Ուսմունք կարմայից ազատվելու մասին

 

Պաշտելի Կութհումի

7 հունվարի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Կութհումին՝ ձեր հոգիներին խրատելու համար ձեզ այցի եկածս:

Ես այս օրով եկել եմ, որպեսզի ոչ մեծ մի Ուսմունք տամ, որը, հուսով եմ, ձեզ համար օգտակար կլինի, և դուք շատ բաներ ավելի լավ կհասկանաք:

Ես անարատ պատկերացում եմ պահպանում ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ: Այդպես ինձ համար ավելի հեշտ է ձեզ հետ զրուցելն ու դիտելը, թե ձեր նկատմամբ իմ վերաբերմունքն ինչպես է ազդում ձեր կյանքերի վրա:

Դուք երբևէ չե՞ք նկատել, թե ինչ ազդեցություն եք թողնում ուրիշների՝ ծանոթների ու անծանոթների, ձեր ընկերների, մերձավորների ու երեխաների վրա: Երբևէ չի՞ վիճակվել կողքից նայել ինքներդ ձեզ:

Ահա, ներկայացել եք ոգու ոչ այնքան լավ վիճակով: Լի եք կասկածամտությամբ ու հակակրանքով: Ձեզ թվում է, թե բոլորը ձեզ խաբում են և վատ վերաբերվում ձեր հանդեպ: Ճիշտ է, չէ՞, որ նման վիճակներ շատ եք ունեցել ձեր կյանքում: Իսկ հիմա եկեք ուշադրությամբ վերլուծենք, թե ձեր այդ վիճակն ինչպե՞ս է անդրադառնում այն ամենի վրա, ինչը ձեզ շրջապատում է:

Այսպիսով, դուք գալիս եք աշխատանքի և սկսում ձեր վիճակը փոխանցել շրջապատի մարդկանց: Դուք նրանց նկատմամբ այնքան էլ լավ չեք տրամադրված: Աստիճանաբար մարդիկ ակամա կարդում են ձեր թրթիռները և դեպի ձեզ են շուռ գալիս հենց այն կողմով, որով իրենց դուք տեսնում եք: Հասկանու՞մ եք, թե ինչի մասին եմ խոսում: Նախապես ձեր մեջ առկա է անորակ էներգիա, որը ձեր ներքին վիճակը դարձնում է անորակ: Ձեր մենտալ և զգացական մարմինները սկսում են թրթռալ հենց այն հաճախականությամբ, որը համապատասխանում է տվյալ պահին ձեր մեջ ակտիվացած էներգիային:

Դուք գիտեք, որ ձեր էներգետիկական մարմինները պարունակում են երբևէ ձեր կատարած բոլոր արարքների գրառումները: Եվ երբ պահը հասունանում է, սկսում է ակտիվանալ այս կամ այն կարմայական գրառումը: Այդ եղանակով դուք հայտնվում եք գիտակցության այն վիճակում, որը դուք ինքներդ եք կերտել անցյալի ձեր այս կամ այն սխալ նախընտրանքով:

Այժմ գալիս է այն պահը, երբ դուք կրկին բախվում եք այն անորակ էներգիային, որը դուք ինքներդ եք ստեղծել, և որն ապրում է ձեր էներգետիկական մարմիններում: Եվ այժմ ձեզնից է կախված՝ կկարողանա՞ք արդյոք մշակել այդ էներգիան, հավասարակշռել ու չեզոքացնել այն, թե՞ է՛լ ավելի կբարդացնեք ձեր կարմայական վիճակը:

Այն դեպքում, երբ զինված եք կարմայի Օրենքի գործողության մասին գիտելիքով, կկարողանաք սովորել որսալ բոլոր այն անորակ վիճակները, որոնք սկսում են ի հայտ գալ ձեր ներսում: Դուք աստիճանաբար կտիրապետեք դիտելու արվեստին, որպեսզի տեսնեք, թե ինչպես է այս կամ այն անորակ վիճակը ծագում, ակտիվանում և ներթափանցում ձեր մենտալ կամ զգացական մարմնի մեջ: Եթե գիտեք ձեր թշնամուն, ապա կարող եք և նրա հախից գալ:

Եթե գիտեք ձեր հիվանդությունը, ապա բավական է, որ ժամանակին դեղ ընդունեք, և ցավի նոպան կկասեցվի:

Ձեր նուրբ մարմիններն էլ են հիվանդ. նրանք վերքեր են ձեռք բերել անցյալի ձեր սխալ գործողությունների հետևանքով: Եվ ձեզ պարզապես պետք է հակաթույն կամ դեղ գտնել՝ ձեր գիտակցության անորակ վիճակների առաջն առնելու համար:

Դուք պետք է սովորեք որսալ այն պահը, երբ ձեր գիտակցության անորակ վիճակը դեռ նոր է սկսում տիրել ձեզ: Դուք պետք է զգոն լինեք: Հատկապես հենց այդ պահին է հնարավոր ձեզնից հատել անցյալի բացասական էներգիաների ցանկացած դրսևորումը:

Եթե փորձեք կամքի ուժով կամ հոգեբանական ինչ-որ հնարքների օգնությամբ ազատվել ձեր անորակ վիճակից, ապա հազիվ թե որևէ օգուտ ստանաք: Ձեզ անհրաժեշտ է հասկանալ, որ այդ վիճակին դուք ինքնե՛րդ եք ծնունդ տվել ինչ-որ ժամանակ: Եվ այժմ ուզում եք ձերբազատվել այդ անկատարությունից: Ուղղակի բա՛ց թողեք այն:

Եթե հաջողվի հայտնվել գիտակցության ճիշտ վիճակում և ճիշտ ուղղություն տալ ձեր ներսի Աստվածային էներգիայի հոսքին, ապա ունակ կդառնաք չեզոքացնելու անցյալի բոլոր բացասական կարմայական շերտանստվածքները:

Ձեր բոլոր ներքին անկատարություններն ուղղելու մեխանիզմները գտնվում են հենց ձեր ներսում: Ձեզ անհրաժեշտ է միայն ընդունել, որ այդ անկատարությունն առկա է ձեր ներսում և կամենալ, որ ձերբազատվեք դրանից:

Ամեն ինչ կախված է ձեր կարմայի ծանրությունից՝ այն բանից, թե որքա՞ն է ուժեղ ձեր մեջ բնակություն հաստատած բացասական էներգիան: Եվ եթե գործ ունեք ընդամենը կարմայական ոչ մեծ խնդրի հետ, ապա բավական է, որ մի անգամ կենտրոնացնեք ձեր ուշադրությունն այդ խնդրի վրա, և այն կչքանա:

Իսկ եթե կարմայական խնդիրը շատ մեծ է՝ այն աստիճանի, որ հենց դրա բեռնաթափման համար եք մարմնավորվել, ապա ձեր փորձը հարկ կլինի, որ կրկնեք բազմակի անգամ, երբեմն՝ մի քանի տարի:

Չկա այնպիսի բացասական հատկանիշ կամ թերություն, որից Աստծո օգնությամբ հնարավոր չլինի ազատվել:

Աստված միշտ ձեզ հնարավորություն է տալիս, որ ինքներդ ազատվեք ձեր ամեն մի թերությունից:

Եվ այնժամ, երբ կզգաք, որ իմ տված հանձնարարականներն անխափան գործում են, կկարողանաք աստիճանաբար ազատվել ձեր բոլոր անկատարություններից:

 Կգա օրը, և դուք այլևս չեք նեղանա, եթե նախկինում ձեզ բնորոշ էր նեղացկոտությունը:

Կգա օրը, և դուք այլևս չեք նախանձի, եթե նախկինում ձեզ բնորոշ էր նախանձկոտությունը:

Կգա օրը, և դուք այլևս չեք խանդի, եթե նախկինում ձեզ բնորոշ էր խանդոտությունը:

Նույն կերպ կարելի է ձերբազատվել և ընկճվածությունից, դյուրագրգիռությունից, բռնկունությունից, զայրացկոտությունից և շատ այլ անաստված հատկանիշներից:

Եվ այն դեպքում, երբ միայն Աստվածային հատկանիշներ կդրսևորեք, ողջ աշխարհը դեպի ձեզ շուռ կգա  իր Աստվածային կողմով:

Ամեն ոք պետք է զբաղվի միայն ինքն-իրենով՝ միայն իր ներքին վիճակով, և ձեր շուրջն աշխարհն ինքնին կբարեփոխվի:

Ես մի փոքր չափն անցա իմ այս Ուսմունքը տալու ընթացքում: Իրականում ձեր աշխարհում բոլորդ շատ եք կապված իրար հետ: Եվ կան կարմայական շատ ուժեղ կապեր, որոնք ձեզ կապում են ընտանիքի, ձեր երկրի և ամբողջ մոլորակի հետ: Այդ պատճառով, ձեր կարմայական կուտակումներից ու շերտանստվածներից ազատվելու գործին զուգընթաց՝ պետք է մտահոգվեք նաև այն բանի համար, որպեսզի մյուս մարդկանց էլ հայտնի դառնա և՛ կարմայի Օրենքը, և՛ այն, թե ինչպես բեռնաթափեն իրենց կարման:

Այն բանից հետո, երբ կարմայի Օրենքի մասին գիտելիքն ու կարմայի բեռնաթափման մեթոդների մասին գիտելիքը կներթափանցեն Երկրի բնակչության որոշակի կրիտիկական տոկոսի գիտակցության մեջ, մոլորակի իրավիճակը կսկի դեպի լավը փոխվել հենց ձեր աչքի առաջ:

Ձեր տգիտությունն ու ծուլությունն են հաճախ ձեզ խանգարում: Բոլոր մեխանիզմներն ու գիտելիքները վաղուց տրված են ձեզ և՛ այս դեսպանորդի միջոցով տրված թելադրություններով, և ուրիշ մարդկանց միջոցով, որոնք տարբեր ժամանակներում որպես դեսպանորդ են ծառայել մեզ համար:

Այժմ եկավ մեր բաժանման պահը: Շա՜տ ափսոս:

Հույս ունեմ, որ ապագայում նոր հանդիպումներ կունենանք:

 

ԵՍ ԵՄ Կութհումին՝ ձեր հոգիների խրատատուն:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ