա ապագայի աշխարհում ոչ մի անելիք չունեք: Քանզի Երկիրը՝ որպես ամբողջական մոլորակ, պետք է անցում կատարի իր զարգացման նոր պարույրին:

Եվ ինչպես միշտ, այն բանից առաջ, երբ պետք է տեղի ունենա թռիչք մարդկության զարգացման գործընթացում, յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում կատարելու իր ընտրությունը: Այստեղից էլ հենց սկիզբ են առնում թվացյալ խառնաշփոթն ու ամենաթողությունը, բարեկրթության ու բարոյականության բացակայությունը: Որովհետև ամենքին ընտրության հնարավորություն է տրվում: Եվ երբ ամենաթողության շրջանակները չափից դուրս ընդարձակվում են, ձեր հոգու համար բացվում է այն իրական ընտրությունը, որին ի վերջո հետևում եք:

Որպեսզի կատարվի Աստվածային նախընտրանք, այդ մասին թմբկահարելու կարիք չկա: Այդ նախընտրանքը դուք կատարում եք ձեր սրտերում: Եվ դա անում եք բառացիորեն Երկրի վրա ձեր գտնվելու ամեն րոպեին:

Հեռուստատեսությամբ, Ինտերնետով կամ հենց փողոցում ձեզ հաճկատարորեն դեմ են տալիս վարվելակերպի ցածրակարգ նմուշներ: Եվ այդ պայմաններում ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է ընտրել կա՛մ շրջապատող պատրանքի, կա՛մ էլ Աստվածային աշխարհի օգտին:

Ընտրություն կատարելը բարդանում է այն բանի պատճառով, որ Աստվածային աշխարհի նմուշօրինակներն այնքան մատճելի չեն, որքան հակառակ նմուշօրինակները: Դրա համար է ասվել, որ լայն է դեպի դժոխք տանող ճանապարհը, և նեղ է այն արահետը, որը ձեզ տանում է դեպի Աստվածային աշխարհի լեռնագագաթները[1]:

Միշտ էլ այդպես է եղել, երբ աշխարհը կանգնել է լուրջ ընտրության առջև: Եվ այս իրադրության մասին, որը հիմա գոյացել է, ասված է և՛ Աստվածաշնչում, և՛ անցյալի բազմաթիվ դեսպանորդների ու մարգարեների գրվածքներում:

Եվ ահա ժամը հասել է: Ինչու՞ չեք անհանգստանում: Ինչու՞ տագնապ չեք հնչեցնում:

Հասել է գործելու ժամը: Քանզի ձեզնից յուրաքանչյուրից է կախված և՛ այն բերքը, որը կհավաքի Մահը, և՛ այն բերքը, որը կհավաքի Կյանքը:

Դուք ձեզ հաշիվ տալի՞ս եք արդյոք, որ ժամանակը փոխվում է: Փոխվում է հենց ինքը՝ ժամանակի ընթացքը: Դրա համար էլ ասվում է, որ ժամանակը կարճ է. պետք է ամեն ինչ հասցնել:

Անտեղի մի՛ վատնեք Աստվածային հնարավորության այն ժամերը, որոնք հատկացվել են ձեզ: Այնպիսի տեսք մի՛ ընդունեք, որ մեր ասածները ձեզ չեն վերաբերում: Այն ամենն, ինչ մենք ասում ենք, վերաբերում է ներկայումս մարմնավորման մեջ գտնվող յուրաքանչյուրին:

Նոր գիտակցությունը պետք է ծիլ տա այն փուշ ու տատասկի միջավայրում, որն այժմ պատել է ողջ մոլորակին: Եվ շիվերն ըստ այդմ պետք է լինեն բավարար ուժեղ, որպեսզի հաղթահարեն գոյություն ունեցող բոլոր արգելքները և ձգվեն դեպի Արևը՝ Աստվածային գիտակցության Արևը:

Ես նպարագրում եմ այն պատկերը, որին իրապես դուք բախվում եք ձեր կյանքի ընթացքում: Եվ դեպի Աստվածային Արևը մղվելու այդ պատկերը պետք է մշտապես ունենաք ձեր ներքին հայացքի առջև: Նկատի ունեցեք, որ ձեր կյանքի հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ձեզ կվիճակվի լուծել կարմայական մեծաքանակ հանգույցներ: Եվ մի մարմնավորման ընթացքում դուք երբեմն հանգուցալուծում եք հազարամյակների կարմա: Ահա այդպես արագացված է ժամանակը: Ուստի պետք չէ անտեղի ժամանակ վատնել: Սկսե՛ք կառուցել նոր փոխհարաբերությունների նոր սկզբունքներ ձեր շրջապատի մարդկանց հետ:

Դրսևորե՛ք դիմացկունություն և արիություն, որպեսզի հրաժարվեք այն բոլոր հրապուրանքներից, որոնցով փորձության եք ենթարկվում ձեր քաղաքների ու գյուղերի անապատում: Քանզի իրապես ձեր քաղաքները նման են հոգևոր անապատի: Ուստի և մենք չենք հոգնում ձեզ կոչ անելուց, որպեսզի վերականգնեք բարոյականությունն ու բնության հետ կապը:

Միակ բանը, որով կարող է կործանումից փրկվել ներկայիս քաղաքակրթությունը, դա այն է, որ հնարավորինս շատ անհատականություններ բարձրանան գիտակցության նոր մակարդակի վրա:

Տաս ուղղահավատներ կարող են փրկել մի ողջ քաղաք: Հազար ուղղահավատներ կարող են փրկել ողջ աշխարհը:

Ես եկա, որպեսզի ճիշտ ուղղություն տամ ձեր մղվածությանը: Մի՛ ենթարկվեք խորամանկ խաղալիքների ազդեցությանը և մի՛ մտեք այն վրանների տակ, որտեղ կտիրեն ձեր ամենաթանկ գանձին՝ ձեր հոգուն:

 

ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը՝ ձեր հոգիների նկատմամբ հոգածությամբ:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը


 

[1] Մտթ. 7-13,14, Ղկ. 13: 23-24

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ