Հասել է ձեր գիտակցության մեջ վիթխարի փոփոխություններ իրականացնելու ժամանակը

 

Տեր Շիվա

27 դեկտեմբերի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Շիվան...

Ես եկա...

Այսօր եկել եմ, որպեսզի ավերեմ ձեր գիտակցության որոշ կարծրատիպեր, որոնք վերջին հազարամյակների ընթացքում հուսալիորեն դիրքավորվել են ձեր գիտակցության մեջ:

Եվ ամենակարևոր կարծրատիպը, որն այսօր եկել եմ ավերելու, վերաբերում է այն բանին, որ դուք ունակ եք ինքներդ որոշում ընդունելու ձեր կյանքում և գործելու այնպես, ինչպես խելքներիդ կփչի: Այո՛, ձեր աշխարհում գործում է ազատ կամքի օրենքը: Եվ մենք չենք միջամտում ձեր որոշումներին, քանի դեռ ձեր որոշումները, ձեր վարվելակերպն ու կենսակերպը վտանգ չեն ներկայացնում ձեր մոլորակի քաղաքակրթության համար:

Սակայն գալիս է պահը, երբ ձեր ազատ կամքը ձեզ հասցնում է կարմայական փակուղու: Եվ այն ամենն, ինչ անում եք, հանգեցնում է խառնակ ամենաթողության՝ խնջույքի ժանտախտի ժամանակ:

Դրան պետք է վերջ տրվի: Եվ այժմ ես եկել եմ, որպեսզի ձեր հոգիներին հիշեցնեմ ավելի լավ ժամանակների մասին, որոնք եղել են Երկրի վրա: Ժամանակներ, երբ կար  Տիեզերական Օրենքի գերակայություն: Եվ Երկրի մարդկությունը ենթարկվում էր խրատատուներին, որոնք էվոլյուցիոն զարգացման ավելի բարձր աստիճանների վրա էին կանգնած: Ազատ կամքի չարաշահումը հասցրեց այն բանին, որ շղարշը թանձրացավ, և մարդկության խրատատուներն այլևս չէին կարող ներկա գտնվել մարդկանց շրջապատում:

Ներկա ժամանակահատվածը կալի յուգան է՝ խավարի ու տգիտության դարաշրջանը:

Ուստի այժմ մենք գալիս ենք, որպեսզի տեղյակ պահենք ձեզ, որ տգիտության լծի տակ մնալու ձեր ժամանակը մոտենում է իր ավարտին: Մոտենում է այն ժամանակը, երբ ձեր խրատատուները պետք է վերադառնան և շրջեն ձեր մեջ:

Սակայն դրա համար ինքներդ պետք է համապատասխան պայմաններ ստեղծեք: Եվ այդ պայմանները պետք է ձեր աշխարհ վերադառնան ձեր գիտակցության փոփոխության շնորհիվ: Քանզի երբ մարդկությունը համառում է և փորձում պահպանել էգոյի դիրքերը, վրա է հասնում այն արհավիրքների հերթը, որոնք Երկրի երեսից սրբում են ամբողջական քաղաքներ և նույնիսկ մայրցամաքներ:

Ուստի ես ձեզ ոչ թե ահաբեկում եմ, այլ ասում եմ, որ ժամանակը կարճ է: Եվ Բարձրագույն Օրենքի առջև ձեր հնազանդ լինելն այժմ անհրաժեշտ է, ինչպես երբեք:

Դադարե՛ք ձեզ աստծո տեղ դնել: Պարզապես եղե՛ք աստվածներ: Մեզ հետ հավասար դարձեք, բայց դրա համար հարկ կլինի, որ ինչ-որ բան զիջեք: Հարկ կլինի, որ զիջեք ձեր անիրական մասը՝ ձեր էգոն, որը սովորել է վարել պարահանդեսը Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտում:

Ես ձեզ ասում եմ. Վերջանում է կալի յուգայի դարաշրջանը: Եվ հասել է ձեր գիտակցության մեջ վիթխարի փոփոխություններ իրականացնելու ժամանակը:

Որպես անկյունաքար՝ պետք է դրվի ձեր հնազանդությունը Բարձրագույն Օրենքին:

Ձեր էգոն ձեզ ստիպում է դես ու դեն ընկնել ու կասկածել, փնտրել ձեր քմահաճույքներին ու ցանկություններին հագուրդ տալու  ինչ-որ բաներ:

Հարկ է, որ հասկանաք, որ մոտենում է ձեր անիրական մասի վերջը: Եվ այն անհատներն, ովքեր պատրաստ չեն հարմարվելու նոր պայմաններին, ովքեր չափազանց շատ են տարված իրենց անիրական մասով, կհայտնվեն  իրենց համար շատ ծանր ժամանակներում: Այն կարման, որը դուք շարունակում եք ստեղծել ձեր անտեղյակության կամ տգիտության պատճառով, արդեն գերազանցում է բոլոր խելամիտ սահմանները: Եվ նույնիսկ Համբարձյալ Դասերի զորությունը չի բավականացնում, որ պահի ձեր կարման որոշակի սահմանների մեջ, որպեսզի այն ափերից դուրս չգա և Երկրի երեսից չսրբի մայրցամաքների մեծ մասը:

ԵՍ ԵՄ Շիվան՝ պատրանքներ ավերողս: Եվ իմ զորությունն անհնարին է համեմատել բոլոր գրքային կախարդների զորության հետ, որոնք իրենց մարմնավորված աստվածների տեղ են դնում:

Սթափվե՛ք: Ձեր դարում, երբ բյուրեղյա լարով ձեր էության մեջ իջնող Աստվածային զորությունը գիտակցորեն թուլացված է, դուք ունակ չեք որևէ լուրջ գործողություն իրականացնելու և չեք կարող նշանակալի չափով հակադրվել Աստվածային զորությանը: Դուք կարող եք միայն բարդացնել ձեր կարման և այն դարձնել աներևակայելի չափով մեծ:

Ես գալիս եմ, որպեսզի դուք հասկանաք, որ ձեր անիրական մասի դիմադրությունը շուտով կհասնի իր վախճանին:

Մնացել է մի փոքր ժամանակահատված, երբ ձեզ հնարավորություն է տրվում, որպեսզի փոխեք էվոլյուցիային վերաբերող ձեր հայացքները:

Անխելամիտ է՝ չափից դուրս անխելամիտ, ինքներդ ձեզ Աստծուց, Աստվածային Հիերարխիայից կտրելը, որը գոյություն ունի այս տիեզերքում: Կարծես թե դա ձեզ բազմակի անգամ ասվել է, և ես զարմանքով նկատում եմ, որ մեր կողմից տրված տեղեկությունների մեծ մասը ձեր կողմից չի յուրացվում: Դուք նշանաձողեր եք վերցնում, բայց չեք խորանում տրված Ուսմունքի մեջ:

Այնքա՜ն պարզ բան է Բարձրագույն Օրենքին հնազանդվելն ու այլևս չդիմադրելը, սակայն ձեր էգոն կրկին ու կրկին գլուխ է բարձրացնում և շարունակում իր կռիվը: Ու՞մ դեմ եք կռվում...

Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ կռվում եք ճշմարիտ Աստծո դեմ, մեր ու ձեր միջև մեջտեղ դնելով հնարովի աստվածների, որոնց ինքներդ եք ստեղծել՝ ըստ ձեր պատկերի և նմանության:

Ժամանակը չէ՞ արդյոք հայացքն ուղղելու դեպի այս տիեզերքի միասնական Աստվածը և ոչ թե աղոթելու այն աստվածներին, որոնց հորինել է ձեր անկատար գիտակցությունը:

Ես այս օրով եկա, որպեսզի խրատեմ ձեզ Աստվածային Ճշմարտության ճանաչման ձեր Ուղու վրա և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն բաների վրա, որոնք խանգարում են իմացության Ուղու վրա այդ Ճշմարտության ճանաչմանը:

 

ԵՍ ԵՄ ՇԻՎԱՆ... ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ...

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ