Այժմ՝ նոր տարվա նախաշեմին, մենք շտապում ենք ձեր գիտակցությանը հասցնել այն նոր խնդիրները, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել

 

Պաշտելի Էլ Մորիա

27 դեկտեմբերի, 2006 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ իմ դեսպանորդի միջոցով այս օրով ձեզ մոտ եկածս: ԵՍ ԵՄ եկել... Եկել եմ, որպեսզի տամ այս տարվա իմ եզրափակիչ ուղերձը, քանզի մենք նորից կհանդիպենք միայն հաջորդ տարում:

Եվ այսպես, եկեք ամփոփենք այս տարվա արդյունքները և որոշենք. արդյո՞ք այն ամենն, ինչ նախանշվել էր, ի կատար է ածվել: Ես պետք է հաստատագրեմ այն կարևոր փաստը, որ, ի տարբերություն անցած տարվա, այս տարին ավելի հաջողակ էր Երկրի մարդկության գիտակցության զարգացման առումով: Ամեն ինչ չէ, որ հարթ ընթացավ, և ամեն ինչ չէ, որ տեղի ունեցավ այնպես, ինչպես կուզենայինք: Շատ մարդիկ, որոնց հետ հույսեր էինք կապում, կամեցան դրսևորել իրենց ազատ կամքն ու շեղվեցին Ուղուց: Դե ինչ, դա իրենց ընտրությունն է և իրենց որոշումը: Ուստի և մենք երկար կանգ չենք առնի տխուր բաների վրա: Փոխարենը ես ուրախությամբ կմատնանշեմ այն փաստը, որ շատ մարդիկ, որոնց հետ մենք առանձնապես հույսեր չէինք կապել, և որոնք հեռու էին մեր Ուղուց՝ Ձեռնադրումների Ուղուց, արթնացան և նշանակալից օգնություն ցուցաբերեցին այն գործին, որը մենք կատարում ենք մեր դեսպանորդի միջոցով: Իսկ դա շատ ուրախալի է և ստիպում է հուսավառ ակնկալիքներ ունենալ հաջորդ տարուց, որի մեջ աստիճանաբար մուտք ենք գործում:

Ուրախ եմ ես, ուրախ են բոլոր Համբարձյալ Դասերն այս փաստի առիթով, որ 2006 թվականն այսպես հաջող եղավ... Ուստի և այժմ՝ նոր տարվա նախաշեմին, մենք շտապում ենք ձեր գիտակցությանը հասցնել այն նոր խնդիրները, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել: Եվ այդ խնդիրներն ուղղակիորեն կապված են Եղբայրության պլանների իրականացման հետ:

Ինչպես միշտ, երբ սկսում է գործել նոր շնորհ, բացվում է նոր Աստվածային հնարավորություն: Այս անգամ Աստվածային հնարավորությունը բաց է մայր Ռուսաստանի համար: Մենք երկար տասնամյակներ սպասում էինք այս հնարավորությանը, և ահա վերջապես այն բացվեց: Այժմ ձեզնից՝ մարմնավորման մեջ գտնվող լուսակիրներիցդ է կախված, թե այդ հնարավորությունն ինչպես կկենսագործվի ֆիզիկական պլանում:

Մեզ դետք է անհրաժեշտ՝ ֆիզիկական պլանում մի վայր, որի միջոցով մենք կիրականացնեինք մեր գործողությունները, որի շնորհիվ մենք տեղ կհասցնեինք մեր պլանները և կխորհրդակցեինք ձեզ հետ դրանց կենսագործման ժամկետների հերթականության վերաբերյալ: Հուսով եմ, որ հաջորդ տարին մեզ հնարավորություն կընձեռնի իրականացնելու մեր հերթական պլանները, և մենք վերջապես կկարողանանք ձեռնամուխ լինել ֆիզիկական պլանում մեր գործնական աշխատանքների կատարմանը:

Մեզ հրատարակչություն է պետք ունենալ, որը կծառայի մեր խնդիրներին՝ ամբողջովին գտնվելով Մեծ Սպիտակ Եղբայրության հովանավորչության տակ:

Մեզ ուսումնական կենտրոն է պետք, որի միջոցով մենք կարողանանք կանոնավոր կերպով գիտելիքներ տալ Աստվածային Ճշմարտության վերաբերյալ: Ուսումնական կենտրոն, որը ծառայեր որպես նշաձող այն քաոսի ծովում, որն առատորեն փրփուր է ծավալում ձեզ շրջապատող կյանքում:

Մեզ Համայնք է պետք՝ մի քանի համայնքներ, այնքան համայնքներ, որքան ի վիճակի եք ստեղծել: Համայնքներ, որոնք ֆիզիկական օկտավայում կյանքի են կոչում Մեծ Սպիտակ Եղբայրության ոգին: Մեր Համայնքների օգնությամբ մենք կկարողանանք հասարակության մեջ մտցնել ճշմարիտ ցուցանմուշներ և ճշմարիտ բարոյական ուղենիշներ:

Մեզ պետք են մարդիկ, որոնք կներդնեին գործունեության տարբեր ոլորտների իրենց փորձը, որպեսզի Աստվածային սկզբունքների հիման վրա վերակառուցեն գործունեության բոլոր ոլորտները: Իսկ այդ սկզբունքները երևան կգան որպես պայծառացումներ և հայտնություններ: Դուք կկարողանաք Աստվածային նմուշներին համապատասխան շատ արագ վերափոխել կյանքը, եթե պահպանեք ձեր նվիրվածությունը և շարժառիթների ու նկրտումների մաքրությունը:

Որքան շատ ձեր գիտակցությունը լցվի Աստվածային նմուշօրինակներով և Աստվածային տեսիլներով, այնքան քիչ հնարավորություն կունենա դրսևորվելու այն, ինչն Աստծուց չէ և այն ամենն, ինչը միտում ունի խոչընդոտելու մարդկության զարգացման էվոլյուցիոն ուղուն և մղում է նրան դեպի կեղծ մշակույթի, կեղծ աստվածայնության, կեղծ գեղեցկության և կեղծ սիրո թավուտները: Բոլոր այդ անաստված դրսևորումները մենք հանձնում ենք Աստծո կամքին, և ես կարծում եմ, որ դուք այլևս չեք ծախսի ձեր Աստվածային էներգիան, որպեսզի շարունակեք սնունդ տալ ձեր աշխարհի որևէ բացասական դրսևորմանը:

Միշտ հիշեք, որ համայն տիեզերքի ողջ էներգիան կենտրոնացված է Աստծո ձեռքում: Եվ միայն անժամ, երբ դուք Աստծուց ձեզ բաժին հասած Աստվածային էներգիան ծախսում եք ո'չ ըստ իր նշանակության, դրանով իսկ բազմապատկում եք չարն այս աշխարհում: Եկել է Բարին արարելու ժամանակը: Հասել է ժամանակը, որպեսզի ձեր գիտակցության մեջ գիտակցաբար ընտրեք Բարին և դրանով առաջնորդվեք ձեր կյանքերում: Զի այդպիսին է ժամանակի պահանջը: Չափազանց երկար դուք խարխափեցիք պատրանքներում, և չափազանց երկար ձեզ թույլ տրվեց փորձարարություն անել՝ ձեր ազատ կամքին հագուրդ տալով: Այժմ պետք է արագացված տեմպերով ձեռնամուխ լինեք ձեր ֆիզիկական աշխարհի բարեփոխմանը: Եվ ես հուսով եմ, որ մտնելով ձեզ հետ համագործակցության մեջ, մենք կկարողանանք տիեզերական առումով սեղմ ժամկետներում ամեն ինչ ի կատար ածել: Զի այլևս ժամանակ չունենք: Ժամանակի բոլոր պահուստները, որոնք հատկացվել են էվոլյուցիոն ուղուն վերադառնալու համար, արդեն սպառված են:

Այժմ մենք մուտք ենք գործում նոր տիեզերական հնարավորության նեղ միջանցքի շերտուղու մեջ: Իսկ այդ շերտուղին շատ կարճ կտևի: Ուստի ձեզնից պահանջվում է ներդնել բոլոր ուժերը, ձեր ողջ էներգիան, որպեսզի ժամանակին ավարտին հասցնեք Երկիր մոլորակի բոլոր բարեփոխումները, որոնք նախանշված են և հաստատված:

Ես ձեզ որոշակի տարեթիվ չեմ ասի, թե երբ պետք է բարեփոխումներն ավարտված լինեն: Բայց կասեմ, որ դա պետք է տեղի ունենա մեկ-երկու սերնդի հիշողության մեջ: Ամեն դեպքում՝ հիմնական վերափոխումները տեղի կունենան շատ արագ:

Ուղու վրա վտանգներ են առկա: Կան շատ ստորջրյա խութեր, և, ինչպես միշտ, բոլոր վտանգներն ու ստորջրյա խութերն ի հայտ կգան այնտեղ, որտեղ շատ է մարդկային տգիտությունը: Ուստի ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ՝ Աստվածային գիտելիքներ, որոնցով առաջնորդվելով կկարողանաք վերափոխել ձեր կյանքը և օրինակ ծառայել ուրիշների համար:

Բոլոր վերափոխումները շատ արագ կընթանան: Եվ դրա հետ կապված, ես նորից եմ խոսում ձեր պատասխանատվության մասին: Ձեր յուրաքանչյուր դավաճանական քայլը, որը թույլ եք տալիս, հետ է մղում տիեզերական պլանի իրականացման ժամկետը: Եվ եթե դուք դեռևս ձեր կյանքը չեք դիտարկել ընդհանուր էվոլյուցիայի ընթացքի տեսանկյունով, ապա հիմա իսկական ժամանակն է այդ մասին խորհելու համար: Զի դուք գոյություն չունեք այս տիեզերքից անկախ: Դուք այս տիեզերքի միասնական օրգանիզմի առանձին բջիջներն եք: Ուստի և, կախված այն բանից, թե որքան ճիշտ կգործեք ըստ Աստվածային մտահղացման, այնքան հաջող կլինի ամբողջ գործը, և դրա իրականացումը կլինի ժամանակին:

Դադարե'ք ձեզ դիտարկել որպես Աստծուց կտրված ինչ-որ բան: Թեկուզ կարճ ժամանակով զգացեք ձեզ ողջ կյանքի հետ միասնության մեջ: Պատկերացրեք, թե ինչպես ձեր մի բացասական մտքի կամ թույլ տրված սխալ ընտրության պատճառով կարող են մոլորակի հակառակ երեսին զոհվել մարդիկ: Մշտապես կա դեպքերի զարգացման Աստվածային հնարավորություն, և մշտապես կա վատագույն տարբերակը, որը կարող է դրսևորվել մարդկային անճարակության պատճառով: Ուստի մշտապես հո՛գ տարեք ոչ թե ինքներդ ձեր մասին, այլ՝ աշխարհի: Եվ համաչափեք ձեր բոլոր արածները տիեզերական նպատակահարմարության և ընձեռնված Աստվածային հնարավորության հետ:

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան

 

Տատյանա Միկուշինա, 2006

 

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ