Ուսմունք Հաղթանակի ձգտելու մասին

 

Տիեզերական Էակ

Հզոր Հաղթանակ

6 հուլիսի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Տիեզերական Էակ Հզոր Հաղթանակը՝ այս օրով ձեզ այցի եկածս...

ԵՍ ԵՄ եկել տիեզերքի լայնարձակ հեռաստաններից: Ձեզ համար հասկանալն է դժվար, իսկ ինձ համար՝ բացատրելը, բայց հենց որ ձեր գիտակցությունը հասնի ավելի բարձր մակարդակի, դուք կկարողանաք կտրվել հարազատ մոլորակից և վեր ձգվել դեպի Լույսի եթերային այն օկտավաները, որոնք թույլ կտան ձեզ Ազատություն ձեռք բերելու և տեղաշարժվելու տիեզերքի լայնարձակությունում: Դուք կհասնեք Ազատության այդ վիճակին և անկախ կդառնաք և՛ մատերիայից, և՛ որևէ մոլորակի կամ մոլորակների համակարգի ձգողությունից: Սակայն դա ձեզ հետ տեղի չի ունենա ավելի վաղ, քան կկարողանաք ձեր գիտակցության մեջ հաղթահարել ձեր մոլորակի մատերիայի ձգողությունը:

Ձեր գիտակցությունն այժմ սահմանափակված է ձեր մոլորակի ժամանակային ու տարածական շրջանակներով: Դուք դատում եք ձեր եռաչափ աշխարհի սահմաններով: Եվ այժմ եկել է այն փուլը, երբ պետք է վերակառուցեք ձեր գիտակցությունը և թույլ տաք նրան մուտք գործելու էվոլյուցիոն զարգացման հաջորդ փուլ: Նոր գիտակցության ծննդի այդ գործընթացը ո՛չ միշտ է անցավ լինում ձեզ համար: Ինչպես յուրաքանչյուր նոր էակի ծնունդն է ցավով ուղեկցվում ձեր աշխարհում, այնպես էլ ձեր վերածնունդը տառապագին կլինի, մինչև որ ունակ դառնաք նոր գիտակցության կրողները լինելու: Դա հիրավի բեռ է՝ դա հենց այն բեռն է, որը կրել են անցյալի բոլոր սուրբ նահատակները: Չափազանց մեծ է մատերիայի դիմադրությունը, և չափազանց շատ են այն ուժերը, որոնք խոչընդոտում են նոր գիտակցության ու նոր մտածողության գալստյանը ձեր աշխարհ: Այդ է պատճառը, որ նորը ձեզ է հասնում այդպիսի դժվարությամբ: Եվ դժվա՜ր թե երկրաբնակների մեծամասնությունը հասկանա, թե ինչի մասին եմ ես խոսում:

Միլիոնավոր տարիներ առաջ ես գտնվել եմ ձեր ներկայիս էվոլյուցիոն զարգացման աստիճանին: Եվ հիմա փորձում եմ հիշել այն հիմնական դժվարությունը, որն իմ առաջ հառնել էր որպես անլուծելի խնդիր: Եվ գիտե՞ք, թե ինչն էր դա. մատերիայի ձգողությունը. թանձրաշխարհին հրաժեշտ տալ չուզենալը: Դա նման է այն բանին, երբ նորածին մանուկը պետք է դուրս գա օրորոցից, որպեսզի իր առաջին քայլերն անի անծանոթ աշխարհում: Դուք պարզապես վախենում եք հրաժեշտ տալ հնին ու մատերիայի հետ կապվածության ձեր սովորական վիճակին: Մատերիան ձեր Մայրն է: Բայց կա նաև Հայր, որը ձեզ կանչում է վեր ելնելու գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա: Այլապես ձեզ կենթարկեք հավերժորեն օրորոցում մնալու վտանգին:

Նորը միշտ էլ վախ է առաջացնում: Սակայն ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել անվախություն և ձեր գիտակցությունը փոխելու կարողություն: Որևէ բանից վախենալու հարկ չկա: Դուք ձեր գիտակցությամբ մշտապես պետք է հիշեք, որ անմահ եք, և որ Աստված հոգում է ձեր մասին: Ձեր գիտակցության այն անցումը, որի մասին մենք ասում ենք, և որը դուք պետք է ի կատար ածեք, անխուսափելիորեն տեղի կունենա: Եվ այդ անցումը ձեզ հնարավորություն կտա բարձրանալու էվոլյուցիոն զարգացման նոր պարույրի վրա:

Այժմ դուք թանձրաշխարհում եք գտնվում: Մենք ձեզ կանչում ենք դեպի տիեզերքի լայնարձակությունները. մենք ուզում ենք, որ ձեր գիտակցությամբ սովորեք լքել թանձրաշխարհի սահմանները: Իսկ դրա համար անհրաժեշտ է ձերբազատվել մատերիական կապվածություններից և գիտակցությամբ թևածել դեպի վեր:

Ձևը փոխելն ու դեպի ավելի նուրբ ապրումներին ձգտելն իրենց մեջ ոչ մի սարսափելի բան չեն պարունակում: Սովորե՛ք զանազանել այն տարբեր վիճակները, որոնցում հայտնվում եք օրվա ընթացքում: Սովորե՛ք կառչել ձեր հույզերի այն ամենանուրբ դրսևորումներից, որոնք նման են կեսօրվա տապին փչող անորսալի զեփյուռի: Արդեն հենց հիմա էլ կարող եք ձեր գիտակցությամբ զանազանել նուրբ աշխարհի դրսևորումները և ձեր աշխարհում դրսևորել այդ նուրբ աշխարհների իմացությունը:

Հարկ է, որ հասկանաք, որ ձեր թանձրաշխարհի սահմաններից անդին մի ողջ տիեզերք է առկա:

Դուք նմանվում եք անտառային այն միջատներին, որոնք միայն իրենց աշխարհն են տեսնում: Հիմա պատկերացրեք, թե ձեր այդ աշխարհ է մուտք գործում մարդկային էակ: Քանի՞ միլիոն տարի է ընկած էվոլյուցիոն զարգացման ձեր աստիճանների միջև: Կարո՞ղ եք պատկերացնել այնպիսի վիճակ, որ ուղերձ եք տալիս միջատներին: Բայց իմ ու ձեր միջև էվոլյուցիոն հենց այնպիսի մի ժամանակահատված է ընկած, ինչպիսին ձեր ու ձեր աշխարհի միջատների միջև է: Եվ ահա փորձում եմ ձեզ ուղերձ տալ: Սա մի ուղերձ է, որը, բառեր ու ներքին իմաստ պարունակելուց զատ, նախ և առաջ նպատակ է հետապնդում ձեզ մղելու դեպի ապագան, կանչում է ձեզ դեպի Հաղթանակ՝ մահկանացու գիտակցության նկատմամբ:

Ես ներարկում եմ ձեզ Սիրո զգացմունք՝ իմ այն Սիրո, որը հատուկ է իմ գիտակցության մակարդակին: Եվ ես փորձում եմ ձեր ուժերի նկատմամբ վստահության խթան ներարկել ձեզ: Ձեզ ամեն ինչ կհաջողվի, և դուք կհասնեք ձեր Հաղթանակին:

Դուք պարզապես պետք է ձեր սրտերում պահեք ձգտումը դեպի Բարձրագույն աշխարհներ: Մշտապես պետք է փորձեք հաղթահարել ձեզ շրջապատող պատրանքի երկրային ձգողությունը: Հավատացե՛ք, որ ձեզ համար ավելի կարևոր խնդիր չկա, քան ձեր գիտակցությունն ավելի վեր հանելն է կյանքի քարացած դրսևորումների նկատմամբ:

Մշտական փոփոխություններ և ուժերի մշտական լարում: Եվ այդ հարատև ինքնահաղթահարմամբ դուք կկարողանաք մուտք գործել էվոլյուցիոն զարգացման նոր փուլ: Առանց ջանքերի գործադրման ոչնչի հնարավոր չէ հասնել: Մի՛ սփոփեք ձեզ այն մտքով, թե հաջորդ փուլն ինքն իրեն կգա, և ձեզ հարկ չի լինի որևէ բան անելու: Ո՜չ, ձեզ չի՛ հաջողվի շրջանցել Աստվածային Օրենքը և հաջորդ աստիճանին անցնել ՝ուրիշի ուսերին բազմած և ուրիշի ջանքերի գնով:

Բոլոր ջանքերը ստիպված կլինեք ինքներդ գործադրել՝ ավելի ու ավելի վեր բարձրացնելով ձեր գիտակցությունը: Եվ դրանից զատ՝ պատասխանատվություն պետք է զգաք այն մարդկանց նկատմամբ, որոնց հետ կարմայական կապեր ունեք: Դուք նրանց պետք է օգնության ձեռք մեկնեք ճիշտ այնպես, ինչպես այս ուղերձը տալով ես եմ հիմա ձեզ օգնության ձեռք մեկնում:

Ամեն ոք, ով ունի ավելի բարձր գիտակցություն, պարտավոր է օգնել նրանց, ովքեր հետ են մնացել ու լռվել Ուղու վրա: Մանուկ հասակում ձեզ ուսուցանել են օգնել փոքրերին: Նույնիսկ կարող եք ինքներդ չընթանալ Ուղով, այլ պարզապես օգնել շրջապատի մարդկանց. և այդ դեպքում դուք նրանց հետ համատեղ կհաղթահարեք ձեր Ուղու բոլոր արգելքներն ու դժվարությունները:

Ես երջանիկ եղա իմ այսօրվա խրատները տալուս համար:

 

ԵՍ ԵՄ Հզոր Հաղթանակը՝ Ուղու վրա ձեր Հաղթանակի մաղթանքով...

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ