Ես եկել եմ, որպեսզի ձեր գիտակցության մեջ ամրապնդեմ բերկրանքի, մղման ու հաղթանակի հատկանիշը

Տեր Մայտրեյա

9 հոկտեմբերի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ իմ դեսպանորդի միջոցով նորից եկածս: ԵՍ ԵՄ եկել, որպեսզի Երկիր մոլորակի մարդկանց տամ հերթական ուղերձը: Ինչպես միշտ, կուզենայի շատ բան ասել, բայց ստիպված կլինեմ կենտրոնանալ ամենագլխավորի վրա՝ այն բանի վրա, որը հետաձգել չի կարելի ու պետք է հաղորդվի՝ չսպասելով թելադրությունների հաջորդ շրջանին: Այսպիսով, ես եկել եմ, որ ձեզ որոշակի նոր տեղեկատվություն հաղորդեմ, որպեսզի դուք նորովի նայեք այն ամենին, ինչ ասվել է նակինում և վերանայեք ձեր որոշ հայացքներն ու ստերեոտիպերը: Եվ այսօրվա տեղեկատվությունն առաջին հերթին վերաբերում է այն փոփոխություններին, որոնք արագացված տեմպերով շարունակվում են տեղի ունենալ մարդկանց գիտակցության մեջ: Մենք ուրախ ենք, որ այդ տեմպերն այնքան են արագացել, որ հասել է այն ժամանակը, երբ մենք վերջապես կարող ենք համոզված կերպով արձանագրել այն փաստը, որ Երկրի վրայի փոփոխությունները տեղի են ունենում էվոլյուցիայի տեսակետից բարենպաստ եղանակով: Այդ փոփոխությունները տեղի են ունենում գործունեության բոլոր բնագավառներում: Եվ հատկապես պետք է նշեմ այն, որ արագացել է այն ժողովուրդների գիտակցության փոփոխության գործընթացը, որոնք բնակեցնում են Ռուսաստանն ու այն երկրները, որտեղ կարդում են մեր դեսպանորդի միջոցով տրվող ուղերձները: Ես ուրախ եմ, և Համբարձյալ Դասերը նույնպես ուրախ են, որ մարդկությունը թևակոխում է կայուն զարգացման գոտին, և ոչ մի արտաքին հանգամանք արդեն չի կարող խոչընդոտել մեզ՝ մեր պլանների իրականացման գործում: Հենց որ աշխարհները հպվեցին իրար՝ նրանց փոխներթափանցման գործընթացն արագացավ, և ալևս ոչինչ չի կարող խանգարել ընթացող փոփոխություններին: Ես ուրախ եմ, որ գտնվեցին մարմնավորման մեջ գտնվող բավարար քանակությամբ մարդիկ, ովքեր արձագանքեցին մեր կոչերին և անշահախնդրորեն իրենց ուսերին վերցրեցին Երկրի մարդկությանը ծառայելու բեռը: Ձեր ջոկատներն ամեն օր համալրվում են: Իհարկե, կան նաև այնպիսիններն, ովքեր թույլ տվեցին, որ կասկածը տիրի իրենց գիտակցությանը և շատ բան կորցրեցին այն ամենից, ինչը վաստակել էին ծանր աշխատանքով: Բայց կորսված չէ ամեն ինչ, քանի որ անկումն ու կասկածներն անխուսափելի են ձեր աշխարհում: Քանզի ձեր աշխարհը միշտ զարգացել է ալիքաձև: Թույլ մի' տվեք, որ բացասական վիճակները տիրեն ձեր գիտակցությանը: Ես հասկանում եմ, որ տարվա եղանակի փոխվելու հետ կապված, երբ սկսվում են աշնանային մռայլ օրերն, ու արևն արդեն հազվադեպ է փայլում, ձեզ համար դժվար է լինում ձեր գիտակցությունը պահել հարկ եղած բարձրության վրա: Ուստի ես այսօր եկել եմ, որպեսզի քաջալերեմ ձեզ և ուղերձ տամ, որն ամրագրում է ձեռք բերված առաջընթացը: Իսկ ձեր առաջընթացն այնքան է աչքի զարնում, որ միայն շատ հոռետես մարդիկ կարող են տեսք ընդունել, թե ոչ մի փոփոխություն էլ չի եղել: Ես եկել եմ, որպեսզի ձեր գիտակցության մեջ ամրապնդեմ բերկրանքի, մղման ու հաղթանակի հատկանիշը, որն անխուսափելի է և սպասվում է ձեզ ոչ այնքան հեռու ապագայում: Հենց այդպես էլ շարունակե'ք...

Ես երջանիկ եմ, որ այս ծանր, ճակատագրական ժամանակներում հաջողվեց Աստվածային Ճշմարտությունը հասցնել մարմնավորման մեջ գտնվող այդքան մեծ թվով մարդկանց: Եվ երջանիկ եմ, որ ձեզնից շատերն արթնացան այն խորունկ քնից, որի մեջ մի մարմնավորման ընթացքում չէ, որ գտնվում էին: Անշուշտ՝ ժամը հասավ, և Երկրի համար բացվեց այն տիեզերական հնարավորությունը, որի մասին պատգամում էին անցյալի մարգարեները: Եվ այդ հնարավորությունը չի հապաղի իրեն դրսևորել երևակված աշխարհում: Հետևե'ք այն հանգամանքներին, որոնք փոխվում են ձեր շուրջը: Մի' ալարեք ձեր օրագրերում նշել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում: Քանզի դեռևս չէին եղել այսպիսի հրաշքներ, որոնք դառնում են ավելի ու ավելի ակնհայտ: Եվ ես չեմ զարմանա, որ շուտով աշխարհի շատ երկրների ղեկավարներ սկսեն իրենց երկրներում քաղաքականությունը կառուցել Տիեզերական Օրենքին համապատասխան: Նրանք պարզապես չեն կարողանա հին ձևով ղեկավարել՝ օգտվելով կառավարման հին հնարքներից, որովհետև զանգվածների գիտակցությունը փոխվել է, և պահանջվում է, որպեսզի իշխանական ինստիտուտները հարմարվեն մարդկանց փոխված գիտակցության հետ:

Իսկ այն սերունդը, որն այժմ նոր է կյանք մտնում, հատուկ խնամքի ու հոգածության կարիք ունի: Քանզի հատկապես այդ սերնդին կվիճակվի մոտակա տեսանելի ապագայում ավարտին հասցնել Աստծո գործերը: Մի' վախեցեք ոչ ձեր կյանքի, ոչ էլ աշխարհի իրադրության փոփոխություններից: Ձեզ ոչինչ չի կարող սպառնալ, եթե ձեզ պահում եք հարկ եղածին պես և հարկ եղած ձևով ենթարկվում եք Օրենքին: Ոչ մի արհավիրք ու համաղետ չի կարող սարսափ ազդել նրա վրա, ով նվիրվածությամբ ծառայում է՝ ամբողջ Կյանքում, Կյանքի յուրաքանչյուր մասնիկում ներկա գտնվող Աստծուն:

Ես ուրախ եղա իմ այս ուղերձով արտահայտելու իմ սեփական հիացմունքն ու արժանին հատուցելու ձեր այն ջանքերին, որոնք ամեն օր գործադրում եք:

Իսկ այժմ ես կուզենայի տալ ևս մի ոչ մեծ տեղեկատվություն, որը վերաբերում է, այսպես կոչված, Անցումի հետ կապված իրադարձություններին, որոնց շատերն սպասում են ու նախապատրաստվում դրանց: Երբեք չարժե' լրջորեն վերաբերվել որևէ մարգարեության և որևէ սպասվող համաղետի: Քանզի շատ են այնպիսի մարգարեությունները, որոնք արտաբերվել են, բայց չեն իրականացել, և այնպիսի մարգարեությունները, որոնք չեն արտաբերվել, բայց իրականացել են: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ապրել ներկայով և ձեր կյանքի յուրաքանչյուր պահն ընդունել՝ որպես հավերժական արժեք ունեցող: Իրականում Աստվածային աշխարհում ոչինչ գոյություն չունի, բացի հավերժական հիմա-ից: Իսկ այդ հիմա-ն դուք ձևավորում եք սեփական գիտակցությամբ: Երբեք չարժե' չափազանց շատ ուշադրություն հատկացնել այն բանին, ինչն արդեն տեղի է ունեցել, ոչ էլ այն բանին, ինչը պետք է տեղի ունենա: Միայն ձեր կյանքի յուրաքանչյուր պահի ձեր լարվածքն է ձևավորում այն ապագան, որը սպասվում է ձեզ: Ուստի՝ կենտրոնացե'ք այն բանի վրա, որ ձեր կյանքի յուրաքանչյուր պահը լցնեք բերկրանքով, սիրով, ջերմությամբ ու երջանկությամբ: Քանզի ինքնե'րդ եք ձեր երջանկության արարողը, և ինքնե'րդ եք ձեր ապագայի կերտողը:

Մենք գալիս ենք, որպեսզի Ուսմունք տանք, բայց դուք և միայն դու'ք կարող եք փոփոխություններ կատարել ձեր մոլորակի վրա, և միայն այնժամ, երբ այս Ուսմունքով սնուցեք ինքներդ ձեզ և Ուսմունքի կրող եք հանդիսանաք այն միլիոնավոր մարդկանց համար, ովքեր դեռևս չեն արթնացել:

Ես ուրախ եմ, որ շատերի համար հասնում է արթնացման ժամը, նաև ուրախ եմ, որ այսպես հեշտորեն կարող եմ գալ և ձեզ հետ կիսվել իմ վիճակով ու տրամադրությամբ: Ես առավել երջանիկ կլինեմ, եթե ինձ հաջողվի իմ վիճակը փոխանցել հնարավորին չափ ավելի մեծ թվով մարդկանց, ովքեր գտնվում են մարմնավորման մեջ:

Ես ուրախ էի մեր նոր հանդիպման համար, և ինչպես միշտ՝ ափսոսում եմ, որ բաժանվում ենք:

Մինչ նոր հանդիպումներ, սիրելի բարեկամներ...

ԵՍ ԵՄ Մայտրեյան...

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ