Կարևոր ուղերձ

 

Միասնականի Ներկայություն

28 դեկտեմբերի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Միասնականի Ներկայությունը: ԵՍ ԵՄ՝ չափազանց հազվադեպ եմ այցելում չհամբարձված մարդկությանը:

Իմ հոգսերի ու շփումների շրջանակները հեռու են գտնվում ձեր այն հետաքրքրությունների ու թրթռանքների սահմաններից, որոնք բնորոշ են ձեր աշխարհին:

Սակայն ահա ես այստեղ եմ: Եվ իմ գալուստը պայմանավորված է իրադարձությունների կարևորությամբ...

Ես գալիս եմ, որպեսզի ձեզ հավաստիացնեմ, որ Երկիրը, որպես ամբողջական մոլորակ, և նրա մերձակա ոլորտները կտեղափոխվեն նոր էներգետիկական մակարդակի վրա: Մենք գալիս ենք, որպեսզի ձեր գիտակցությունը նախապատրաստենք այդ Մեծ Անցմանը:

Իմացե՛ք. բավարար է, որ Երկիր մոլորակի բնակչության ընդամենը մի քանի տոկոսը ձեռք բերի նոր պատկերացումներ և ընդլայնի իր գիտակցությունը մինչև անհրաժեշտ մակարդակ, և ամբողջ մոլորակն ամբողջությամբ կպարուրվի նոր մտածողությամբ ու նոր թրթռանքներով: Եվ եթե նախկինում էվոլյուցիայի գործընթացն աստիճանաբար էր ընթանում, և այդ զգուշավոր ու խնայող գործընթացը պահպանվում էր ձեր երկրային Վեհապետների շնորհիվ, ապա այժմ մենք որոշեցինք ռիսկի գնալ և թռիչք կատարել նոր էներգետիկական մակարդակի վրա անցնելու առումով:

Մի՛ ահաբեկվեք, այդ թռիչքն այնպիսի համամոլորակային բնույթ չի ունենա, որ հանգեցնի մոլորակի վրա եղած ողջ կյանքի կործանմանը:

Ավելի շուտ դա նման կլինի թեթևակի շտապեցման, ինչպես մանկանն են հոգածությամբ առաջ մղում դեպի նոր կյանք:

Ձեզնից շատերը դեռ էլի ունակ չեն ինքնուրույն զարգանալու:  Ձեզնից շատերը նախկինի պես հույս են կապում այն բանի հետ, որ փոփոխությունները կշրջանցեն իրենց, և իրենք կկարողանան պահպանել նախկին սովորություններն ու գիտակցության նախկին վիճակը:

Սակայն ես եկել եմ, որպեսզի ավերեմ ձեր գիտակցության այդ կարծրատիպը: Հավատացե՛ք ինձ, որքան էլ ջանաք պահպանել ձեր նախկին հարմարավետ ու անհոգ դիրքերը, այնուհանդերձ հասել է ժամանակը, երբ պարտավոր կլինեք դուրս ելնել սովորական շրջանակներից ու սահմաններից:

Իսկ հենց որ փոփոխությունների այդ գործընթացը տեղի ունենա, ձեր զարմանքը կարտահայտեք մեկդ մյուսին, թե ինչպես եք նախկինում ապրել հին գիտակցության մակարդակով: Եվ նույնիսկ այնժամ, երբ ֆիզիկական կրիչներով ֆիլմեր կդիտեք ու երաժշտական գործեր կլսեք, որոնք բնորոշ են ձեր ներկայիս քաղաքակրթությանը, չեք հավատա ձեր աչքերին ու ականջներին: Քանի որ այն, ինչն այժմ բնորոշ է Երկրի քաղաքակրթությանը, չափազանց տարբեր կլինի այն ամենից, ինչ կստանաք ապագայում:

Եվ դա բնական գործընթաց է: Դեռահաս տարիքում շատ բաներ եք ունենում, որ ձեզ թվում են նշանակալից ու հետաքրքիր: Երբ հասունանում եք, ձեր նախկին հրապուրանքներն արդեն ձեր զարմանքն են հարուցում:

Համայն այս տիեզերքում ամեն ինչն ընտրվում է համաձայն թրթռանքների համապատասխանության օրենքի: Եվ այն դեպքում, երբ ձեր թրթիռները բարձրանան, ձեր բոլոր նախկին հրապուրանքները ձեզ կթվան տարօրինակ ու անհեթեթ:

Հավատացե՛ք ինձ, հավատացե՛ք մյուս քաղաքակրթությունների նոր գիտակցության մակարդակի անցնելու հետ կապված իմ փորձին:

Ես զարմանքով եմ դիտում ձեր քաղաքակրթության շատ ու շատ երևույթներ: Դուք շատ մեծ հակադրություններ եք դնում իրար կողքի: Առկա են բարձր թրթռանքներ՝ երաժշտության, կերպարվեստի բարձր նմուշներ, բայց դրանց կողքին կան և չափազանց ցածրարժեք նմուշներ: Ձեր գիտակցությունն իր մեջ կարողանում է տեղավորել շատ բազմապլան բաներ: Դուք ունակ եք թրթռալու տարբեր էներգետիկական տիրույթներում:

Դե ի՞նչ, դա միայն նշանակում է, որ ձեզ համար ավելի հեշտ կլինի էներգետիկական նոր վիճակին հարմարվելը: Եվ ձեզ համար ավելի հեշտ կընթանա ձեր գիտակցության զարգացման նոր փուլին անցնելը:

Ես եկել եմ՝ իմ սրտում կրելով հաղթանակի զարմանալի զգացողություն: Ես կանխազգում եմ այն ուրախությունը, որ դուք կվայելեք՝ ազատվելով անպետք իրերի հսկա զանգվածից և անցյալի թափոններից:

Ես ուրախ եմ, որ դուք վերջապես կազատվեք շատ հին սովորություններից և հաղորդակից կդառնաք տիեզերական ներդաշնակության գիտակցմանն ու համատիեզերական Միասնությանը և հավասար կդառնաք այն քաղաքակրթություններին, որոնք կայուն կերպով զարգանում են ըստ Աստվածային պլանի:

Ինչպես հասկանում եք, մենք ստիպված ենք միջամտելու ազատ կամքի օրենքի գործողությանը և մի փոքր կրճատելու ձեր ազատ կամքը: Սակայն այդ միջոցը ժամանակավոր է և ստիպողական, և ես հույս ունեմ, որ Երկիր մոլորակի քաղաքակրթությունն իր ամբողջությամբ չի տուժի և կկարողանա հուսալիորեն ու կայունությամբ զարգանալ:

Հասկանում եմ, որ իմ այսօրվա ուղերձը ձեզ որոշակի անհանգստություն կհաղորդի և նույնիսկ կցնցի:

Այնքան էլ չի ուզենա, որ ահաբեկվեիք և սկսեիք նախապես պաշար կուտակել:

Ոչինչ այն ամենից, ինչ կարող եք կանխատեսել ձեր գիտակցությամբ, տեղի չի ունենա, քանի որ փոփոխությունները կընթանան շատ փափկորեն և Լինելիության այն ոլորտներում, որոնք ձեզ հիմա մատչելի չեն:

Դուք վախենալու ոչինչ չունեք: Մենք հոգում ենք ձեր մասին: Բանական տիեզերական էակների մի ողջ Հիերարխիա նվիրվածությամբ ծառայում է այս տիեզերքում գոյություն ունեցող շատ ու շատ քաղաքակրթությունների, դրանց թվում նաև ձեր երկրային քաղաքակրթությանը:

Մեր որոշումը Կարմայական Վարչությունում հավանության է արժանացել: Բոլոր այն նախընտրանքները, որոք դուք պետք է կատարեիք, և որոնց մասին մենք նախազգուշացնում էինք, արդեն կատարված են: Այժմ մնում է միայն սպասել տիեզերական ժամկետներին և տիեզերական հնարավորություններին:

 

ԵՍ ԵՄ Միասնակի Ներկայությունը: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ