Ուսմունք Բուդդայի գիտակցության մասին

 

Հաութամա Բուդդա

9 հուլիսի, 2007 թ.

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան՝ կրկին ձեզ այցի եկածս:

Այս օրով ես եկել եմ, որպեսզի խոսեմ Երկրում տարվող մեր աշխատանքում եղած գլխավորի մասին: Այն կապված է երկրացիների գիտակցության փոփոխության հետ: Ընդհանրապես ասած՝ մեր աշխատանքի այս սկզբունքն անփոփոխ է մնում միլիոնավոր տարիների ընթացքում:

Հենց որ մարդն իր գիտակցությամբ հասնում է Բուդդայի մակարդակին, շրջապատող կյանքում ամեն ինչ նոր իմաստ ու նշանակություն է ձեռք բերում: Քանզի այն, ինչը սովորական մարդու աչքին միայն իրադարձությունների հերթագայություն և մտքերի ու հույզերի փոփոխություն է երևում, Բուդդայի համար հանդիսանում է Կյանքի գիրք, որը նա կարող է կարդալ՝ թերթելով էջ առ էջ: Այնժամ, երբ հասնում եք Բուդդայի գիտակցության մակարդակին, դրանով իսկ ձեր գիտակցությամբ անցում եք կատարում էվոլյուցիոն զարգացման նոր փուլի վրա:

Ես չեմ հղում իմ ուղերձը միայն բուդդիստների համար կամ միայն նրանց համար, ովքեր ընդունում են Բուդդային որպես Աշխարհի Տիրոջ: Ես իմ ուղերձը հղում եմ ամբողջ մարդկությանը՝ այն մարդկանց, ովքեր ունակ են այն ըմբռնելու, գիտակցելու և կյանքի կոչելու: Քանզի իրականում այնքան էլ կարևոր չէ, թե ինչպես կկոչվի ձեր գիտակցության հաջորդ աստիճանը, այլ կարևոր է այն, որ էվոլյուցիոն զարգացման այդ աստիճանի վրա մարդկությունը ելնի քիչ կորուստներով:

Այս տարվա ընթացքում ես դիմել եմ ձեզ նաև այն ժամանակ[1], երբ Երկիրը հերթական կրիտիկական պահն էր ապրում՝ գտնվում էր հերթական ճգնաժամային կետում: Պարբերաբար Երկրի վրա այնպիսի իրավիճակներ են առաջանում, որոնք պահանջում են Լույսի շատ զորագնդերի անհապաղ միջամտությունը: Այդ կրիտիկական պահին ես օգնության խնդրանքով դիմեցի ձեզ, քանզի Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ դուք պետք է համակվեք պատասխանատվության զգացումով:

Բուդդայի գիտակցությամբ դուք ունակ եք դառնում բարձրանալու ձեր գիտակցության այնպիսի մակարդակի վրա, երբ ձեզ համար նշանակություն չեն ունենում ո՛չ ազգային, ո՛չ ունեցվածքային, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ կրոնական բաժանումները մարդկանց միջև: Քանզի դուք զուտ մարդկային գիտակցությամբ ստեղծված բոլոր տիպի բաժանումներից վեր եք կանգնում և կարողանում եք Միասնականություն տեսնել կյանքի ամբողջ բազմազանության մեջ:

Ձեր աշխարհում այն մարդիկ, ովքեր հասել են Բուդդայի գիտակցության վիճակին, չեն կարող երկար ժամանակով մնալ մարդկային զանգվածների շրջապատում: Քանզի Բուդդայի գիտակցության մակարդակն օգնության հասնել է ենթադրում դրա կարիքն  ունեցող բոլոր մարդկային անհատներին: Եվ հենց որ իսկական Բուդդան հայտնվում է ձեր քաղաքներում, նա զոհաբերում է իր գիտակցության մակարդակը և իր ողջ նվաճումները հատկացնում է այն բանին, որ օգնությամբ ապահովի բոլոր կարիքավորներին: Ձեր քաղաքներում այնքա՜ն շատ են մեր օգնության կարիքն ունեցողները: Այնքա՜ն շատ դժբախտություններ ու տառապանքներ կան ձեր աշխարհում: Ուստի և այն Բուդդաները, որոնք մուտք են գործում ձեր աշխարհ, ինքնազոհողությամբ լուծվում են ձեր մեջ. մարդկային օվկիանոսում լուծում են իրենց կատարյալ էներգիաները՝ դրանով իսկ բարձրացնելով մարդկության գիտակցությունը և հնարավորություն ստեղծելով, որպեսզի մարդիկ գիտակցեն համայն տիեզերքում գործող Բարձրագույն Օրենքը:

Կան և ուրիշ մարդկային անհատականություններ, որոնք մուտք են գործել ձեր աշխարհ, որպեսզի կապ հաստատեն աշխարհների միջև. որպեսզի ձեր աշխարհի համար Լույսի աղբյուր, փարոս ծառայեն և ուղի ցույց տան մարդկանց կենսական  ձախորդությունների ու խառը իրավիճակների ժամանակ: Մշտապես կան մարդիկ, ովքեր հուր են կրում իրենց սրտերում և պատրաստ են ծառայելու մարդկությանը: Եվ եթե ուշադիր նայեք ձեր շուրջը, ապա մարդկային սովորական դրսևորումներից անդին կարող եք նկատել Բուդդայի գիտակցության մակարդակի դրսևորումներ:

Ես այսօր եկել եմ, որպեսզի ձեզ օգնեմ գիտակցելու, որ ձեր գիտակցությունը շատ ճկուն է, և ձեզնից շատերն օրվա ընթացքում իրենց գիտակցությամբ կարող են հասնել Բուդդայի մակարդակին: Դժվարությունն այն է միայն, որ հնարավորինս երկար ժամանակով պահեք գիտակցության այդ վիճակը: Դրա համար անհրաժեշտ է, որ ձեզ համար ապահովեք գոյատևման այնպիսի պայմաններ, որ նույնիսկ հավասարակշռությունից դուրս գալու դեպքում կարողանաք հնարավորինս արագ վերդառնալ ներդաշնակ վիճակին: Ձեզնից շատերն ունենում են ներքին ներդաշնակության ու անդորրության բավականին վերամբարձ վիճակներ: Շատ չեն այն բուդդիստական եկեղեցիները, որոնց վանականներն ունակ են գիտակցության նման վերամբարձ վիճակի հասնելու: Ձեզ այժմ մնում է ընդլայնել այդ վիճակը և այն գլխավորը դարձնել ձեր կյանքում. հասնել այն բանին, որ ձեր կյանքում ոչինչ չկարողանա ձեզ հանել Աստվածային ներդաշնակության ու անդորրության վիճակից:

Նման փորձերը մեկը մյուսի հետևից դուք պետք է շարունակեք ձեռնարկել, որովհետև, կախված այն բանից, թե որքանով եք կարողանում իրապես ձեր ներսում պահպանել անդորրության ու ներդաշնակության վիճակը, մեծ կլինի և ձեր շուրջ եղած այն մարդկանց քանակը, որոնց կփոխանցեք ձեր անդորրության, ներդաշնակության և երջանկության վիճակը: Եվ, որքան շատ լինեն մշտապես գիտակցության ներդաշնակ վիճակում գտնվող մարդիկ, այնքան մոլորակի իրադրությունը կայուն կլինի: Բոլոր փոթորիկները, համաղետներն ու տարերային աղետները մարդկության ամբողջական գիտակցության աններդաշնակության արդյունք են:

Դուք չեք կարող բոլորին օժտել Բուդդայի գիտակցությամբ, բայց կարող եք ձեր ներքին ներդաշնակ վիճակը տարածել ձեր շրջապատի մարդկանց վրա: Ձեր աուրան ընդարձակվելու կարողություն ունի, և նրանք, ովքեր հայտնվում են ձեր աուրայի գործողության դաշտում, զգում են այդ ազդեցությունը: Շատերին թվում է, թե դուրս են եկել գիտակցության սովորական վիճակից, ուստի փորձում են իջեցնել իրենց թրթիռները՝ դրա համար օգտագործելով ընդունված միջոցներ՝ ալկոհոլ, նիկոտին, ոչ ճիշտ ռիթմով և բարձր հնչող երաժշտություն: Սակայն բարձր թրթռանքների ներթափանցումը ձեր աշխարհ ավելի կշատանա: Կաճի նաև այն անհատների գիտակցության որակը, ովքեր իրենց վրա կվերցնեն մեծ քաղաքների ներդաշնակ վիճակի պատասխանատվությունը: Նուրբ ոլորտում ձեր գիտակցության զորությունն իր վրա կբևեռի Մարային ու նրա պատրանքը պաշտպանող ամբողջ հրոսակախմբերի ընդդիմությունը: Սակայն միշտ հիշեք, որ ձեր ուժը կռվի մեջ չմտնելու մեջ է: Դուք հետ եք մղում ձեր աշխարհի բացասական էներգիաները ձեր սրտերի Սիրո զորությամբ, և այդ նույն զորությամբ վերաձևափոխում եք բացասական էներգիաների վեկտորը՝ նրան տալով ներդաշնակության, անդորրության ու Սիրո ուղղություն:

Դուք պետք է մշտապես զգաք մոլորակի լուսավոր շատ ու շատ հոգիների հետ ունեցած ձեր կապը: Միասին դուք ձևավորում եք Լույսի ցանց, որը փռված է ամբողջ մոլորակի վրա: Ամեն երկրում, ամեն բնակավայրում կան մարդիկ, որոնք կոչված են Լույս կրելու, որպեսզի լուսավորեն նրանց Ուղին, որոնք դեռևս դեգերում են խավարում:

Բուդդայի գիտակցությանը հասնելը ձեր մարմնավորման վերջնական նպատակը չէ: Դուք չպետք է ձգտեք անձնական նվաճումների, այլ պետք է ձգտեք օգնել ձեր օգնության կարիքն ունեցողներին: Եվ եթե ճշմարիտ Բուդդայի առաջ հարց է ծառանում՝ շարունակե՞լ Աստծո մեջ ինքնակատարելագործումը, թե՞ զոհաբերել սեփական նվաճումները՝ հանուն այն բանի, որ մարդկությունը շարունակի իր էվոլյուցիան, ապա ճշմարիտ Բուդդան ընտրում է երկրորդը: Հանուն Ընդհանուր Բարիքի ինքնազոհաբերման ունակությունը անցյալի ու ներկայի բոլոր Բուդդաների ու Բոդհիսատվաների հատկանիշն է:

Ես կամենում եմ, որ հաջողությունների հասնեք Բուդդայի գիտակցություն ձեռք բերելու գործում:

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան՝ ձեր եղբայրը

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

[1] Տես Բուդդայի 2007 թ.-ի մարտի 7-ի ուղերձը

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ