Պահի խստությունը պարտադրում է ինձ, որ նախազգուշացնեմ ձեզ տեղի ունեցողի մասին

 

Վեհապետ  Էլ Մորիա

29 դեկտեմբերի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ կրկին եկածս...

Ես եկել եմ տարեվերջյան այս օրերից մեկում, և դա ունի իր պատճառները: Համամոլորակային բնույթ ունեցող պատճառները: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ անցյալ տարի որոշում է ընդունվել Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի թրթռանքների բարձրացման մասին[1]: Հնարավոր է, որ այդ լուրն անցել է ձեր գիտակցության կողքով՝ առանց որևէ հետք թողնելու:

Շատ տարօրինակ է լսել Բարձրագույն Կարմայական Խորհրդի ինչ-որ որոշումների մասին, երբ չորս բոլորը տոնական ունայն խառնաշփոթ է տիրում: Եվ հասկանալի չէ, թե այդ լուրն ինչպե՞ս կանդրադառնա ձեզնից յուրաքանչյուրի կյանքի վրա:

Իրապես, մեկ տարի առաջ այդ իրադարձությունն իրեն ոչ մի կերպ չդրսևորեց, և դուք կարծեցիք, որ հավանաբար վերևներում ինչ-որ բան խառնել են:

Եվ հնարավոր է, որ ձեզնից շատերը կարծում էին, թե ֆիզիկական ոլորտի թրթռանքները բարձրացումը նման  է ինչ-որ տոնական, աղմկոտ և ուրախ մի բանի:

Թու՛յլ տվեք տալ իրավիճակի բացատրությունը, ինչպես ես եմ այն հասկանում, և ինչպես մեկնաբանում են Համբարձյալ Վեհապետները:

Ձեր համաշխարհային համակեցությունը՝ որպես մարմնավորման մեջ գտնվող անհատների համակեցություն, չկարողացավ ինքնուրույնաբար վեր բարձրանալ էվոլյուցիոն զարգացման հաջորդ աստիճանի վրա: Դուք գերադասեցիք թաք կենալ և կյանքից հաճույքներ ստանալ՝ ամեն մեկդ իր հարմարավետ բնի մեջ կուչ եկած:

Ուստի որոշում ընդունվեց ձեզ մի փոքր շտապեցնելու վերաբերյալ: Եվ Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի թրթռանքները մի փոքր բարձրացվեցին: Անցավ մեկ տարի, և թրթռանքների այդ բարձրացումը սկսեց արտահայտվել ձեր կյանքերում: Այն չի վերաբերում որևէ առանձին երկրի, որևէ կոնկրետ անձի կամ մարդկանց որոշակի խմբի, այլ գլոբալ իրադարձություն է և իր անդրադարձը կունենա Երկիր մոլորակի վրա ապրող բոլոր մարդկանց կյանքերի վրա:

Կլինի մեկը, որը չի դիմանա թրթռանքների բարձրացմանը և այլ աշխարհ կտեղափոխվի, մյուսը կհիվանդանա, իսկ մեկի վրա էլ թրթռանքների բարձրացումն այնպես կազդի, որ կսրվեն նրա հոգեբանական բոլոր պրոբլեմները: Ամենավատն այն կլինի, եթե պետությունների ճակատագրերը հայտնվեն հոգեկան հավասարակշռությունից զուրկ մարդկանց ձեռքերում, որոնց վրա մենք ազդել չենք կարող, քանի որ նրանք ընտրություն են կատարել հայտնվելու մեզ հակադիր ուժերի ազդեցության տակ: Այդ պատճառով է, որ գոյություն ունի պատերազմների, տեռորիստական գործողությունների և ցանկացած այլ գործողությունների վտանգ՝ այն մարդկանց կողմից, որոնք փորձում են իրենց հարցերը լուծել հին եղանակներով, առանց հաշվի առնելու, որ ժամանակը փոխվել է:

Ուստի նման գործողությունների համակշռումը պետք է և անհրաժեշտ: Մենք փորձում ենք դա անել, սակայն պահանջվում է նաև ձեր օգնությունը:

Համաշխարհային ֆինանսական համակարգը նույնպես պետք է համապատասխանի նոր ժամանակին, և եթե մոտակա ժամանակներում այն չվերակառուցվի և չփորձի բավարարել նոր պահանջներին, ապա համաշխարհային տնտեսությանը սպասվում է այնպիսի խոր ճգնաժամ, որի նմանը մարդկությունը չի տեսել ողջ իրեն հասանելի ու նկարագրյալ պատմության ընթացքում:

Դուք շա՜տ մտածելու բան ունեք տարեվերջյան այս օրերին: Եվ ես կարող եմ հուշել, թե ինչ է պետք, որ նախաձեռնեք: Ձեզ հարկավոր է ձեր ներսում գտնել անդորրի, հանդարտության ու խաղաղվածության այն կետը, որում ներկա է Աստված: Եվ այդ կետից դուք պետք է փորձեք հասկանալ, որ ձեր ֆիզիկական  աշխարհում չկա որևէ բան, որը կարողանար ձեզ վնասել, եթե միայն ինքներդ չեք ցանկանում խուճապի մատնվել ու փրկության նպատակով փախուստի դիմել:

Դուք փախչելու տեղ չունե՛ք: Չե՛ք կարող հավաքել ձեր կենցաղային իրերն ու տեղափոխվել ուրիշ մոլորակ: Ձեզ կվիճակվի դիմանալ մինչև վերջ: Կվիճակվի համակերպվել այն ամենի հետ, ինչ պետք է տեղի ունենա և արդեն տեղի է ունենում: Իմ կողմից կարող եմ ասել, որ ձեզ որոշակի շանս է տրվում, և ամեն ինչ տեղի է ունենում շատ դանդաղ: Այնպես որ բառացիորեն ձեզնից յուրաքանչյուրն ունակ է ազդեցություն գործելու աշխարհում ընթացող գործընթացների վրա: Որքան շատ մարդիկ կարողանան պահպանել անդրդվելիություն ու հանդարտություն, որքան շատ լինի ձեր հավատը, այնքան ընթացող ամեն ինչը տեղի կունենա ու կընդլայնվի ավելի հեշտ ճանապարհով:

Այժմ ձեզ անհրաժեշտ է հավատալ, որ ոչ մի ուժ չի կարող վնաս պատճառել ձեր հոգիներին, քանի դեռ վստահ կլինեք ձեր սեփական անխոցելիության վրա:

Հասել է ձեր ակտիվ գործողությունների ժամանակը: Այչևս չեք կարող այնպիսի տեսք ընդունել, որ ոչինչ տեղի չի ունենում: Եվ ձեր նախկին ժամավաճառությունները, զբաղմունքներն ու խաղերը շատ շուտով ձեզ կթվան կատարյալ անպետքություններ, և դուք կզարմանաք, թե որքա՜ն աննպատակ ժամանակ եք վատնել դրանց վրա: Անհրաժեշտ է հետ բերել կորցրածը: Եվ ձեզնից նրա՛նց է ուղղված այսօրվա իմ խոսքն, ովքեր պատրաստ են գործելու հանուն Երկիր մոլորակի կենսահոսքերի բարօրության, ովքեր պատրաստ են արթնացնելու քնածներին  և դուրս հանելու նրանց իրենց հրդեհվող տներից:

Շտապեցե՛ք: Ժամանակ քիչ է մնացել: Մենք արթնության ենք կոչում բոլոր նրանց, ովքեր դեռևս ի վիճակի են արթնանալ: Մենք անում ենք այն ամենն, ինչ թույլ են տալիս մեր ուժերը: Իսկ դուք անու՞մ եք այն, ինչ թույլ են տալիս ձեր ուժերը:

Կարո՞ղ եք արդյոք արթնացնել և ուղի դուրս բերել ձեր շրջապատից գոնե մի հոգու:

Շատերն այնքա՜ն քաղցր են քնած, որ ոչինչ չեն ընկալում: Շա՜տ ափսոս, որովհետև տիեզերական հնարավորության ժամանակն արդեն մոտենում է իր ավարտին: Եվ հարցը միայն այն է, թե որքա՞ն հոգիներ դեռևս կարող են փրկվել: Հաշվի մեջ է յուրաքանչյուր հոգին:

Եվ ժամանակը կարճ է՝ ինչպես երբեք:

Ես այս օրով եկա, որպեսզի դուք վերջապես գիտակցեք իրավիճակի լրջությունը: Փորձեցե՛ք հասկանալ, որ ձեր անխոցելիությունն ուղղակիորեն կապված է ձեր Հավատի ու նվիրվածության հետ՝ այն բանի հետ, թե որքանով եք ունակ ենթարկվելու Աստվածային Օրենքին, որը գործում է համայն տիեզերքում:

Ես չեմ ահաբեկում, բայց պահի խստությունը ստիպում է ինձ զգուշացնելու ձեզ տեղի ունեցողի մասին և ձեր ձեռքը տալու հնարավորության փրկարար ճոպանը:

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը


 

[1] Տես 2007 թ-ի դեկտեմբերի 28-ի ուղերձը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ