Մենք գալիս ենք, որպեսզի պահպանենք ձեր նպատակամղման ներուժը և ճշգրտենք այն ուղենիշերը, որոնցով առաջ եք շարժվում

 

Պաշտելի Լանելո՝ Մեծն Աստվածային Ուղղորդիչի ներկայությամբ

24 դեկտեմբերի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Լանելոն՝ այս օրով ձեզ այցի եկածս: Թող հայտնի լինի ձեզ, որ այսօր ես մենակ չեմ: Ինձ հետ ներկա է իմ ընկերն ու Ուսուցիչը՝ Մեծն Աստվածային Ուղղորդիչը:

Մենք միասին ենք եկել, որպեսզի ուժեղացնենք մեր տալիքը, և որպեսզի մեր ներկայության զորությունը կրկնապատկվի:

Դրանից չի հետևում, որ դուք պետք է պարզապես առանձնահատուկ ուշադրությամբ ընկալեք այն, ինչը լսում եք, այլ դա նշանակում է, որ պետք է վերաբերվեք տրվածին այնպես, որպես թե այն ինչ լսում եք, ձեզ համար հայտնություն է:

Մենք գալիս ենք, որպեսզի դուք կարողանաք ձեր ձգտումներն ու մտքերը համաձայնացնել մեր ձգտումների ու մտքերի հետ: Չէ՞-որ գաղտնիք չէ, որ մոտենում է տարվա ավարտը, իսկ դա արդյունքներ ամփոփելու և ապագայի պլաններ հյուսելու ժամանակն է: Ուրիշ ո՞վ, եթե ոչ Մեծն Աստվածային Ուղղորդիչը ձեզ պետք է հուշի, թե ի՞նչ ուղղությամբ արժե, որ ընթանաք:

Այնպես որ դուք այսօր պետք է կենտրոնացնեք ո՛չ միայն ձեր մենտալ մարմնի, այլ նաև ձեր մյուս մարմինների բոլոր ջանքերը. համահնչունության բերեք ձեր բոլոր մարմինները: Եվ դրանից հետո մենք պատրաստ կլինենք սկսելու մեր զրույցը:

Այնպես, ինչպես միշտ, հարկ է, որ հասկանաք. որպեսզի կարողանաք ընկալել մեր Ուսմունքն ու մեր խրատները, ձեր ներսում մեխանիզմ պետք է ունենաք, որ համալարվեք մեր թրթռանքների հետ: Այդ մեխանիզմը տեղադրված է ձեր ներսում և միշտ ձեզ հետ գոյություն է ունեցել: Այն ձեր հոգու կամերտոնն է: Սակայն այն ընթացքում, երբ գտնվում եք մարմնավորման մեջ, ձեզնից շատերի համար այդ մեխանիզմը կա՛մ ընդհանրապես էլ չի հնչում, կա՛մ էլ ձեռք է բերում այլ տոնայնություն: Ուստի հարկ է, որ մաքրեք ձեր մեխանիզմը և համալարվեք նուրբ աշխարհների հետ:

Եվ ձեզնից ոչ մեկի համար գաղտնիք չի լինի, եթե ասեմ, որ Բարձրագույն աշխարհների հետ համահնչունություն ձեռք բերելու համար ձեզ անհրաժեշտ է ունենալ անվերապահ Հավատ և հնազանդություն համայն այս տիեզերքում գործող Բարձրագույն Օրենքի առջև: Այն դեպքում, երբ համալարվում եք մեր թրթռանքների հետ, ձեր մարմինները ձեռք են բերում մեծ հաղորդականություն: Եվ այն ամբողջ անպետքությունը, որը նստած է ձեր չորս ստորին մարմիններում, ցեխի ու փոշու նստվածքի պես սկսում է պոկվել ու հետ ընկնել ձեզնից:

Իսկ այն դեպքում, երբ դեռ նոր եք սկսել ընթանալ Ուղով, դարերով կուտակված ցեխի այնքան շատ շերտեր են տարանջատվում ձեզնից, որ կորցնում եք ձեր ուղենիշներն ու ձեր շարժման ուղղությունը: Ահա այսպես, ձեզ համար երբեմն անսովոր է թվում այն, ինչ ձեզ հետ տեղի է ունենում:

Այնինչ՝ տեղի են ունենում շատ բնական գործընթացներ: Եթե նախկինում թրթռում էիք այլ հաճախականությամբ և համահնչունություն պահպանում ֆիզիկական աշխարհի ու ձեզ շրջապատող ամեն ինչի հետ, ապա այժմ սկսում եք թրթռալ ավելի բարձր հաճախականությամբ, և ձեզնից պոկվում է այն ամենն, ինչը խոչընդոտում է ձեր թրթռանքի արագացմանը:

Երբ սկսում եք շատ արագ ընթանալ, ձեզ խանգարում է ձեր ավելորդ ուղեբեռը: Նույնը տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ սկսում եք արագացնել Ուղու ձեր ընթացքը: Եվ նույնիսկ այնպիսի անվնաս գործողությունն, ինչպիսին մեր ուղերձների ընթերցումն է, ձեզնից շատերի մեջ այնպիսի էներգետիկական փոթորիկ է առաջացնում, որ երբեմն հարկ է լինում կանգ առնել, որպեսզի վերականգնվի հավասարակշռութունը, գիտակցվի այն, ինչ տեղի է ունենում և նոր ուժերով նորից առաջ ընթացվի:

Ձեր Ուղու դադարներն ավելի ու ավելի կարճատև կդառնան, և ժամանակի ընթացքում դուք լրիվ ընթացք ձեռք կբերեք՝ ընթացք հաշորդելով նաև այն բոլոր անհատներին, որոնք ինքնուրույնաբար չեն կարող համալարվել մեզ հետ: Եվ այդ կերպ ողջ մարդկությունը կարագացնի իր զարգացումը:

Մենք չէինք ուզենա, որ մեր ուղերձներն անցանկալի ազդեցություն թողնեն ձեզ վրա: Իսկ դա հնարավոր է այն դեպքում, եթե մեր թրթռանքները նշանակալիորեն հեռու են թրթռանքների այն մակարդակից, որը տիրապետող է մեր դեսպանորդի համար: Դրանից չի հետևում, որ պետք է ամեն ինչ թողնեք և այլևս չփնտրեք Աստծուն, այլևս դադարեք ընթանալ հոգևոր Ուղով: Հետևում է միայն, որ պետք է մի փոքր շունչ առնեք, քանի որ չափազանց արագ ընթանալուց շնչասպառ եք եղել: Եթե արագ քայլքից ձեր շունչը կտրվում է, դրանից չի հետևում, որ այլևս չպետք է քայլեք, այլ միայն նշանակում է, որ ձեր ծանրաբեռնվածությունը պետք է չափավորված լինի:

Ամեն մի բժիշկ ձեզ նույնը կասի: Եվ մենք էլ, հետևելով բժիշկներին, ձեզ ավելի դանդաղ տեմպ ենք նշանակում:

Նկատեք, որ բանն այն տեմպի մեջ չէ, որով շարժվում եք, այլ կայունության և միշտ միևնույն ուղենիշներով առաջնորդվելու մեջ:

Համաձայնե՛ք, որ եթե շատ արագ վազեք, բայց տարբեր օրերի՝ տարբեր ուղղություններով, ապա հազիվ թե հասնեք ձեր վազքի նպատակակետին: Եվ հակառակը՝ եթե շարժվում եք անշտապ, բայց մշտապես նույն ուղղությամբ, ապա վաղ թե ուշ կհասնեք ձեր շարժման նպատակակետին:

Ուստի շտապեք՝ առանց աճապարելու: Յուրաքանչյուրին հատուկ է իր տեմպն ու իր շարժման ռիթմը:

Ամենավատն այն կլինի, եթե դադարացնեք ամեն մի շարժում կամ խեցգետնի պես սկսեք դեպի հետ ընթանալ:

Ի դեմս դրա՝ մենք գալիս ենք, որպեսզի պահպանենք ձեր նպատակամղման ներուժը և ճշգրտենք այն ուղենիշերը, որոնցով առաջ եք շարժվում:

Չարժե՛, որ անտեսեք մեր խորհուրդները:

Իսկ այժմ մենք անցնում ենք այն ամենակարևորին, հանուն որի եկել ենք այս ուղերձը տալու: Գիտեք, որ տարին ավարտվում է: Եվ, ինչպես միշտ, այս ընթացքում իր աշխատանքն է սկսել Կարմայական Վարչությունը: Ուստի այսօր և մինչև տարեվերջ դուք հնարավորություն ունեք նամակով դիմելու Կարմայական Վարչությանը: Իսկ դա շատ կարևոր թողության շնորհ է, որը կարող է ձեզ համար էականորեն օգտակար լինել:

Կարմայական Վարչության անդամները ո՛չ միշտ են հնարավորություն ունենում միջամտելու ձեր ճակատագրին: Բայց եթե ինքներդ նամակով դիմեք Կարմայական Վարչությանը, ապա ձեր խնդրանքներն անպայման կքննարկվեն և ձեռք կառնվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հանգամանքները կա՛մ փոխվեն, կա՛մ մեղմացվեն: Ամեն ինչ կախված է ձեր նպատակամղվածությունից և այն էներգիայից, որը եկող կիսամյակում դուք ունակ կլինեք հատկացնելու այն բանին, որպեսզի ձեր խնդրանքները կյանքի կոչվեն:

Ինչպես միշտ, դուք հնարավորություն ունեք Աստծո Ողորմածությամբ լուծելու ձեր ամենաչարչրկված պրոբլեմները:

Իսկ հիմա հասավ մեր բաժանման պահը: Ուստի վերջում մեկ անգամ ևս խնդրում եմ, որ չմոռանաք մեր խրատներն ու մեր յուրաքանչյուր ուղերձը դիտեք որպես Աստվածային հայտնություն, այլ ոչ թե օրվա հերթական ժամանց:

 

ԵՍ ԵՄ Լանելոն՝ Մեծն Աստվածային Ուղղորդիչի ներկայությամբ այսօր եղա ձեզ հետ:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ